Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ապաշրջափակման արդյունքում ո՞ւմ համար են հեռանկարներ բացվում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շարունակում է գեներացվել այն մտայնությունը, որ ճանապարհների ապաշրջափակումը տնտեսական զարգացման տեսանկյունից փայլուն հնարավորություններ է բացում և իսկապես «փրկություն» է Հայաստանի համար։ Այս տրամաբանության շրջանակներում իշխանությունները ողջ ուժով լծվել են այն քարոզչական բեմադրությանը, թե մոտ 30 տարի Հայաստանը գտնվել է շրջափակման մեջ, ինչը թույլ չի տվել Հայաստանին զարգանալ ու հզորանալ, որի արդյունքում էլ այսպիսի ծանր վիճակում ենք հայտնվել։ Եվ որպես այս մոտեցումն արդարացնող առաջնային հանգամանք ներկայացվում է այն փաստարկը, թե Հայաստանը տարիներ շարունակ հնարավորություն չի ունեցել պատշաճ կապ ապահովել Ռուսաստանի ու այլ երկրների հետ և լուծել տնտեսական հաղորդակցության ու ապրանքների արտահանման խնդիրը։

Դրանով է պայմանավորված, որ, օրինակ՝ միշտ քննարկումներ են ընթացել այն հարցի շուրջ, թե Հայաստանի արտաքին հաղորդակցության հարցը ուղղակիորեն կախման մեջ է դրված Լարսի անցակետից, իսկ Իրանը խիստ պատժամիջոցների տակ է գտնվում, ինչը հնարավորություն չի տալիս այդ երկրի հետ զարգացնել հաղորդակցային ողջ ներուժը։ Ու հիմա իշխանությունները, ոտք ու ձեռք ընկած, սկսել են ապացուցել, թե այսպիսի իրավիճակի ֆոնին ճանապարհների ապաշրջափակումը տնտեսապես ահռելի ձեռքբերումներ է խոստանում։ Սխալ պատկերացումներ չձևավորելու համար ի սկզբանե նշենք, որ այսօրվա գլոբալացվող աշխարհի պայմաններում ճանապարհների բացումը միանշանակ դրական երևույթ է: Սակայն գլխավոր հարցն այն է, թե ինչ պայմաններով ու ինչի հաշվին է այն տեղի ունենում։

Ներկայումս հաղորդակցության ուղիների սպասվելիք ապաշրջափակման գործընթացն առաջին հերթին տեղի է ունենալու հայկական կողմի պարտության և Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների բռնազավթման արդյունքում։ Դրա համար էլ թուրքական պաշտոնական շրջանակները հայտարարում են, թե Արցախի թեմայով իրենց պահանջներն իրականություն են դարձել, ուրեմն, կարող են արդեն բանակցել սահմանները բացելու շուրջ։ Բայց Անկարայից եկող այս ուղերձները դեռևս չեն նշանակում, թե սահմաններն անպայման բացվելու են։ Բացի նրանից, որ Թուրքիան բանակցությունների ընթացքում փորձելու է նախապայմանների լեզվով խոսել, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Թուրքիային ու Ադրբեջանին բնորոշ է ամենավերջին պահին նոր պահանջներ ներկայացնելը, երբ ամբողջ բանակցային փաթեթը արդեն համաձայնեցված է։

Օրինակ՝ 2011թ. հունիսին, երբ Արցախյան հիմնախնդրի կապակցությամբ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել էին փաթեթային լուծման տարբերակին, վերջին պահին՝ Կազանյան հանդիպման ժամանակ Ալիևը տապալում է համաձայնությունը՝ նոր պահանջներ ու առաջարկներ ներկայացնելով։ Բացի դրանից, ենթադրենք, որ սահմանները բացվում են, արդյոք ճանապարհների ապաշրջափակման օգուտները չափազանցվա՞ծ չեն։ Այս հարցում մի քանի ակնհայտ իրողությունների հետ չենք կարող հաշվի չնստել։ Առաջին հերթին՝ որևէ երաշխիք կա՞, որ հայկական ապրանքները Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքով տեղ կհասնեն: Այդպիսի երաշխիք չկա և չի կարող լինել։ Հաջորդը՝ Ադրբեջանով անցնող երկաթուղու շահագործման արդյունքում բացվող հնարավորություններն արդյոք չափազանցվա՞ծ չեն։ Նկատի ունենանք, որ Հայաստանին կապող երկաթուղային հաղորդակցության ուղին պետք է նախ հասնի Բաքու, ապա այնտեղից շարժվի դեպի Ռուսաստան։

Այսինքն՝ ճանապարհը էականորեն երկարում է։ Եվ ուշագրավ է, որ այս հարցին անդրադարձավ նաև երկրորդ նախագահն իր ասուլիսի ընթացքում՝ այս իշխանությունները գոնե քարտեզին նայե՞լ են, թե՞ ոչ։ Մյուսը՝ արդյոք հաշվարկներ արվե՞լ են այն ուղղությամբ, որ հնարավոր է՝ Վրաստանով անցնող ավտոճանապարհային ուղին ավելի ձեռնտու լինի, այլ հարց է, որ իշխանություններն ի վիճակի չեն Լարսին այլընտրանք հանդիսացող ուղի գործարկել։ Դեռևս 2019 թվականին ներդրումային բիզնես համաժողովներից մեկի ժամանակ Փաշինյանը նշում էր, թե ինքը Լարսի այլընտրանքի վրա հույս չի դնում։ Վերջապես՝ Երևանից դեպի Մեղրի Նախիջևանով անցնող ճանապարհի գործարկման պարագայում արդյոք Սյունիքը չի՞ կորցնի իր հաղորդակցային ռազմավարական նշանակությունը, քանի որ այդ մարզով անցնող ճանապարհները կարող են դառնալ ոչ նպատակահարմար. առանց այդ էլ պատերազմից հետո կառավարությունն ի վիճակի չի եղել Սյունիքով անցնող լիարժեք ենթակառուցվածքներով հագեցած ճանապարհի հարցը լուծել։

Դրա արդյունքում «նպաստավոր» պայմաններ կարող են ստեղծվել, որ անվտանգային առումով չափազանց բարդ վիճակում գտնվող Սյունիքը մեկուսանա ու ավելի դատարկվի։ Մյուս կողմից էլ՝ այդպիսով Սյունիքը դուրս կմնա գլխավոր տարածաշրջանային նախագծերի շրջանակներից։ Այս ու բազմաթիվ այլ հանգամանքները հաշվի առնելով՝ տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունների պատկերացրած ապաշրջափակումն ավելի շատ Թուրքիային ու Ադրբեջանին է ձեռնտու։ Հակառակ դեպքում նրանք ինչո՞ւ պետք է այդքան համառորեն ձգտեին Սյունիքով ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան։ Իսկ հակառակորդի կողմից հնչող մի շարք հայտարարություններ ուղղակի տարակուսանքի տեղիք են տալիս։

Օրինակ՝ Ալիևը վերջերս հայտարարեց, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» էլեկտրաէներգիա են տեղափոխելու Նախիջևան, այնտեղից էլ արտահանելու են արտասահման։ Սակայն այս հայտարարությունը որևէ ձևով արձագանք չի ստանում հայկական կողմից։ Արդյո՞ք գործող իշխանությունները նման համաձայնություն տվել են, կերևա առաջիկայում, բայց որ նրանք ստվերային պայմանավորվածությունների մեծ վարպետներ են, դրանում վաղուց ենք համոզվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Վրաստանը Հայաստանից ռեկորդային քանակությամբ ծաղիկներ է ներկրելՎենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Մինչ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնում էր «300 հազար ադրբեջանցիների» թեման, Նախիջևանում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական համաժողովը․ Սուրենյանց Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր ԱԱ-2026․ Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններինԻնչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարումՎաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին գլխավորելու է Ջեսիքա Հաուսները Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Հայհիդրոմետի տնօրենը գրում է Փոթորիկներ, հեղեղումներ և շոգ․ ԱՄՆ-ում մարզական միջոցառումները հայտնվել են տապալման վտանգի առաջ Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառով Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը Թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Լիբանանը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է ավելի քան 4 000 մարդ ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր Զբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ Թուրքիա Մագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան 1 տարեկան երեխայի ահասարսուռ դեպքով քննությունն ավարտվել է. Խորթ մայրը կալանավորված է Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Ձվի չափ կարկուտ Ոսկեվանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները․ Լևոն Ազիզյան Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Նավերը չպետք է մոտենան Հորմուզի նեղուցին․ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի․ ԻՀՊԿ Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Արզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրшվոր Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով