Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հերոս հարկատուները» պետք է վճարեն, որ իշխանությունները ուզածի պես ծախսեն. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը նախկինի պես օրումեջ գրառումներ, իհարկե, հիմա չի անում: Բայց նախօրեին Ֆեյսբուքում մի գրառում կատարեց այն մասին, որ Հայաստանի թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է: Փաշինյանը միաժամանակ պարծենում էր, որ 2023 թվականին հարկատուները պետական բյուջե են վճարել 2 տրիլիոն 222 միլիարդ դրամի հարկ և տուրք, ինչը 2017 թվականի համեմատ ավելի է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով (շուրջ 2,6 միլիարդ դոլարով) կամ 92 տոկոսով: Ինչ խոսք, դրական երևույթ է, որ պետությունը կարողանում է մեծ միջոցներ ներգրավել, բայց կա նաև խնդրի մյուս կողմը, թե ինչքանով են այդ եկամուտները նպաստում հանրային բարեկեցությանը և բարելավում քաղաքացիների կյանքը։

Թվում է, թե 5 տարվա կտրվածքով 92 տոկոսով հարկերի ավելացումը պետք է, որ քաղաքացիների կյանքի էական բարելավման հնարավորություն դառնար։ Բայց շարքային քաղաքացու սոցիալական դրությունը ոչ միայն չի լավացել, այլ, ընդհակառակը, գնալով անշեղորեն վատանում է։ Սա նույն «շարքից» է, որ Փաշինյանն անընդհատ խոսում էր «թալանվածը վերադարձնելու», «ապօրինի գույքը» բռնագանձելու և նման միֆերի մասին։ Իհարկե, մի քանի քրեական վարույթներ նախաձեռնվել են, ավելին՝ պետությանը պատճառված վնասները վերականգնելու մասին տեսանյութեր են նկարահանվում, բայց եթե ոմանք մտածում էին, թե այդ ամենից իրենք սկսելու են ավելի լավ ապրել, այսինքն՝ մի բան էլ իրենց է հասնելու ինչ-որ ձևով, ժամանակը ցույց տվեց, թե որքան անհեթեթ էին նման հույսերն ու պատկերացումները: Բայց չշեղվենք. իշխանությունները ոչ միայն չեն բարելավում քաղաքացիների սոցիալական դրությունը, այլև բյուջեն համալրելու նպատակով մտադիր են ավելացնել հանրության պարտավորությունների ծանրությունը՝ հարկերի ու տուրքերի բեռն ավելացնելու միջոցով։ Որոշ դեպքերում այդ մտադրություններն արդեն կյանքի են կոչել:

Ու այնքան շատ ուղղություններով են իշխանությունները ձեռնամուխ եղել հարկերի, տուրքերի ու տուգանքների բարձրացմանը, որ նույնիսկ հարկ չկա հատ-հատ անդրադառնալու։ Անգամ տպավորություն է, որ կառավարության ներկայացուցիչները օրուգիշեր նստած մտածում են, թե էլ որ ոլորտում հարկերն ու տուրքերը բարձրացնեն։ Դեռևս անցյալ տարվանից սկսած էին տնտեսագետները խոսում այն մասին, որ իշխանությունները մտադիր են հարկերն ու տուրքերը բարձրացնել, քանի որ 2024 թվականի համար այնպիսի բյուջե են ներկայացրել, որի կատարման հարցում խնդիր են ունենալու, ու ստիպված են նմանատիպ քայլերի գնալ։ Բնականաբար, այս հարկային բեռը ընկնելու է ոչ միայն գործարար աշխարհի վրա, այլև, ուղղակիորեն կամ անուղղակիորեն «հպարտ քաղաքացիների» ու սպառողների ուսերին՝ այն պարագայում, երբ նրանց եկամուտների էական ավելացում չի նկատվում։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ մեր քաղաքացիների ֆինանսատնտեսական դրությունը ավելի է վատանալու։ Բայց կա նաև հարցի մյուս կողմը:

Դեռ ինչոր տեղ կարող էր ընկալելի լինել պետբյուջե նոր միջոցներ մուտքագրելու մոտիվացիան, եթե այդ գումարները գոնե արդյունավետ ծախսվեին։ Բայց խնդիրն այն է, որ պետական ֆինանսները ոչ միայն արդյունավետ չեն ծախսվում, այլև շատ դեպքերում ուղղակի վատնվում են։ Այդ միջոցների մի ահռելի հատվածը իշխանությունները ծառայեցնում են ոչ թե հանրության, այլ միայն իրենց շահերին։ Բարձր պաշտոններում ծվարած իշխանականները, որոնք հանկարծ փողոցից հայտնվել են պետական կառավարման համակարգում, ահռելի աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, երկիրը դարձրել են իսկական «պադավատապետություն», ինչպես նույն Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին ասում, նրանց կյանքը կտրուկ բարելավվել է՝ ի հակադրություն գնալով ավելի աղքատացող «հպարտ քաղաքացիների»։

Հենց միայն իշխանականների հայտարարագրերն արդեն վկայում են, թե ինչպես են նրանք կտրուկ հարստացել պաշտոն կամ մանդատ ստանալուց հետո: Լուրջ խնդիր է նաև այն, որ կառավարությունը միլիոններով գումարների ծախսեր է կատարում այնպիսի նախաձեռնությունների կամ ծրագրերի իրականացման ուղղությամբ, որոնք բովանդակային առումով հանրությանը ոչինչ չեն տալիս։ Բայց երբ խոսքը որևէ կարևոր կրթական կամ գիտական նախագծի իրականացման մասին է, ապա դրանց համար միջոցներ չեն գտնվի։ Մի խոսքով, ստացվում է, որ «հերոս հարկատուները» պետք է վճարեն հարկերը, որ «ժողովրդի ծառա» իշխանություններն իրենց ուզածի պես ծախսեն։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Վարկերի հետ կապված փոփոխություններ կլինենՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջըԻ՞նչ կլինի Շաքիում ներխուժած ադրբեջանցի զինծառայողի հետ․ նոր պահանջ իշխանությանըՊանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Տիգրանաշենի հերթն է՞․ Փաշինյանի հայտարարությունը նոր հարցեր է առաջացնումՍև ծովում լցանավի վրա նավթի այրումը բնապահպանական խնդիրներ չի առաջացրել․ Պեսկովի հայտարարությունները Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվումUcom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանՀութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականինՏհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Հորոսկոպի 4 նշան, ում համար աշունը բախտավոր կլինիԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»