Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Ամենուր և անընդհատ ճգնաժամ է առաջացնում՝ իբր «ճգնաժամերը կարգավորելու» անվան տակ. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո պետությունը բազմաթիվ ճգնաժամերի ու կազուսային իրավիճակների առաջ է կանգնել, որոնց արդյունքում էլ երկրի առաջընթացի ճանապարհին նոր խոչընդոտներ են առաջանում։ Իսկ ճգնաժամերը հաճախ պարզապես արհեստական են ստեղծվում։ Ու այս հարցում իր «անուրանալի» դերակատարությունն ունի հենց Նիկոլ Փաշինյանը, որը վարպետացել է ճգնաժամեր հրահրելու գործում։ Նախ՝ մեղավորներ նշանակելու և միայն իր նեղ քաղաքական շահերն առաջ տանելու համար Փաշինյանն իրավիճակը միտումնավոր տանում է դեպի փակուղի։ Այդպես նա հորինում է օդից վերցրած ինչ-որ իբր «ճգնաժամ» և այդ «ճգնաժամը» կարգավորելու անվան տակ էլ ստեղծում է իրական ճգնաժամային վիճակ։ Հետո թնջուկը միմիայն իրեն ձեռնտու կերպով հանգուցալուծելու համար, որպես կանոն, խախտում է բոլոր գրված ու չգրված ժողովրդավարական կանոններն ու օրենքները, մասնագետների պնդմամբ՝ ոչ մեկ անգամ նաև Սահմանադրությունը։

Իսկ դրա արդյունքում խաթարվում են պետության կարևորագույն ինստիտուտների աշխատանքն ու գործունեությունը։ Այդպես եղավ 2018 թվականի աշնանը, երբ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին հանրահավաք հրավիրեց ու ցուցարարների միջոցով նախաձեռնեց ԱԺ-ի շրջափակումը՝ այդպիսով գործադիր իշխանության կողմից ճնշում գործադրելով իշխանության մյուս ճյուղի՝ օրենսդիր մարմնի վրա՝ խախտելով իշխանության ճյուղերի հակակշռման ու փոխադարձ զսպման ժողովրդավարական համակարգին բնորոշ մեխանիզմները։ Փաշինյանը արհեստական ճգնաժամ հորինեց, թե խորհրդարանի այն ժամանակվա համամասնության պատճառով երկիր ներդրումներ չեն գալիս, ուստի խորհրդարանական նոր ընտրություններ են անհրաժեշտ, ու այդպես էլ 2018 թվականի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ պարտադրեց։

Բայց ընտրություններից շատ չանցած պարզվեց, որ հիմա էլ դատական համակարգում «ճգնաժամ» կա, ու քանի որ դատարանները օրենքի տառին համապատասխան, ինքնուրույն վճիռներ կարող էին ընդունել, այլ ոչ թե կատարել իր քմահաճույքները, Փաշինյանը ժողովրդին կոչ արեց շրջափակել դատարանները՝ խաթարելով վերջիններիս աշխատանքը։ Իսկ հետո, որպես իրավիճակի լուծում, դատարաններին կախյալ կարգավիճակում տեսնելու համար Փաշինյանը ներկայացրեց, այսպես կոչված, վեթթինգի օրակարգը։ Սակայն դատական համակարգի վրա ճնշումները սրանով չսահմանափակվեցին։ Այս անգամ իշխանությունների, իսկ ավելի ստույգ՝ մեկ անձի «տեսադաշտում հայտնվեց» Սահմանադրական դատարանի ինքնուրույնությունը, և հեռահար նպատակներով ՍԴ-ին իրենց խամաճիկը դարձնելու համար իշխանությունները սկսեցին տարածել այն մտացածին տեսակետը, թե ՍԴ-ում ճգնաժամ է։

Արդյունքում, ՍԴ նախագահին ու որոշ դատավորների փոխելու իրենց սևեռուն իղձերի ի կատար ածմանը միտված իրենց քայլերով իշխանություններն իրական ճգնաժամի հասցրին իրավիճակը՝ դատավորների վրա բազմապիսի ճնշման միջոցներ կիրառելով և իրավական առումով խնդրահարույց նախագծեր ընդունելով։ Սրանք միայն մի քանի օրինակներ են, դրանց շարքը կարելի է անվերջ շարունակել: Եվ այս գործելաոճը շարունակվում է նաև հիմա: Փաշինյանի պատճառով մեզ պարտադրված պատերազմում նույն Փաշինյանի պատճառով պարտությունից հետո ստեղծված ներքաղաքական ճգնաժամը կարգավորելու անվան տակ Փաշինյանն արտահերթ ընտրությունների թեման դաշտ նետեց՝ դրանով նպատակ հետապնդելով միայն ժամանակ շահել իր պաշտոնավարումը երկարացնելու համար, ինչն էլ ավելի խոր ներքաղաքական կրիզիսի առաջացման պատճառ է դառնում։

Դրան գումարվեց նաև բանակում ստեղծված ճգնաժամային իրադրությունը, երբ վարչապետի պաշտոնին կառչած անձն իր անհասկանալի քայլերով նախ՝ հարուցեց զինվորականների դժգոհությունը, ապա իրավիճակի կարգավորմանն ուղղված քայլերի փոխարեն, փորձեց ավելի խճճել իրադրությունը, ամեն կերպ ազատվել ԳՇ պետից ու իրական քաոս ստեղծեց, այսինքն՝ փաստացի հասավ իր նպատակին։ Այսպիսի քայլերի ամբողջության արդյունքում է, որ պետական համակարգի աշխատանքն այսօր խաթարված է գրեթե բոլոր ուղղություններով՝ երկրի կառավարումից մինչև առանձին գերատեսչությունների գործունեություն։

Բայց իր իշխանության փաստացի պահպանմամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունը, որի թեման կրկին ամբողջ ուժով առաջ է տանում Փաշինյանը, այս իրավիճակում ոչ թե խնդիրների հանգուցալուծման տարբերակ է, այլ արդեն պետության մակարդակով նոր ճգնաժամ առաջացնելու եղանակ։ Մի խոսքով, մարդն առաջնորդվում է բացառապես մեկ սկզբունքով՝ ինչքան վատ, այնքան լավ: Լավ, իհարկե, միայն իր համար: Իսկ երկիրն ու ժողովուրդը կարևոր չեն...

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»