Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Խաղաղության օրակարգի տարաբևեռ պատկերացումները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների օրակարգում խաղաղության պայմանագրի կնքման հարցն առաջնային է դարձել։ Եվ նույնիսկ իրավիճակներ են եղել, որ թվացել է, թե ահա շատ շուտով խաղաղության պայմանագիրը կնքվելու է։ Օրինակ՝ 2022 թվականին թե՛ միջնորդ երկրների ներկայացուցիչների և թե՛ հայկական ու ադրբեջանական պաշտոնյաների կողմից խոսվում էր այն մասին, թե հնարավոր է՝ մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագիրը կնքվի։ Նույնպիսի իրավիճակ էր նաև անցյալ տարի, երբ սկզբից խոսվում էր, թե հնարավոր է՝ ամռանը կնքվի պայմանագիրը, իսկ որոշ ժամանակ անց արդեն ադրբեջանական կողմը հայտարարում էր, թե դա հավանական է մինչև տարեվերջ։

Փաստացի կողմերն արդեն երկու տարուց ավելի բանակցում են, առցանց տարբերակով միմյանց են փոխանցում պայմանագրի շուրջ իրենց առաջարկները, բայց դրա վերջնական ամփոփումն այդպես էլ չի ուրվագծվում։ Եթե գերիների վերադարձից հետո գոնե մի չնչին տպավորություն էր ստեղծվում, թե Ադրբեջանը փորձում է որոշակի կառուցողական մոտեցում որդեգրել, ապա այդ երկրից հնչող հրապարակային հայտարարություններն ամբողջապես ցրում են այդ տպավորությունը։ Օրերս հերթական ասուլիսում պատասխանելով հարցերին՝ Ալիևը որոշակի շրջանակներ գծեց, ինչն էլ պարզ ցույց է տալիս, թե ինչ տեսք ունեն Ադրբեջանի մոտեցումները։

Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե խաղաղության պայմանագրի համար երաշխավորներ պետք չեն։ Իսկ միջնորդների կամ երաշխավորների բացակայությունը վկայում է այն մասին, որ այդ պայմանագիրը կենսունակ չի լինելու, և Ադրբեջանը հիմքեր է ստեղծում հետագայում պայմանագիրը խախտելու համար, քանի որ դրանում երաշխավորների մեխանիզմ չի գործելու։ Մյուս կողմից էլ՝ այս պարագայում Ադրբեջանը հնարավորություն է ստանում պայմանագրում տարակարծություններ առաջ բերող դրույթներ կամ որոշակի բացեր ամրագրելու համար, որ հետագայում իր օգտին ծառայեցնի։ Պատահական չէ նաև, որ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հայտարարում էր, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը 100 տոկոսով ամեն ինչ չի լուծի։ Ալիևն իր ասուլիսում ևս մեկ անգամ պարզ դարձրեց, որ Ադրբեջանը մտադիր է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին։

Ադրբեջանի նախագահը մասնավորապես նշեց, թե Ջերմուկն ադրբեջանական քաղաք է, 1918 թվականին «ադրբեջանական հնագույն Իրևանը» փոխանցվել է Հայաստանին, իսկ 1920 թվականի ապրիլին խորհրդային կառավարությունն «Արևմտյան Զանգեզուրի» մի մասը հանձնել է Հայաստանին։ Այսպիսով ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր հիմքեր է նախապատրաստում տարածքային պահանջների համար, իսկ դա ելնում է այն կանխավարկածից, որ Ադրբեջանը շահագրգռված է նոր ռազմական ագրեսիայի ձեռնարկմամբ։ Թերևս այս հարցի հետ է նաև կապված այն հանգամանքը, որ Ադրբեջանը հրաժարվում է 1975 թվականի քարտեզների հիման վրա դեմարկացիա իրականացնել և իր զորքերը հայելային կերպով հետ քաշել Հայաստանի տարածքից, որտեղ ներխուժել է 2021 և 2022 թվականներին։ Փաստացի սրանով ադրբեջանական կողմը հրաժարվում է նույնիսկ Փաշինյանի սիրելի Ալմա Աթայի հռչակագրից, ինչն էլ իր հերթին նշանակում է նաև հրաժարում Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններից, քանի որ կողմերը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում էին Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։

Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի նախագահի ելույթը ցույց տվեց, որ իրենք մերժել են հայկական կողմի այն առաջարկը, որ կարող են փոխանակվել անկլավներով։ Ավելին՝ Ալիևն ընդգծում է, որ անկլավները պետք է բնակեցվեն ադրբեջանցիներով, իսկ Հայաստանը պետք է ապահովի տրանսպորտային կոմունիկացիաներ դեպի ադրբեջանական գյուղեր։ Ադրբեջանի նախագահը նաև հաստատեց, որ ուժի մեջ է Մեղրիով անցնող արտատարածքային միջանցքի իրենց պահանջը՝ նշելով, որ այդ ճանապարհին Հայաստանի կողմից մաքսային վարչարարություն չպետք է իրականացվի։ Ընդ որում, Ալիևը սպառնում է, որ եթե Երևանը չհամաձայնի այս պահանջին, ապա Ադրբեջանը կշարունակի Հայաստանի շրջափակումը։ Բայց ուշագրավ է, որ այս հարցում, երբ խնդիրը վերաբերում է Հայաստանին պարտադրված պահանջներին, Ալիևը համարում է, թե միջազգային երաշխավորներ անհրաժեշտ են։

Մի շարք վերլուծաբաններ Ալիևի այս հոխորտանքները կապում են շաբաթներ անց Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ, սակայն անկախ դրանից էլ պարզ են Ադրբեջանի ղեկավարի ձգտումները։ Լուրջ խնդիր է այն, որ Ադրբեջանի հավակնությունները այսքանով չեն սահմանափակվի։ Ու լուրջ վերլուծության կարիք ունի այն հարցը, թե ինչու են Ադրբեջանի հավակնությունները ժամանակի ընթացքում ավելի մեծ շրջանակներ ընդգրկում։ Պատասխանը պարզ է՝ քանի դեռ Բաքուն գործ ունի Փաշինյանի իշխանության հետ, փորձում է առավելագույն օգուտ քաղել։ Քանի որ Հայաստանը ղեկավարում են զիջողական տրամադրված ու դրսից եկող պահանջների հետ համակերպվող իշխանությունները, Ադրբեջանը կանգ չի առնելու։

Փաշինյանի համար ոչ թե Ադրբեջանին հակազդելու ու դիմագրավելու հարցն է առաջնային, այլ ադրբեջանական պահանջներն այնպիսի փաթեթավորմամբ ներկայացնելը, որ հասարակության կողմից ընդունելություն գտնի։ Ուստի, եթե հանրությունը չի ցանկանում, որ Ադրբեջանը շերտ առ շերտ կտրի ու տանի մեր պետականությունից, ապա առաջին հերթին պետք է փոխի բանակցողին և այնպիսի իշխանություն ձևավորի, որն ընդունակ կլինի բարձրացնել հանրային դիմադրողականությունը և տարբեր գործոնների համադրմամբ հակազդել հակառակորդի հավակնություններին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի Ծինփին Գեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր Ավետիսյան«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնին Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն ՄանվելյանԼիտվան և Լեհաստանը կամրապնդեն Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային ենթակառուցվածքների պաշտպանությունը Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ․ Հրայր ԿամենդատյանԱրոնյանը հաղթել է Մամեդյարովին․ Total Chess World Championship Tour Pilot 2026 Սի Ծինփինը կոչ է արել ամբողջությամբ վերացնել միջուկային զենքը Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դեկտեմբերին ՀայաստանումԽաղաղության խոստումը դեռ խաղաղություն չէ․ Մհեր ԱվետիսյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա Ամուլսարի վերաբերյալ շատ ռիսկեր կան, որոնք իշխանությունն աչքաթող է անում. Արեգ ՍավգուլյանՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունել Անվճար դեղեր, վիրահատություններ և նոր ծրագրեր․ ինչ է փոխվել առողջապահության ոլորտում UFC-ն պայմանագիր կկնքի Նուրմագոմեդովի եղբոր հետ, նրանց նոր աստղեր են պետք․ Ծառուկյան Արևմուտքը հետխորհրդային պետություններին մեկը մյուսի հետևից փորձում է դարձնել հակառուսական օջախներ և օգտագործել իր գեոպոլիտիկ շահերի համար․ Մհեր Ավետիսյան