Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Թշնամին ցանկանում է հայկական կողմից քամել բոլոր զիջումները. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուրքիայի Հանրապետության հռչակման 100 ամյակին՝ 2023 թվականին ընդառաջ Անկարան սկսել է չափազանց ագրեսիվ և նվաճողական քաղաքականություն վարել։ Դրանով են պայմանավորված Անկարայի ձգտումները տարբեր ուղղություններով՝ Աֆրիկայից մինչև Միջին Ասիա ու Աֆղանստան, իր ազդեցությունը տարածելու նպատակով։ Ու ոչ մի դեպքում չպետք է անտեսել այն հանգամանքը, որ թուրքական ծրագրերի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի հարցը։

Պարզից պարզ է, որ Հայաստանն ու Արցախը այն հիմնական խոչընդոտն են, որ թույլ չեն տալիս Թուրքիային իրականություն դարձնել իր պանթուրանական և նեոօսմանական երազանքները։ Ուստի Արցախի հարցում Թուրքիայի՝ չափազանց շատ «քիթը խցկելը» և Ադրբեջանի ագրեսիային ամեն կերպ սատարելը հիմնականում այս իրողությամբ է պայմանավորված։ Ու պատահական չէ, որ ներկայիս թուրքական ղեկավարությունը լրացուցիչ ջանքեր է գործադրում, որպեսզի Թուրքիան կարողանա խոր արմատներ գցել Հարավային Կովկասում։ Իմիջիայլոց, Էրդողանը չի էլ թաքցնում և բացեիբաց հայտարարում է թուրքական նպատակների մասին։

Դրա համար էլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե թուրքական կողմից դրական ազդակներ կան, Թուրքիայի նախագահը պատասխանեց նախապայմաններ առաջ քաշելով, որոնց գլխավոր ուղերձը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հայ-թուրքական ներկայիս սահմանները ճանաչելն էր։ Սա՝ դեռ հրապարակային մասով, քանի որ բանակցային հարթակում թուրքական կողմը կարող է մեկը մյուսի հետևից նոր նախապայմաններ առաջ քաշել։

Բայց, ահա, Էրդողանի կողմից նախապայմանների ներկայացումից հետո հայկական կողմը չի հայտարարում, թե անընդունելի է Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսելը, այլ շատ տարօրինակ կերպով Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարում է, թե Թուրքիայի նախագահի հայտարարություններում տեսնում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն, և Հայաստանը պատրաստ է նման խոսակցության։ Տպավորություն է առաջանում, թե այսպիսով հայկական կողմն ընդառաջ է գնում թուրքական նախապայմաններին։ Չնայած արդեն զարմանալի չէ, և փորձը ցույց տվեց, որ այս իշխանություններից ամեն ինչ էլ կարելի է սպասել։

Նրանք պատրաստ են անգամ հանրությունից գաղտնի պայմանավորվածությունների մեջ մտնել ու մեր հայրենիքը նվիրել օտարին, միայն թե մնան իշխանության։ Իսկ եթե դեռ միամիտ մարդիկ կան, ովքեր կարծում են, թե մի քիչ էլ համբերեն, ու խաղաղություն է լինելու, ապա չարաչար սխալվում են, և ամենադժվար ժամանակները դեռ առջևում են։ Քանի դեռ հակառակորդը զգում է, որ առավելություն ունի, ցանկանում է հայկական կողմից քամել բոլոր զիջումները և ստանալ ամեն հնարավորն առանց բացառության։ Այս համատեքստում նաև պատահական չէր Լաչինում տեղի ունեցած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։

Այդ զորավարժությունները տեղի են ունենում այն ֆոնին, երբ Ադրբեջանում հասարակական-քաղաքական շրջանակների կողմից հրապարակային հայտարարություններ են հնչում, թե պետք է Լաչինի միջանցքը փակել ու դրանով Արցախի հարցը վերջնականապես լուծել։ Ուստի, այդ զորավարժությունն իր մեջ հստակ ուղերձ է պարունակում, որ թուրք-ադրբեջանական զորամիավորումները ցանկացած պահի ի վիճակի են փակել նաև Լաչինի միջանցքը։ Բաքուն անգամ ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը չի ստորագրել։ Իսկ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջիևը հայտարարում է, թե խաղաղապահների տեղակայման իրավական մեխանիզմների շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։

Ըստ էության, Բաքուն ցանկանում է այս հարցով ռուսական կողմի հետ այնպիսի փաստաթուղթ ստորագրել, որ հայկական կողմը դուրս մնա դրանից, ու արձանագրվի, որ խաղաղապահները համապատասխան ժամկետից հետո (ադրբեջանցիներին մնա՝ ավելի շուտ) պետք է հեռանան։ Բաքվի՝ այսպիսի նպատակներով է պայմանավորված, որ ադրբեջանական կողմն անընդհատ սադրանքների է դիմում ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլև Արցախում՝ խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Սրանով Ադրբեջանը հասկացնում է, որ խաղաղապահների տեղակայման հետ ինքը չի համակերպվել և Արցախի բոլոր տարածքները համարում է իրենը։ Սակայն Բաքվին համապատասխան արձագանք տալու փոխարեն Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, թե Հայաստանը պատրաստ է սկսել Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատում և սահմանագծում։ Իրոք զարմանալի է, թե ի՞նչ սահմանագծման մասին է խոսքը, երբ հակառակորդը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք ու չի հեռանում։

Դեռ ավելին, Ալիևը հայտարարում է, թե Զանգեզուրն ու Սևանն իրենց «պատմական հողերն» են, և իրավիճակի կարգավորման երկրորդ փուլում իրենք պատրաստվում են վերադառնալ այնտեղ։ Չենք կարծում, թե այս հայտարարությունները հենց այնպես են հնչում, իրականում պահպանվում է այն վտանգը, որ Գեղարքունիքում և Սյունիքում հակառակորդը կարող է շարունակել իր առաջխաղացումը։ Ստեղծված իրավիճակում միայն մի ելք կա՝ հակառակորդին ուղղակի խաղաղություն պարտադրել, այլապես երբեք խաղաղություն չենք ունենալու։

Իսկ դրա համար պետք է բարձրացնել հասարակության դիմադրողականությունը և ոգին, բայց դրա փոխարեն իշխանությունները պետությանը նոր խայտառակ ու արժանապատվությունից զրկող պարտության են տանում։ Իշխող թիմի ներկայացուցիչները այդպես էլ չեն գիտակցում պահի լրջությունը, նրանց ուշք ու միտքը միայն գունագեղ միջոցառումները, շոուներն ու սելֆիներն են։ Դրա համար էլ թշնամու մոտ պատկերացում է ստեղծվել, թե Հայաստանը հաշտվել է պարտության հետ, ուստի պետք է Հայաստանին ճնշել մինչև վերջ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference