Yerevan, 16.April.2026,
00
:
00
BREAKING


«Իշխող ուժը, օրենքի հերն անիծելով, փորձում է ատամներով պահել, զավթել, գողանալ իշխանությունը». Վանաձորի ավագանու անդամ. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար, Վանաձորի ավագանու անդամ Վահե Դոխոյանի հետ զրուցել է ՏԻՄ ընտրություններից հետո համայնքում ստեղծված իրավիճակի մասին, անդրադարձել նաև մի շարք այլ հարցերի: Վանաձորում ՏԻՄ ընտրություններին մասնակցած 10 քաղաքական ուժերից 5-ն էին հաղթահարել անցողիկ շեմը՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀԱՍԿ-ը, «Հայրենիք» կուսակցությունը, ԱԵԿ-ը: «Լուսավոր Հայաստանը», որը չէր հաղթահարել անցողիկ շեմը, դիմել էր դատարան: Մինչ այս պահը Վանաձորում ավագանին դեռ նիստ չի կարողացել անցկացնել, քանի որ չի վերացվել դատարանի՝ նիստ հրավիրելն արգելող որոշումը։

«ԼՀԿ-ն դիմել էր դատարան՝ կապված մանդատ ստանալու, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հետ: Առաջին ատյանը մերժել էր դիմումը:ԼՀԿ-ն որոշել էր բողոքարկել նաև վերաքննիչ դատարան, որը ձգեց գործընթացը, ու, ի վերջո, մերժեց բողոքը: Իսկ ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացման հարցով հունվարի 17-ին նախատեսված նիստը չկայացավ այն պատճառաբանությամբ, թե իբրև կողմերից մեկին չէին կարողացել ծանուցել:

Այդ նիստը ևս երեք օրով հետաձգվեց: Իրավաբանների հետ քննարկել ենք հարցը: Այս պարագայում, եթե բողոքներ չկան, և ԼՀԿ-ին նաև վերաքննիչ դատարանն է մերժել, ըստ էության, օրենքով արգելքները հանված են համարվում: Մինչդեռ մենք, մեծ հաշվով, տեսնում ենք մի գործընթաց, ըստ որի, ՔՊ-ն ուղղակի ուզում է ժամանակ շահել, գործընթացներ է ձգձգում, որ կարողանա լուծում գտնել: Պարզից էլ պարզ է, որ եթե ՔՊ-ն այս պահին լուծում ունենար, վաղուց նիստ կգումարեր: «Հայրենիք» կուսակցությունն ու խմբակցությունը չեն պահանջում, որ պետք է կոնկրետ Մամիկոն Ասլանյանին ընտրել Վանաձորի քաղաքապետ: Մենք կանգնել ենք այդ թիմի կողքին այնքանով, որքանով վանաձորցիների մեծամասնությունն ընտրել է իրեն: Մենք կանգնել ենք վանաձորցու կողքին: Մեր պահանջը հստակ է՝ նիստ գումարել, որովհետև քաղաքում խայտառակ վիճակ է»,-ասաց Վ. Դոխոյանը:

Նա շեշտեց՝ կա միայն աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար, որը, սակայն, թուղթ ստորագրելու, կնիք դնելու լիազորություններ չունի. «Ստեղծված տեխնիկական և արհեստական խոչընդոտների պատճառով վանաձորցու՝ ծառայություն ստանալու օրինական պահանջն ու իրավունքը ոտնահարված և անտեսված են:Բացի այդ, անցած տարվանից ևս երեք ամսով երկարաձգվել էր աղբահանություն իրականացնող ընկերության պայմանագիրը: Մինչդեռ հիմա Վանաձորում աղբահանության առումով ևս խայտառակ վիճակ է: Այն պատշաճ չի իրականացվում, քանի որ չկա համապատասխան պաշտոնատար անձ, որը պետք է աղբահանության իրականացման վերահսկողություն իրականացնի: Շինարարական կազմակերպությունների կողմից կան նաև նախկինում կատարված աշխատանքներ, որոնք պետք է վճարվեն, բայց վճարողը չկա: Այսօր Վանաձորում որոշ խնդիրներ լուծելու համար պետք է արդեն մրցույթներ հայտարարած լինեինք, ինչը ևս ձգձգվում է վերոնշյալ պատճառներով: Քաղաքը սարսափելի վիճակում է, չկա կազմակերպություն, որին մենք պետք է դիմենք, վճարենք, պարտադրենք, որ աղ ու ավազ շաղ տա, մաքրի մայթերը, որոնք սառույցի մեջ են:Ինֆեկցիոն հիվանդանոց գնացող ճանապահը ևս սառույցի մեջ է:

Շտապօգնության մեքենաներն ու մյուս մեքենաները ևս չեն կարողանում բարձրանալ հիվանդանոց: Ու այս խայտառակ վիճակում ոչինչ չէր խանգարում նիստ գումարել, քաղաքապետ ընտրել: Ավագանու 33 անդամ մեկ քաղաքապետ պետք է ընտրեր: Բայց ինչպես Հայաստանի մնացած համայնքներում ու խոշոր քաղաքներում, այստեղ ևս ՔՊ-ն նույն գործելաոճով է շարժվում: Այսինքն, որտեղ չի կարողանում անցկացնել իր մարդուն կամ իր մարդուն անցկացնելու տեսանկյունից վտանգներ է տեսնում, այդ համայնքներում խոչընդոտներ է ստեղծում, որ ժամանակ շահի, հասկանա, թե ոնց է լուծելու խնդիրը: Օրենսդրական իմաստով Վանաձորում ՔՊ-ն հիմա բառացի փակուղային վիճակում է, որովհետև օրենքի որևէ կետից չի կարող կառչել: Անգամ իրենց հատուկ ձևով՝ սեփական մեկնաբանությամբ օրենքը ներկայացնելու և այդ կերպ օրենքը շրջանցելու հնարավորություն չեն կարողանում գտնել: Այնքան պարզ է իրավիճակը, ու չկա այլ տարբերակ, քան ավագանու նիստ գումարելն ու քաղաքապետ ընտրելն է»:

Ինչ վերաբերում է ՔՊ-ի՝ Վանաձորում վերոնշյալ լուծումները գտնելու փորձերին՝ նա հավելեց. «Ըստ մեր ունեցած տեղեկության, լուծման երկու տարբերակ ունեն, որոնք երկուսն էլ հակասում են Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքին: Առաջին փուլով ուզում են քաղաքապետի ժ/պ դնել, ինչը զավեշտ է այն իմաստով, որ կա ընտրված ավագանի. ԿԸՀ-ն 33 մանդատ է տրամադրել: Ու այս պարագայում նիստ անելու դեպքում քաղաքապետ հաստատ ունենալու ենք, բայց այս մարդիկ նիստ անելու, նիստի արդյունքում քաղաքապետ ընտրելու փոխարեն ժ/պ դնելու օրակարգ ունեն, ինչն աբսուրդ է: Երկրորդ տարբերակը, որ քննարկում են, ըստ մեր հավաստի տեղեկության, վայր դնելով մանդատները՝ նոր ընտրության գնալու ցանկությունն է: Չեմ թաքցնի՝ նման կոչով առաջինը ես եմ հանդես եկել, որովհետև ես վստահ եմ, որ այս անգամ երկու ուժերի՝ «Հայրենիք» կուսակցության և «Մամիկոն Ասլանյան» դաշինքի թե՛ համագործակցության, թե՛ ընտրություններին առանձին գնալու դեպքում ավելի շատ ձայներ ենք ստանալու:

Ի դեպ, մեզ տարբեր մարդիկ մոտենում ու ասում են՝ չէինք պատկերացնի, որ նման իրավիճակ կլինի, հիմա շատ մարդիկ նաև փոշմանել են իրենց ընտրության հարցում: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ, ըստ մեր ունեցած տեղեկության, ՔՊ-ում ամեն ինչ անելու են, որ նոր ընտրությունների դեպքում Մամիկոն Ասլանյանին թույլ չտան առաջադրվել: Ի դեպ, եթե, օրինակ՝ վաղը տեղի ունենա ավագանու նիստ, իրենք, ըստ օրենքի, պետք է ապահովեն կալանավորված Մամիկոն Ասլանյանի քվեարկելու, ընտրելու իրավունքը, բայց չեն անելու քիչ չէ, հիմա էլ նշված մտադրությունն ունեն: Հաշվի առնելով այս ամենը՝ մենք ամեն ինչ կանենք, որ առաջիկայում գումարվի նիստ, որի արդյունքում թող ընտրվի նա, ով կընտրվի»:

Իսկ թե ինչ քայլեր են նախատեսում, մեր զրուցակիցը հավելեց. «Պոպուլիզմով զբաղվելը մեր գործելաոճը չէ: Մենք առաջին հերթին հարգում ենք օրենքները ու գնալու ենք օրենսդրական ճանապարհով: Սա չապահովելու դեպքում մենք այլ՝ կրկին օրենքով նախատեսված ու օրենքով չարգելված քայլերով օրենքի կատարում ենք պահանջելու: Այլ քաղաքական ուժերի նման չենք ասելու՝ մեզ օդից մանդատ տվեք: Իսկ եթե մեր օրինական պահանջը չկատարվի, պատրաստ ենք անգամ ռադիկալ քայլերի դիմել»:

Խոսելով ՏԻՄ ընտրություններից հետո Հայաստանի մի շարք խոշորացված համայնքներում ստեղծված վիճակի մասին՝ Վ. Դոխոյանը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Այն, որ ԱԺ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն մեծամասնություն ստացավ, տարբեր պատճառներ ուներ: Բայց հավաստիացնում եմ ՝ շատ մարդիկ շատ կարճ ժամանակում փոշմանեցին, որ իրենց քվեն այս ուժին են տվել: Նշվածի վառ ապացույցը ՏԻՄ-երում իշխող ուժի պարտությունն էր: Հիմա այս ուժը հասկանում է, որ «պուլսը» կորցնում է: Թեպետ ԱԺ-ում մեծամասնություն ունի, բայց ՏԻՄ-երում պարտություն կրելու դեպքում այդ ուժի վախճանն է մոտենում, այս անգամ՝ համապետական ընդհանուր մոդելում: Փաստն այն է, որ, ըստ էության, թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում, թե՛ Վարդենիսում, թե՛ Գորիսում, թե՛ նաև Փարաքարում պարտվել են: Այս շարքը կարելի է շարունակել, բայց ստացվում է, որ լոկալ ու փոքր վայրերում պարտություն կրելով՝ ավելի լայն իմաստով կորցնում են հենարանները, ինչը նշանակում է, որ մոտեցել է վախճանը: Սա լավ գիտակցելով՝ այսօրվա իշխող ուժը օրենքի հերն անիծելով ու ճնշումներով փորձում է ատամներով պահել, զավթել, գողանալ իշխանությունը»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ, այսօր առավել մեծ խնդիրների առաջ ենք: Այս տեսանկյունից, անդրադառնալով երկրի առաջ ծառացած մարտահրավերներին՝ նա շեշտեց, որ թե՛ դիտավորությամբ, թե՛ անզգուշությամբ երկրին վնաս պատճառելն անընդունելի է:

«Տգիտության առկայության և անզգուշության դեպքում անգամ չի կարելի խաղալ պետության ճակատագրի հետ: Մենք բոլորս հասկանում ենք, որ Արցախը Հայաստանի դարպասն էր: Բայց, ունենալով ավելի քան 5000 զոհ, գերիներ, վիրավորներ, տարածքային կորուստներ, Արցախի հարցը չլուծվեց: Արցախը չունի կարգավիճակ: Բացի այդ, մեր դարավոր թշնամին մոտեցել է ՀՀ պետական սահմանին, ավելին՝ արդեն այլ պահանջներ է ներկայացնում: Սա վկայում է մեր իշխանությունների անշնորհք ու նաև ապիկար լինելու մասին: Մենք կորցրինք հայրենիքի զգալի մասը, մեր սահմանները երկարեցին, և մեզ հիմա ավելի մեծ գումարներ են պետք բանակի համար՝ նույն երկարած սահմանը պահելու համար: Արտաքին հարաբերություններում ևս խայտառակ վիճակ ունենք: Իշխանություններն այսօր խոսում են թշնամու հետ բարիդրացիական, բարեկամական հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին: Այն թշնամու, որի ձեռքով ավելի քան 5000 հայորդիներ նահատակվեցին, այն պետության ու ազգի, որը Եղեռնի ժամանակ միլիոնուկես հայի էր կոտորել: Ընդհանուր առմամբ, արտաքին ու ներքին քաղաքականության հետևանքով օր օրի խնդիրներն ավելի են խորանում:

Այսօր կանգնած ենք նաև Սյունիքը կորցնելու վտանգի առաջ: Այսօր կանգնած ենք նաև տնտեսական լուրջ խնդիրների առաջ: Մեծ հաշվով՝ ոչնչացման եզրին ենք: Մարդիկ ասում են՝ փոքր պետություն ենք, գերտերություններին մեր կամքը թելադրել չենք կարող: Համաձայն եմ, բայց ճիշտ ու ճկուն քաղաքականության արդյունքում այլ իրավիճակ կարող ենք ունենալ: Գերտերությունների շահերի բախման արդյունքում կարող ենք շահեկան վիճակում լինել: Դրա համար, սակայն, հայրենասեր, ազգը սիրող, խելացի ու ճկուն ղեկավար է անհրաժեշտ, իսկ նման մարդիկ մենք ունենք: Այս իշխանությունը տապալել է բոլոր ուղղություններն ու ոլորտները և դեռ տապալելու է: Ու խնդիրը զուտ տնտեսական չէ, որը կարելի է տարիների ընթացքում հարթել: Խոսքն անդառնալի կորուստների մասին է: Նրանց մեկ օր ավելի իշխանության մնալը մեկ նոր անդառնալի կորուստ է ավելացնում: Սա է պատճառը, երբ ասում ենք՝ այս չարիքի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա»,եզրափակեց Վահե Դոխոյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025