Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք». Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բնավորությամբ հանգիստ էր Արմանը, բայց նաև աշխույժ: Հետաքրքրասեր էր, ամեն տեսած առարկայից պետք է պարտադիր հարցներ, իսկ այն իրերի դեպքում, որոնց մասին տեղեկություն ուներ, ինքը հարցերը տալիս էր, ինքը պատասխանում»,- «Փաստի» հետ զրույցում որդու մանկության օրեր է տեղափոխվում տիկին Հերմինեն՝ Արմանի մայրիկը:

Մինչև Արմանի 3,5 տարեկան դառնալն ընտանիքն ապրել է Օձունում, հետո տեղափոխվել Ալավերդի: Դպրոցում գերազանց առաջադիմությամբ է սովորել Արմանը: Մայրիկի խոսքով, դպրոցում ցույց չէր տալիս իր գիտելիքները, հատկապես ավելի բարձր դասարաններում:

«Երբ հարցնում էի, թե ինչ է ստացել, արձագանքում էր՝ մա՛մ, պե՞տք է ձեռք բարձրացնեմ ու պատասխանեմ: Յուրահատուկ սեր ուներ «Ես և շրջակա միջավայրը» առարկայի հանդեպ, որը հետագայում դարձավ աշխարհագրություն, առարկայի յուրացման հարցում օգնում էր նաև հայրիկը, միասին շատ էին զբաղվում: Բայց բոլոր առարկաները սիրել ու սովորել է հավասարաչափ: Սա նաև մեծ խնդրի առաջ կանգնեցրեց, երբ 9-րդ դասարանն ավարտելուց հետո պետք է հոսք ընտրեր: Մեր խորհուրդների ու զրույցների արդյունքում ընտրեց բնագիտական հոսքը, իրեն ասում էի՝ երեք տարում արդեն կհասկանաս, թե ինչ մասնագիտություն ես ընտրելու: Երբ մաթեմատիկայի լրացուցիչ պարապմունքների էր հաճախում, ուսուցիչը, հաշվի առնելով երեխաների ընդունակությունները, նրանց նաև ուղղորդում էր մասնագիտական ընտրության հարցում: Արմանի պարագայում դա ծրագրավորումն էր, քանի որ մաթեմատիկայից զատ նաև հրաշալի տիրապետում էր ֆիզիկային: Իր տեսակից ու բնավորությունից ելնելով՝ սկզբում ամաչում է անգամ դասախոսին ասել, որ ծրագրավորումն իրենը չի: Չէր կարող ժամեր շարունակ նստել համակարգչի առաջ, հակառակը՝ թուղթ ու գրիչով կարող էր մաթեմատիկայի ու ֆիզիկայի խնդիրներ լուծել: Իմ խորհրդին հետևելով՝ դասախոսին «խոստովանեց», որ ծրագրավորող դառնալ չի ուզում: Հետո հստակ որոշեց՝ ճանապարհաշինարար է դառնալու»,-ասում է մայրիկը:

Հետո ձայնի մեջ ժպիտով վերհիշում է որդու խոսքերը. «Քանի որ մեզ մոտ ճանապարհները միշտ քանդված են լինում, փոսերով, ասում էր՝ գնամ, սովորեմ ու գամ Ալավերդու ճանապարհները սարքեմ»: Արմանն ընդունվում է Ճարտարապետության և շինարարության համալսարանի «Ճանապարհաշինություն» բաժինը: Նա հասցրել է մեկ տարի ուսանող լինել, քանի որ մեկ տարի շուտ է դպրոց գնացել: «Շատ էր սիրում իր ուսանողական կյանքը, երբեմն մտածում եմ՝ երևի ի վերուստ էր տրված, որ հասցնի ամեն ինչից մի փոքր վայելել: Ծառայության հետ կապված էլ շատ լավ էր տրամադրված, ասում էր՝ թողե՛ք՝ ինչ լինելու է իր հերթականությամբ լինի, իմ հասակակիցների հետ ծառայեմ ու վերադառնամ: Բացի դա, մտածում էր, որ իր աշխատանքային գործունեության համար շատ կարևոր է լինելու զինգրքույկ ունենալը, ներքին վստահություն ուներ, որ հաճախ է արտերկիր մեկնելու, և չէր ուզում որևէ խանգարող հարց լինի: Իր համար հետաքրքիր էին նաև համալսարանի՝ ուսանողների համար անցկացվող վերապատրաստման կուրսերը Եվրոպայում, ցանկանում էր մասնակցել դրանց լավ մասնագետ դառնալու նպատակով: Ամեն անգամ զրույցներում նաև ասում էր՝ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել: Իր այդ խոսքերն ինձ շատ էին ուրախացնում»:

2020 թ. օգոստոսի 11-ին Արմանը զորակոչվում է բանակ, ծառայում էր Ասկերանում: Երբ ծառայության շատ կարճ ժամանակահատվածի տպավորությունների մասին եմ հարցնում, մայրիկն ասում է՝ Արմանը շատ զուսպ էր, պատմել շատ չէր սիրում: «Երբ հարցնում էի, թե ինչն է պակասում, ասում էր՝ քաղցր-մաղցրը, մա՛մ: Հասկանում էի՝ այդ պահին իմ թխվածքների մասին է խոսում»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: Տիկին Հերմինեն ասում է՝ պատերազմը սկսվելուց առաջ ամեն օր ներսում տագնապ կար, կարծես սպասեր պատերազմի լուրին: «Աղջիկս խնդրել էր և այդ օրը նրա համար խմորեղեն էի թխում, ամուսինս զանգեց ու հայտնեց պատերազմի բոթը՝ ասելով, որ Արմանից լուր ունի ու ամեն ինչ նորմալ է»: Արմանը զանգում էր երեկոյան իննի կողմերը, մայրիկի խոսքով, ժամը 7-ից իր մոտ արդեն տագնապ էր սկսվում: Արմանի կռիվը տևում է մեկ ամիս:

«Զինակից ընկերն է պատմում՝ երբ բունկերում էինք և գալիս էին զինվորներին Ջրական կամ այլ ուղղությամբ տեղափոխելու, Արմանն անընդհատ հրամանատարին ասում էր, որ իրենք երեք նորակոչիկով ուզում են գնալ: Բայց հրամանատարը մերժում էր: Ընկերն ասում է, որ մեկ ամիս պայքարել են, այո, առաջին գիծ չէին, բայց սնունդ և այլ անհրաժեշտ իրեր էին հասցնում տղաներին»: Հոկտեմբերի 25-ին Արմանին և նրա խմբին տեղափոխում են Սղնախի դիրքեր: «Այդ օրը հրամանատարն ասել է, որ նորակոչիկները հնարավորություն ունեն և կարող են չգնալ: Բայց Արմանը համառում է և բարձրանում դիրքեր: Հրամանատարները հետ են եկել, չեն մնացել իրենց հետ: Տղաները 6-7 հոգանոց խմբերով կանգնել են տարբեր դիրքերում: Հոկտեմբերի 26-27-ին բավականին ծանր մարտեր են մղել այդ դիրքից: Տղաներին չեն էլ զգուշացրել, որ Ավետարանոցն արդեն գրավել են, և թշնամին այդքան մոտ է: Հոկտեմբերի 27-ին՝ ցերեկը ժամը 3-4-ին, թշնամու նահանջ են նկատել»:

Հոկտեմբերի 28-ի լուսադեմին կապ են տալիս Արմանին, նախազգուշացնում է, որ թշնամու մեծաթիվ ուժեր իրենց են մոտենում: «Հետո նկատում են անօդաչուներին, սկզբում չեն էլ կողմնորոշվում՝ մերն է, թե թշնամունը: Հետները հրամանատար չի լինում, չեն զգուշացնում, թե ինչ է կատարվում: Ժամը 11-ին սկսվել է հարձակումը թիկունքից: Տղաները կապ են տվել, որ իրենց վրա կրակում են, պատասխան չեն ստացել, երկրորդ անգամ են կապ տվել, նոր ասել են՝ դուք էլ կրակեք: Արմանենց խմբին սղնախցի կամավորականն է մոտենում՝ մի քանի պատերազմ տեսած Սպարտակը, ոգևորում տղաներին, բայց մինչև մոտենալը վիրավորվում է»: Սպարտակը զոհվել է: Հինգ տղաները հեռանում են դիրքից, Արմանը ևս զոհվում է: Արմանի զոհվելու հանգամանքների մասին ամեն մեկն իր վարկածն ունի: Մայրիկն ասում է՝ որևէ մեկին չի մեղադրում, որովհետև տղաներից որևէ մեկի զգացածը չի զգացել, որևէ մեկի փոխարեն չի եղել, բայց գուցե որոշ ժամանակ հետո հանդիպի նրանց և իրեն տանջող հարցերի պատասխանը ստանա:

Պատերազմն ավարտվում է, և Արմանի ընտանիքը երկար ճանապարհ է անցնում մինչև իրենց որդին տուն է «վերադառնում»: Առաջին որոնողականի ժամանակ գտնում են Սպարտակին և էլի չորս կամավորականների Սղնախից: Հետո էլի երեք անգամ մտնում են Սղնախի դիրքեր, մտքեր կային անգամ, որ գուցե Արմանին գերեվարել են, քանի որ գտնում են նրա գոտին և զրահաբաճկոնը: «2021 թ. մարտի 29-ի առավոտյան ամուսինս ասաց, որ Սղնախում կրկին որոնողական աշխատանքներ են լինելու: Այդ օրը տունը փլվեց գլխիս, քանի որ հասկացա՝ եթե Սղնախ են մտնում, ուրեմն կրկին գնում են Արմանին փնտրելու: Թշնամին ցույց էր տվել Արմանի գտնվելու կոնկրետ տեղը, խրամատում էին պահել»: Արմանը զոհվել է հոկտեմբերի 28-ին, տուն «վերադարձել»՝ ապրիլի 8-ին: «Երբ զանգում էր ինձ, հարցնում էր իր ընկերներից՝ մա՛մ, խոսե՞լ ես, ի՞նչ նորություն կա, այսինքն՝ ամեն օր պետք է նորություն ունենայի տղաներից, որ երբ զանգեր, ընկերների անունները տար, հերթով իրեն ասեի, թե ով ինչպես է: Ինքն էլ հեռախոսահամարը փոխանցեց և խնդրեց, որ ընկերները իրեն զանգեն: Վերջին օրերն էին, նրանք այդպես էլ չկարողացան կապ հաստատել Արմանի հետ»:

Արմանի ընկերներն այսօր էլ իրենց ընկերոջ տան մշտական հյուրերն են: «Եթե գալ չեն կարողանում, պետք է զանգեն, հետաքրքրվեն, մենք դա շատ գնահատում ենք, որ չեն մոռանում մեզ ու ամենակարևորը՝ Արմանին: Իրեն միշտ ասում էինք, որ մեծ մարդ է դառնալու, բայց ոչ այս գնով: Չգիտեի, որ այսքան ուժեղ տղա եմ մեծացրել, որ մահվանն ընդառաջ է գնացել: Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում: Ինձ միայն իմ Արմանն է պետք: Արժեք չունի նյութական և որևէ իր մեզ համար: Շոյվում ես, երբ մեկը մի գրառում է անում, որտեղ Արմանի անունն է, որտեղ նրա նկարն է, գրքեր են հրատարակվում: Կարևոր է, որ մեր տղաներին հիշում են, ոչ միայն Արմանին, այլ բոլորին: Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան այս ցավը խորանում է, կրծում է ներսից, ուղղակի սովորում ենք ցավի հետ համընթաց քայլել»: Արմանին ապրեցնում են նաև նրա ընտանիքի կառուցած մատուռն ու հուշաղբյուրը, ինչպես Արմանի ժպիտն է ապրեցնում բոլորին, հույս ու լույս փոխանցում:

Հ. Գ. - Արման Ղուլ յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Օձունի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել