Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պայքարենք Գյումրիի հաղթանակի համար». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարցազրույց Գյումրու ավագանու ընտրությունների ՀՀԿ ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանի հետ:

- Պարոն Ղուկասյան, հոկտեմբերի 17-ի ընտրություններին դուք մասնակցում եք «Մենք ենք, մեր Գյումրին» կարգախոսով։ Ո՞րն է ձեր հիմնական ուղերձը գյումրեցուն, ինչո՞ւ պետք է քաղաքի բնակիչներն ընտրեն հատկապես ձեզ։

- Մեր ուղերձներն իրականում բազմաթիվ են և արտահայտված են նախընտրական ծրագրում, սակայն, եթե ընդհանրացնենք, ապա այդ կարգախոսով ցանկացել ենք ընդգծել միասնականության, համախմբվածության կարևորությունը Գյումրիի այսօրվա ու հատկապես վաղվա համար։ «Մենք ենք, մեր Գյումրին» կարգախոսն ուղղակի գեղեցիկ արտահայտություն չէ, այլ այն փիլիսոփայությունը, աշխարհայացքը, որը կրում է մեր թիմը։ Գյումրին յուրաքանչյուրինս է՝ անհատապես, և բոլորինս է՝ հավաքականորեն, ապրելով Գյումրիում՝ մենք իրացնում ենք մարդու կարևորագույն՝ պատկանելության պահանջմունքը, մենք մեզ համարում ենք այս համայնքի մասնիկը, ինչը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող զգացողություն է։

Դա նշանակում է, որ մենք քաղաքին պետք է վերաբերվենք փոխադարձության սկզբունքով, ոչ միայն ուղղակի հպարտանանք գյումրեցի լինելու բարեբախտությամբ, այլ մեր կարողացածի չափով տանք մեր քաղաքին՝ մեր վերաբերմունքով ու աշխատանքով։ Հատկապես այսպիսի դժվարին ժամանակներում հաջողության հասնելու համար կարևոր են ոչ միայն գաղափարները, ծրագրերը, այլ նաև ոգին, ոգեղենությունը։ Գյումրեցու բացառիկ ոգու մասին մենք գիտենք մեզ հասած ավանդություններով, և այդ ոգու արտահայտման կարիքը մենք ունենք նաև այսօր։ Մենք մեր առաքելությունը հաջողված կհամարենք, եթե կարողանանք նախընտրական քարոզարշավի ընթացքում գյումրեցիների հետ երկխոսության, քննարկումների միջոցով թեկուզ մեկ պայմանական կետով արթնացնենք միայն մեզ բնորոշ Գյումրվա ոգին ու միասնականությունը։ Հիմա մեզ դա անհրաժեշտ է առավել, քան երբևէ։

- Ձեր մասնակցությունը պետք է դիտարկել ավելի շատ քաղաքակա՞ն, թե՞ համայնքային հարթությունում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ձեր ներկայացրած քաղաքական թիմը՝ ՀՀԿ-ն, այսօր հանդես է գալիս արմատական ընդդիմության դիրքերից։

- Այո, մեր քաղաքական թիմը՝ ՀՀԿ-ն, արմատական ընդդիմություն է և պայքարում է երկրում ստեղծված աղետալի իրավիճակի հաղթահարման, դրանց պատճառների վերացման համար։ Սակայն մենք որոշում ենք կայացրել չափից ավելի չքաղաքականացնել ավագանու ընտրությունները և տարանջատել համայնքային խնդիրները քաղաքական գլոբալ օրակարգից։ Այս ընտրություններով մենք ձևավորելու ենք քաղաքային իշխանություն, որն ունի առավելապես քաղաքի խնդիրների լուծման, դրա զարգացմամբ զբաղվելու սահմանադրական և օրենսդրական պարտականություններ ու սահմանափակումներ։ Այդ իմաստով պատեհ չէ ավագանու ընտրությունները վերածել համապետական քաղաքական մրցապայքարի, որովհետև դրանից մեր քաղաքը վստահաբար չի շահի։ Մենք՝ որպես ՀՀԿ անդամներ, հավատարիմ ենք մեր կուսակցության որդեգրած քաղաքական գծին, սակայն ամենևին նպատակ չունենք ուղղակի աղմուկի համար օգտագործել ավագանու ընտրությունները մի նպատակով, որը չի նպաստելու քաղաքի խնդիրների լուծմանը։

Դա, իհարկե, չի նշանակում, թե մենք չենք խոսելու քաղաքականության մասին, ամենևին։ Տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն կարևորագույն քաղաքական նշանակություն, դրանց միջոցով է իրացվում դեմոկրատական հասարակությունների գլխավոր՝ մասնակցային ժողովրդավարության սկզբունքը, որով ապահովվում է քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին։ Դա էլ նույն դեմոկրատական համակարգի ցուցիչներից մեկի՝ իշխանության ապակենտրոնացման ապահովման հիմնական ճանապարհն է։ Իսկ այն, որ մենք ներկայացնում ենք Հայաստանի անկախության ակունքներում կանգնած ու մեր երկրի ամենակայացած քաղաքական ուժերից մեկը՝ ՀՀԿ-ն, լուրջ մրցակցային առավելություն է մեզ համար, քանի որ Գյումրիի զարգացման գործում մենք օգտագործելու ենք կուսակցության ողջ ինտելեկտուալ պոտենցիալը, փորձն ու ավանդույթները, բացի այդ, մեզ մեծապես նպաստելու է ՀՀԿ-ի թեկուզև քանակապես փոքր, բայց որակյալ ներկայացվածությունն Ազգային ժողովում՝ հատկապես Գյումրիին վերաբերող այն խնդիրների լուծման ժամանակ, որոնք պահանջում են օրենսդրական կարգավորումներ։

- Խոսեցիք մրցակցային առավելությունների մասին։ Հոկտեմբերի 17-ի ընտրություններին մասնակցում են աննախադեպ մեծ թվով՝ 10 քաղաքական ուժեր՝ ավելի քան 350 ավագանու թեկնածուներով։ Դժվար չի՞ լինելու պայքարն այդ պայմաններում։

- Շատ դրական եմ գնահատում մեծ թվով ուժերի մասնակցությունը, քանի որ, ինչպես ցանկացած հարցում, ընտրություններում՝ առավել ևս, մրցակցությունը հնարավոր լավագույն որոշում կայացնելու կարևոր նախապայմաններից մեկն է։ Նախընտրական քարոզարշավի մեկնարկին նախ՝ հաջողություն եմ մաղթում մասնակից բոլոր ուժերին՝ միաժամանակ ցանկանալով, որ պայքարն ընթանա բացառապես քաղաքակիրթ պայմաններում, կրի առավելապես ծրագրային, գաղափարական բնույթ և որևէ կերպ չտեղափոխվի անձնական հարաբերությունների տիրույթ, ինչից, ցավոք, զերծ չէ մեր քաղաքական մշակույթը։

Քարոզարշավը հրաշալի հնարավորություն է բոլոր մասնակիցների համար՝ մի կողմից՝ ստուգելու իրենց ծրագրերի կենսունակությունն ու մրցունակությունը, մյուս կողմից՝ հետագայում ճշգրտումներ կատարելու սեփական ծրագրերում՝ հաշվի առնելով բանավեճերում հնչած այլընտրանքային մոտեցումներն ու գաղափարները։ Այնպես որ, առողջ ու արգասաբեր քարոզարշավ եմ մաղթում ընտրությունների բոլոր մասնակիցներին։ Պայքարենք ոչ այնքան հանուն մեր թիմերի, որքան Գյումրիի հաղթանակի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանՀորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանին մեղադրել է պետական պաշտոնյաներին սպառնալու մեջ Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով Արտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Այլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Ազգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանՊուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Այս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանԿայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով Մեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քեշմ կղզու երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչուի ոչնչացման մասին 2024 թվականի ընտրություններից հետո Թրամփի կարողությունն աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Վթար․ գազ չի լինի անորոշ ժամանակ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ ռուսական հետախուզական ծառայությունները ծրագրել են ռուս ընդդիմադիր գործիչների սպանություններ և դիվերսիաներ Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըՄաhաgել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարի Էդուարդ Շախիկյանը Ծնողները խնջույքի ժամանակ 5-ամյա որդուն թողել են մեքենայում․ երեխան մահացել էԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանԼոս Անջելեսում ուղղաթիռի կործանման վայրում հայտնվել է տեղի բնակչուհի Ալյոնա Սևանեսյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը արգելափակել է Թրամփին իմպիչմենտի ենթարկելու նոր փորձը ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ գործողությունների համար.Ղալիբաֆ 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Իրանի դեմ պшտերազմը դադարեցնելու պահանջով բանաձև Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Հայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 5 մարզերում