Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քա­ղա­քա­կան ան­պա­տաս­խա­նատ­վու­թյուն, ամե­նա­թո­ղու­թյան և ան­պատ­ժե­լի­ու­թյան մի­ջա­վայր. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի ժամանակաշրջանում ենք ապրում, որ թվում է, թե այլևս որևէ արտառոց երևույթի վրա զարմանալ պետք չէ, ու հարկ է պատրաստ լինել անգամ վատթարագույնին։ Հարցը վերաբերում է ոչ միայն երկրում ստեղծված թշնամանքի մթնոլորտին, այլև հենց իշխանական բարքերին, որոնց առանձին հակահասարակական դրսևորումները շատ դեպքերում աննախադեպ են։ Մի քանի դիտարկում... 2019 թվականին Եղեգնաձորում փոխգնդապետի դաժան ծեծի ենթարկելու միջադեպի հետ կապված՝ Վայոց ձորի այն ժամանակվա մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։ Թվում էր, թե վերջապես եկել են ժամանակներ, երբ քաղաքական պատասխանատվությունը կարևորվում է:

Բայց շատ արագ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ վերջինս նշանակվեց կուսակցության աշխատակազմի ղեկավար։ Դե, մարդուն «դուրս չէին շպրտելու», իրենց կուսակցությունը, իրենց ներքին խոհանոցը, հո պետական պաշտոնի չէին նշանակել. քաղաքական ուժը չի ուզում նեղացնել թիմակցին: Բայց հիմա արդեն Տրդատ Սարգսյանը ներառվել է ՔՊ-ի նախընտրական ցուցակում, և շուտով նրան տեսնելու ենք արդեն ԱԺ-ում պատգամավորի կարգավիճակում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Արշակ Հակոբյանը ևս լրագրողին ծեծելու համար հրաժարական տվեց, սակայն պարզվեց՝ պարզ թոզփչոցի է. հիմա ադրեն նա պատգամավոր է, ավելին, արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ «նշանակվելու» է ԱԺ փոխնախագահ: Օրերս Գորիսում կրակոցներ էին հնչել, որոնց հետևանքով երկու անձ տեղափոխվել էր հիվանդանոց։ Եվ այս միջադեպին մասնակցել էր նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին։

Կասեք՝ դե, գործ է հարուցվել, էլ ինչ եք ուզում: Բայց ուշագրավ է, որ Սյունիքի մարզպետի որդուն չեն գտնում, ու նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Գործող մարզպետի: Մարզպետի, որը դրանից հետո էլ շարունակում է պաշտոնավարել ու, բնականաբար, մեծ լծակներ ունի, որոնց միջոցով կարող է ազդել մարդկանց վրա։ Կամ՝ «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակում 5-րդ համարը զբաղեցնող պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, օրերս Ամիրյան փողոցում կրակոցներով ուղեկցված միջադեպին մասնակցելու համար կալանավորվեց։ Իսկ Խաչատուր Սուքիասյանը պարզապես նշում է, թե նման միջադեպն անընդունելի է համարում, սակայն չի պատրաստվում հայտարարել մանդատը վայր դնելու մասին։ Ինչո՞ւ ենք նշում այս օրինակները:

Այս բոլոր հարցերում իրավականից բացի, կա նաև կարևոր բաղադրիչ՝ քաղաքական պատասխանատվության բաղադրիչը: Այս իշխանությունները շատ են սիրում շահարկել նախկինում եղած բարքերի թեման։ Բայց նույն այս ասպեկտում հետաքրքիր օրինակներ կան նույն «նախկինների» բարքերից: Օրինակ՝ տարիներ առաջ ՀԷՑ-ի «Հարավ» մասնաճյուղի ինժեներադիսպետչերական հանգույցի վարչական շենքում տեղի էր ունեցել կրակոցներով միջադեպ, որին մասնակցել էին մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը և իր որդին։ Այդ միջադեպից շատ չանցած Հովեյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ավելին, նա այլևս որևէ պաշտոն չզբաղեցրեց: Ընդ որում, խոսքը մտավորական, պարկեշտ մարդու մասին է, որը նախկինում երբեք որևէ տհաճ պատմության կամ սկանդալի մեջ չէր ընկել:

Սա՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Կամ՝ երբ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «օբյեկտում» ծանր միջադեպ էր տեղի ունեցել, որի արդյունքում մարդ էր սպանվել, վերջինս դրանից հետո հայտարարեց իր մանդատը վայր դնելու մասին։ Սա՝ Սերժ Սարգսյանի օրոք: Ինչպես երևում է՝ «նախկինների» օրոք քաղաքական պատասխանատվության խնդիրն առավել հստակ էր դրված: Իրենց քայլերն արդարացնելու համար իշխանությունները հայտարարում են, թե քրեական գործեր են հարուցվել։ Դժվար է հիշել որևէ դեպք, երբ, հատկապես աղմկահարույց ինչոր միջադեպի հետ կապված, քրեական գործ չի հարուցվել:

Այլ հարց է, թե հետագայում դրանք ինչ ընթացք են ստանում, առավել ևս, երբ առնչվում են իշխանական գործչի: Այդ հարցում խնդիրներ եղել են նախկինում, խնդիրները խորացել են այս երեք տարում: Բայց հարցը ոչ միայն այն է, թե ինչ ընթացք կունենան այդ քրեական գործերը, կփակվեն կամ չեն փակվի, այլև այն, թե արդյոք իշխանությունները պատրաստ են իրավականի հետ մեկտեղ նաև քաղաքական պատասխանատվություն ստանձնել իրենց թիմակիցների գործողությունների համար, իսկ թիմակիցները՝ հենց իրենց կամ իրենց հարազատների գործողությունների համար։ Ինչպես երևում է՝ այս իմաստով էլ գործող իշխանությունները աննախադեպ են բացասական իմաստով: Իսկ նման անպատասխանատվությունը ամենաթողության և անպատժելիության միջավայր է ձևավորում։ Դա ունենալու է դոմինոյի էֆեկտ՝ իր կրիմինալ ծանր հետևանքներով: Դրա նախանշաններն արդեն իսկ ակնառու են...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՀայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է «Մարիխnւանա» տեսակի թմրшնյnւթ Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինԻրանը միշտ կվերահսկի Հորմուզի նեղուցը, սակայն պատրաստ է պատասխանատվությամբ ապահովել նավագնացության անվտանգությունը․ Արաղչի Նոր փոփոխություն՝ մինչև 200 հազար դրամ ստացողների և տաքսու վարորդների համարԶելենսկին հայտարարել է՝ համաձայն է խաղաղության համաձայնագրին՝ տարածքների 25%-ի կորստի պայմանով Ո՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԳիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Այս բանջարեղենը անմիջապես սպանում է երիկամներըԵվրամիությունն սկսել է ռուսական հետք փնտրել Ֆրանսիայի անկարգություններում Հայաստանը կգնի՞ գազ հարևան երկրներից Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները ուժի մեջ կմնան. ֆոն դեր Լայեն Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանԹուրքիայի 31 քաղաքացի Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ». նրանց մուտքը երկիր արգելվել է Տղամարդը փորձել է սպանել իր 19-ամյա դստերը՝ ամուսնանալուց հրաժարվելու համարՌուբիոն Լավրովին սպասում է հոկտեմբերի վերջին Ատլանտայում կայանալիք G20-ի արտգործնախարարների հանդիպմանը Նույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութԱդրբեջանն անցանկալի անձանց ցուցակում ավելացրել է Թուրքիայի 31 քաղաքացու Ուկրաինայի կարգավորման շուրջ հոկտեմբերի 20-ին Օսլոյում կայացած բանակցությունները արդյունավետ էին․ Ուիթքոֆ