Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գոր­ծող կա­ռա­վա­րու­թյան ուժե­րից վեր է այս խնդիր­նե­րի լու­ծու­մը․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը ողջ ծավալով սկսել է զգալ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ու, որպես արդյունք, պատերազմում ծանրագույն պարտության դառը պտուղները։ Իսկ Ադրբեջանը, տեսնելով մեր երկրում ստեղծված իրադրության բարդությունը, ավելի լկտի պահվածք է դրսևորում և անգամ այնպիսի քայլերի է դիմում, որոնք խախտում են նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի համաձայնության պայմանավորվածությունները: Այսպես, Ադրբեջանը ոչ միայն ձգձգում է համատեղ հայտարարությամբ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով նախատեսված գերիների փոխանակման հարցը և փորձում դիրքային առաջխաղացում ունենալ Արցախում, այլև հայտարարում է Հայաստանի տարածքի մի մասի նկատմամբ իր հավակնությունների մասին։

Իսկ մինչ այդ մեզանում որոշ իշխանական շրջանակներ խոսում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման և սահմանների բացման առավելություններից՝ շեշտելով դրանից սպասվող տնտեսական օգուտների մասին։ Սակայն այս իրավիճակում, երբ թուրք-ադրբեջանական թշնամական տանդեմը նորանոր պահանջներ է դնում հայկական կողմի առաջ, տնտեսական օգուտներից խոսելը ոչ միայն աննպատակահարմար է, այլ ավելի շատ իլ յուզիայի է նման։ Պարզ տեսնում ենք, որ իրադարձությունների զարգացման արդյունքում Հայաստանը ոչ միայն օգուտներ չի ստանում, այլև կշեռքի նժարին է դրված անգամ մեր երկրի սուվերենության հարցը։ Հակառակորդի աճող պահանջներին դիմակայելու համար անհրաժեշտ է հենց այս պահից հետևողական քայլեր ձեռնարկել Հայաստանի ներքին դիմադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ։

Բայց իշխանություններն իրենց քայլերով ավելի են թուլացնում երկրի պաշտպանունակությունը՝ բարոյալքելով ողջ պետական համակարգը։ Ինչպես տեսնում ենք, պետական կառավարումն այսօր կազմալուծման եզրին է։ Արտահայտելով իրենց անհամաձայնությունը իշխանությունների կողմից վարվող քաղաքականության նկատմամբ՝ մեծ թվով պաշտոնյաներ դուրս են գալիս համակարգից։ Աճում են հանրային դժգոհությունները, իսկ ներքաղաքական առճակատումն ու ներքին երկպառակություններն արդեն իրողություններ են։ Արդյունքում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, և երկիրը մուտք է գործում անիշխանության և քաոսայնության փուլ, որը թուլացնում է մեզ, ինչից հակառակորդը անպայման կփորձի օգտվել և նոր զիջումներ կորզել։ Ուստի բոլոր անհրաժեշտ քայլերը պետք է ձեռնարկել, որպեսզի Հայաստանի պաշտպանական ներուժը չփլուզվի և համընդհանուր հուսահատությունը չհամակի քաղաքացիներին։

Բայց սա մի հարց է, որ այսօրվա իշխանություններն ընդունակ չեն լուծելու։ Արտաքին քաղաքականության ճակատում աշխատանքի ուղղությամբ ևս իշխանությունները ցույց են տալիս իրենց անկարողությունը, այնինչ տարբեր գործընկերների հետ աշխատելու լայն դաշտ է բացվել։ Ռուսաստանի հետ համագործակցության խորացման ուղղությամբ ջանքեր գործադրելու հետ մեկտեղ անհրաժեշտ է ակտիվ դիվանագիտական աշխատանք տանել թուրքական աճող ազդեցությունից դժգոհ Իրանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի, արաբական աշխարհի երկրների և մյուս պետությունների հետ։ Չգիտես ինչու, ներկայիս իշխանությունները դադարել են պատշաճ մակարդակով միջազգային հանրության առաջ բարձրացնել հակառակորդի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման, ահաբեկիչ գրոհայինների, Արցախի տարածքները թուրքական վարձկաններով բնակեցնելու, հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու և հարակից հարցերը, որոնք կարող են թուրք-ադրբեջանական տանդեմի վրա դիվանագիտական ճնշման գործիք հանդիսանալ։

Բայց քանի որ գործող կառավարության ուժերից վեր է այս խնդիրների լուծումը, ապա արագ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունն ավելի հրատապ է դառնում։ Ազգային համաձայնության կառավարությունն է, որ կկարողանա համախմբել հանրության բոլոր շերտերին և երկիրը դուրս հանել այս վիճակից։ Եվ կարևոր է, որ ազգային միասնության հիման վրա կառավարության ձևավորումը թույլ չի տա, որ ներքաղաքական լարվածությունը խանգարի համազգային օրակարգի ձևավորմանը։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»Լույս չի լինելու «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներԳլխավոր մրցանակ՝ iPhone 18 ProՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը