Ереван, 21.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հետհաշվարկի ժամացույցը միացված է. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, ինչ վերջին օրերին կատարվեց ԱԺում, և ընդհանրապես, այն, ինչ կատարվում է մեր երկրում, բանական մարդու ուղեղում դժվար է տեղավորվում։ Հանրությունն ուղղակի շոկի է ենթարկվել, այդ թվում՝ նրանք, ովքեր ժամանակին իրենց քվեով նպաստում էին Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդմանը։ Պատահական չէ, որ շատերն այնպիսի տպավորություն էին ստացել, որ ՀՀ խորհրդարանում ոչ թե Հայաստանի ղեկավարն էր ելույթ ունենում, այլ հակառակորդի, քանի որ նա մեկը մյուսի հետևից կրկնում էր ադրբեջանական թեզերը, նույնիսկ ավելի «համոզիչ» էր փորձում դրանք ներկայացնել, քան կաներ, օրինակ՝ հակառակորդի քարոզչամեքենան։

Փաշինյանը փորձում էր հավաստիացնել, թե իրականությունն է ներկայացնում և դրանով տարածություն է բացում խոսակցության ծավալման համար։ Այդ ի՞նչ տարածության մասին է խոսում Հայաստանի վարչապետի աթոռից կառչած անձը, այդ ի՞նչ նոր սպառնալիք է Հայաստանին ու Արցախին, արդյո՞ք նա պարզապես չէր գուժում նորանոր կապիտուլ յացիաների ու պետականության կորստի մասին՝ դա ներկայացնելով որպես տվյալ իրավիճակում միակ ելքը։ Իրականում Փաշինյանն ու իշխող խմբակցության պատգամավորները ոչ մի նոր բան չասացին, պարզապես հիմա արդեն ամբողջությամբ բացեցին բոլոր փակագծերը, ինչն այնքան ակնհայտ է, որ այս դեպքում անգամ բուն ելույթների դետալներին անդրադառնալու կարիք չկա։ Եթե նրանք նախքան այս ինչ-որ ձևով կարողանում էին քողարկել իրենց իրական նպատակներն ու տարբեր մանիպուլացիոն մեթոդներով մոլորեցնել հանրությանը, ապա այս անգամ պարզ, հանրամատչելի, առանց տողատակերի քողազերծեցին իրենց վարած քաղաքականության ողջ էությունը։

Այսինքն, այն «ապագան», որը խոստանում էին: Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ միանգամից չէինք կարող հայտնվել այսպիսի իրավիճակում, այս օրակարգը մեկ օրում չի հայտնվել։ Այս ամենը խոր արմատներ ունի և գալիս է 2018 թվականից, երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց երկրի վարչապետի պաշտոնը։ Հանրության առավել ադեկվատ հատվածը, հաշվի առնելով Փաշինյանի տեսակն ու անցած քաղաքական ճանապարհը, նրա արտահայտած դիրքորոշումները ու նրան աջակցող արտաքին ուժերի գործոնը, պատկերացնում էր նրա իշխանավարման վտանգավորության աստիճանը։ Եվ անցած մոտ չորս տարվա ընթացքում այդ կապակցությամբ հանրությանը զգուշացնող ազդակներ են հղվել, այդ թվում՝ մեր կողմից։ Հստակ ահազանգեր էին հնչում այն մասին, որ իշխանություններն ուղղակի ձեռքները լվանում են Արցախից, նրանց համար Արցախը բեռ է, որից պետք է ազատվել։

Պատահակն չէ, որ ո՛չ Նիկոլի, ո՛չ մյուս «նիկոլների» շուրթերից այդպես էլ երբեք չլսեցինք «Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու» արտահայտությունը։ Եղել են նաև այլ ակնհայտ երևույթներ ու իրողություններ, որոնցից մեր քաղաքացիները կարող էին վաղ փուլում հեռուն գնացող հետևություններ անել, բայց շատերը փորձել են իրենք իրենց համոզել, թե անհնար է, Փաշինյանը չի կարող պետականությունը կործանման հասցնել, շարունակել են հույսեր փայփայել, թե դրական փոփոխություններ, այնուամենայնիվ, լինելու են, կամ, ի վերջո,մ պարզապես չեն ցանկացել գոնե իրենք իրենց համար ընդունել, որ 2018 թվականին սխալվել են։ Իսկ Փաշինյանը հմտորեն կիրառում էր հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու, թշնամանք բորբոքելու, հանրությանը երկրորդական հարցերի շուրջ զբաղեցնելու տակտիկան, իր իսկ իշխանության բոլոր տապալումները վերագրվում էին «մութ, սև ուժերին» կամ ռևանշիստներին, որոնք իբրև թե օրուգիշեր մտածում են այն մասին, թե ինչպես սաբոտաժ անեն կամ վնաս հասցնեն Փաշինյանին, նույնիսկ սատանաներ գտնելու հրահանգ էր տալիս ԱԱԾին:

Իսկ հասարակության մի հատված ոգևորվում էր այդ ամենից, ծնկի իջնում «փրկչի» առջև: «Փրկիչ», որ, ի վերջո, հետևողականորեն մեր երկիրը հասցրեց անդունդի եզրին։ Ու նույնիսկ այս պարագայում Նիկոլը կանգ չի առնելու, և դժվար չէ պատկերացնել, թե ինչ է լինում, երբ անդունդի եզրին ընթացքը չես կանգնեցնում: Հանուն իշխանության Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչի ընդունակ են։ Հիմա նրանք այնտեղ են հասել, որ արդեն երկրի թիվ մեկ ամբիոնից մեր պատմությունն ու շահերն արատավորող հայտարարություններով են հանդես գալիս՝ օրինակ՝ նշելով, թե «Ղարաբաղը չի կարող ապագա ունենալ Ադրբեջանի կազմում» թեզը սխալ էր, այսինքն՝ Ղարաբաղն ապագա ունի Ադրբեջանի կազմում։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենար, եթե նմանատիպ ձևակերպումներ հնչեին կոնֆլիկտների մեջ ներգրավված այլ երկրների խորհրդարաններում։

Դժվար թե այդպիսի ելույթների հեղինակները հասցնեին ավարտին հասցնել իրենց խոսքն առանց հրաժարական տալու կամ ընդհանրապես տուն հասնեին։ Մյուս կողմից էլ՝ Ազգային ժողովում Փաշինյանի ելույթը, կարծես, խոստովանություն էր... խոստովանահոր առաջ։ Նա բացեիբաց ընդունեց, որ ինչ ուզել արել են, պարտությունն էլ է իրենց վրա, զոհերն էլ, տարածքների կորուստն էլ, ընդ որում հազարավոր զոհերի հետ կապված այնպիսի արտահայտություն թույլ տվեց իրեն, որ թվում էր մեր հասարակությունը, էլ չենք խոսում զոհվածների հարազատների մասին, միանգամից պետք է փակեին երկրի բոլոր փողոցները։ Ի վերջո, անգամ Արցախի ԱԺ-ն այս կապակցությամբ հատուկ հայտարարություն տարածեց՝ պահանջելով ՀՀ իշխանությունից հրաժարվել իրենց աղետալի դիրքորոշումից։

Ճիշտ է, որոշ «նիկոլներ» հայտարարեցին, թե Արցախի պատգամավորները ճիշտ չեն հասկացել Նիկոլ Փաշինյանի խոսքերը, բայց իրականում ճիշտ կամ սխալ հասկանալու բան չկար՝ ամեն ինչ շատ պարզ ու հստակ ասվել էր: Մի խոսքով, հերթական անգամ ապացուցվեց, որ Փաշինյանն ու նրա թիմը, նրանց քայլերն ու հայտարարություններն անհամատեղելի են ոչ միայն պետության ղեկավարման հետ, այլև մեր երկրի ու ժողովրդի շահերի հետ։ Եվ, մեծ հաշվով, նրանց հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացված է, և դա միացրել է հենց Փաշինյանը: Ի դեպ, պետք է ուշադրություն դարձնել, որ Փաշինյանի ելույթից բավական ոգևորվել էին մի կողմից՝ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը, որը «կարևոր և հեռատես» որակեց Հայաստանի վարչապետի ելույթը, իսկ մյուս կողմից՝ Ալիևն ու ադրբեջանական լրատվամիջոցները։

Այսպիսի ոգևորվածությունը հազիվ թե պատահականություն լինի և ցույց է տալիս, թե կոնկրետ ինչ շահեր են աշխատել 2018 թվականից սկսած։ Ու այսքանից հետո եթե մեր հասարակության մեջ դեռ կլինեն մարդիկ, որոնք չեն գիտակցի իրավիճակի լրջության աստիճանը և ձեռքները ծալած կնստեն՝ առանց որևէ քայլ ձեռնարկելու, ապա մեզ այլևս ոչինչ փրկել չի կարող։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе