Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իսկ հայ հասարակությունը ո՞ր ճանապարհն է ընտրում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն բոլորի համար, կարծես, պարզ է, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը դրվել է Ադրբեջանի կողմից։ Բայց այդ պահանջի հետևում ոչ միայն Բաքուն է կանգնած, այլև Անկարան։ Պատահական չէ, որ դեռևս 2021 թվականին Ալիևը հայտարարել էր, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ընդունի։ Իսկ հայկական կողմն՝ ի դեմս ներկա իշխանությունների, սկսել է ընդառաջ գնալ Բաքվի ցանկություններին, իսկ եթե ավելի ստույգ արտահայտվենք՝ պահանջներին։ Ու դրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ձևերով փորձում է հիմնավորել, թե Հայաստանին նոր Մայր օրենք է անհրաժեշտ, որը երկիրը «ավելի մրցունակ և կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր պայմաններում»։

Իրավիճակը գրոտեսկային է այն աստիճան, որ քպականներն էլ իրենց հերթին նշում են, թե Ադրբեջանի Սահմանադրությունում, օրենսդրության մեջ նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոխվեն: Հայելի բառն, ըստ երևույթին, ՔՊ-ում լավ չեն հասկանում: Բանն այն է, որ ինչպես զորքերի «հայելային հետքաշման» պարագայում, Սահմանադրություն փոխելու մասին ևս Ադրբեջանում խոսք անգամ չկա։ Ավելին, իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ Բաքվից ու Անկարայից մեր Սահմանադրությունը փոխելու հետ մեկտեղ այլ պահանջներ էլ են հնչում, իսկ ՀՀ իշխանություններն անընդհատ ստանձնում են դրանց իրականացումը։ Ու պատահական չէ, որ Փաշինյանն ու կուսակիցները առիթը բաց չեն թողնում ամեն անգամ պնդելու, թե Արարատը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս է, Արարատի պատկերով մեր զինանշանը պետք է փոխվի և այլն։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները, բազմաթիվ կարևոր հարցեր թողած, հանկարծ որոշեցին «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։ Այս նախաձեռնության հետևում ևս կարելի է տեսնել հակառակորդի ականջները։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սուսուփուս համաձայնում է և քայլեր է կատարում թուրք-ադրբեջանական պահանջներն իրագործելու ուղղությամբ, ապա Բաքուն ու Անկարան անցնում են պահանջների հաջորդ փուլերին։ Ու արդեն իսկ Բաքվից նշվում է, թե բացի Հայաստանի Սահմանադրությունից ու Անկախության հռչակագրից, իրենք խնդիր են տեսնում Հայաստանի օրենսդրության մեջ և նորմատիվ փաստաթղթերում։ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարում է, թե Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը՝ մասնավորապես Արցախյան հիմնախնդրին նվիրված հատվածը։ Ադրբեջանական կողմը սրանով բացեիբաց ցույց է տալիս, որ իր պահանջները շարունակական են լինելու։ Ավելին, նույն Ամիրբեկովը խնդրահարույց է համարում նաև Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերն ընդդեմ Ադրբեջանի՝ պնդելով, թե իբր դրանցում կան տարածքային նկրտումներ։

Իրականում Բաքուն այս պահանջով նպատակ է հետապնդում, որ հայկական կողմը հրաժարվի միջազգային ատյաններում իր պահանջներից, չէ՞ որ այդ գործընթացի արդյունքում իրավական ու քաղաքական գնահատականներ են տրվելու Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործություններին։ Հասկանալի է, որ եթե նույնիսկ այս պահանջներն էլ ընդունվեն փաշինյանական իշխանությունների կողմից, միևնույնն է՝ ամեն ինչ սրանով չի ավարտվի, Բաքուն այլ հարցերում էլ կցանկանա ուղղորդող դերակատարություն ունենալ ու լիովին կմիջամտի Հայաստանի ներքին գործերին։ Այդպես Ադրբեջանը կսկսի թելադրել, թե հայկական կրթական համակարգն ինչպես պետք է գործի, Հայաստանում աշակերտները կամ ուսանողներն ընդհանրապես ինչ պետք է սովորեն ու ինչ չպետք է սովորեն։ Ադրբեջանը կպահանջի նաև հայկական բանակը կրճատել, իբր պրոֆեսիոնալ բանակի անցնել ու թողնել միայն սահմանապահներ, կարգելի նոր սպառազինություններ ձեռք բերել։ Իսկ հետո լիովին նոր բնույթի պահանջներ կարող են հետևել, օրինակ՝ հայկական բնակավայրերի անունները պետք է փոխել ադրբեջանական անվանումներով։

Պատմության գրքերում անպայման նշել, թե որ բնակավայրում ինչքան ադրբեջանցի է բնակվել և այդպես շարունակ։ Փաստացի Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ մինչև վերջ մեր պետականությունը քայքայելու ճանապարհ է ընտրել, բայց կարևոր հարցն այն է, թե հայ հասարակությունն ինչ ճանապարհ է ընտրելու։ Եթե մեր պետականությունը պահպանելու ու ամրապնդելու ճանապարհով ենք գնալու, ապա քաղաքացիները պետք է մերժեն ՀՀ իշխանություններին ու նրանց կողմից ներկայացված նախաձեռնությունները, որոնք թելադրված են հակառակորդի կողմից։ Իսկ այդ մերժումը ամրագրելու համար իշխանությունների կողմից առաջ բերված սահմանադրական հանրաքվեն կարող է դառնալ լակմուսի թուղթ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն