Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գա­թա կե­րեք. անում են այն, ին­չը նախ­կի­նում հեգ­նում էին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Արտակարգ դրության պայմաններում կասեցվել է տնտեսության բազմաթիվ ճյուղերի աշխատանքը։ Եվ միայն շատ քիչ թվով տնտեսվարողներ են շարունակում իրենց գործունեությունը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է մթերային խանութներին և դեղատներին։

Եվ այսպիսի պայմաններում, երբ տնտեսական ճգնաժամն անխուսափելի է, մեծացել է նպարեղենի և առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ պահանջարկը, ինչն արդյունք է այն հանգամանքի, որ քաղաքացիները, ունենալով որոշակի անհանգստություններ, թե մոտ ապագայում կարող է ապրանքների դեֆիցիտ առաջանալ, ավելի շատ գնումներ են կատարում, քան անհրաժեշտ է։ Պահանջարկի ավելացմանը զուգընթաց բարձրանում են նաև ապրանքների գները։

Ապրանքների գների բարձրացմանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ որոշակի խոչընդոտներ և արգելքներ կան առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման հետ կապված։ Չհաշված, որ Վերին Լարսի անցակետում այս օրերին բեռնատարների կուտակումներ են նկատվում, հնարավոր չի լինում արդյունավետ կերպով իրականացնել արտահանման և ներմուծման գործընթացը, իսկ կուտակումների հետևանքով որոշ մթերքներ նույնիսկ փչանում են։

Տնտեսական ու ֆինանսական խնդիրների հետ մեկտեղ գնաճը սկսել է հարվածել քաղաքացիների գրպանին։ Գնաճը հատկապես զգալի չափերի է հասել սննդամթերքի շուկայում։

Ի դեպ, երեկ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանն էլ նշեց, որ արտակարգ դրության շրջանում հնարավոր է առաջին անհրաժեշտության ապրանքների որոշակի գնաճ:

Ու բնականաբար այս իրավիճակում ենթադրվում է, որ պետությունը որոշակի գործիքներ պետք է կիրառի, որ պարենային ապրանքների անհարկի թանկացումներ չլինեն, որպեսզի առանց այն էլ ներկայիս սուղ ֆինանսական միջոցներով բնակչությունը կարողանա հոգալ իր պահանջները։

Դրա համար պահանջվում է, որ կառավարությունը ակտիվ քայլեր ձեռնարկի մատակարարումների կազմակերպման այլընտրանքային լոգիստիկ ուղղությունների կիրառման նպատակով, սակայն կառավարությունը գնաճը մեղմելու փոխարեն ընդունում է իր անկարողությունը այս հարցում։

Դրա վառ վկայությունն է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հետևյալ հայտարարությունը. «Եթե տեսնում ենք, որ ոսպի և հնդկաձավարի գները պարբերաբար բարձրանում են, ապա մենք՝ որպես սպառողներ, կարող ենք ընտրել դրա մյուս փոխարինիչները, որոնք առկա են, հասանելի են»։

Իսկ ի՞նչ է նշանակում ընտրել ապրանքների փոխարինիչները, երբ որ յուրաքանչյուր պարենային ապրանք ունի իր դերը և կարևորությունը։ Տարբեր է նաև դրանց օգտակարության աստիճանը և կիրառելիությունը։

Հաշվի առնենք, որ ժամանակին հենց այդպիսի մոտեցման համար ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր հեգնում նախկին իշխանություններին՝ նշելով. «Ստացվել է, որ եթե կարագը 41 տոկոսով թանկացել է, դրան հակակշռում է խառը կանաչու գրեթե նույնքան էժանացումը:

 Կամ եթե գառան միսն է 28 տոկոսով աճել, դրան հակակշռում է կանաչ սոխի 18 տոկոսով էժանացումը: Ժողովուրդ ջան, կարագը թանկացել է, խառը կանաչի կերեք: ...Գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք, շատ օգտակար է...»։

Եվ ստացվում է, որ այսօր Փաշինյանի իշխանությունն է այնպիսի քաղաքական մոտեցում որդեգրել, ինչը ինքը հեգնում էր նախկինում։ Սա ընդդիմադիր Փաշինյանի հայտարարությունների և վարչապետ Փաշինյանի իշխանության հակադրության դրսևորումներից մեկն է։ Եվ բացառված չէ նաև, որ առաջիկայում կարող է նաև թանկանալ հացը, ինչի ահազանգերը արդեն կան. ի՞նչ փոխարինիչներ կարող են առաջարկել իշխանությունների ներկայացուցիչները հացի պարագայում։ Գաթա՞...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ցուցարարները փակել են Փարիզի Լուվրի մուտքը․ AFP Պեսկով․ Ուկրաինայում վերջնական կարգավորումն անհնար է առանց Կիևից որևէ մեկի մասնակցության, որը պատրաստ կլինի պատասխանատվություն ստանձնել Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներին Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Մադրիդում ուսուցիչների անժամկետ գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է ճանապարհը Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ Տարածաշրջանում կրկնակի երկրաշարժ է գրանցվել Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանԱրարատի մարզի Ազատաշենի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով․ BFMTV Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանՊետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին ավելի մեծ զգոնություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում Ծեծկռտուք՝ Երևանում, «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանությանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՈսկու գինը կնվազի՞․ ի՞նչ է սպասվում տարեվերջինՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՄԱԿ-ի ներկայացուցիչ Աստրիդ Շոմակերը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բացահայտվել է ​​հյուրանոցում երեխայի մահվան հնարավոր պատճառըՊաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը Շարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանՀայաստանը հանձնառու է միջnւկային էներգիայի խաղաղ օգտագործմանը. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն Գավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Այն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԳիտության կոմիտեի փոխնախագահը հրաժարական է տվել Լավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանՄենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. Արմեն Աշոտյան Լատվիան կանաչ թեյի խմբաքանակ է արգելափակել Հայաստանից Զելենսկին չի ուզում ավարտել պատերшզմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին Աննախադեպ կլինի և տագնապ կառաջացնի եվրոպայում. Պուտինն առջարկով դիմել է Թրամփին Ռուբիո. Քննարկվում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը ԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էՍերիա Ա․ «Լացիո»-ն Թուրինում խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուս»-ին Պետական ​​դավաճանության կասկածանքով 22-ամյա մի կին է ձերբակալվելԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվել Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհին։ Հորոսկոպի 3 նշան, ովքեր կհարստանան աշնան վերջինԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը Ուզում եք կրկի՞ն փորձել ձեր բախտը, զգույշ եղեք․ Արաղչին՝ ԱՄՆ-ին