Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


Գա­թա կե­րեք. անում են այն, ին­չը նախ­կի­նում հեգ­նում էին

ANALYSIS

Արտակարգ դրության պայմաններում կասեցվել է տնտեսության բազմաթիվ ճյուղերի աշխատանքը։ Եվ միայն շատ քիչ թվով տնտեսվարողներ են շարունակում իրենց գործունեությունը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է մթերային խանութներին և դեղատներին։

Եվ այսպիսի պայմաններում, երբ տնտեսական ճգնաժամն անխուսափելի է, մեծացել է նպարեղենի և առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ պահանջարկը, ինչն արդյունք է այն հանգամանքի, որ քաղաքացիները, ունենալով որոշակի անհանգստություններ, թե մոտ ապագայում կարող է ապրանքների դեֆիցիտ առաջանալ, ավելի շատ գնումներ են կատարում, քան անհրաժեշտ է։ Պահանջարկի ավելացմանը զուգընթաց բարձրանում են նաև ապրանքների գները։

Ապրանքների գների բարձրացմանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ որոշակի խոչընդոտներ և արգելքներ կան առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման հետ կապված։ Չհաշված, որ Վերին Լարսի անցակետում այս օրերին բեռնատարների կուտակումներ են նկատվում, հնարավոր չի լինում արդյունավետ կերպով իրականացնել արտահանման և ներմուծման գործընթացը, իսկ կուտակումների հետևանքով որոշ մթերքներ նույնիսկ փչանում են։

Տնտեսական ու ֆինանսական խնդիրների հետ մեկտեղ գնաճը սկսել է հարվածել քաղաքացիների գրպանին։ Գնաճը հատկապես զգալի չափերի է հասել սննդամթերքի շուկայում։

Ի դեպ, երեկ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանն էլ նշեց, որ արտակարգ դրության շրջանում հնարավոր է առաջին անհրաժեշտության ապրանքների որոշակի գնաճ:

Ու բնականաբար այս իրավիճակում ենթադրվում է, որ պետությունը որոշակի գործիքներ պետք է կիրառի, որ պարենային ապրանքների անհարկի թանկացումներ չլինեն, որպեսզի առանց այն էլ ներկայիս սուղ ֆինանսական միջոցներով բնակչությունը կարողանա հոգալ իր պահանջները։

Դրա համար պահանջվում է, որ կառավարությունը ակտիվ քայլեր ձեռնարկի մատակարարումների կազմակերպման այլընտրանքային լոգիստիկ ուղղությունների կիրառման նպատակով, սակայն կառավարությունը գնաճը մեղմելու փոխարեն ընդունում է իր անկարողությունը այս հարցում։

Դրա վառ վկայությունն է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հետևյալ հայտարարությունը. «Եթե տեսնում ենք, որ ոսպի և հնդկաձավարի գները պարբերաբար բարձրանում են, ապա մենք՝ որպես սպառողներ, կարող ենք ընտրել դրա մյուս փոխարինիչները, որոնք առկա են, հասանելի են»։

Իսկ ի՞նչ է նշանակում ընտրել ապրանքների փոխարինիչները, երբ որ յուրաքանչյուր պարենային ապրանք ունի իր դերը և կարևորությունը։ Տարբեր է նաև դրանց օգտակարության աստիճանը և կիրառելիությունը։

Հաշվի առնենք, որ ժամանակին հենց այդպիսի մոտեցման համար ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր հեգնում նախկին իշխանություններին՝ նշելով. «Ստացվել է, որ եթե կարագը 41 տոկոսով թանկացել է, դրան հակակշռում է խառը կանաչու գրեթե նույնքան էժանացումը:

 Կամ եթե գառան միսն է 28 տոկոսով աճել, դրան հակակշռում է կանաչ սոխի 18 տոկոսով էժանացումը: Ժողովուրդ ջան, կարագը թանկացել է, խառը կանաչի կերեք: ...Գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք, շատ օգտակար է...»։

Եվ ստացվում է, որ այսօր Փաշինյանի իշխանությունն է այնպիսի քաղաքական մոտեցում որդեգրել, ինչը ինքը հեգնում էր նախկինում։ Սա ընդդիմադիր Փաշինյանի հայտարարությունների և վարչապետ Փաշինյանի իշխանության հակադրության դրսևորումներից մեկն է։ Եվ բացառված չէ նաև, որ առաջիկայում կարող է նաև թանկանալ հացը, ինչի ահազանգերը արդեն կան. ի՞նչ փոխարինիչներ կարող են առաջարկել իշխանությունների ներկայացուցիչները հացի պարագայում։ Գաթա՞...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers