Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Լրացուցիչ կոնֆլիկտային հարաբերություններ են ստեղծում իշխանությունների և լրագրողական հանրույթի միջև». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Լրատվական դաշտի հետ կապված առաջարկվող օրենսդրական փոփոխությունները, նախագծերը հաջորդում են մեկը մյուսին: Չենք հասցնում մեկը «մարսել», քննարկել, կարծիք հայտնել, երբ հայտնվում է երկրորդը, երրորդը և այսպես շարունակ: Իսկ վերջում թերևս կասենք՝ այսպես էլ մնա, լավ է: «Փաստն» իր ընթերցողներին բազմիցս տարաբնույթ նյութերով ծանոթացրել է կատարվող փոփոխություններին, ներկայացրել փորձագետների դիտարկումներն ու մտահոգությունները: Առաջին ու ամենակարևոր արձագանքը հետևյալն էր՝ փոփոխությունները մահակ են դառնալու ընդդեմ լրատվամիջոցների, լինելու են անարդյունավետ և ամենակարևորը՝ դրանք իրականացվում են առանց լրագրողական հանրույթի հետ պատշաճ քննարկումների ու խորհրդակցությունների:

Դրանցից են՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որն առնչվում է ԶԼՄ-ի անանուն աղբյուրներին հղում կատարելու արգելքին, դատախազության առաջարկած փոփոխությունը Քրեական օրենսգրքում, որի համաձայն, հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու դեպքում կգործի տուգանք կամ ազատազրկում, Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական նախագիծը, որով խստացվում է վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափը։ Հիմա էլ կառավարությունն առաջարկում է Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասում փոփոխություն կատարել` հստակեցնելով լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հոդվածը: Խոսքն, ըստ արդարադատության փոխնախարարի, տեխնիկական փոփոխության մասին է. առաջարկվում է հոդվածի երրորդ մասի «և» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով: Թե ինչո՞վ է պայմանավորված իշխանությունների՝ օրենսդրական նման հատվածային փոփոխություններ կատարելու այս մոլուցքը, կարելի է միայն ենթադրել:

Եվ այդ ենթադրությունները մեզ բոլորովին էլ լավ տեղ չեն տանում: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն օրենսդրական նման փոփոխություններ կատարելու մղումը պայմանավորում է հիմնականում քաղաքական լարվածության հետ:

«Ինչպես նաև այն հանգամանքի հետ, որ իշխանություններն այդ քաղաքական լարվածությունն ընկալում են որպես իրենց համար ոչ բարենպաստ տեղեկատվական միջավայրին նպաստող և փորձում են, իմ կարծիքով, ոչ կոմպետենտ և ոչ պրոֆեսիոնալ նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի այդ ոչ բարենպաստ մթնոլորտը չեզոքացնեն: Բայց կա իրավական նորմերի կիրառման որոշակի տրամաբանություն, այն մեխանիզմները, որոնք ընտրվում են իշխանության կողմից, և այդ մեխանիզմների հիմնավորվածությունը թույլ չեն տալիս ենթադրել, որ դրանք արդյունավետ կլինեն և ինչ-որ ձևով դրական ազդեցություն կունենան տեղեկատվական ընդհանուր մթնոլորտի վրա: Իսկ հակառակ էֆեկտը կարող են ունենալ, քանի որ լրացուցիչ կոնֆլիկտային հարաբերություններ են ստեղծում իշխանությունների և լրագրողական հանրույթի միջև»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նավասարդյանը:

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել նաև «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ և կայքերով։ Լրատվամիջոցներն արդեն իսկ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել այս խնդրի հետ կապված: Խնդրին անդրադարձել է նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ նշելով, որ համավարակի և պատերազմի պատճառով գովազդային շուկան գրեթե փլուզվել է, և լրատվամիջոցների համար գովազդային մուտքերի 20-ից 35 տոկոսը գոյանում է շահումով խաղերի գովազդից, որն էլ օգնում է նրանց գոյատևել: Իշխանություններն իրենց հերթին նշում են՝ այս կերպ փորձում են պայքարել մոլախաղերի դեմ: Իհարկե, որևէ բանական մարդ չի ընդդիմանա այս պայքարին, գիտակցում ենք, որ մոլախաղերը շատ ընտանիքների փլուզման և սարսափելի այլ քայլերի պատճառ են դառնում, բայց արդյո՞ք մոլախաղերի դեմ պայքարելու համար լավագույն ուղին է ընտրվել, գովազդի արգելմամբ հնարավո՞ր է հարց լուծել, թե՞ ուղղակի ցանկանում են այս կերպ լրատվամիջոցներին ճնշել: Երևանի մամուլի ակումբի նախագահը ևս ընդգծում է՝ մոլախաղերի գովազդի սահմանափակում անպայման պետք է լինի:

«Մենք այս դեպքում ոչ միայն պետք է մտածենք լրատվամիջոցների ֆինանսական վիճակի, այլ նաև այն ազդեցության մասին, որ այդ մոլախաղերն ունենում են հասարակության վրա: Այս հարցում անհրաժեշտ են շատ հստակ և արդյունավետ կարգավորումներ, սակայն այն նախաձեռնությունները, որոնց հետ ես եմ ծանոթ, շատ մեխանիկական են: Չեմ կարծում, որ դրանք լուծելու են այն խնդիրը, որը փորձում են նախաձեռնողները լուծել»,-եզրափակում է Բորիս Նավասարդյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինԱՄՆ-ը չտեսնված hարված կհասցնի Իրանին՝ Վաշինգտոնի վրա hարձակման դեպքում. Թրամփ Փաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԿիմ Չեն Ընը բազկաթոռին նստած հետևել է իր դստեր դահուկասահքին Այս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՎարորդների համար ստուգման նոր կարգ է նախատեսվում. նախագիծը` ԱԺ-ում Սահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲժիշկների լիցենզավորման ժամկետները փոխվում են․ նոր որոշում է սպասվում «Քարսիթի» համար 20 հազար դրամ տուգանքը քիչ է․ նոր առաջարկ ԱԺ-ում Ջեյմս Քեմերոնի հետ երևանյան հանդիպումն ու համերգը չեղարկվել են Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ Զինծառայությունից ազատվելու նոր հնարավորություն է առաջարկվում 39-ամյա հայրը կծել է իր երեխաներին՝ խաղի ժամանակ իրեն գնդակ չտալու պատճառով. երեխաներին հոսպիտալացրել ենԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. մեկ հոգու տեղում բուժօգնություն են ցուցաբերել Խամենեիի և նրա ընտանիքի սպանության գործով Թեհրանը մեղադրանք է առաջադրել․ մանրամասներ Գույքահարկից մինչև 100 հազար դրամ փոխհատուցում․ դեկտեմբերրի վերջնաժամկետները Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը, «Kia»-ն և «Honda»-ն Բռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ Սավգուլյան21-ամյա ուսանողուհի է ընկել 8-րդ հարկիցԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել «Մանչեսթեր Սիթի»-ն Հալանդի համար տրանսֆերային արժեք է սահմանել. El Nacional Ռուբիոն դատապարտել է Իրանի հարձակումները Բահրեյնի վրա Այն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանՍերբիայում ՄիԳ-29 կործանիչ է կործանվել Ալիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելի քան 20 ռազմանավ են կենտրոնացրել Մերձավոր Արևելքի շրջանում Ո՞ր մարզը ինչ գույնի խաղալիքներով պետք է զարդարի տոնածառը․ Տավուշը՝ կանաչCOP17-ի շրջանակում կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում ԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԱդրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները. ադրբեջանագետ Բոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբ Ալիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԱՄՆ-ի հոկեյի կանանց հավաքականը՝ Աշխարհի չեմպիոն Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմի կամուրջը կվերականգնվի