Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տարեկան 1,3 մլրդ դրամ՝ Հայաստանը տեխնոլոգիական «հաբ» դարձնելու համար. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի քննարկման միասնական կայքում ներկայացրել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը հաստատելու մասին նախագիծը:

 Դրա հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի «ՀՀ կառավարության ծրագրի մասին» N 65-Ա որոշման 7.1 կետով, համաձայն որի, կառավարությունը նպատակադրվել է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, որին հասնելու և բարձր տեխնոլոգիաների զարգացումն ապահովելու համար իրականացվող քայլերից է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի մշակումն ու իրագործումը: 

Այն հնարավորություն կտա, օգտագործելով հայկական գիտական միտքը և հնարավորությունները, տեխնոլոգիական և սփյուռքի ներուժը, ընդլայնել համաշխարհային տեխնոհսկաների հետ գործակցության աշխարհագրությունն ու հնարավորությունները: 

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականից, որի համար պետբյուջեով յուրաքանչյուր տարի կհատկացվի 1,3 մլրդ դրամ: 

Նախարարության ներկայացրած հավելվածում նշվում է` ծրագիրն իր տեսակով առաջինն է և խոշորագույնը, որն անմիջականորեն իրականացվելու է Սփյուռքի տեխնոհամայնքի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ միասին։ 

Այն հայկական ստարտափ ընկերություններին ու ձեռներեցներին հնարավորություն կտա պետական աջակցությամբ և հատուկ մշակված օրակարգով այցելել Սիլիկոնյան հովիտ, մասնակցել կատարելագործման ծրագրերին։ 

Նշվում է, որ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ընթացքին համընթաց շարժվելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել կենսունակ ցանցային համակարգ, որի միջոցով հայկական ընկերությունները ճկուն ձևով հնարավորություն կունենան կապ հաստատել տեխնոհսկա ընկերությունների ներկայացուցիչների հետ, ներկայացնել իրենց արտադրանքը, բանակցություններ վարել տարբեր ներդրողների հետ։

 Այս ամենը «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի կարևորագույն նպատակներից է։ Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանը կդառնա տեխնոլոգիական կենտրոն և «հաբ»։ Այն բաղկացած է 4 խոշոր բաղադրիչից, որոնցից յուրաքանչյուրն իր առջև դնում է կոնկրետ նպատակներ և խնդիրներ: 

2020 թվականից սկսած «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում 15 հաջողակ ձեռներեցներ հնարավորություն ունեն, ստանալով պետական ամբողջական կրթաթոշակ, մասնակցել յոթ շաբաթ տևողությամբ դասընթացներին: 

Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեն իրենց ստարտափ գաղափարը և արտադրանքը ներկայացնել վենչուր կապիտալիստներին, ներդրողներին, որը բացառիկ հնարավորություն է ընկերությունների համար: Ինչպես արդեն նշվեց, ծրագրի բաղադրիչներից մեկն է Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական «հաբ»:

 Այս բաղադրիչի հիմնական նպատակը տաղանդի ներհոսքի ապահովումն է, որը բխում է նաև կառավարության որդեգրած քաղաքականությունից, նպատակ ունենալով Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր: 

Նշված դրույթն իրագործելու համար Հայաստանը պետք է դառնա «հաբ»` տաղանդի, գաղափարների ազատ մուտքի և ելքի հնարավորություններով երկրների հետ: 

Որպես հիմնական կարևորագույն գործոն Սփյուռքի ներուժի օգտագործումն է: 

Այս բաղադրիչի իրականացման կարևորագույն մասն է կազմում «Ներուժ» սփյուռքի ստարտափ ծրագիրը: 

Դրա նպատակն է հայկական տնտեսական ներուժի ներգրավման միջոցով նպաստել Հայաստանում տնտեսական զարգացմանը, աջակցել մեր երկրում ներդրումների իրականացմանը, ինչը կբերի նոր աշխատատեղերի ստեղծմանը, սփյուռքի հայազգի ձեռներեցների համար հնարավորություն ստեղծել Հայաստանում խթանելու ստարտափերի համակարգի կայացմանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ներդնել նորարարական տեխնոլոգիաներ, նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: 

Նշվում է, որ միևնույն ժամանակ ծրագրի իրականացումը կնպաստի դեպի Հայաստան հայրենադարձության խթանմանը: «Ներուժի» խնդիրն է բոլոր սփյուռքահայ ձեռներեցներին Հայաստանը որպես բիզնես միջավայր ներկայացնելը, որտեղ կարելի է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ