Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւմ է ձեռնտու նման վիճակը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Որպես կանոն, ներկայում հանրային քննարկումների կիզակետում առաջին հերթին արտաքին մարտահրավերների հարցն է, և շատ հաճախ աչքաթող են արվում ներքին մարտահրավերներն ու խնդիրները։ Թերևս պատճառն այն է, որ Արցախյան պատերազմից հետո Հայաստանի շուրջ ստեղծված արտաքին միջավայրն այնքան բարդ է, որ այդ ֆոնին նույնիսկ մեր ներքին խնդիրների կարևորությունը, կարծես, նվազում է։ Այնինչ ներքին խնդիրների անտեսումը ևս վտանգավոր, նույնիսկ անդառնալի հետևանքներ կարող է ունենալ մեր պետականության համար։

Օրինակ՝ երկրում առկա բարձիթողի վիճակը, տարբեր պատահարները և հանցագործությունների աճը արդեն լուրջ մարտահրավեր են դարձել։ Համենայնդեպս, գրեթե չկա մի օր, որ լրահոսում չհայտնվեն դանակահարությունների, կրակոցների, ավազակային հարձակումների, գողությունների, խուլիգանությունների, ծեծկռտուքների ու այլ հանցագործությունների մասին նորություններ։ Այսպիսի իրադարձությունների թարմ օրինակները բոլորիս աչքի առաջ են՝ կրակոցներ Երևանում, Էջմիածնում, նռնակով զինված քաղաքացին ներխուժել է Մասիսի քաղաքապետարանի շենք և այլն։

Առավել ցավալի է, որ ծանր հանցագործություններից շատերը նաև մարդկանց մահվան պատճառ են դառնում։ Կարճ ասած՝ երկրում քրեածին բարդ վիճակ է, որը խորքային պատճառներ ունի։ Նախևառաջ հանցագործությունների աճը պայմանավորված է հանրության շրջանում տիրապետող տրամադրություններով։ Մարդիկ այնքան են թշնամացել միմյանց նկատմամբ, որ յուրաքանչյուր փոքր միջադեպ կարող է վերջանալ հաշվեհարդարով։ Իսկ այս ամենն ատելության մթնոլորտի հետևանք է, քանի որ իշխանությունները չորս տարի շարունակ թշնամության և ատելության դոզայով թունավորել են հանրությանը, հանրության տարբեր հատվածների միջև բաժանարար գծեր անցկացրել և բարիկադներ կառուցել։ Պատահական չէ նաև, որ երբեմն էլ վիճաբանություններն ու սպանությունները քաղաքական ենթատեքստ են պարունակում և անմիջականորեն կապվում են իշխանության ներկայացուցիչների անունների հետ։ Այսինքն, երբ մարդկանց համազգային գաղափարների շուրջ համախմբելու և հանրության տարբեր հատվածների միջև ատելությունը արմատախիլ անելու փոխարեն, հակառակն է արվում, նման դեպքերի հաճախակի կրկնությունները չպետք է բացառել։

Մյուս կողմից էլ՝ երկրում քրեածին իրավիճակը հանցագործությունների նախականխմանը միտված միջոցառումների և քայլերի բացակայության արդյունք է, իսկ եթե ավելի գլոբալ ասենք՝ հանրապետության պետական ողջ համակարգում տիրող ընդհանուր «բարդակի» հետևանք։ Այս իշխանություններն իրենց պաշտոնավարման ընթացքում հայտարարել են, թե պայքարում են քրեական ենթամշակույթի տարածման դեմ, իրավական համակարգում բարեփոխումներ են կատարում, օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս, բայց փաստը մնում է փաստ, որ հանցավորությունն աճում է։

Բանն այն է, որ իրականում իշխանությունների նախաձեռնած բարեփոխումներն ավելի են նպաստում հանցավորությանն ու երկրում առկա բարձիթողի վիճակին, քանի որ իրենց ոչ այնքան հանցագործությունների կանխումն է հետաքրքրում, որքան իրավապահ համակարգը իշխանությունը պահելու գործիք դարձնելը։ Մի շարք ոլորտներ ուղղակի անտերության են մատնված, չկա համապատասխան վերահսկողություն, ինչի արդյունքում էլ ականատես ենք լինում տարօրինակ դեպքերի ու որոշ դեպքերում նաև ողբերգական իրադարձությունների։

Թերևս համակարգային վերահսկողության բացակայության հետևանք է նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած անհասկանալի պայթյունն ու դրան հետևած տարբեր վարկածների շրջանառումը, առավել ևս այն, որ երկրի վարչապետն է փորձում կառավարության նիստում առանց համապատասխան հիմնավորումների հապշտապ փարատել ահաբեկչության մասին կասկածները՝ մատնանշելով ծուխն ու փախչող մարդկանց։ Ինչպես տեսնում ենք, քրեածին իրավիճակն ու երկրում առկա քաոսային իրադրությունը չափազանց մտահոգիչ են. եթե նախկինում Հայաստանը համարվում էր ամենաապահով երկրներից մեկը, ապա հիմա վտանգ կա, որ կարող է դադարել այդպիսին լինել։ Իսկ թե ում է դա ձեռնտու, մտածելու հարց է:

Իսկ այս ֆոնին իշխանություններն իրենց նեղ քաղաքական շահերն առաջ տանելու խնդիրներով են զբաղված, կուսակցական համագումարի հարց են առաջ քաշում, Երևանի քաղաքապետի ընտրություններում թեկնածուի են որոշում և այդպես շարունակ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արարատի մարզի գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը․ նա տեղափոխվել է հիվանդանոց Այն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՍրտի կաթվածի առաջին գաղտնի նշանները․ տեղեկատուՕդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Foton» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Երկրի վրա սովի առջև կանգնած մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում Փաշինյանը մեկնել է Գերմանիա, որտեղ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլ Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՁիավարության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել Դուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան