Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բացասական սպասումները պայմանավորված են անվտանգային խնդիրներով ու քաղաքական անկայունությամբ»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից պարզ դարձավ, որ մարտին, ընդհանուր առմամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշի 3,8 տոկոս աճ ունենք: Մինչ տնտեսական իրավիճակին անդրադառնալը, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը հիշեցնում է՝ վերոնշյալը 2020 թ. մարտի հետ համեմատած ցուցանիշն է:

«Մինչդեռ 2020 թ. մարտին մենք ունեցել էինք 4,2 տոկոսանոց անկում: Այսինքն, մեծ հաշվով, անգամ 2021 թ. մարտի այս աճն արձանագրելով՝ դեռևս չենք կարող ասել, որ տնտեսությունը վերականգնվել է ու հասել 2019 թ. մարտի վիճակին: Դեռ անցած տարվա մարտից սկսած՝ տևական ժամանակ մենք ամեն ամիս անկում ունեինք, ու այս տարվա մարտի աճն առաջին ամսական աճն էր: Բայց, այդուհանդերձ, այդ աճը նախ՝ չի ծածկում այն անկումը, որն ունեցել ենք նախորդ տարվա մարտին, երկրորդ՝ դեռևս չի վկայում տնտեսությունում տեղի ունեցող դրական տեղաշարժերի մասին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Անդրադառնալով հետագա հնարավոր միտումներին՝ նա հիշեցրեց ՀՀ կենտրոնական բանկի, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2021 թ.-ի համար արված կանխատեսումները, որոնք, նրա խոսքով, բավականին համեստ են: Տնտեսագետի դիտարկմամբ, խոսքն ընդամենը 1-1,5 տոկոս աճի մասին է: Ինչ վերաբերում է տնտեսական անկման այսօրվա տեմպերին, նա նկատեց. «Հրապարակված տվյալներից և առկա միտումներից դատելով՝ իրականում դեռևս աշխուժացման մասին խոսել չենք կարող: Այսինքն, տնտեսության մեջ դեռևս դրական միտումներ չեն նկատվում, որոնք հիմք կտային մեզ ենթադրել, որ կարճ ժամանակ անց մենք էապես կարողանալու ենք վերականգնել այն կորուստները, որոնք ունեցել ենք՝ պայմանավորված տնտեսական անկմամբ և ճգնաժամով: Այստեղ շատ էական են առավելապես անվտանգային ու քաղաքական գործոնները: Երբ վերլուծում ենք թե՛ տնտեսական անկման պատճառները, թե՛ հասարակության տրամադրություններն ու բիզնեսի սպասողականությունը, ակնհայտ է դառնում, որ առկա են բացասական սպասումներ: Այդ բացասական սպասումներն առավելապես պայմանավորված են անվտանգային խնդիրներով ու քաղաքական անկայունությամբ: Քանի դեռ գոնե այս երկու հարցերը չեն լուծվել, տնտեսական աշխուժության մասին, ցավոք, չենք կարող խոսել: Իհարկե, բնական է, որ թվարկածս գործոններից զատ էական են նաև տնտեսական գործոնները, բայց, այդուհանդերձ, նշվածները առանցքային դերակատարում ունեն, և այդ իմաստով կարևոր է, որ որոշակի քայլեր իրականացվեն թե՛ անվտանգային բաղադրիչի ուժեղացման, թե՛ քաղաքական անկայունությունը վերացնելու առումով»:

Անդրադառնալով գնաճի միտումներին հատկապես եկամուտների չավելացման պարագայում՝ Կառլեն Խաչատրյանը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Թեև գնաճը մարտին կազմել է 5,8 տոկոս, բայց դա ընդհանուր՝ բոլոր ապրանքների միջինացված գների բարձրացման ցուցանիշն է: Հասկանալի է, որ առանձին խումբ ապրանքների գները շատ ավելի արագ են աճել, ու այդ իմաստով իրապես այստեղ մտահոգվելու շատ բան կա. նախ՝ եկամուտների անկման ֆոնին գների բարձրացումը հավել յալ սոցիալական խնդիրներ է առաջացնում հասարակության լայն զանգվածների մոտ, և այդ իմաստով իրականում պատկերը մտահոգիչ է: Ես ուզում եմ նաև հավելել հետևյալը. երբ Հայաստանում միջինացված սպառողական գների ինդեքսի փոփոխությունը համեմատում ենք աշխարհի մակարդակով գնաճի ցուցանիշի հետ, ապա այն մեզ մոտ առնվազն երկու անգամ ավելի բարձր է: Զարգացած երկրներում 1,1-1,4 տոկոսանոց գնաճ է արձանագրվել նշված ամսում, հարևան Վրաստանում արձանագրվել է 2,8 տոկոս գնաճ, մինչդեռ Հայաստանում 5,8 տոկոս է: Հետևաբար, թե՛ միջազգային համեմատությունները, թե՛ նախորդ ժամանակաշրջանում Հայաստանում գրանցված գնաճի ցուցանիշները հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ գնաճային ալիք կա, ինչն էլ ավելի է մեծացնելու երկրում առկա սոցիալական խնդիրները»:

Ընդ որում, ըստ տնտեսագետի, գնաճը գնալով ահագնանում է, ու պատճառը միայն դրամի արժեզրկումը չէ: «Դրամի արժեզրկում մենք կտրուկ ունեցել էինք նաև անցած տարվա մարտ-ապրիլ ամիսներին, ինչը պայմանավորված էր համավարակով:Բայց այդ նույն ամիսների ընթացքում մեզ մոտ ամսական գնաճը չի գերազանցել 1,5 տոկոսը: Այսինքն, իրականում, այո, դոլարի փոխարժեքի տատանումները ազդում են գնաճի վրա, բայց դրանք միակ գործոնը չեն: Այստեղ կրկին պետք է շեշտեմ անվտանգային և քաղաքական անորոշությունների մասին, որոնք հավել յալ տատանողականություն են հաղորդում ԱՄՆ դոլարին, որի հետևանքով դրամն արժեզրկվում է»,-հավելեց մեր զրուցակիցը:

Այս ֆոնին անդրադառնալով տնտեսական բլոկի ներկայացուցիչների՝ տնտեսության վերականգնման, գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդի, ներդրողների խմբի՝ Հայաստան գալու մեծ պատրաստակամության մասին արվող հայտարարություններին՝ տնտեսագետը շեշտեց. «Եթե կարճ ասեմ, նման բոլոր հայտարարություններն իրականությունից կտրված են: Ու երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նման հայտարարություններ անող մարդիկ կա՛մ գլուխ չեն հանում տնտեսությունից, չեն հասկանում տնտեսական գործընթացները, կա՛մ ուղղակի միտումնավոր փորձում են բոլորիս մոլորության մեջ գցել: Նույն բազմամիլիոնանոց ներդրումների մասին հայտարարությունները հնչեցին պատերազմից հետո՝ նոյեմբերին: Մոտ վեց ամիս է արդեն անցել, բայց, համենայն դեպս, պաշտոնական վիճակագրական տվյալներով, որևէ ներդրում չկա: Նույնը վերաբերում է տնտեսական աճին: Հեռու չգնանք: Երբ վիճակագրական կոմիտեն դեռ մարտի տվյալները չէր ամփոփել, դրանից մոտ 5 օր առաջ կառավարության հերթական նիստի ժամանակ մեզ փորձում էին համոզել, որ մարտին առնվազն 7-8 տոկոսանոց աճ ենք ունենալու, բայց հրապարակվեցին մարտի տվյալներն, ու տեսանք, որ այդ աճը 3,8 տոկոս է՝ մոտ երկու անգամ ավելի նվազ, քան հայտարարում էին տնտեսական բլոկի պատասխանատուները: Իրականում բազմաթիվ նման օրինակներ կարելի է բերել, իսկ կյանքը կարճ ժամանակում ապացուցել է նման հայտարարությունների, մեղմ ասած, ոչ ճշմարիտ կամ ոչ իրատեսական լինելը»:

Մի կողմից՝ անդրադառնալով Կենտրոնական բանկի քայլերին, մյուս կողմից՝ տնտեսական բլոկի պատասխանատուների՝ հայտարարություններից այնկողմ չանցնող գործողություններին՝ Կառլեն Խաչատրյանը հավելեց. «Եթե կոպիտ արտահայտվեմ՝ ԿԲ-ն կրակն է ընկել կառավարության ձեռքը: Փաստացի, վերջին ամիսներին ԿԲ-ի քայլերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ ԿԲ-ն փորձում է կառավարության անգործության, կառավարության սխալ տնտեսական քաղաքականության հետևանքները հնարավորինս մեղմել ու չեզոքացնել, ինչն իր պարտականությունն է: Խոսքը ֆինանսական հատվածի վրա ազդեցություն ունեցած հետևանքների մասին է: ԿԲ-ն մոտ տասը օր առաջ հայտարարեց, որ դոլարի ներարկում է կատարելու տնտեսության մեջ: Իրականում լավ օրից չէ, որ ԿԲ-ն արտարժույթային շուկայում միջամտություն է անում: Դա անում է ճարահատյալ, ստիպված, որովհետև կառավարության վարած քաղաքականության հետևանքով տնտեսության մեջ անորոշություններն այնքան են մեծացել, որ, ուզեք, թե չուզեք, դրամը կտրուկ արժեզրկվել է:

Մյուս կողմից էլ՝ կառաջանա հարց, թե դրամի կտրուկ արժեզրկումն ինչո՞ւ է մտահոգում ԿԲ-ին. որովհետև ԿԲ-ի խնդիրը գների կայունության ապահովումն է, իսկ երբ դրամն արժեզրկվում է, դա հավել յալ գնաճային ճնշում է առաջացնում տնտեսության վրա: Հիմա ստացվում է, որ ԿԲ-ն սահմանադրորեն իր վրա դրված խնդիրը, այն է՝ գների կայունությունը ապահովելու գործառույթն իրականացնելու համար ստիպված է լինում դոլար ներարկել տնտեսության մեջ: Մենք տեսանք նաև, որ դեկտեմբերի 15-ին, հետո նաև փետրվարին ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց: Սա, մեծ հաշվով, ճգնաժամային փուլերում ոչ պոպուլ յար քայլ էր, որովհետև երբ ճգնաժամի ժամանակ փողը թանկացնում ես, դա չի նպաստում տնտեսական աշխուժացմանը: Ընդհակառակը՝ խորացնում է ճգնաժամը:

Բայց ԿԲ-ն կրկին ստիպված էր դա անել, որովհետև կառավարության վարած քաղաքականության հետևանքով այդ բացասական սպասումների, անորոշությունների ֆոնին գնաճային ճնշումներ կային տնտեսությունում, ու գնաճը զսպելու նպատակով ԿԲ-ն ստիպված եղավ երկու անգամ վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Նմանատիպ այլ օրինակներ էլ կարելի է բերել, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս, որ ԿԲ-ն, օգտագործելով իր գործիքակազմը, փորձում է իրականացնել իր պարտականություններն ու չեզոքացնել այն հետևանքները, որոնք կառավարության մեղավորության պատճառով ի հայտ են գալիս տնտեսությունում»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԱմիօ բանկը աջակցում է ֆինանսական գրագիտության զարգացմանը Որդին զրկել է կյանքից մորը նրա սենյակում տիրող անկարգությшն պատճառով Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Yandex-ի գերակա դիրքը, տաքսու վարորդների եկամուտն ու առաքիչ ռոբոտները. Արամ Մխիթարյան Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ Մբապեն այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն. Մոուրինյու Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Ամուսնացել է Աշոտ ՂազարյանըՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters ԱՄՆ-ում ծրագրում են մինչև ընտրությունները շուրջ 1 մլն ամերիկացու վճարել 500-ական դոլար․ Axios Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ԱԹՍ-ների պահեստին և լոգիստիկ կենտրոններին Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան դեռևս չեն ծրագրում նոր երկրների հրավիրել՝ միանալու Մեքքայի համաձայնագրին․ Պակիստանի ԱԳՆ Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել ՌԴ-ն մոտ 200 հազար օտարերկրացու մուտք է սահմանափակել օրենքները խախտելու պատճառով ԱՄՆ-ն կշարունակի «տնտեսապես խեղդել» Իրանին. Ռուբիո Օկուպացված Խոջալուում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել Իրանն իր 27 ավիաընկերության դեմ ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» է որակել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»Մոսկվան և Անկարան անդրադարձել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանԻշխանյանը Հայաստանի ՄԻՊ-ին հրավիրում է Բաքու Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել․ ԱՆ Ucom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԿարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս, Հերմոն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 10-ի 08։00-ի դրությամբ Թուրքիայում թանգարանների թիվը հասել է 664-ի Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկով Իրանի արտաքին առևտրային կապերը և այլ պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության տարբեր ձևերը չեն փոխում nւժերի հարաբերակցությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև. Ռուբիո Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Isuzu» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել