Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հանրային ճնշման միջոցով դավաճանին հեռացնելու մարտավարությունը կենսունակ է. ժողովուրդն ի չիք է դարձնում թշնամու օրակարգը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սյունիք կատարած այցը Նիկոլ Փաշինյանի համար հերթական անգամ ցանկալի արդյունքը չունեցավ: Մեղմ ասած, ականատես եղանք սյունեցիների դիմադրությանը և անհանդուրժողական վերաբերմունքին՝ մարզ այցելած Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ զրուցել ենք նշվածի ուղերձների մասին, անդրադարձել նաև առհասարակ Սյունիքի շուրջ առկա ակտիվությանը՝ նաև ԱՄՆ դեսպանի այցի տեսքով:

«Ես կարծում եմ, որ հիմնական ուղերձը, որը մենք տեսանք Սյունիքում, այն էր, թե ինչ իրական պահանջ ունի ժողովուրդը քաղաքական դաշտից ու քաղաքական առաջնորդներից: Ըստ էության, մարդիկ ցույց տվեցին, որ ոչ թե պետք է դավաճան, կապիտուլյանտ իշխանության հետ ինչ-որ բաներ համագործակցելու, պայմանավորվելու և ինչ-որ համատեղ քաղաքական գործընթացներ կազմակերպելու շուրջ համախմբվել, այլ դավաճանին ու այդ կապիտուլ յացիոն ակտը ստորագրածին ուղղակի պետք է դուրս շպրտել իշխանությունից: Սա է այն իրական օրակարգը, որն այսօր կա ժողովրդի մոտ, բայց, ցավոք, քաղաքական ուժերի բացարձակ մեծամասնության կողմից պարզապես չի սպասարկվում: Մարդիկ ընտրությունների են պատրաստվում, մինչդեռ ժողովուրդը միանգամայն այլ պահանջ ու այլ ձգտումներ ունի: Երկրորդ կարևոր ուղերձը հետևյալն է. հանրային ճնշման միջոցով դավաճանին հեռացնելու մարտավարությունը կենսունակ է, այն կարող է արդյունավետ իրականացվել և պարզապես պետք է այդ ճանապարհով գնալ: Այն քաղաքական ուժերը, որոնք ասում են՝ հանրային ճնշմամբ հեռացնել չի ստացվի, թող տեսնեն, օրինակ՝ Ագարակի, Մեղրիի կադրերը: Հանրային ճնշման միջոցը չի սպառվում, ավելի հեռանկարային և արդյունքի հասնելու ավելի կարճ ճանապարհ է, պարզապես ճիշտ կազմակերպելու և ժողովրդին առաջնորդելու խնդիր կա»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Նա շեշտեց՝ այսօր Նիկոլ Փաշինյանին աղ ու հացով դիմավորող հասարակություն իրապես չկա:

«Պարզապես կազմակերպված միջոցառումներ կան, որոնք հնարավոր են դառնում զուտ իշխանական ռեսուրսների շնորհիվ: Ես ավելի քան համոզված եմ, որ Սյունիքում Փաշինյանը նույն սցենարն էր գծել: Այն պահից սկսած, երբ բացահայտվեց իրենց այդ գաղտնի գործողությունների պլանը, ժողովուրդը ոտքի կանգնեց ու ընդդիմացավ: Սյունիքում այդ ընդդիմությունն ավելի սուր է մի պարզ պատճառով. սյունեցիներն ավելի մոտ են կանգնած այն իրողություններին, որոնք այսօր կան Հայաստանում: Նրանք իրենց աչքով են տեսնում Կապանի բարձունքները նվաճած թուրքերին, այդ տարածքով անցնող թուրքադրբեջանցի զինվորականներին: Այդ մարդիկ ունեն կորուստներ՝ իրական ու նաև հողային կորուստներ: Անցած տարի այս ժամանակահատվածում սյունեցիներն Արցախի ազատագրված հողերում իրենց անասուններին էին արածեցնում, հող էին մշակում, այսօր այդ ամենը կորցրել են ու իրենք, ի տարբերություն ՀՀ բնակչության մյուս հատվածի, ավելի ակնհայտ են տեսնում իրողությունները: Բնականաբար, բողոքն էլ այնտեղ ավելի վառ է արտահայտված: Սա է պատճառը, որ մենք այստեղ ավելի վճռական գործողությունների ականատես եղանք:

Ցավոք, մեր հանրությունը չունի միասնական ընկալում ողբերգության նկատմամբ: Միայն շաբաթ օրը Եռաբլուրում միանգամից 9 զինվորականի հուղարկավորություն է եղել: Այդ 9 ընտանիքի համար ողբերգությունը շատ ավելի մեծ ու շարունակական է, քան այլ քաղաքացիների համար: Ես ինչ-որ տեղ հասկանում եմ, և կարելի է ընկալել հանրության՝ ցավից մի քիչ հեռանալու ցանկությունը, և չտեսնելու տալով՝ ինչ-որ կերպ փորձել հաղթահարել այդ ամենը: Բայց այս աստիճա՞ն: Սա, իհարկե, կործանարար է ժողովրդի ու պետության համար: Դա ջայլամային մոտեցում է, որի հետևանքները, որպես կանոն, միշտ ավելի ցավոտ են լինում, քան այն արդյունքները, որոնք հասարակությունն ակնկալում է ստանալ՝ փախչելով այդ խնդիրներից»,-ասաց քաղաքագետը:

Միևնույն ժամանակ, քաղաքագետն ընդգծեց քաղաքական ուժերի դերի ու ամեն դեպքում, այս իշխանության օրակարգով շարժվելու անթույլատրելիության մասին: «Կա քննադատություն, բայց կա նաև Նիկոլի առաջադրած օրակարգով շարժվելու գործընթաց: Եվ հիմա տեսնում ենք, որ քաղաքական ուժերի բացարձակ մեծամասնությունը նույն Սյունիքի ժողովրդին առաջնորդելու, այս գործողությունների համար քաղաքական պատասխանատվություն ստանձնելու փոխարեն պատրաստվում է ընտրությունների: Շտաբներ են բացվում, վստահված անձեր են հավաքագրում և այլն: Մինչդեռ հանրային օրակարգը միանգամայն այլ է: Ժողովրդի մի մասը գիտակցաբար, մի մասը զուտ ինտուիցիայով առաջնորդվելով՝ հասկանում է, որ այս իրավիճակում ընտրություններ անցկացնելուց հետո երկրում խնդիրները չեն լուծվելու, ավելին՝ հնարավոր է իրավիճակն անգամ բարդանա: Ըստ այդմ, ավելի կտրուկ ու վճռական գործողություններ, մասնավորապես, դավաճանի հեռացում են պահանջում: Կարծում եմ՝ կշահի այն քաղաքական ուժը, որը հենց այս պահից ոտքի կկանգնի և բողոքի ալիքը կբերի Երևան, կտարածի ամբողջ Հայաստանով մեկ: Հիմա սա է անհրաժեշտն ու կարևորը: Իսկ ընտրություններով Նիկոլը խաբում է քաղաքական ուժերին: Ես ավելի քան համոզված եմ՝ այն պահին, երբ հասկանա, որ չի կարող իր ցանկալի արդյունքներն արձանագրել, շատ հեշտ կարող է չեղարկել ընտրությունները: Վերջնարդյունքում կստացվի, որ, ըստ էության, պասիվության արդեն մի քանի ամիսները թշնամու և դավաճան իշխանության կողմից օգտագործվում են Հայաստանի հնարավորություններն ավելի սահմանափակելու և մեր երկիրը էլ ավելի վերահսկելի դարձնելու համար»:

Հաշվի առնելով մի կողմից՝ Սյունիքի բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական սադրանքները, Բաքվի հռետորաբանությունն ու թշնամանքը, մյուս կողմից՝ թշնամու հետ հարաբերություններ կառուցելու մասին ՀՀ իշխանությունների հետևողական թեզերը՝ քաղաքագետը նշեց. «Երկուսն էլ նույն օրակարգն են սպասարկում: Ե՛վ Ալիևը, և՛ Փաշինյանը, ըստ էության, լուծում են տարածաշրջանում թուրք-ադրբեջանական դաշինքի ուժեղացման խնդիրը: Նիկոլն այստեղ սպասարկում է թշնամու շահը: Իրականում մի բանի համար էր Սյունիք գնացել: Նպատակն էր նաև Ալիևին ցույց տալ, որ ինքն այստեղ վերահսկողություն ունի: Դրա համար եկել էին կադրեր հավաքելու ու աշխարհին ցույց տալու, թե իբր Նիկոլը Սյունիքում վերահսկողություն ունի, և կարողանալու է սպասարկել այն պահանջները, որոնք դրված են իր առջև թշնամու կողմից: Բայց մենք տեսնում ենք, որ ժողովուրդը թշնամու այդ օրակարգը ի չիք է դարձնում: Ժողովուրդն այս պահին թելադրում է իր քաղաքականությունը և՛ թշնամուն, և՛ դավաճան իշխանությանը»:

Ինչ վերաբերում է, առհասարակ, Սյունիքի շուրջ ակտիվությանը, աշխարհաքաղաքական հետաքրքրությանը՝ քաղաքագետը նշեց. «Բոլորը հասկանում են, որ մեր տարածաշրջանի հիմնական ճանապարհների և հանգույցների հատման կետը Սյունիքն է: Սյունիքի հանդեպ թե՛ ուշադրության մեծացումը, թե՛ այստեղ դոմինանտ դեր ունենալու թշնամու ձգտումները շատ հասկանալի ու տրամաբանական են: Ցավալին այն է, որ ինչ-որ չափով իրենք այդ խնդիրը կարողացել են լուծել: Նայելով Սյունիքի տարբեր հատվածների կադրերը՝ ակնհայտ է դառնում, որ այդ ժողովուրդը գտնվում է թշնամու նշանառության տակ: Այսինքն, այն բարձունքները, որոնք կապիտուլ յանտի թեթև ու նաև չար ձեռքով հանձնվեցին թշնամուն, վերահսկման լուրջ մեխանիզմներ են տվել ադրբեջանցիներին: Իսկ երբ նախօրեին Ալիևն ասում էր՝ մենք ուժով կլուծենք այդ խնդիրը, ցավոք, իմ խորին համոզմամբ, դա ոչ թե սպառնալիք էր, այլ արդեն իսկ գոյություն ունեցող իրողությունների արձանագրում:

Եվ պայքարը Սյունիքի համար շարունակվելու է: Այստեղ միակ հուսադրող հանգամանքն այն է, որ սյունեցիները դա գիտակցում են, տեսնում ու ավելի լավ են պատկերացնում այդ իրողություններն ու պայքարում են այդ ամենի դեմ: Դեռ կա պայքար և իրականում Սյունիքն այն օջախն է, որը կարող է դրական առումով փոխել և՛ մեր երկրի ապագա ճակատագիրը, և՛ թույլ չտալ, որ Սյունիքում իրենց ծրագրերը կյանքի կոչել փորձող խոշոր գերտերությունների ձեռքին Հայաստանն առևտրի ինչ-որ մանրադրամի վերածվի: Իսկ իրական վտանգը ՀՀ-ի համար պետականության վերջնական կորուստն է: Ինչո՞ւ վերջնական. որովհետև Հայաստանի սուբյեկտայնությունն արդեն վաղուց կորսված է: Իսկ ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել իրավիճակը. պատասխանը պարզ ու ակնհայտ է: Առաջինը, իհարկե, դավաճան իշխանության հեռացումն է՝ որքան շուտ, այնքան լավ: Երկրորդ կարևոր բաղադրիչը ունեցած բոլոր ռեսուրսների գնահատումն է, համախմբումն ու զուգահեռ իրատեսական քաղաքական ծրագրերի իրականացումը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանՈստիկանները ձերբակալել են 34-ամյա կնոջը՝ ջրից բողոքելու պատճառովՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն էՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան«Իմ անձնական օդանավն է․ պապս է ժառանգություն թողել»․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու մասին Հանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըԱրարատի մարզի գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը․ նա տեղափոխվել է հիվանդանոց Այն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՍրտի կաթվածի առաջին գաղտնի նշանները․ տեղեկատուՕդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Foton» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Երկրի վրա սովի առջև կանգնած մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում Փաշինյանը մեկնել է Գերմանիա, որտեղ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլ Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկով