Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս ատելությունը սրբելու և տանելու է բոլորիս. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միշտ անուղղելի լավատես եմ եղել, բայց լավատեսությունը պիտի հիմք ունենա, հիմա այն շատ փխրուն է, չեմ ուզում խոստովանել, որ գրեթե չկա: Հաճախ ենք ասում, որ մեր խնդիրների պատճառը տգիտությունն է, հավելում եմ՝ նաև իրար չսիրելը: Իրար չենք սիրում, դադարել ենք ապրումակցել իրար, դադարել ենք մեկս մյուսի ցավով ապրել, դադարել ենք մեկս մյուսի ուրախությամբ ուրախանալ, չնայած վերջին շրջանում ուրախանալու առիթներ էլ կարծես չկան:

Այս ի՞նչ ատելություն է համակել բոլորիս, տեսե՞լ եք այն տեքստերը, որոնք մարդիկ գրում են համացանցային տիրույթում: Մեկդ կասի՝ ֆեյք էջեր են, կհակադարձեմ, իհարկե, նաև նման էջեր կան, բայց շատերի պարագայում մեր կողքին ապրող մարդիկ են, մարդիկ, որոնք կարծես բոլորին են ատում՝ արցախցուն, «նախկիններին», իշխանությանը, մարդիկ են, որոնք կարող են երիտասարդին բռնության ենթարկելու տեսանյութին այնպիսի մեկնաբանություն գրել, որը կարդալուց հետո կափսոսաք, որ նրանց հետ նույն օդն եք շնչում:

Եվ հետո՝ բոլոր ֆեյքերի «հետևում» էլի մարդ է, նշյալ մարդկանցից մեկը, այս անգամ՝ ուղղակի ոչ իր դեմքով: Այս ատելությունը սրբելու ու տանելու է բոլորիս, ատելության այս ալիքից որևէ մեկս չի փրկվելու: Այս ատելություն սերմանողները չեն էլ հասկանում, թե ինչպիսի մեղք են գործում: Բայց թերևս սխալվեցի՝ հասկանում են, չհասկացող մարդն այդքան ճիշտ թիրախներ չի ընտրի: Իսկ իրենք գիտեն, թե ոնց մարդկանց իրար դեմ «հանեն», ինչպես ստիպեն, որ բարկանան, լավ են ճանաչում մեր թույլ կողմերը և հմտորեն օգտվում են դրանցից: Վերջին օրերին որպես թիրախ ընտրված են ընտանիքները, որոնք այս պատերազմներում (ցնդելու բան է, չէ՞, ոչ թե մեկ, այլ մի քանի պատերազմ տեսանք) իրենց ամենաթանկերին կորցրեցին՝ որդիներին, հայրերին, եղբայրներին, քույրերին, ամուսիններին: Նրանց փաթեթավորված մի տեքստ են հրամցնում՝ «ով կասի, որ Հայաստանը ոչինչ չի արել Արցախի համար, ցույց տվեք նրան Եռաբլուրի տեղը»:

Ծնողներից շատերը մեծ ցավով ու ափսոսանքով արձագանքեցին դրան՝ ախր, մեր որդիները հանուն Արցախի զոհվեցին: Իհարկե, ոմանք այս խայծը հենց առաջին րոպեից հեռու վանեցին իրենցից: Բայց շատերի դեպքում հերթական սեպը խրվեց արցախցու ու հայաստանցու միջև: Ախր սա ի՞նչ բան է, ինչպե՞ս կարելի է մի բուռ մնացած հայրենիքում ու ժողովրդի մեջ նման տարանջատումների մասին խոսել: Օրինակ՝ ինձ համար բացարձակ նշանակություն չունի, թե հայը որ մարզից է, եթե կարգին մարդ է, դրանով ամեն ինչ ասված է, եթե անհայրենիք ու սրբապիղծ է, ի՞նչ կարևոր է, թե Հայաստանի կամ Արցախի որ քաղաքից ու գյուղից է:

Այս տարանջատումը քանդեց մեր տունը, այս տարանջատումն ու ատելությունը դանդաղ սպանում է մեզ, բայց խելքի չենք գալիս, անհասկանալի ինքնավստահությամբ, մարտնչող տգիտությամբ առաջ ենք ընթանում դեպի ապագա, որն այնքան խավար ու անորոշ է, այդ ճանապարհին էլ ենք իրար ատում, աղմկում ու այդ աղմուկի մեջ չենք լսում ամենակարևորը...

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել էԵվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվել Գյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Հայտնի երգչուհուն Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» են ճանաչել «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Ավտովթար՝ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց․ կան վիրավորներ Թրամփը կասեցնում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ու մաքսատուրքերը Տարադրամի փոխարժեքն այսօր. դոլարի գինը փոխվե՞լ էԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան Դումիկյան