Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Քա­նի դեռ Սև­ա­նա լճի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քը մնում է պո­պու­լիս­տա­կան, իրա­վի­ճա­կը չի փոխ­վի»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, ներկայացնելով «Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, նշել էր, որ դրանով 3 կարևոր փոփոխություն է առաջարկում: «Նախ՝ սահմանում ենք, որ Սևանա լճի ջրի բացասական հաշվեկշիռ չենք կարող ունենալ: Երկրորդ՝ լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտում հիդրոէլեկտրակայանների կառուցումն արգելվում է: Առաջարկվող երրորդ փոփոխությամբ ֆիքսվում է, որ Սևանա լճի ջուրը միայն խմելու ջուր է, և որպես խմելու ջուր դրա պահպանումը շատ ավելի կարևոր է, քան ոռոգման և էներգետիկ նպատակներով օգտագործումը», - ասել է Վարազդատ Կարապետյանը:


Բնապահպան Սիլվա Ադամյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ համակարծիք է այն տեսակետի հետ, որ նոր ՀԷԿ-եր չպետք է կառուցվեն, ավելին՝ եղածների քանակը պետք է կրճատվի: «Դրանք ոչ միայն Սևանին, այլև շրջակա միջավայրին լուրջ վնաս են հասցնում: Բայց Սևանի հետ կապված խնդիրները շատ ավելի լուրջ են, քան մեր պատգամավորները պատկերացնում են: Գիտնականները լուրջ ուսումնասիրություններ են կատարել, որտեղ պնդում են, որ մոտակա 5-6 տարիների ընթացքում Սևանից ընդհանրապես չի կարելի ջուր բաց թողնել, որովհետև դա խարխլում է էկոլոգիական հավասարակշռությունը, ինչն էլ հանգեցնում է Սևանա լճի ջրի որակազրկմանը և լճի էկոլոգիայի փոփոխմանը: Սակայն այս նոր օրինագծով առաջարկվում է պահպանել 170 մլն խմ ծավալով ջրառը, միևնույն ժամանակ բացառել դրանից ավելի ջրի բացթողումը:

Բայց նույնիսկ այդ դեպքում ունենք լուրջ վտանգներ: Այսօր Սևանա լճի ջուրը որակազրկվել է, ունենք ձկնապաշարների նվազման, ճահճացման խնդիրներ: Սա պետք է շատ լուրջ ուսումնասիրել, հետո նոր օրինագծեր ներկայացնել: Իսկ այդ ուսումնասիրությունները կան: Լուրջ մասնագետներ են դրանցով զբաղվել, բազմիցս ելույթներ ունեցել և ասել, որ 5-6 տարի Սևանա լիճը պետք է հանգիստ թողնել», - ասում է Ադամյանը՝ ընդգծելով, որ բոլորովին չի խոսվում լճի հատակի մաքրման անհրաժեշտության մասին: «Լճի հատակի մաքրումը շատ լուրջ նշանակություն ունի էկոհամակարգի պահպանության համար: Այն առաջին խնդիրներից մեկն է, որը չի արվում: Շեշտադրումը դրված է ՀԷԿ-երի կառուցման բացառման վրա, բայց Սևանում առկա իրավիճակի, էկոհամակարգի հետ կապված լուրջ ուսումնասիրություններ պատկան մարմինները չեն դիտարկել և չեն ուզում դիտարկել: Ըստ իս, դա արվում է այն պատճառով, որ Սևանից պարբերաբար բաց է թողնվելու 170 մլն խմ ծավալով ջուր, և կա վտանգ, որ ինչպես նախկին կառավարության ժամանակ, փոփոխություններ կմտցնեն օրենքի մեջ, և ջրառը կավելացնեն», - նշում է բնապահպանը:

Նա ընդգծում է, որ օրենքը պետք է ընդհանրապես բացառի Սևանա լճից ջրառը: «Սա է խնդիրը, հարցի մեխը, որը, ցավոք սրտի, ո՛չ նախկին, ո՛չ ներկա կառավարությունների օրոք չի դիտարկվում, որովհետև լուրջ դեբատներ լուրջ գիտնականների հետ չեն արվում, որպեսզի ներկայացվի լճի էկոհամակարգի վատթար վիճակը: Գիտնականներն իրենց կասեն՝ պարոնա՛յք, 5-6 տարի հանգիստ թողեք լիճը և գտեք ոռոգման այլընտրանքային ուղղություններ», - շեշտում է մեր զրուցակիցը:

Բնապահպանն ընդգծում է, որ այս օրվա դրությամբ սխալ է Սևանա լճի ջուրը դիտարկել որպես խմելու ջուր: ««Fresh water» հասկացողությունը վերացել է, քանի որ անխնա շահագործել ենք լիճը, ամբողջ էկոլոգիան փոխվել է, և Սևանա լճի ջուրը դիտարկել որպես խմելու ջուր, սխալ է: Սա կհաստատեն գիտնականները և ջրագետները: Սրա մասին պետք է բացարձակ չխոսել: Քանի դեռ Սևանի նկատմամբ մեր վերաբերմունքը մնում է պոպուլիստական մակարդակի վրա, իրավիճակը չենք կարող փոխել», - հավելում է բնապահպանը՝ եզրափակելով. «Պետք է մաքրվի լճի հատակը, տարեցտարի բարձրանա ջրի մակարդակը, 5-6 տարի լճից որևէ ծավալով ջրառ չիրականացվի, արդյունքում ինքնամաքրում տեղի կունենա, ձկնապաշարները կավելանան, էկոլոգիան կփոխվի, և գուցե տարիներ հետո խոսենք նրա մասին, որ հնարավոր է լճի ջուրը որպես «fresh water» դիտարկել», - ասում է Սիլվա Ադամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բացահայտվել է ​​հյուրանոցում երեխայի մահվան հնարավոր պատճառըՊաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը Շարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանՀայաստանը հանձնառու է միջnւկային էներգիայի խաղաղ օգտագործմանը. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն Գավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Այն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԳիտության կոմիտեի փոխնախագահը հրաժարական է տվել Լավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանՄենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. Արմեն Աշոտյան Լատվիան կանաչ թեյի խմբաքանակ է արգելափակել Հայաստանից Զելենսկին չի ուզում ավարտել պատերшզմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին Աննախադեպ կլինի և տագնապ կառաջացնի եվրոպայում. Պուտինն առջարկով դիմել է Թրամփին Ռուբիո. Քննարկվում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը ԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էՍերիա Ա․ «Լացիո»-ն Թուրինում խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուս»-ին Պետական ​​դավաճանության կասկածանքով 22-ամյա մի կին է ձերբակալվելԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվել Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհին։ Հորոսկոպի 3 նշան, ովքեր կհարստանան աշնան վերջինԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը Ուզում եք կրկի՞ն փորձել ձեր բախտը, զգույշ եղեք․ Արաղչին՝ ԱՄՆ-ին «Զելենսկուն միևնույն է». Թրամփը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ