Երևան, 01.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գոռս իմ տանն է, իր շունչը զգում եմ, հիմա էլ խորհրդակցում եմ իր հետ, թե ինչ պետք է անեմ ու երբեք չեմ սխալվում». Գոռ Հակոբյանը զոհվել է նոյեմբերի 8-ին՝ հրադադարից ժամեր առաջ. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գոռս երկու տարեկանից սկսեց նկարել, զգացի, որ տաղանդ ունի: Եղբայրն իրենից երեք տարով մեծ է: Երբ դուրս էին գալիս բակ խաղալու, փայտի կտորի կամ տերևի վրա կարող էր ավազով, ածուխով, կավիճով մի պատկեր նկարել ու վազելով տուն բերել՝ մա՛մ, տե՛ս՝ ինչ եմ նկարել. շատ շուտ սկսեց խոսել: Ինքն իր նկարներից ոգևորվում էր։ Փոքր տարիքում արևի շողի հետ էր խաղում։ Եթե ոչինչ չկար խաղալու, արևի շողի հետ խաղը պարտադիր էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալիսան՝ Գոռի մայրիկը:

Նրա խոսքով, փոքր տարիքում անգամ այնքան լուրջ, մտածված ու խոհեմ էր Գոռը: «Երբ հիմա հուշերով վերադառնում եմ դեպի իր մանկություն և պատանեկություն, չեմ հիշում մի դեպք, երբ Գոռին նկատողություն արած լինեմ, ինքը դա երբեք թույլ չի տվել, եթե եղբորը նկատողություն անեի, ինքն էր շիկնում»: Դպրոցական տարիներին Գոռը սեր ուներ «Պատմություն», «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների հանդեպ, բայց ներքուստ մղվում էր դեպի նկարչությունը: «Երբ փոքր էր, միշտ ասում էր՝ մեծանամ, մեր գյուղի պապական տունը վերակառուցելու եմ: Նախագիծ էր գծել՝ տուն եմ կառուցելու ու քեզ այդ տանը թագուհու նման պահեմ: Պապական տունը վերանորոգեց, բայց այդ տունը չկառուցվեց: Հիմնեց մեծ այգի, ընկույզի և հոնի մոտավոր 100 ծառ է տնկել, դեռ անցած տարվանից այդ ծառերը բերքի տակ են, բայց ինքը ոչ մի պտուղ չի պոկել դրանցից:

Գյուղում մի կիսաքանդ մատուռ ունենք, ասում էր՝ մամա՛, նշանավոր նկարիչ եմ դառնալու, իմ վաստակած գումարով մատուռը պետք է վերանորոգեմ: Իրեն անընդհատ ուղղորդում էի, որ գյուղից դուրս գա, արվեստի սիրահար էր, միշտ մտածում էի, որ մեծ քաղաքում իր մտահորիզոնը ավելի կընդլայնի և առաջընթաց կունենա»: Բայց Գոռի արմատներն ամուր կառչում են շատ փոքրիկ՝ 25-30 բնակիչ ունեցող գյուղից. «Ջիլիզայից դուրս չեմ գալու, պետք է շենացնեմ այս գյուղը, պիտի հայտնի դարձնեմ»: Հայտնի դարձրեց, բայց շենացնել չհասցրեց: Դպրոցն ավարտելուց հետո Գոռն ընդունվում է Վանաձորի մանկավարժական համալսարանի Կերպարվեստի ու գծագրության բաժինը՝ անվճար հիմունքներով և փայլուն գնահատականներով:

«Սովորեց անվճար, ավարտեց կարմիր դիպլոմով, մեկնեց ծառայության՝ իր ցանկությամբ ընտրելով Արցախը: Այդ ժամանակ իր հայրիկը մահացել էր, և, օրենքի համաձայն, պետք է իր բնակավայրին մոտ ծառայեր, բայց ինքն ընտրեց Արցախը: Սկզբում ասաց, որ օրենքն է փոխվել, բայց հետո անկեղծացավ՝ մա՛մ, երեք դիմում եմ ներկայացրել, որ ցանկանում եմ Արցախում ծառայել: 2012-14 թթ. ծառայել է Ներքին Հոռաթաղում, վերադարձել է ավագի կոչումով: Ասում են՝ այն ժամանակ այդ կոչումը հազվադեպ էին տալիս ժամկետային զինծառայողներին: Մարտակերտցի մի տղա կար, որն իր հետ ծառայել էր: Երբ Գոռի՝ Երևանում կայացած ցուցահանդեսին եկավ, ինձ հետ զրույցում ասաց՝ տիկի՛ն Ալիսա, միշտ նախանձել ենք Գոռին, ես՝ Մարտակերտում ապրող մարդ, Հոռաթաղը մեզանից մի քանի կիլոմետր հեռու էր, բայց չէի կարողանում Նոր տարուն տուն գնալ, իսկ Գոռը գալիս էր Հայաստան իր լավ ծառայության, վարքի ու կարգապահության շնորհիվ»:

Բանակից վերադառնալուց հետո Գոռը որոշում է պայմանագրային ծառայության անցնել սահմանապահ զորքերում: «Ասում էր՝ մա՛մ, երկու տարի ծառայեմ, գումարը հավաքեմ, հետո իմ արվեստով կզբաղվեմ: Միշտ նկարում էր, երբ ազատ ժամանակ էր ունենում, անգամ իր քնի ու հանգստի հաշվին էր նկարում: Կամավոր մասնակցել է Ապրիլ յան պատերազմին: Հանգստի էր եկել տուն, կամավոր մեկնեց Արցախ, հետո էլ մեկ ամիս մնաց Հորադիզում: Վերադարձավ, պայմանագիրը երկարաձգեց, զուգահեռ այգի հիմնեց: Մի օր զրուցում էինք՝ տղա՛ ջան, տունը վերանորոգեցիր, այգին հիմնեցիր, աշխատում ես, մնում է, որ ամուսնանաս, որդի ունենաս: Ասաց՝ մա՛մ, որդի դեռ չունեմ, բայց որդուս անունը որոշել եմ, անունը Մովսես եմ դնելու, տե՛ս, թե ինչ փառահեղ է հնչում»: Սկսվեց 44-օրյա պատերազմը:

«Էլի կամավոր մեկնեց, մինչև հոկտեմբերի 31-ն իրեն ծանուցագիր չի եկել: Միշտ ասում էի՝ Ապրիլ յանի նման ինձանից գաղտնի չգնաս, «չէ, մամա՛, ինձ չեն տանում»: Բայց այդ օրն ինքնակամ, «զոռով» նստում է մեքենան ու մեկնում Արցախ»: Գոռը զոհվել է Կովսականում՝ նոյեմբերի 8-ին, հրադադարից ժամեր առաջ, ԱԹՍ-ի հարվածից: «Այդ օրն առավոտյան յոթն անց կես էր, երբ զանգեց, զարմացա, ուրախանալու փոխարեն սիրտս թպրտում էր: «Մա՛մ, զանգել եմ, քեզ մի բան խնդրեմ, չմերժես, պիտի գնաս Գևորգի մոտ»: Այդ ժամանակ ավագ տղաս ընտանիքի հետ Երևանում էր ապրում: Արձագանքեցի՝ Գո՛ռ ջան, քեզ քո տանն եմ սպասում: «Մա՛մ, դա իմ միակ խնդրանքն է, մենակ չմնաս, կգնաս Գևորգի մոտ»: Այն ժամանակ չհասկացա, որ ինձ հրաժեշտ է տալիս: Որոշ ժամանակ առաջ տղաներից մեկը եկավ մեր տուն. «Այդ օրն առավոտյան Գոռը ձեզ զանգե՞լ է»: Ասացի՝ հա, հարցրեց՝ հրաժեշտի խոսքե՞ր էր ասում, նորից դրական պատասխան տվեցի: Հետո պատմեց՝ պետք է սուրճ խմեինք, որ առաջ գնայինք, Գոռն ասաց՝ ամբողջ գիշեր մտածել եմ, թե մամայիս ոնց եմ հրաժեշտ տալու»:

Տիկին Ալիսան Գոռի նկարներից մեկի պատմությունն է փոխանցում: «Ապրիլ յանից վերադարձել էր տուն, մի օր տեսա, որ ոտքը դրել է կտավի վրա ու նկարում է: Հարցրեցի՝ ի՞նչ ես նկարում, «մա՛մ, ոտնահետքս եմ նկարում»: Մի տեսակ սիրտս կծկվեց: Հետո այդ նկարի վրա արյան հետքեր հայտնվեցին: Հարցրեցի՝ քո ոտնահետքն ես, չէ՞, նկարել, բա ինչո՞ւ է արյուն կաթում: Այդ օրն ասաց, որ արյուն չի: Բայց զգում էր, որ տանջվում եմ այդ նկարի համար, ու ասաց՝ մա՛մ, իմ ոտնահետքն եմ թողնում: Իսկ հիմա ամեն օր ծնկում եմ այդ նկարի առաջ: Այնքան շատ նկարներ է նվիրել, ամենուր իր նկարները կան՝ Ռուսաստան, Հնդկաստան, Ֆրանսիա և այլուր: Ամենուր իրենից հետք է թողել»: Արժանի զինվոր ու ընկեր է եղել Գոռը: Զոհվելու օրը ընկերը Կովսականի բարձունքներից նրան մեջքի վրա պահած 10 ժամ ճանապարհ է ընկել, հոգնել ճանապարհին, դադար առել, բայց Գոռին չի «լքել»: Մայրիկը հանդիպել է այն տղայի հետ, ով որդու մարմինը չի թողել մարտի դաշտում:

«Ասաց՝ երբ նոյեմբերի 8-ի առավոտյան Գոռն ասաց՝ մամայիս մենակ չթողնեք, խոստացա՝ եթե հանկարծ նրան մի բան պատահի, կա՛մ պիտի Գոռին տանեմ, կա՛մ էլ նրա հետ զոհվեմ»: 2021 թ. փետրվարի 12-13-ին Երևանում՝ Նկարիչների միությունում, Գոռի նկարների ցուցահանդես կազմակերպվեց: «Ուսանողական տարիների իր ընկերուհին երազ է տեսնում, որ պետք է Գոռի նկարների ցուցահանդեսը կազմակերպի: Մոտ հարյուր նկար ներկայացվեց այդ երկու օրվա ընթացքում: Նախորդ տարի Վանաձորում կազմակերպեցինք: Իսկ այս տարի սեպտեմբերի 8-ին «Արյունոտ ոտնահետք» խորագրով ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ Սպիտակի քաղաքային գրադարանում:

Գերագույն նպատակս է Գոռի նկարների գուցե թանգարանը կամ էլ ցուցասրահն ունենալ: Գյուղում չեմ կարող այդ նկարները պահել»: Երբ հարցնում եմ, թե ի՞նչն է ուժ տալիս կյանքը շարունակել որդու զոհվելուց հետո, տիկին Ալիսան միանգամից է արձագանքում՝ Գոռս: «Գոռս իմ տանն է, իր շունչը զգում եմ, խոսում եմ իր նկարների հետ: Շատ կապված ենք եղել իրար հետ, ամեն հարցում խորհրդակցել ենք: Հիմա էլ եմ իր հետ խորհրդակցում, գիտեմ, թե ինչ պետք է անեմ, երբեք չեմ մոլորվում: Փոքրիկ Գոռիկ ունեմ, սեպտեմբերի 28-ին երկու տարեկան կդառնա: Գիտեմ, որ հանդիպելու եմ իմ Գոռին, վստահ եմ, պիտի գտնեմ իրեն»:

Հ. Գ. - Գոռ Հակոբյանը Ապրիլ յան պատերազմից հետո պարգևատրվել է «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և ԱԱԾ «Արաքսի պահապան» կրծքանշանով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է հայրենի Ջիլիզա գյուղում՝ հայրիկի կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արևային վահանակների ստվերում կարելի է հաջողությամբ կարտոֆիլ աճեցնել Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինըԱրժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ. Նաիրի ՍարգսյանՀրթիռակոծություններից ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի. վերականգնման համար Սամվել Կարապետյանը հատկացել է մոտ 376 մլն դրամՊետական համակարգը պետության ողնաշարն է, և նրա արդյունավետ աշխատանքը էապես կփոխի պետության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը. Գագիկ ԾառուկյանՈւժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Ահաբեկում են մարդկանց՝ վախեցնելով պատերազմով․ Աննա ԿոստանյանԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ31-ամյա տղամարդը խմիչքի պատճառով դանակահարել է ընկերոջըԱշխատանքով հնարավոր է հասնել հաջողության, հնարավոր է աշխատանքով հասնել բարձունքների, և պետք է գնահատել աշխատանքը և աշխատավոր մարդուն. Մհեր Ավետիսյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ Արժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքըԱշխատանք, որը դառնում է տնտեսության հենասյուն. «Աթենք» մսամթերքՊետք չէ որևէ մեկի վասալը կամ գուբերնիան լինել. Էդմոն ՄարուքյանԹշնամու փաստաբանը ՀՀ բարձր ամբիոնում. ինչո՞ւ է Փաշինյանը արդարացնում վանդալիզմը. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե Փաշինյանին ընտրելով, նրա կողմից «ասֆալտով» մոլորեցված քաղաքացին ինչ նոր աղետներ է բերելու մեր երկրի և կոնկրետ իր ընտանիքի գլխին. Ա. ՉալաբյանՈՒժեղ Հայաստանը և գործընկերները մտադիր են վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում վեց ամսվա ընթացքում. Հրայր ԿամենդատյանՀորոսկոպի 3 նշանների համար մայիսը ամենալավը կլինիՄալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զեբրը փախել է Կենդանաբանական այգուց եւ հայտնվել Մյասնիկյան պողոտայում Շուտով Իրանի թշնամիները կբախվեն շատ սարսափելի զենքի. փոխ-ծովակալ ԻրանիՈ՞վ է լինելու հաջորդ Լաբուբուն Պատմական ցուցանիշ․ Գիլյերմո Օչոան Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում կմասնակցի իր 6-րդ Աշխարհի առաջնությանըԻսրայելը կրկին խախտում է միջազգային իրավունքը՝ հшրձակվելով քաղաքացիական նավերի վրա. ԵՄ-ն պետք է պահանջի, որ Նեթանյահուն հարգի օրենքները․ Պեդրո ՍանչեսԼիբանանի Զեբդին քաղաքի գերեզմանատան մոտ իսրայելական հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվելՄեծ Բրիտանիան ահաբեկչական սպառնալիքի ազգային մակարդակը բարձրացրել է մինչև «լրջագույնի»Թրամփի վարչակազմը պնդում է, որ օտարերկրյա կառավարությունները միանան Հորմուզի նեղուցի կոալիցիային. CNNԾեծի հետևանքով մահացած 1–ամյա երեխայի կենսաբանական մորը մեղադրանք չի առաջադրվելՈւժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից` ծայրահեղ աղքատ ընտանիքներինԻրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը ԱՄՆ-ում․ Ջանի ԻնֆանտինոՆավթի գինը կախված է նրանից, թե Թրամփը ինչպես է քնել․ Ֆիցո «Ռեալ Օվիեդոյի» երկրպագուն դատապարտվել է ինն ամսվա ազատազրկման՝ Մարկուս Ռեշֆորդին ռաuայական հողի վրա վիրավnրելու պատճառովԱյն, ինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի տակ, ռшզմական գործողությունների շարունակությունն է․ ՓեզեշքիանՎերջին մեկ օրվա ընթացքում Իսրայել է ներկրվել 6500 տոննա ռազմական տեխնիկա. ՑԱԽԱԼԹրամփը կլսի Իրանի վերաբերյալ թարմացված ռազմական տարբերակները. CNNՄերիլին Մոնրոյի վերջին չարագուշակ ֆոտոսեսիան. արցունքներ, միայնություն և 432 կադր մահից առաջ Նախագահ Թրամփը ակտիվորեն համագործակցում է Կոնգրեսի հետ՝ Իրանի պшտերազմի հարցում․ Սպիտակ տունԱլիևն ասում է՝ եթե ես ձեզ հետ խաղաղ պլաններ ունենայի՝ չէի փլուզի եկեղեցին. Էդմոն Մարուքյան«Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կհասցնի ապաքինվել մինչև «Արսենալի» դեմ պատասխան խաղըԳերմանիան իր էլեկտրակայանը կհանձնի Ուկրաինային Հայաստանում մեկ օրում չորս հետախուզվող է կալանավորվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա մի երԱՄՆ ռшզմածովային ուժերը հետ են մղել 44 առևտրային նավ՝ շրջափակման ընթացքում Ռուսաստանը կարող է բարձրացնել հրադադարի հարցը՝ որոշակի ընկերությունների նկատմամբ պատժшմիջոցները վերացնելու դիմաց․ ԶելենսկիԴուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին 38-ամյա վարորդը «Shacman» մակնիշի բետոնախառնիչով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել քարերին և կողաշրջվելԳերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պшտերազմի ավարտին և իր երկրի խնդիրների լուծմանը․ ԹրամփՔաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Պուտինը Թրամփին չի հրավիրել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. ԿրեմլՇուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ Հայաստան