Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչի՞ մասին է վկայում անձնագրերի ոդիսականը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհում տեխնոլոգիական առաջընթացի հետ մեկտեղ առաջ է մղվում քաղաքացիների անձնագրերում արտացոլված տվյալների պաշտպանության խնդիրը։ Իսկ այս թեման հատկապես թշնամական երկրներով շրջապատված Հայաստանի դեպքում առանձնակի կարևորություն ունի։ Այսինքն, նորարարության հետ մեկտեղ պետք է ուշադրություն դարձնել նաև անվտանգության բաղադրիչին։ Հայաստանում կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը տրամադրվում են դեռևս 2012 թվականից, զուգահեռաբար ուժի մեջ են նաև հին նմուշի անձնագրերը: Թվում էր, թե անձնագրերի տրամադրման համար Հայաստանը աստիճանաբար պետք է գնա համակարգի արդիականացման ճանապարհով, բայց այդ անցումը հանկարծակի կասեցվեց։

Անցյալ տարվա վերջին որոշվեց, որ մեկ տարով կասեցվելու է կենսաչափական անձնագրերի տրամադրումը, իսկ էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերի տրամադրումը սահմանափակվելու է։ Պատասխանատու մարմիններն այս քայլը պայմանավորում էին կենսաչափական նոր ու ավելի որակյալ համակարգի ներդրմամբ։ Այս մեկ տարին կառավարությանն անհրաժեշտ էր նոր սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական համակարգի ամբողջական ներդրման համար։ Բայց պարզվում է, որ 2024 թվականին ևս ՀՀ քաղաքացիներին նոր նմուշի կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտեր չեն տրամադրվի։ Ավելին, ոլորտի պատասխանատուները ի վիճակի չեն անգամ ժամկետներ նշել, թե կենսաչափական անձնագրերի տրամադրումը երբվանից կսկսվի։ Չնայած այս իշխանություններին չի հաջողվում սահմանված ժամկետներում նույնիսկ դասագրքեր հրատարակել ու հասցնել աշակերտներին, ուր մնաց կարողանան կենսաչափական անձնագրեր կամ նոր նմուշի նույնականացման քարտեր տրամադրել։

Ընդ որում, կենսաչափական անձնագրերի հարցը գլուխ բերելու հարցում ներքին գործերի նախարարությունը հույսեր է կապում արտերկրյա ընկերությունների հետ, սակայն նոր անձնագրերի տպագրությունը կարելի էր կատարել պետության համաֆինանսավորմամբ ու ՀՀ-ում գործող ընկերությունների միջոցով։ Առավել ևս, որ դա հավել յալ անվտանգության երաշխիքներ կստեղծեր ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար, քանի որ այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվելու են կենսաչափական անձնագրերը տպելու համար, տեղական կլինեին, ինչի արդյունքում կբացառվեին արտահոսքերը։ Բայց եթե մեկ տարվա ժամկետ նշելուց հետո կենսաչափական անձնագրերը պատրաստ չեն, ապա հիմա, երբ դրանց տրամադրման հետ կապված որևէ ժամկետ չի նշվում, շատ փորձագետներ կանխատեսում են, թե այդ անձնագրերն այդպես էլ չեն տրամադրվելու։ Իսկ ավելի լավատեսները նշում են, որ դրանց տրամադրումը լավագույն դեպքում կարող է սկսվել միայն 2025 թվականի կեսերից: Իսկ մինչ նոր նմուշի անձնագրերի հարցը հետաձգվում է, նոր դժվարություններ են ի հայտ գալու ՀՀ քաղաքացիների համար։

Օրինակ՝ մարդիկ կան, որոնց կենսաչափական անձնագրերի ժամկետը լրանում է այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։ Հիմա նրանք պետք է ստիպված հին նմուշի անձնագրե՞ր վերցնեն, իսկ հետո, երբ լինեն նոր նմուշի անձնագրերը, նորից պետք է գնան իրենց անձնագիրը փոխելո՞ւ։ Չէ որ սա լրացուցիչ քաշքշուկի, էներգիայի ու ռեսուրսների ծախսման պատճառ է դառնալու։ Այս տեսանկյունից քաղաքացիներն անորոշության մեջ են, քանի որ չի տրամադրվում անհրաժեշտ տեղեկատվություն, թե գործընթացն ինչպես է տեղի ունենալու, ինչ պետք է անեն նրանք, որոնց կենսաչափական անձնագրերի և ID քարտերի ժամկետը լրանում է առաջիկա մեկ տարվա ընթացքում։ Պաշտոնական պարզաբանումներ չկան, իսկ համապատասխան «թեժ գծերը» կա՛մ չեն պատասխանում քաղաքացիների զանգերին, կա՛մ պատասխանելիս էլ իրենք անգամ չեն պատկերացնում, թե ինչ է սպասվում: Մի խոսքով, հերթական քաոսը հերթական ոլորտում:

Հասկանում ենք, որ սա բնութագրական է այս քաոսային իշխանության համար, որի ներկայացուցիչները օգտվում են հանրային միջոցներից, բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, սակայն ի վիճակի չեն գոնե մեկ-մեկ էլ քաղաքացիների շահերից բխող գործողություններ ձեռնարկել ու լուծել հանրային նշանակություն ունեցող խնդիրները։ Այդուամենայնիվ, գոնե կարելի է մարդկանց պարզ ու մատչելի տեղեկացնել՝ ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը Ռուսաստանից Անթալիա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային հավելյալ 45 մլրդ եվրո հատկացնել Հայ համայնքի պահանջով՝ Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշը հեռացվել է․ մանրամասներ Կանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համար ՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել. Տիգրան Աբրահամյան Փաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը Անվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԿենսաթոշակների բարձրացում, առողջության ապահովագրություն․ նախարարը՝ աղքատության նվազման մասինՏեղի է ունեցել Միրզոյանի և Վադեֆուլի զրույցը Ֆեյսբուքում վիրավորելը՝ 1 միլիոն, զրպարտելը՝ 2 միլիոն դրամ․ նոր նախագիծը Ալիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ ԿարապետյանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ Գրոսին ԱԷՄԳ խորհրդին է ներկայացրել Ուկրաինայում և Իրանում միջուկային անվտանգության հետ կապված հարցերըԲրյուսելում հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները Ադրբեջանը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ներմուծել է 96,46 հազար դոլարի ապրանք 102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ Կարապետյան Հայաստանի ութ համայնքում նորարարական տեխնոլոգիաներով քարտեզագրվել է ավելի քան 47 հազար տվյալ Նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին Ադրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համար Ընտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ ԱկոպյանՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր Ավետիսյան Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլոր զամբյուղները «Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին Իշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանԱռաջատար նեյրոցանցերում մարդկանց սպանելnւ պատրաստակամություն են հայտնաբերել«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ ենՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՊուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման օրակարգի մասին Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները 2 դպրոցական աղջկա դիակ է հայտնաբերվելԿենսաթոշակների բարձրացում, առողջության ապահովագրություն․ նախարարը՝ աղքատության նվազման մասին Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում օգտագործել է ժամկետանց զինամթերք․ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Ռուսաստանը հարված է հասցրել Օդեսայի կենտրոնին Պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մաhափnրձ նախապատրաստելու համար Հորմուզի նեղուցում լցանավի վրա հարձակման հետևանքով 11 նավաստի է վիրավորվել Պուտինը մեծ օգուտներ է ակնկալում Թրամփի և Սի Ծինփինի հետ առաջիկա եռակողմ հանդիպումից Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները ԱՄՆ-ը քննադատում է Ուկրաինայի հեռահար հարվածները Ռուսաստանին, Եվրոպան և ՆԱՏՕ-ն՝ աջակցում