Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


«Անգամ ամենալավ օրենսդրական նորմերն այս իշխանության ձեռքին մահակ դարձան». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից և ոչ մեկը չունի մահապատիժ նախատեսող օրենսդրական դրույթ, բոլորը հրաժարվել են մահապատժից: Իսկ այն երկրները, որոնք օրենսդրորեն չեն վերացրել դրույթը, ամեն դեպքում, սառեցրել, կանգնեցրել են դրա իրականացումը: Այդ երկրների շարքում նաև Ռուսաստանն է: «Փաստի» հետ զրույցում այս մասին նշել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ պետական դավաճանության համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու առաջարկին:

«Ամեն դեպքում, կարող է հարց առաջանալ՝ հնարավո՞ր է արդյոք այդ դրույթը վերականգնել՝ միևնույն ժամանակ չզրկվելով Եվրոպայի խորհրդի անդամակցությունից: Իհարկե, հնարավոր է: Խնդիրն այն է, որ այսօր Եվրոպայի խորհուրդը աչք է փակում այս իշխանությունների կողմից մարդու իրավունքների ամենակոպիտ, ցինիկ ոտնահարումների վրա, որովհետև իրենք նրանց մեկ գործառույթի համար են գնահատում. Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու գործընթացն ավարտին հասցնելու մասին է խոսքը: Եթե միջազգային մի շարք կազմակերպություններ երբեմն մարդու իրավունքների ոտնահարումների մասին «կեսբերան» հայտարարություններ են անում, ապա Եվրոպայի խորհուրդը բացարձակապես կույր, խուլ ու համր է նման հարցերում: Դրա համար նույն մահապատժի առաջարկը կյանքի կոչելու տեսանկյունից ևս քաղաքական առումով այս իշխանություններին որևէ մեկը չի կանգնեցնելու: Եթե ցանկանան կրկին վերադառնալ այդ դրույթին, կվերադառնան, քանի որ այս իշխանության համար անհնարին ոչինչ չկա»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, խնդիրն այն մթնոլորտն է, որը կա այսօր մեր երկրում. «Երբ տեսնում ենք, թե Հայաստանում ինչ վիճակի են հասցրել սահմանադրականությունը, թե Սահմանադրության ինչպիսի խախտումներ են թույլ տալիս, որի համար որևէ պատասխանատվության չեն կանչվում, ապա մեր պետության մեջ այսօր ամեն ինչ էլ հնարավոր է, բացի, իհարկե, դրական որևէ փոփոխությունից: Մահապատիժն, իհարկե, թույլատրելի չէ: Ես շատ եմ խոսել այդ մասին. ցմահ պատիժն իր մեջ դաժանություն է պարունակում, բայց այն որևէ կերպ համեմատելի չէ մահապատժի հետ: Եվ պատահական չէ, որ այդ նորմը մեզ մոտ ժամանակին վերացվեց: Մյուս կողմից՝ այո, Հայաստանում մարդկանց մեջ կարող է պետական դավաճանություններից հետո մահապատժի նորմ մտցնելու ցանկություն լինել, բայց կցանկանայի այդ մարդկանց ասել, որ այս իշխանության պարագայում այդ նորմը գործելու է միայն ու միայն Արցախի առաջին պատերազմում հաղթած մարդկանց դեմ»:

Շեշտելով այս իշխանության օրոք առկա նաև արդար դատաքննության խնդիրների մասին՝ Լ. Ալավերդյանը հավելեց. «Խնդիրն այն է, որ անգամ ամենալավ օրենսդրական նորմերն այս իշխանության ձեռքին ընդդիմությանը պատժելու, ընդհանրապես այլախոսության դեմ մահակ դարձան: Նրանք անգամ եղած ավելի մեղմ օրենքներն են օգտագործել ընդդիմության, այլախոսության դեմ: Օրինակ՝ գեներալ Մանվել Գրիգորյանը շատ անօրինականություններ կարող էր գործած լինել, բայց նրան այդ ամենի համար չէ, որ պատժեցին ու հասցրին մահվան: Նա պատժվել է Արցախյան ազատագրական հաղթական պայքարում իր ունեցած գործունեության համար: Այսօր մի քանի գեներալներ ևս հենց դրա համար են պատժվում, նրանք հենց ազատագրական պայքարում ունեցած դերի համար են ձերբակալվում, կալանավորվում, ինչի ապացույցն այս իշխանության ներկայացուցիչներից մեկի՝ Արսեն Թորոսյանի այն հայտարարությունն էր, թե «30 տարիների պայքարը սխալ էր»»:

Լարիսա Ալավերդյանի խոսքով, այսօր ամբողջովին կամայական են օգտագործվում բոլոր նորմերը, ըստ իշխանության սեփական չափորոշիչների: «Իսկ իշխանությունը մեկ չափորոշիչ ունի. բոլոր նրանք, ովքեր ժամանակին մասնակցել են ազգային ազատագրական պայքարին, սխալ են, նրանք, ովքեր այսօր քննադատում են այս իշխանություններին իրենց հակառակ ուղղությամբ վարվող քաղաքականության համար, ևս սխալ են: Այս իշխանությունը պատժելու է բոլոր նրանց, ովքեր դեմ են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու, ինչպես նաև Հայաստանին Թուրքիայի կցորդ դարձնելու քաղաքականությանը: Խորհրդային միության ժամանակ մի ցինիկ, բայց դիպուկ արտահայտություն կար՝ «կարևորը մարդ լինի, հոդվածը միշտ կգտնվի»: Շատ է նման մեր իրավիճակը նշվածին: Այս իշխանությունները, փաստորեն, զգացել են անսահման իշխանության համը, և առանց որևէ պատասխանատվություն կրելու նրանք որևէ կերպ կանգ չեն առնելու: Այս իշխանության տրամաբանությունը մեկն է՝ գլխատել նաև թե՛ Արցախի ՊԲ-ն, թե՛ ՀՀ բանակը: Այստեղ ուրիշ տրամաբանություն փնտրել պետք չէ: Յուրաքանչյուրը, ով թեկուզ մեկ պրոազգային,անվտանգությանը նպաստող քայլ է արել, անխտիր հայտնվելու է այս կամ այն հոդվածի ներքո: Այս իշխանությունը պատժում է նրանց, ովքեր իրենց քաղաքականությունն անհամատեղելի են համարում Հայաստանի պետականության հետ»,-ասաց Լ. Ալավերդյանը՝ իշխանությունների քաղաքականությանը դեմ անձանց կոչ անելով չկորցնել հույսը:

«Թող իրենց ուժասպառ չզգան ու նոր ուժերով մտնեն պայքարի մեջ՝ Արցախի անկախության և անվտանգության համար»,հավելեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market