Ереван, 15.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ումից ինչ են ուզում Հայաստանի իշխանությունները․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեպտեմբերի 16-ից ադրբեջանական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր իրավիճակ է ստեղծել տարածաշրջանում։ Թուրքիան ու Ադրբեջանը հետևողականորեն առաջ են շարժվում պանթուրքական ծրագրերի իրագործման ուղղությամբ, որի արդյունքում Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է, իսկ սահմանամերձ մի շարք բնակավայրեր հրետակոծության են ենթարկվել։ Եվ քանի որ այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ, թվում էր, թե Ադրբեջանի քայլերը միջազգային լուրջ հակազդեցության են հանդիպելու։ Սակայն եթե սթափ մշտադիտարկման ենթարկենք միջազգային արձագանքը, ապա կտեսնենք, որ ճիշտ է՝ Ադրբեջանին դատապարտող և Հայաստանին աջակցող տարբեր հայտարարություններ հնչեցին, սակայն Բաքվին պարտավորեցնելու և պատասխանատվության ենթարկելու քայլեր այդպես էլ չեղան։

Իսկ այս պայմաններում Բաքվի նկատմամբ սահմանափակումների և պատժամիջոցների սահմանման մասին խոսք լինել չի կարող։ Ընդհակառակը, Ադրբեջանի դերակատարությունն ավելի է կարևորվում՝ հաշվի առնելով Եվրոպայում հասունացող էներգետիկ ճգնաժամը և էներգակիրների նկատմամբ պահանջարկի ավելացումը։ Սա բացահայտ երկակի չափորոշիչների կիրառում է, քանի որ միջազգային հանրությունը՝ հատկապես Եվրոպան, մի դեպքում շատ կոշտ է արտահայտվում՝ վկայակոչելով ինքնիշխան պետության տարածք ներխուժելու հանգամանքը, իսկ մեկ այլ դեպքում, երբ Հայաստանն է ենթարկվում ագրեսիայի, մեծ հաշվով անուշադրության է մատնում։ Բավական էր, օրինակ՝ հայտարարություն հնչեր Ալիևի ընտանիքին պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու մասին, և Բաքուն ծնկի կգար։ Ուստի պատահական չէ, որ Բաքվում դիվանագիտական հաղթանակ են համարում այն իրողությունը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իրենց դեմ որևէ բանաձև չի ընդունվել և ընդհանրապես միջազգային հանրության արձագանքը միայն դեկլարատիվ բնույթ ունի, ոչ մի քայլ չի կատարվում իրենց պատժելու ուղղությամբ։

Իսկ թողտվությունն ավելի է ոգևորում Ադրբեջանին։ Ստացվում է, որ այդ երկիրը անարգել կարողացավ Արցախի դեմ ագրեսիա սկսել, որոշ ժամանակ անց ներխուժել ՀՀ սահմաններից ներս, ապա խորանալ ՀՀ տարածքի ներսում։ Իսկ ադրբեջանական ագրեսիան ուղեկցվեց միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներով։ Եվ քանի որ բոլոր հանցագործություններն Ադրբեջանը կարողացել է մարսել, դրա համար էլ Ալիևը սկսել է նորից բորբոքել ատելությունը հայերի նկատմամբ, հոխորտալ ու սպառնալ։ Ընդ որում, նա բացահայտ հավակնություններ է ներկայացնում ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ և այնքան է լկտիացել, որ արդեն 19-րդ դարի քարտեզներից է խոսում, երբ փաստացի Ադրբեջան պետություն չի եղել։ Դրանով Ալիևը փորձում է հասկացնել, որ ինչպես ցանկանա, այնպես էլ կարող է վարվել, և ադրբեջանական ագրեսիան շարունակական է լինելու։

Պաշտոնական Բաքվի նպատակն ըստ էության ոչ թե հաշտության պայմանագրի կնքումն է, այլ հաշտության պայմանագրի անվան տակ Հայաստանի տարածքների բռնազավթումը։ Եթե այսօր Բաքվից պահանջներ են հնչում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, ապա վաղը կոնկրետ պահանջ է ձևավորվելու, օրինակ՝ Սյունիքն ու Գեղարքունիքն իրենց հանձնելու վերաբերյալ, իսկ դրանից հետո էլ հիմքեր կստեղծեն Երևան ներխուժելու համար՝ հայտարարելով, թե այդ քաղաքը եղել է «հնադարյան Ադրբեջանի մայրաքաղաքը»։ Այսինքն, Ադրբեջանը շարժվում է հայկական պետականությունը ոչնչացնելու ուղղությամբ։

Իսկ ինչ պես ցույց տվե ց ի ն 1990-ականների իրադարձությունները, Բաքուն միայն ուժի լեզուն է հասկանում։ Ուստի ժամանակն է հակառակորդին կանգնեցնելու, այլապես չի կանգնելու։ Առաջնահերթ է, որ Հայաստանը լուրջ նախաձեռնողականություն ցուցաբերի, որպեսզի Ադրբեջանի քայլերը շատ կոշտ հակազդման արժանանան։ Ցավոք, ՀՀ իշխանություններն ամեն անգամ ցույց են տալիս իրենց ապիկարությունը։ Նրանք անկարող եղան հակահարված տալ Բաքվին նաև այս անգամ, իսկ այս ուղղությամբ թուլամորթությունը շարունակաբար բացում է Ադրբեջանի ախորժակը։ Օրինակ՝ անցյալ տարվա մայիսին, երբ հակառակորդի զինուժը ներխուժեց ՀՀ տարածք, եթե Ադրբեջանի դեմ բանաձևեր ընդունվեին և մեծ միջազգային աղմուկ բարձրացվեր, ապա Ալիևը չէր համարձակվի նոր ագրեսիա նախաձեռնել, բայց այն ժամանակ Փաշինյանը բավարարվեց միայն երկուստեք զորքերի հետքաշման առաջարկ ներկայացնելով։

Նույնպիսի իրավիճակ է նաև հիմա. ՀՀ իշխանությունները դռնեդուռ ընկած բողոքում են ադրբեջանական ագրեսիայից և միջազգային գործընկերներից աջակցություն են խնդրում, սակայն այդպես էլ ականատես չենք լինում գործնական քայլերի։ Ավելին, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Ես կցանկանայի պաշտոնական և հրապարակային հարց հնչեցնել և այն հասցեագրել Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի այն քարտեզը, որը դուք ճանաչում եք կամ որով պատրաստ եք ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։ Սա ի՞նչ է, պարզ ակնարկ, որ պատրաստ է Ալիևի ներկայացրած քարտեզով բանակցություններ սկսե՞լ սահմանների շուրջ, թե՞ մարդը իրականում չի հասկանում, որ Ալիևի պատկերացրած միակ քարտեզն առանց Հայաստանի է:

Հաջորդ հարցը. Իրանից տարբեր մակարդակներով անընդհատ ուղերձներ են գալիս այն մասին, որ իրենք թույլ չեն տա ճանաչված սահմանների փոփոխություն, այսինքն՝ «Զանգեզուրի միջանցքն» իրենց համար անընդունելի է։ Իսկ հայկական կողմից չի նկատվում ցանկություն Իրանի դիրքորոշումից օգտվելու և Թեհրանից հնչող հայտարարություններին իրավապայմանագրային տեսք տալու ուղղությամբ, որ ՀՀ-ի դեմ ագրեսիայի դեպքում համապատասխան քայլեր կարող են կատարվել երկկողմ մակարդակում։ Նման նախաձեռնությունների դուռը բաց է նաև այլ գործընկերների հետ հարաբերություններում, որոնք կարող են ներկայանալ որպես ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորներ։

Անհրաժեշտ է հասնել միջազգային մակարդակում իրավական ուժ ունեցող համապատասխան փաստաթղթերի ընդունմանը, որոնք հիմքեր կարող են ապահովել Ադրբեջանի նկատմամբ պահանջներ ներկայացնելու ու այդ երկրին զսպելու համար, այլապես միայն դռներ ծեծելով և բողոքելով ոչնչի հասնել հնարավոր չէ։ Առավել ևս՝ Ալիևից քարտեզ ուզելով...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»