Երևան, 16.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Խնդիր­նե­րի կու­տա­կումն ու իշ­խա­նու­թյուն­նե­րի մե­ծա­միտ պահ­վածքը լուրջ հար­ցե­րի առ­ջև են կանգ­նեց­նե­լու»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երկրում բազում չլուծված խնդիրներ կան, որոնց թվում՝ առողջապահական, ինչպես նաև համաճարակի տնտեսական հետևանքները մեղմելու հարցերն են: Ընդհանուր առմամբ, սրանք խնդիրներ են, որոնք ոչ միայն թեժ աշուն, այլև թեժ ամառ, թեժ ձմեռ և, ընդհանրապես, թեժ քաղաքական գործընթացներ պետք է ապահովեն: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի դիտարկումն է, որի հետ զրույցում անդրադարձել ենք ներքաղաքական որոշ հարցերի, խոսել նաև իշխանության, ինչպես նաև ընդդիմության դիրքերի ու քաղաքական դաշտի հնարավոր ակտիվացման մասին:

«Քանի որ իշխանությունը չունի ձևավորված հզոր ընդդիմություն, որը կարող է իր օրակարգը թելադրել իշխանություններին, վերահսկել իրենց գործողությունները, այս իշխանությունը սխալը սխալի հետևից է կատարում: Այս պարագայում ընդդիմության գործողությունները պետք է առաջին հերթին բխեն ոչ թե անձնական ինչ-որ հարցեր լուծելու, այլ երկրի առջև ծառացած խնդիրներին լուծում տալու տրամաբանությունից: Մի կողմից էլ ընդդիմությունն իր համար կոմֆորտ պայմաններում է, որոշակի խաղի կանոններ են հաստատել. տեսնում են, որ իշխանությունը սխալներ է գործում, բայց ընդամենը քննադատում են իշխանություններին:

Այսպես ասենք՝ մի կողմից «սև», մյուս կողմից՝ «սպիտակ», բայց այս ամենի մեջտեղում տնտեսական, սոցիալական, առողջապահական խնդիրներ են ի հայտ գալիս: Ճիշտ է, այդ խնդիրները լուծելն առաջին հերթին իշխանության պատասխանատվության տակ է, բայց ընդդիմությունն էլ պարտավոր է այլընտրանքներ առաջարկել հասարակությանը, որովհետև հասարակության մոտ կարող է առաջանալ հետևյալ տրամաբանական հարցը. «Մենք նախկիններին փոխեցինք՝ հույս ունենալով, որ ներկաները լավ մարդիկ են, բայց տեսնում ենք, որ այդ լավ մարդիկ չեն կարողանում արդյունավետ ու էֆեկտիվ կառավարում իրականացնել:

Իսկ դուք ի՞նչ եք առաջարկում»»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց քաղաքագետը՝ շեշտելով, որ 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանի քաղաքական և հասարակական դաշտն իրականում ամայացել էր՝ ամեն ինչ, այսպես ասած, միաձուլվել էր մեկ մարդու մեջ: «Բայց քաղաքական դաշտի առողջացման գործընթացը պետք է նպաստի, որ ինստիտուցիոնալ կառույցներ ի հայտ գան, իշխանությունը պետք է արդեն հաշվետու դառնա, և այստեղ շատ կարևոր է, թե ինչ է անելու ընդդիմությունը:

Բայց քանի որ մինչ այս պահը ընդդիմությունը հստակ չի ձևավորվել, իշխանությունը շատ հարմարավետ պայմաններում է իրեն զգում: Խոսքը պարզապես մի ֆորմատի անհրաժեշտության մասին է, ըստ որի՝ հասարակությանը պարզ կդառնա, թե որն է այլընտրանքային թիմը, այլընտրանքային ծրագիրը: Մեզ մոտ շատ քիչ կենտրոններ կան, որոնք և՛ քննադատում են իշխանություններին, և՛ այլընտրանք են առաջարկում: Եվ բնական է, որ այս պարագայում իշխանությունը ձեռքերը ծալած չի նստում, ինչը նաև տրամաբանական է:

Ունեն իշխանություն, որոշակի դիրք և իրենք ցանկացած մեթոդ փորձելու են կիրառել՝ թույլ չտալու, որ ընդդիմադիր դաշտը հստակ ձևավորում ստանա, ընդդիմությունը հզորանա, ընդդիմությունը գաղափարական և ծրագրային այլընտրանքներ առաջարկի: Սա խաղի կանոն է, և այդ խաղի կանոնների շրջանակում պետք է կարողանալ ավելի ուժեղ լինել: Ցանկացած ուժ այդ խաղի մեջ մտնելուց առաջ պետք է գիտակցի, թե ինչի առջև է կանգնելու ու պետք է պատրաստ լինի համապատասխան հակահարվածներ հասցնել օրենքի և տրամաբանության շրջանակներում: Քաղաքական պայքարի և այդ պայքարի բոլոր ընդունելի, օրինական մեթոդներով պետք է փորձել կանխել իշխանությունների՝ իր դեմ ուղղված սադրանքները:

Պետք է պատրաստ լինել թե՛ քաղաքական, թե՛ իրավական դաշտում ջախջախել իշխանությունների ցանկացած փաստարկ»,ասաց Բ. Մաթևոսյանը: Նա շեշտեց՝ նախկին քաղաքական իրողությունները Հայաստանում այսօր գոյություն չունեն, ինչը պետք է գիտակցի ընդդիմությունը: «Նախկինում իշխանություններն ունեին ցածր լեգիտիմություն, և բավարար էր միայն հանրահավաքի դուրս գալ ու ասել՝ իշխանությունները կոռումպացված են, մեզ ընտրեք, ու ամեն ինչ լավ կլինի, ու ժողովրդի մի մասը գնում էր այդ ընտրության հետևից: Այսօր իրողությունն այլ է: Իհարկե, չենք կարող համեմատել 2018 թվականի վարկանիշի հետ, բայց Ն. Փաշինյանը և իր իշխանությունը լեգիտիմություն ունեն:

Եվ այս պայմաններում ընդդիմությունը հասարակությանը պարտավոր է այլընտրանքային ծրագիր ներկայացնել. այսինքն, եթե վաղը գալիս են իշխանության՝ կես կամ մեկ տարի հետո ի՞նչ է լինելու: Մինչ այս պահը այս հարցի պատասխանը չի ձևակերպվել: Իսկ հույսը դնել նրա վրա, որ կարող ես միայն ասել իշխանությունը վատն է, մենք գանք՝ ամեն ինչ լավ կլինի, ճիշտ մարտավարություն չէ: Բացի այդ, նկատենք, որ 2018 թվականին նույն տրամաբանությամբ մարդիկ գնացին Ն. Փաշինյանի հետևից ու ոչինչ լավ չեղավ: Երկրորդ՝ վերջիվերջո պետության հետ գործ ունենք՝ չենք կարող անվերջ էքսպերիմենտների առջև կանգնեցնել մեր պետությանը: Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պատասխանատվության շատ մեծ բաժին են կրում երկրի ապագայի և զարգացման համար»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Բենիամին Մաթևոսյանի խոսքով, իշխանությունն իր հերթին այսօր հասարակության հետ կոմունիկացիայի խնդիր ունի: «Յուրաքանչյուր իշխանություն տարբեր խնդիրներ է ունենում իր կառավարման շրջանում, բայց մի հանգամանք կա. կարևոր է, որ կոմունիկացիայի մեջ լինելով հասարակության հետ՝ իշխանությունը հիմնավորի, թե որևէ փուլում այս կամ այն խնդիրն ինչով է պայմանավորված և ինչպես է տեսնում հարցի լուծումը: Ամուլսարի խնդիրը դիտարկենք, որը երկու տարի առկախված է: Մի քանի խմբեր կան. մի մասն ասում է՝ հանքը չպետք է բացվի, մի խումբ էլ կա, որը, ըստ օդում կախված լուրերի, կապված է տարբեր շրջանակների հետ ու շահագրգռված է, որ հանքը չբացվի: Մյուս խումբն էլ ասում է՝ հարգելի կառավարություն, հանքը պետք է բացվի, որովհետև տնտեսական ծանր իրավիճակում հանքի շահագործումից 150 միլիոն դոլարի հարկային եկամուտներ ենք ունենալու:

Իսկ կառավարությունը ոչինչ չի անում, կոմունիկացիայի մեջ չի մտնում ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ էլ երրորդ խմբի հետ, չի ասում, թե ինչ է ուզում, ինչ է անում: Առհասարակ, երբ չես բացատրում, թե ինչ ես ուզում կամ ինչ ես անում, ստեղծում ես մի իրավիճակ, երբ տարբեր խմբեր իրենց իրավունք են վերապահում հարցին կարգավորում տալ իրենց իսկ ցանկացած ձևով: Սրա հետևանքով, օրինակ՝ բնապահպանները կարող են գործողություններ իրականացնել, մտնել «Լիդիանի» տարածք, ըստ հրապարակված տեսանյութի՝ ինչ-որ քարեր նետել պահնորդական խմբի ուղղությամբ, պահնորդական խումբն էլ հակազդեցության գործողություններ իրականացնի ու լարվածություն ստեղծվի: Իսկ լարվածության պատասխանատուն իշխանությունն է:

Եվ եթե իշխանություններին թվում է, թե լոկալ երևույթները մեծ պայթյունի չեն հանգեցնի, սխալվում են. խնդիրները կուտակվում են ու ինչ-որ տեղից անպայման դուրս են գալու: Ամուլսարի խնդիրը պարզապես այսօր օրակարգային է, բայց կան այլ՝ ոչ պակաս կարևոր խնդիրներ: Ի վերջո, մեկը պետք է, չէ՞, պատասխան տա ավելի քան հազար մահերի համար: Տնտեսական բազում օբյեկտներ են փակվել, բայց իշխանությունը ոչ մի աջակցություն չի ցուցաբերել տնտեսվարողներին: Այն խնդիրների կուտակումն ու իշխանությունների մեծամիտ պահվածքը իրենց շատ լուրջ հարցերի առաջ է կանգնեցնելու:

Այն բարձր լեգիտիմությունը, որը կար 2018 թվականին, մոտակա ընտրական ցիկլին ընդառաջ լեգիտիմության բացասական ցուցանիշի է վերածվելու: Սա է բոլոր այն խայտաբղետ գործընթացների տրամաբանական ելքը, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում»,-հավելեց քաղաքագետը: Ամփոփելով՝ քաղաքագետը նկատեց, որ իշխանությունները չեն հասկացել մի շատ կարևոր դրվագ. «2018 թ. մայիսի 8-ին, գալով իշխանության, Ն. Փաշինյանն ու իր թիմը մայիսի 9-ից այլ բնույթի գործողություններ պետք է իրականացնեին. պետք է աշխատեին և այդ աշխատանքով ու ծրագրերով մարդկանց կյանքում որակական փոփոխություններ ապահովեին:

Բայց կարծում են, թե իշխանությունից հեռացնելով նախկիններին՝ մի մեծ ու շատ լավ գործ են արել և կարող են այդ դափնիների վրա անարդյունավետ կառավարել: Իսկ իրականում սա խնդրահարույց է թե՛ երկրի համար, որովհետև այն չի զարգանում, թե՛ նաև իրենց համար, որովհետև ամեն ինչ անում են, որ արժանանան Ուկրաինայի նարնջագույն հեղափոխության առաջնորդների ճակատագրին»:

Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոն600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանԻրանի խորհրդարանի նախագահ․ Թրամփը Իսլամաբադի հուշագրում ճանաչել է «դիմադրության ճակատը» ԵՄ-ն ուղղաթիռներ է ուղարկել Բելգիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելու