Երևան, 10.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Փո­փո­խու­թյուն­նե­րի նպա­տա­կը մեկ մար­դու իշ­խա­նու­թյու­նը հա­վեր­ժաց­նելն ու ամ­րապն­դելն է լի­նե­լու». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» թերթը գրում է․ 

Թե՛ քաղաքական օրակարգը, թե՛ քաղաքական դիսկուրսը և թե՛ խաղի կանոնները բոլոր երկրներում թելադրում է իշխանությունը։ Առհասարակ շատ դժվար է գտնել մի օրինակ, երբ իշխանությունը փորձում է բարեկիրթ ձևով ինչ-որ հարց լուծել, իսկ ընդդիմությունը բարեկիրթ և օրենքի շրջանակներում իրականացվող գործողություններին շրիշակից ցածր մակարդակի քայլերով է արձագանքում։ 

Այս կարծիքին է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, որի խոսքով, Հայաստանն այդ իմաստով բացառություն չէ։ 

Խոսելով վերոնշյալի պատճառների մասին՝ քաղաքագետն ընդգծեց. 

«Իշխանության ղեկի ամենավերևում խիստ ապաքաղաքական մարդ է կանգնած, որն իր հետ բերել է չափից դուրս ոչ քաղաքական թիմի, որն ունի կենցաղային պատկերացումներ։

 Այդ թիմի մի մասն իր կենցաղային պատկերացումները տարել է ԱԺ աշխատասենյակներ, մյուսը՝ կառավարության շենք։ 

Ու քանի որ ամեն ինչ տեղի է ունենում կենցաղային պատկերացումների շրջանակներում, հետևաբար, քաղաքական դիսկուրսը ևս այդ մակարդակի վրա է։ 

Իշխանություններից այլ բան սպասելը դժվար է։ Ընդդիմության նման արձագանքի պատճառը ևս հասկանալի է։ Առհասարակ, երբ իշխանություններն ամենաբարձր մակարդակով «թաթիկները կտրելու», «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» մասին են քարոզում, այս պարագայում թող չզարմանան, որ թե՛ իրական կյանքում, թե՛ համացանցային տիրույթում նույն մակարդակի պատասխան են ստանալու։ 

Հետևաբար, խնդրի կարգավորումը պետք է փնտրել կառավարության շենքում»։ «Փաստի» հետ զրույցում քաղաքագետը նաև հավելեց՝ սևերի և սպիտակների բաժանումն արդեն դուրս է եկել քաղաքական ասպարեզից՝ թափանցելով նաև մարդկանց տներ, ինչը ողբերգություն է։ 

«Այսինքն, այն, ինչ մենք տեսնում ենք, օրինակ՝ «Սարոյան եղբայրներ»-ում կամ կարդում Շոլոխովի գրքերում, այսօր ակնհայտ են մեր իրական կյանքում։ Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի հանրային համերաշխության մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ։ 

Բացի այդ, պետք է գիտակցել, որ ամենակարևոր քաղաքական թատերաբեմը, ի վերջո, ԱԺ-ն է։ 

Իշխանությունները, սակայն, ոչ միայն պատրաստ չեն նշվածից բխող քայլերի գնալ, այլ անգամ ծիծաղելի մակարդակի գործողություններ են իրականացնում՝ չընդունելով ցանկացած նախագիծ, որը բերվում է ընդդիմության կողմից։ 

Ավելին, իշխանության ներկայացուցիչներն անում են քայլեր, որոնք ուղղված չեն հասարակության մեջ համերաշխության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելուն։ 

Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին, ապա այդ պարագայում գործ ունենք այնպիսի քայլերի հետ, որոնք վանում են ցանկացած քաղաքական ուժի, որը կարող էր այս կամ այն փուլում աջակցել իշխանություններին կամ համագործակցության դաշտ ստեղծել։ 

Եկեք հիշենք 2018թ. մայիս, հունիս, հուլիս ամիսները, երբ Հայաստանում դժվար էր գտնել մարդու կամ քաղաքական ուժի, որը պատրաստ չէր իր ուժերը ներդնել և օգնել այս իշխանություններին։ Այդուհանդերձ, հենց իշխանությունները սպանեցին ու ջախջախեցին այդ մթնոլորտը։ 

Այդ ամենի հետևանքով մենք ստանում ենք այն իրավիճակը, ինչն այսօր ունենք։ Օրինակ՝ կարող ենք տեսնել, թե ինչպես է տարիքով կինը սոցցանցերում վերջին հայհոյանքները հասցնում մարդկանց։ 

Կարող ենք տեսնել նաև, թե ինչպես է մարդու մահը շահարկման թեմա դառնում։ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը ոչ միայն իշխանամերձ շրջանակներն էին փորձում ինչ-որ կերպ շահարկել, այլև շարքային քաղաքացիները, որոնք փորձում էին այդ ամենին քաղաքական երանգ տալ և հաշվեհարդարի ինչ-որ էլեմենտներ մտցնել»,-նշեց մեր զրուցակիցը։

 Բենիամին Մաթևոսյանի դիտարկմամբ՝ նման մթնոլորտի պարագայում հասարակությունը կորցնում է իր դիմադրողականությունը ոչ միայն ներքին խնդիրները կարգավորելու իմաստով, այլև խոցելի է դառնում արտաքին թշնամու համար. 

«Այսօր շատ տխուր, ծանր վիճակում ենք։ Հաշվի առնելով ԱԺ-ում տեղի ունեցածը՝ չեմ կարծում, որ իշխանության ներկայացուցիչների մոտ վերոնշյալի գիտակցումը կա։ Հետագայում այս ամենի պատասխանատվության ամբողջ բեռը հենց իրենք են կրելու»։ 

Անդրադառնալով նախատեսվող սահմանադրական փոփոխություններին՝ քաղաքագետը շեշտեց, որ հիմքում մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի շահերն են հաշվի առնվելու։ 

«Սկզբնական փուլում մարդիկ շատ մեծ սպասումներ ունեին, որ իրենք էլ կդառնան իշխանափոխության շահառուն, բայց շահառուները շատ նեղ խմբի մարդիկ դարձան, որոնք հայտնվեցին ԱԺ-ում ու կառավարությունում։ 

Իսկ սահմանադրական փոփոխությունները, որոնք, ըստ որոշ շշուկների, ուղղված են լինելու կիսանախագահական համակարգի վերադարձին, ուղղված են լինելու մեկ անձի շահերի սպասարկմանը։ 

Բացի այդ, եթե նախկինում Ն. Փաշինյանը «գցեց» իրեն աջակցող հասարակության լայն շերտերին, ապա նա այդպիսով փորձելու է «գցել» իր թիմին, որն այսօր 88 հոգով նստած է ԱԺ-ում։ 

Ինչո՞ւ, որովհետև հիմա արդեն նա տեսնում է, որ իր թիմում կան լուրջ խմորումներ. չի բացառվում, որ մի օր արթնանանք ու իմանանք, որ 20-22 պատգամավոր որոշել է դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից»,-ասաց նա՝ նկատելով, որ նման սցենարը կառավարման խորհրդարանական համակարգի պարագայում շատ արագ կարող է հանգեցնել վարչապետի փոփոխության։ 

«Նման սցենար թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանը փորձելու է ստեղծել մի համակարգ, որը, ըստ օրենքի, ըստ Սահմանադրության, ամբողջովին խարսխված է լինելու մենիշխանության գաղափարի շուրջ։

 Հետևաբար, կարծել, որ այս փոփոխություններն ուղղված են լինելու Սահմանադրական դատարանի, այսպես կոչված, ճգնաժամը կարգավորելուն կամ օրենսդրական փոփոխություններով էլ ավելի լավ Սահմանադրություն ստեղծելուն, պատրանք է։ 

Այդ փոփոխությունների նպատակը մեկ մարդու իշխանությունը հավերժացնելն ու ամրապնդելն է լինելու»,-ասաց նա՝ հավելելով, որ մինչ այս հնչած հայտարարությունները որևէ երաշխիք չեն տալիս կարծելու, թե նպատակներն իրականում այլ են։

«Մեր նախորդ ղեկավարն ասում էր, որ եթե Սահմանադրական փոփոխություններով խորհրդարանական կառավարման մոդելն ընդունվի, ապա ինքը չի հավակնի վարչապետի և նախագահի պաշտոններին։ 

Թվում էր, թե սրանից ավելի մեծ երաշխիք չէր կարող լինել։ Բայց տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք բոլորս գիտենք։ 

Նույնը նաև այս պարագայում է։ Այսօրվա իշխանությունները հազար ու մի տարբեր պատճառաբանություններ կարող են բերել, բայց դրանք, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում։ 

Եթե իշխանություններն ուզում են ապակենտրոնացնել համակարգը, եթե ուզում են ինչ-որ զսպումների, հակակշիռների մեխանիզմ ստեղծել, դրա համար պարտադիր չէ Սահմանադրություն փոխել։ Կարող են սահմանադրական որոշ օրենքներ փոխել, մասնավորապես, նույն ԱԱԾ-ն, ոստիկանությունը դարձնել խորհրդարանին հաշվետու մարմիններ։ 

Կարելի է գոնե սրանից սկսել կամ մի փոքր ընդլայնել տարածքային ինքնակառավարման մարմինների լիազորությունները։ Մեծ հաշվով, կարելի է գործող Սահմանադրության շրջանակներում բազում փոփոխություններ անել։

 Բայց քանի որ գործող Սահմանադրությունը կարող է ստեղծել մի իրավիճակ, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի խմբակցությունը կարող է փլուզվել, նա փորձելու է փոխել այն։ Մնացած յուրաքանչյուր խոսակցություն լիրիկայի դաշտից է։ Այս իմաստով կարծում եմ, որ նման պարագայում իմաստ չկա մտնել բովանդակային քննարկման մեջ»,-շեշտեց քաղաքագետը։ Մեր զրուցակցի խոսքով՝ գոյություն ունի իշխանություն՝ ի դեմս Ն, Փաշինյանի, և գոյություն ունեն մարդիկ, որոնք ֆորմալ առումով գործադիր կամ օրենսդիր մարմնի կազմում են և ունեն որոշակի վարչական լծակներ կամ ԱԺ-ում քվեարկելու հնարավորություն։ 

«Պետք է տարանջատենք, որովհետև Նիկոլ Փաշինյանը լուծում է իր անձնական՝ մենիշխանություն կառուցելու խնդիրը։ 

Իսկ ԱԺի՝ իր 88 հոգանոց թիմի առնվազն մի մասն արդեն գիտակցել է, որ վարչապետի ընտանիքի և բարեկամների կազմից ցանկացած մեկն ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ, քան որևէ բարձրաստիճան պաշտոնյա։

 Ու քանի որ դժգոհ են իրավիճակից, փորձում են կողմնորոշվել։ Եվ այս կողմնորոշումների ու փնտրտուքների գործընթացներում ստեղծվում են իրավիճակներ, երբ վարչապետը ստիպված է լինում անգամ իր աշխատանքային ժամին գալ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստին, որ կարողանա սանձել իր թիմին։ 

Ի՞նչ են անելու հետո, ցույց կտա քաղաքական գործընթացը։ Դժվար էր, չէ՞, 2018թ. մարտին կամ ապրիլի 1-ն պատկերացնել, որ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները կարող են դուրս գալ խմբակցության կազմից, բայց երբ քաղաքական իրավիճակը փոխվեց, մեկը մյուսի հետևից դուրս եկան։ 

Նույնն էլ այս պարագայում է լինելու։ Բայց, ինչպես նշեցի, Նիկոլ Փաշինյանն այլ խնդիր ունի, և իրեն չի հետաքրքրում հանրային համերաշխություն ստեղծելու, քաղաքական ուժերի և սեփական թիմի հետ համագործակցության գնալու անհրաժեշտությունը»,-եզրափակեց քաղաքագետը։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք. Գագիկ Մելքոնյան Հայաստանը մեծապես կարևորում է եղբայրական Լիբանանի հետ մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը․ Վահագն Խաչատուրյան Հանրապետությունում խիտ մառախուղ է ձևավորվել Ռոնալդուն 24 օրացուցային տարում անընդմեջ գոլ խփած առաջին ֆուտբոլիստն է Մադուրոն երրորդ անգամ դարձավ Վենեսուելայի նախագահ Փարաջանովի ծննդյան օրը Երեւանում կայացավ նրան նվիրված վավերագրության պրեմիերանՆիկոլ Փաշինյանը կմեկնի՞ ԱՄՆ Ալիևի հայտարարությունները խաթարում են տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը․ Եվրախորհրդարանի պատգամավոր Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Արարատի, Արտաշատի, Թալինի, Արթիկի, Անիի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում մառախուղ է Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Հենրիխ Դանիելյան Քարդաշյան ընտանիքը հայկական ռեստորանի միջոցով անվճար սնունդ է տվել հրդեհների դեմ պայքարող հրշեջներին Կոտայքում «Nissan X-Trail»-ը ընկել է սահքի մեջ և կողաշրջվել Լոս Անջելեսի ավերիչ հրդեհների գործով ձերբակալված կա. կատարվածը դիտարկվում է որպես դիտավորյալ հրկիզում Ամերիկահայերը մեծ վնասներ են կրել հրդեհների հետևանքով. ի՞նչ իրավիճակ է Կալիֆորնիայում «Մենք բաժանվել ենք»․ Հայկ Հովհաննիսյանն ու Անահիտ Մանուկյանը հումորային տեսանյութ են հրապարակել Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաստաբան Արսեն Բաբայանն ազատ է արձակվել Հրշեջ ինքնաթիռը բախվել է դրոնին Ինչո՞ւ այս տարի Հանրապետության գլխավորը տոնածառը շուտ ապամոնտաժեցին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Սարսափելի դեպք է տեղի ունեցել․ 20-ամյա աղջիկ է մաhացել տյուբինգ վարելիս, մեքենայի վարորդը եղել է ընկերուհին․ ՌԴ Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան․ Shamshyan Գլենդելում մարդիկ խուճապի մեջ են․ հայաշատ տարածքներում կան հրդեհավտանգ տարածքներ Ձերբակալել են փաստաբան Արսեն Բաբայանին Ուկրաինան փաստացի վերածվել է բռնապետության, փակվել են ընդդիմադիր հեռուստաալիքները, կուսակցությունները. Մհեր Ավետիսյան Փաշինյանն այլևս չունի Հայաստանի բնակչության աջակցությունը. Ավետիք Չալաբյան Մել Գիբսոնի՝ Մալիբուում գտնվող 14,5 մլն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է (լուսանկարներ) Հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Հուսով ենք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը 2025-ին կստորագրվի. Ֆիդան Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին «Nissan»-ը հայտնվել է ձորակում, վիրավnրներից 2-ը ՌԴ քաղաքացիներ ենՀակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Շիրակում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Ակադեմիական քաղաքը Նյու Վասյուկի է. Ատոմ Մխիթարյան Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոցՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Կրակն ադրբեջանցիների՞ն էլ հասավ. Լոս Անջելեսից տարհանել են հյուպատոսությունըՓաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները «Երբևէ չեմ դիմել պլաստիկ միջամտության և այլևս ցանկություն չունեմ». Անահիտ Մանուկյանը պատասխանել է հետևորդների հարցերին «Գազպրոմ Արմենիան» հորդորում է 7 օրվա ընթացքում կատարել վճարումները «Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխին Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Սուսան Մ.-ն տեղում մահացել է Արևային վահանակները նպաստում են շրջակա միջավայրի հովացմանըԻսրայելը հայտարարել է, որ կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը, եթե պատանդները ազատ չարձակվեն մինչև Թրամփի երդմնակալությունը Տուժածների մասին է հաղորդվում Կապանում և Դիլիջանում այսօր +14․․․+15 աստիճան տաքություն է գրանցվել. Ինչ է հայտնում Սուրենյանը Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ Մահ կամ ազատությունը ուրիշ երկրի խորհրդանիշներում չկա՞․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)