Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Համաժողովրդական ռեալ, մեծ հուզումներ առաջացնելու պոտենցիալ կա. իշխանությունները կորցրել են իրենց հեղինակության մեծ մասը»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ զրույցում անդրադարձել ենք քաղաքական դաշտի ակտիվացման հնարավորությանն ու նախադրյալներին, խոսել նաև իշխանությանը և ընդդիմությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Սկսելով քաղաքական դաշտից ու ակտիվ փուլի հնարավորությունից՝ մեր զրուցակիցը նախ շեշտեց. «Եթե մենք քիչ թե շատ քաղաքականապես հասուն ժողովուրդ ունենայինք, վերջին մեկ տարվա ընթացքում իշխանափոխություն եղած կլիներ:

Ինչո՞ւ, որովհետև այս իշխանությունները փորձում են արժեքային համակարգերի հետ կապված որոշակի քայլեր իրականացնել: Եվ այս պարագայում քիչ թե շատ կազմակերպված ժողովուրդը ոտքի կկանգներ ու կհեռացներ նրանց: Այնպես որ, քաղաքական դաշտի ակտիվացման նախադրյալները կան, պարզապես մնում է հասուն քաղաքական գործիչներ լինեն ու կարողանան դրանք ռեալ արդյունքի վերածել: Բայց մենք քաղաքական դաշտում ևս խնդիր ունենք:

Խնդիրը վտանգները հասկանալու, նաև ժողովրդին ակտիվացնելու, պայքարի տանելու մեխանիզմներ չունենալն է»: Ա. Պեպանյանը շեշտեց՝ այս առումով դեռ կյանքը ցույց կտա, թե ինչպիսին են ընդդիմադիրների հնարավորությունները: Միևնույն ժամանակ նկատեց. «Եթե մի խարիզմատիկ առաջնորդ ի հայտ գա, այդ դեպքում իշխանությունների գործերը շատ վատ կլինեն: Իրականության մեջ ռեալ, մեծ համաժողովրդական հուզումներ առաջացնելու պոտենցիալ կա, քանի որ իշխանությունները կորցրել են իրենց հեղինակության մեծ մասը, որն ունեին ժամանակին:

Այս առումով իրենք լուրջ խնդիրներ ունեն, ու ցավն այն է, որ դաս չեն քաղում՝ շարունակում են այն ծրագիրը, որով եկել են իշխանության: Եթե ուսումնասիրենք Արևմուտքի վերջին 90 տարվա պատմությունը, կտեսնենք դեռ այդ ժամանակ առաջացած այն հոսանքը, որտեղ կար քրիստոնյա ավանդապահ քաղաքացուն ձևափոխելու և ազգի, ընտանիքի, հայրենիքի հանդեպ զգացողություններ չունեցող ինչ-որ մարդ դարձնելու նպատակը:

Հիմա այդ հոսանքը ներթափանցել է Հայաստան: Վաղուց էր շոշափուկներով ներթափանցում, բայց 2018թ. մայիսին իշխանությունը վերցրել է այդ հոսանքն ու փորձում է իրականացնել նշված ծրագիրը: Դրսի հոսանքը գրավել է Հայաստանը որոշակի ծրագրով, իսկ մարդիկ, որոնք իշխանության են, ամեն կերպ պետք է իրականացնեն այն: Եթե անգամ դիմադրություն լինի, պետք է հաղթեն, և այս առումով իրենք ի վիճակի չեն ժողովրդի կարծիքը լսել, որովհետև դա այդ ծրագրի խաթարում կնշանակի: Իսկ իշխանությունը պատկանում է ժողովրդին ասվածն ընդամենը մարդկանց մոլորեցնելու քող է:

Հայաստանում ոչ մի ժողովրդավարություն չկա, մեծ հաշվով, ժողովուրդն էլ պատրաստ չէ ժողովրդավարության: Ավելին ՝ հայ ժողովրդին չի կարելի տանել ընտրությունների, որովհետև քաղաքական մտքի այսօրվա մակարդակով ժողովուրդն ի վիճակի չէ իշխանության բերել այն ուժերին, որոնք իսկապես Հայաստանը կհզորացնեն»: Վերադառնալով վերոնշյալ ծրագրին՝ Ա. Պեպանյանը շեշտեց, որ գլոբալ գործընթացի մեջ ենք: Ըստ նրա, հաշվի առնելով այդ հանգամանքը, ընդդիմությունը պետք է պայքարի ոչ թե իշխանության դեմ, այլ գիտակցի գլոբալ ուժերի առկայության մասին ու մտածի, թե այս ամենից ինչպես կարող ենք հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ:

Անդրադառնալով քաղաքական դաշտի՝ նշվածից բխող ակտիվացման անհրաժեշտությանը՝ նա հավելեց. «Եթե Հայաստանը գտնվեր Եվրոպայի կենտրոնում ու իշխանության մոտ արժեքային համակարգի փոփոխման ծրագիր իրականացնելու ցանկություն լիներ, բացարձակ չէի անհանգստանա: Կասեի՝ հայ ժողովուրդն էլ թող այդպիսի ճանապարհների միջով անցնի, որով անցել է Եվրոպան: Բայց, ցավոք, մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, ուր կան թշնամիներ, որոնք ուզում են մեզ ոչնչացնել: Հաշվի առնելով այս իրողությունները՝ մենք մեզ նման հիմարություններ թույլ տալու իրավունք չունենք:

Մենք պարտավոր ենք այլ քաղաքականություն, այլ արժեքային համակարգ ունենալ, որ կարողանանք մեր պետությունը պահպանել: Գոյության առումով Հայաստանը երբեք այնքան վտանգավոր իրավիճակում չի եղել, քան այսօր է: Եվ ժողովրդի այս թմրած վիճակը վկայում է այն մասին, որ մարդկանց մեծամասնությունը քաղաքագիտական մտածողություն չունի ու չի կարողանում տեսնել այն վտանգները, որոնք կարող են լինել հետագայում»:

Քաղաքական վերլուծաբանի խոսքով, եթե քաղաքական դաշտում ակտիվություն չլինի, ոչ թե լճացում, այլ ավելի լուրջ խնդիր կլինի: «Հաշվի առնենք տարածաշրջանային զարգացումները, նաև այն, թե ինչ երազանքներ ունեն մեր, այսպես ասած, հարևանները: Եթե արմատական վերափոխում չլինի, այդ դեպքում ոչ թե լճացման, այլ կործանման կգնանք:Մեզ մոտ, առհասարակ, ընդդիմությունը ոչ մի անգամ լուրջ ազդեցություն չի ունեցել իրականության վրա: Ունենալով առնվազն կես միլիոն աջակից՝ ժամանակի ընթացքում միշտ քամուն է տվել իր կապիտալը: Այնպես, ինչպես իշխանություններն են քամուն տալիս իրենց կապիտալը:

Չեն կարողացել իրականության վերափոխման ինչ-որ սաղմեր մտցնել, և սա է ցավալին: Ենթադրենք՝ հիմա հարյուր հազարավոր մարդկանց հանեցին փողոց, կրկնվեց երրորդ հանրապետության ողջ անցյալը, ցույցեր, երթեր, բախումներ, իշխանափոխություն: Բայց արդյունքում էլի նույն ցիկլի մեջ ենք մնալու: Մինչդեռ մեզ անհրաժեշտ են մարդիկ, որոնք կարողանում են կապիտալիզացնել հասարակական դժգոհությունը՝ կյանքում հասնելով ինչ-որ որակական փոփոխությունների:

Եթե նշվածին հասնելու մեխանիզմները լինեն, անգամ իշխանության չգալով է հնարավոր երկրում արմատական վերափոխման հասնել և իշխանությանը թողնել օդում: Բայց այս առումով ևս խնդիր ունենք: Իրենք անընդհատ շարժվում են իշխանությունների գծած օրակարգով, ինչ-որ թեմայի շուրջ ինչ-որ բաներ են գրվում, բայց երկու օրից ամեն ինչ մոռացվում է: Հետո մի ուրիշ նոր քայլ է անում իշխանությունը, ու ամբողջ քաղաքական դաշտը սկսում է դրանով զբաղվել, ինչը խնդիր է»,-ասաց նա: Ա. Պեպանյանը մատնանշեց առկա դժգոհ հատվածի մասին ու ընդգծեց, որ նրանք առնվազն մի քանի հարյուր հազար են. «Բայց անգամ մի քանի հազարով է հնարավոր վերափոխման մեկնարկ տալ, ինչի մասին մեր քաղաքական դաշտը ևս չի մտածում:

Մտածում են՝ գանք իշխանության, կփոխենք, բայց խնդիրը իշխանության գալուց հետո երկիրը վերափոխելու հարցի պատասխանը չիմանալն է»: Ըստ մեր զրուցակցի՝ եթե այդ հարցի պատասխանը ու պատկերացումը ձևավորվի, ընդդիմությունը հաջողության կհասնի. «Պատմության մեջ օրինակներ կան, երբ մարդիկ փոքրաթիվ խմբերով են եղել, բայց որոշակի մարտավարության, տակտիկական քայլերի շնորհիվ կարողացել են նոր հասարակական հարաբերություններ մտցնել իրականության մեջ, հետո ընդլայնել այդ ամենն ու տիրել աշխարհին:

Պարզապես մեզ մոտ, ընդհանուր առմամբ, խորքային մտածողություն չկա, և սա մեր ազգային դեֆեկտն է»: Զրույցի վերջում անդրադարձանք կադրային մի շարք հարցերի: Արծրուն Պեպանյանն իշխանության կադրային հարցերն էլ է վերոնշյալ ծրագրի տրամաբանության մեջ դիտարկում. «Հայաստանում բավականին որակյալ կադրեր կան, բայց այս իշխանությունները չեն կարող նրանց ներգրավել կառավարման համակարգում, որովհետև նրանք գաղափարապես այլ մտածողության տեր մարդիկ են: Եթե նրանք գան ու լցվեն իշխանական համակարգ, իրենք վերոնշյալ ծրագիրը չեն իրականացնի: Արդյունքում երկրի ղեկավարը բարդություն կունենա այդ ծրագրի իրականացման տեսանկյունից:

Դրա համար ստիպված դրսից է կադրեր բերում: Ուշադիր նայենք կադրերին. ազգայինը կրող, արմատներով հողին կառչած, հայրենասեր մարդ մեծամասամբ չեք տեսնի: Այնպես որ, կադրային հարցն էլ է քաղաքական: Մեծ հաշվով, երկրի այսօրվա ղեկավարները կադրերի ընտրության հարցում ազատություն չունեն: Ցանկության դեպքում էլ չեն կարող ներգրավել վերոնշյալ որակյալ կադրերին, որովհետև դա դրսի կոնցեպցիաներին դեմ է: Ավելի կոնկրետ՝ ուզի էլ, Ն. Փաշինյանը չի կարող ներգրավել, որովհետև ինքը չի որոշում»:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ 14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ ԵՄ-ն չի հաստատել Հայաստանի համար 2029-ի վիզաների ազատականացման ժամկետը․ ի՞նչ է իրականում ասել ԲրյուսելըԾեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԵրաժիշտ Սինգհին ծեծի են ենթարկել, նրա կյանքը փրկել չի հաջողվելՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն