Երևան, 23.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի «կրեդոն» սուտն ու կեղծիքն են, այլևս, կարծես, որևէ մեկի համար նորություն չէ: Լրատվամիջոցները (այդ թվում՝ «Փաստ» թերթը) ոչ մեկ անգամ ներկայացրել են Նիկոլ Փաշինյանի արած այս կամ այն հայտարարությունը, պնդումը և դրանից որոշ ժամանակ անց դրան տրամագծորեն հակասող կամ նախկին հայտարարությունը «հեչ անող» արտահայտությունները, փաստերը: Ավելին, մեր առանձին գործընկերներ նույնիսկ «բազմահատորյակ» ամփոփ տեղեկանքներ են կազմել, որոնք նվիրված են բացառապես Նիկոլ Փաշինյանի ստերին: Խոսքը հիմնականում 2018 թվականի իշխանազավթումից հետո ընկած ժամանակաշրջանի ստերի մասին է:

Թեպետ, նախկինում էլ այդ առումով նա ռեկորդների պակաս երբեք չի ունեցել: Որոշակի իմաստով, կարելի է ասել, Նիկոլ Փաշինյանի ու յուր ՔՊ-ի հիմնական «գաղափարախոսությունը», կներեք, ստիզմն է, իսկ կառավարման համակարգն էլ, այսպես ասենք, ստակրատիան: Սարկազմը՝ սարկազմ, բայց այս ամենն արդեն բացարձակապես անտանելի է դառնում: Սուտը ոչնչացնում է հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքի ու ոլորտների կենսագործունեության թթվածինը: Այդ, այսինքն՝ ստի տիրապետման տեսանկյունից հասկանալի է, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա մերձավոր քաղշրջապատն ինչո՞ւ են այդքան ցավոտ ու գերնյարդային արձագանքում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանն ու այն գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ու նրա հայտարարություններին:

Ի վերջո, Սրբազանը հայտարարել է, որ սա ճշմարտության, լույսի պայքարն է՝ ընդդեմ ստի, կեղծիքի: Հատկանշական է, որ լրատվամիջոցներում բազմիցս արծարծված փաստական տվյալներից կազմված մի 5 րոպեանոց հոլովակ էին պատրաստել շարժման նախաձեռնողները: Հոլովակը ներառում էր Փաշինյանի հանրահայտ ստերից մի քանիսը միայն: Շատ փոքր մասը: Բագրատ Սրբազանն իշխանություններին առաջարկեց (դեռևս մայիսի 12-ին) հերքել ստախոսության վերաբերյալ մեղադրանքները: Մինչ օրս հերքումային ձեն-ձուն չկա: Հակառակը, փաշինյանական քարոզչությունը, «ֆեյք-նյուզը», զանազան «ֆեյքաբարո» քպական ու քպամերձ կերպարներ շարունակում են ինտենսիվորեն նորանոր ստեր տարածել:

Այդպիսի վառ օրինակ էր ՔՊ-ի ու Փաշինյանի համակիրների շրջանում ու միջոցով տարածվող այն բացահայտ կեղծիքը, թե Հայ առաքելական եկեղեցին, որպես կառույց, հարկեր չի վճարում, պետք է այն «մտցնել» հարկային դաշտ: Այս վերջինը, որն, ի դեպ, չափազանց բացահայտ սուտ էր, ասվեց պետական համակարգում խիստ բարձրաստիճան մեկի կողմից: Բայց... ինչն է հետաքրքիր: Եթե, օրինակ՝ 1-2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի կամ ավելի ցածր ռանգի քպականի սուտը վերաբերում էր հիմնականում խոստումներին, այսինքն՝ բացահայտելու համար որոշակի ժամանակ էր պահանջվում, ավելին՝ նույն Փաշինյանի որոշ ստեր «բռնվել» են անգամ մի քանի տարի անց, ապա հիմա առավելապես շրջանառության մեջ են դրվում փաստական... ստեր: Այսինքն, ստեր երեկվա կատարվածի մասին, կամ ստեր, որոնք բացահայտվում են, ասենք, մեկ ժամ անց: Այսինքն, Փաշինյանի իշխանությունն անցել է մի քանի ժամվա, անգամ մի քանի րոպեի կյանք ունեցող ստերի: Այնպիսի ստերի, որ հերքվում կամ բացահայտվում են, ինչպես ասվում է, դեռ լրահոսում մի կարգին չհայտնված: Լինի դա կուսակրոն հոգևորականին զավակների վերագրումը, Կրեմլից կամ չգիտես, թե՝ որտեղից ֆինանսավորումը և այդպես շարունակ: Չկրկնենք: Իսկ հարկ չմուծելու վերաբերյալ հայտարարությամբ Փաշինյանի իշխանությունն ուղղակիորեն հաջորդ իսկ վայրկյանին հայտնվեց հիմարագույն դրության մեջ: Ինչպես ասվում է՝ տեղում պարզվեց, որ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն հարկեր վճարում է, ոչ միայն պարտաճանաչ հարկատու է, որպես իրավաբանական անձ, այլև երկրի խոշոր 1000 հարկատուների ցանկում է, և 2023 թվականին 435 միլիոն դրամ հարկ է վճարել, իսկ 2024-ի առաջին 3-րդ եռամսյակի պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 147 մլն դրամ:

Այնպես որ, Եկեղեցին հարկվում է, հարկատու է: Չեն հարկվում միայն ծիսաարարողակարգային նշանակության առարկաները, հավատքի հետ կապված պարագաները: Հասկանալի է, որ Մայր Աթոռի թե՛ Դիվանապետը, թե՛ այլ աստիճանավոր հոգևորականներ արագորեն արձագանքեցին փաշինյանական իշխանության ստահոդ հայտարարությանը, լրագրողներն արագորեն բացահայտեցին սուտը: Իսկ սուտը տարածող իշխանությունը ևս մեկ անգամ խայտառակվեց, չնայած նրանց համար դա կարծես առօրեական մի բան է դարձել արդեն: Այստեղ հետաքրքիր է այլ բան. այն, թե ինչի վրա են հույս դնում՝ նման կարճակյաց ստեր տարածողները: Այսինքն, հաշվարկն այն է, որ դա նստվա՞ծք կտա (մենք այդ՝ «նեխած ծովատառեխի» հակաքարոզչական տեխնոլոգիական հնարքը հանգամանորեն ներկայացրել ենք արդեն, այստեղ չենք կրկնի): Թե՞ իսկապես արդեն այնքան «խառն» են, որ չեն բարեհաճում մի անհեթեթություն տարածելուց առաջ գոնե ճշտել, թե այն որքանով է անհեթեթ:

Ավելին, սուտը դարձել է կառավարման համակարգի մաս. այսինքն, ոչ միայն պատգամավորները, այլ քպականներն են ակնհայտ սուտ խոսում, այլև պետական մի շարք մարմիններ՝ իրենց հաղորդագրություններով, ինչին դեռ կանդրադառնանք: Ըստ երևույթին՝ Փաշինյանի ու նրա իշխանության «բարձր» նստած այլ ներկայացուցիչների նյարդերն արդեն իսկ տեղի են տվել: Ոստիկանական բռնությունները, «բերետակիրների» կատաղի հարձակումները խաղաղ մարդկանց վրա, կես ժամում բացահայտվող ու հերքվող ստերի «շատրվանումները», ջղագրգիռ գոռգոռոցները Ազգային ժողովում դրա ամենից ցայտուն վկայությունն են:

Միայն մեկ բան է այս ամենի մեջ անհասկանալի թվում. իրո՞ք քպականներից որևէ մեկը տուն գնալուց հետո, ընտանիքին, հարազատներին հանդիպելիս, առավել ևս՝ գլուխը բարձին դնելիս ամոթի զգացում չի ունենում: Թեկուզ հենց այդքան բացահայտ սուտ ասելու համար: Իրենց բերած աղետների մասին դեռ չենք խոսում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տավուշում շչակ է գործարկվելուԻրազեկում. գազ չի լինելու Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Հրաձգությունը Դերբենտի փողոցներում վերսկսվել է. զոհվել է վեց ոստիկանՇախմատի Հայաստանի թիմը 3:1 հաշվով պարտության մատնեց Թուրքիայի թիմին Լալան մեծ մարդ էր, մեծ հայ էր, «Մեր բակ»-ի ամենակարևոր գույներից մեկն էր․ Աշոտ Ղազարյան Աչքերի, հազի, թոքերի, լյարդի ճարպակալման. 10 փաստ ծիրանի կորիզի և դրա օգտակարության մասինՏեսանյութ. անհայտ անձինք գնդակոծել են Դաղստանում Դերբենտի եկեղեցին. հայտնում է ՌԴ ՆԳՆ-ն։ Ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է. Բագրատ ՍրբազանԽոշոր ավտովթար՝ Մասիս քաղաքում. Ֆրանկոֆոնիայի բացատի մոտ բախվել են «Ջորին» ու ավազով բարձված «ԶԻԼ»-ը Կենտրոնական Ամերիկայում փոթորիկների և հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվելՈղբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. կա 1 զոհ Թայվանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հայտնել է Սևաստոպոլի վրա ուկրաինական ուժերի հարվածի մասին. երեք մարդ զոհվել է«Չարիքի իշխանությունը հետևողականորեն իրագործում է «ՀՀ-ն՝ առանց հայկականության» թրքահպատակ ծրագիրը»․ Ռուբեն ՄելիքյանԱփսոս էր Լալան, հայ թատրոնի ժպիտը կորավ. ԱրեյանՀայաստանի թիմը 10 մեդալ է նվաճել ՎրաստանումԳազայում զոհերի թիվը հասել է 37,598-իՄագադանի փոխքաղաքապետ Օլեգ Ավերյանովի իննամյա դուստրը զոհվել է Ուկրաինայի ԶՈՒ հարվածի հետևանքով Թրամփը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըՓյունիկի` Չեմպիոնների լիգայի հանդիպումների վայրն ու ժամանակացույցըՀունիսի 23-ը նշվում է որպես Օլիմպիական օրՌուսաստանը կարող է հույս դնել միայն սեփական ռազմական տեխնիկայի վրա Ամեն անգամ, երբ Ադրբեջանի պահանջը մերժվում է կամ դրա կատարումը դանդաղում է, գործի է դրվում պատերազմով հերթական զիջումը կորզելու քաղաքականությունը. Տաթևիկ Հայրապետյան Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը կավարտվի 2 ամսից. Գնել ՍանոսյանԴետեկտիվ ժանրի հետապնդում՝ Երևանում. «Nissan»-ը չի ենթարկվել պարեկի «կանգառ» հրահանգին, հարվածել է ծառայողական ավտոմեքենային և դիմել փախուստի. հնչել են կրակոցներ Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցի պայթյունի վերաբերյալ Տոյվո Կլաարը դրական է գնահատել սահմանին հրադադարի խախտումների դեմ պայքարի մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը Այրվել է տնակ․ տուժածներ չկան Ադրբեջանը արագացնում է զիջումները Տավուշի և Արարատի մարզերում, որը նախատեսված է հուլիսինՌԴ ՊՆ-ն հայտնել է երկրի օդային տարածքում ուկրաինական 33 ԱԹՍ խոցելու մասին Վրաստանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Այդքան կոտրված Լալային երբեք չէի տեսել, հազիվ ճանաչեցի, լալիս էր. Վարդան Պետրոսյանը՝ Լալա Մնացականյանի հետ վերջին հանդիպման մասին «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտակայքում գտնվող կամրջի տակ մեքենաներ են բախվել. 4 տուժած հոսպիտալացվել է Իսրայելն անցել է գրոհի. թեժ մարտեր են ընթանումԼարսը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր կանցկացնի նոր կոնցեպտով հավաք Մեդալների համար պայքարին իրենց արժանապատիվ և պատրաստված մասնակցությունը կբերեն նաև մեր երկրի ներկայացուցիչները. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին Վարորդը «դրիֆթ» է անում 3-րդ մասի հրապարակում Դաուգավպիլսում բացվել է տարածաշրջանի ամենամեծ արևային կայաններից մեկը Երևանում թալանել են «Թելսել» տերմինալը՝ տանելով խոշոր չափի գումար ԵՄ-ը Հայաստանին այս պահին չի սպասում. Մեսրոպ ԱռաքելյանՏավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում կգործարկվի էլեկտրական շչակ Վենեսուելայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Սառնաղբյուր-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ Ռուբլին աճել է, դոլարն ու եվրոն նվազել. փոխարժեքն այսօր՝ հունիսի 23-ին Պայթյուն՝ Աղվերանում հայտնի հյուրանոցային համալիրի անցակետում. կա վիրավոր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ