Երևան, 24.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 21-ին Բագրատ Սրբազանը հանդիպեց Արցախի ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների և համայնքների ղեկավարների հետ: Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ զրույցը հենց այս հանդիպման մասին վերջինիս դիտարկումներից ենք սկսում:

«Հանդիպումը շատ դրական էր և Արցախի բռնի տեղահանումից հետո առաջինն էր, երբ մեր հայրենիքի այս հատվածում նման հնարավորություն էր ընձեռնվել, որ գործադիր, օրենսդիր և տեղական ինքնակառավարման ինստիտուտները ներկա լինեն, քննարկեն այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են բռնի տեղահանված մեր հայրենակիցների առջև: Սրբազանը լսեց, առանձնացրեց կարևորագույն հարցերը և վստահեցրեց, որ դա լինելու է իրենց ուշադրության կենտրոնում, այն, ինչից խուսափում է օրվա իշխանությունը՝ ընդհուպ Արցախի անուն չտալով: Շատ կարևոր է նաև նշել, որ այդ հանդիպման ընթացքում թե՛ Սրբազանի, թե՛ մյուսների կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին Արցախ մեր վերադարձին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:

Առհասարակ, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման մեկնարկի առաջին իսկ օրվանից իր խոսույթում Բագրատ Սրբազանը պարտադիր շեշտադրում է կատարում Արցախի լինելիության վրա, խոսում վերադարձի հնարավորության մասին: Այս բարդ ճանապարհին, որը պետք է սկսվի Հայաստանում իշխանափոխությամբ, նա շատ է կարևորում հաշտության ու համերաշխության օրակարգի կյանքի կոչումը: Մեր զրուցակիցը հիշեցնում է Արցախյան առաջին պատերազմի տարիները՝ 1990-ական թվականները: «Նման հաշտություն ունեցել ենք այդ թվականներին:Այդ ժամանակ հենց այդ հաշտությունն է բերել այն հաջողություններին, որն ունեցել է հայ ազգը: 2018 թ.-ից հետո ազգը պառակտեցին «սևերի ու սպիտակների», «նախկինների ու ներկաների», «ղարաբաղցիների ու հայաստանցիների»: Ահա այս տարանջատումների հետևանքով ունեցանք հայ ազգի համար ամենամեծ կորուստները:

Երբևէ Արցախը չի եղել այս իրավիճակում, Արցախը դարեր ու հազարամյակներ շարունակ միշտ եղել է հայկական, այնտեղ հայն է բնակվել: Իսկ այսօր այդ պառակտումների հետևանքով Արցախը հայաթափված է: Այսօր հաջողություն ունենալու մեր միակ գրավականը համախմբումն է, բայց, ցավոք, երբ այսօր Սրբազանը համախմբման, համերաշխության կոչ է անում, կան նաև իշխանությունը հայրենիքից վեր դասող անձինք, քաղաքական ուժեր, որոնք քննադատությամբ են հանդես գալիս: Տպավորությունն այնպիսին է, որ սրանք ոչ թե հայ ազգի իշխանություններ են, այլ ուղղակի իշխանություններ, որոնց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին, ինչն անընդունելի է»,-նշում է մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թե արդյոք մերօրյա իրականության մեջ հնարավո՞ր է հասնել համերաշխության և հաշտության, Գալստյանն արձագանքում է. «Դա յուրաքանչյուրիցս է կախված: Եթե մարդը, չնայած նրան, որ մինչև Արցախի կորուստն ու 2020 թ.-ի 44-օրյա պատերազմը ողջունել է, այսպես ասած, «հեղափոխությունը» կամ Նիկոլ Փաշինյանին այս կամ այն կերպ ծառայել է, ծառայություններ մատուցել, այսօր զգում է, որ պետք է պարտված իշխանությունից ձերբազատվենք, որ կարողանանք հզոր Հայաստան ունենալ, որի միջով անցնում է Արցախի վերադարձը, ապա այդ հաշտությունն ու համերաշխությունը կլինի: Բայց յուրաքանչյուր ոք պետք է նմանատիպ մոտեցում ցուցաբերի: Սրբազանն իր հիմնական գործն արել է, տեսնում ենք համախմբումը նրա շուրջ, մնում է, որ հիմա արդեն մենք որպես քաղաքացի, որպես հայ այս պատգամը կարողանանք ընդունել և այս գաղափարի շուրջ համախմբվել, որպեսզի ունենանք հայրենիք, այլ ոչ թե տարածք, որտեղ հայ է ապրում»:

Արցախ վերադառնալը նպատակ է, բայց այսօր Արցախից բռնի տեղահանված և մայր հայրենիքում հաստատված մեր հայրենակիցների բազմաթիվ խնդիրներ շարունակում են չլուծված մնալ: Կարևորագույն օրախնդիրներից մեկն է բնակարան, տուն ունենալը: Օրերս Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը, որում արցախյան տասնյակ հասարակական կազմակերպություններ են ընդգրկված, դատապարտել էր Հայաստանի կառավարության՝ մայիսի 16-ին ընդունված որոշումը բռնի տեղահանված արցախցիների բնակարանային կարիքների ապահովման վերաբերյալ:

«Երբ սա դեռ նախագիծ էր, դրա մասին իմ գնահատականը տվել եմ: Այսօր այդ նախաձեռնությունը կրկնում է այն գնահատականները, որոնք ի սկզբանե հնչեցրել էի՝ դա արցախցիների արտագաղթի, այլ ոչ թե բնակարանային ապահովման ծրագիր է: Դրանով ամեն ինչ ասված է: Այս ծրագիրն էլ է ուղղված առկա պառակտումները խորացնելուն կամ էլ, ըստ գործող իշխանությունների, պրոբլեմատիկ խավից կամ շերտից՝ արցախցիներից ձերբազատվելուն: Շատերը թողնելու են ու գնան, որովհետև այն, ինչ առաջարկվում է, այսօրվա իրականության հետ որևէ աղերս չունի: Սա հայտարարել են, մարդկանց հերթական անգամ մոլորեցնում են, դեռ որևէ արցախցու բնակարանով չապահոված, այս կամ այն ամբիոններից այս որոշումը դրոշակի պես ծածանում են, թե ապագայում մարդկանց բնակարանային հարց ենք լուծելու: Բոլորս էլ գիտենք, որ այդ գումարները համահունչ չեն այսօր բնակարան ձեռք բերելու հնարավորության հետ: Արցախցիները բնակարանի համար չեն պայքարում, արցախցիները վերադարձի իրավունքի համար են պայքարում, ինչով օրվա իշխանությունները չեն զբաղվում, այլ հակառակը՝ խոչընդոտում են այդ պայքարին»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է նախքան որոշումը կյանքի կոչելը շահագրգիռ կողմի, այս դեպքում արցախցիների հետ քննարկումներին ու հանդիպումներին, Գալստյանն արձագանքում է. «Բոլոր հույսերն ապարդյուն էին, քանի որ օրվա իշխանություններին բազմիցս առաջարկվել էր թե՛ հանրային հարթակներում, թե՛ առանձին հանդիպումների տարբերակով հանդիպել արցախցիների հետ, լսել նրանց կարծիքը: Առաջարկել էինք, որ արցախցիների հետ կապված ոչ միայն բնակարանային, այլ նաև այսօր կյանքի կոչվող մյուս ծրագրերի պարագայում համապատասխան ինստիտուտները համագործակցեն Արցախի իշխանությունների հետ, քանի որ վերջիններս խնդիրների մասին առավել խորությամբ են տեղեկացված: Նպատակն է, որ առավել օպտիմալ և նպատակային լինեն այդ ծրագրերը: Ցավոք, օրվա իշխանություններն իրենց ամենագետի տեղ են դրել: Տպավորությունն այնպիսին է, որ նրանք չեն ուզում, որ այդ աջակցությունները նպատակային լինեն և ավելի օպտիմալ: Ուզում են, որ ցաք ու ցրիվ լինի, բյուրոկրատական խնդիրներ են առաջացնում, մարդկանց գրությունները շատ անգամ անպատասխան են մնում, այսպես կոչված, թեժ գծեր են գործարկել, բայց հիմնականում չեն էլ պատասխանում զանգերին: Այս ամենը արհեստական խոչընդոտներ է ստեղծել արցախցիների կյանքն ավելի դժվարացնելու համար»,-ասում է նա:

«Արդարություն ու վերադարձ» ՀԿ-ն, որը ստեղծվեց Հայաստանում Արցախի ԱԺ պատգամավորներից մի քանիսի նախաձեռնությամբ, փորձում է համակարգել մեր հայրենակիցների խնդիրները, մարզային հանդիպումներ կազմակերպում: «Արդեն իսկ եղել ենք չորս մարզում: Շատ կարևոր է, որ տեղում ծանոթանում ես տվյալ տարածաշրջանի բնակիչների առօրյային, և նրանք բարձրաձայնում են իրենց խնդիրները: Ծրագիրը շարունակվում է, այն կամփոփվի բոլոր մարզերում լինելուց հետո, որ արցախցիների խնդիրների ընդհանրական պատկերը կազմվի: Դա կներկայացնենք համապատասխան ինստիտուտներին, սակայն կրկնում եմ՝ ելնելով ստեղծված իրավիճակից, այսօր ավելի կարևոր է ունենալ ազգային իշխանություն, որպեսզի հետագայում նմանատիպ ծրագրերը և դրանցից բխող առաջարկները ներկայացվեն այնպիսի իշխանությունների, որոնք դրանք կյանքի կկոչեն կամ կփորձեն որոշ չափով մեղմել խնդիրները, այլ ոչ թե էլ ավելի կխորացնեն, ինչն այսօր արվում է»,-եզրափայում է Դավիթ Գալստյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լարված իրավիճակ՝ Կոտայքում. «Հրազդան ցեմենտ»-ի գործարանում 450-ից ավելի աշխատակիցներին ղեկավարությունը խաբում է Դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. ՀՀ ԱԳՆ ՀՀ ԿԲ-ը UBPAY հայաստանյան և KWIKPAY արտասահմանյան համակարգերի համագործակցության թույլտվություն է տրամադրել Բեռնատարը կողաշրջվել է. 42-ամյա վարորդը մահացել է Մեկնել է այս տարվա Երևան-Բաթումի-Երևան առաջին գնացքը ԶՊՄԿ ընկերությունը բոլոր մրցաշարերում մեզ աջակից եղավ, արդյունքում Հայաստանն ունեցավ մեդալակիր, ումից այս տարի ավելի մեծ ակնկալիքներ ունենք. Աշոտ Սադխյան Սարի թաղում 2 եղբայրների են դանակահարել․ ինչ է կատարվել Փաշինյանի տարօրինակ առաջարկն Ադրբեջանին Խայտառակություն է, Աշոտյանի բուն դատական նիստերը նոր են սկսում, պիտի հասանելի լինեն հանրությանը (տեսանյութ) Հետախուզվողը հայտնաբերվեց Նորք-Մարաշի 17-րդ փողոցում Արցախցիների դեմ կեղտոտ հակաքարոզչությունը սաստկանում է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Փաշինյանը նոր հասարակություն է կերտում՝ զուրկ ազգային ինքնությունից ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան դեմարշ են հայտնել Կոնվերս Բանկ. Գործընկերային պատմություններ՝ ՊորկետտաՎարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին Լալա Մնացականյանին ճանապարհեցին ծափահարություններովԱրշակ Կարապետյանը կարևոր շեշտադրումներ է արել Երևանում կասեցվել է շոկոլադե կենֆետների արտադրամասի արտադրական գործունեությունը «Համահայկական ճակատը» պայքարելու է հայոց պետականության ամրապնդման համար Պետությունը մարում է, ուրեմն՝ շարժումը պետք է ուժեղացնել. Վահե Հովհաննիսյան Եթե Վրաստանը շարունակի այդ քաղաքականությունը, ԵՄ-ն «կփակի դուռը» դուռն այդ երկրի առաջ. Բորել AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի ունեցավ Վենետիկի բիենալեին Հայաստանի I-ին մասնակցությանը նվիրված միջոցառում 9-ամյա աղջիկ է մահացել Օկուպացված Ստեփանակերտում այս պահին ապրում է երեք հազար քաղաքացի Ալիևը ցավակցել է Պուտինին Մեր նպատակը Հայոց պետականության ամրապնդումն է. Արշակ Կարապետյանը՝ ՀՃԿ հիմնադիր համագումարում Դանակահարված տղամարդը հիվանդանոցում մահացել է ՈՒՂԻՂ. Վերջին հրաժեշտը՝ դերասանուհի Լալա Մնացականյանին «Ազդարարում, տարհանում և պատսպարում»․ ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մենք պետք է կառուցենք գալիք Հայաստանի մեր տեսիլքըՓրկարարներն օգնության են հասել մոլորված քաղաքացիներին, որոնցից 13-ը՝ անչափահաս Մախաչկալայում և Դերբենտում հակաահաբեկչական գործողությունն ավարտվել է. զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 20-ը Ոչ մեկը չգիտի, թե ինչ է կուլիսներում պայմանավորվել ՔՊ վերնախավը և զիջողականության քաղաքականությունը որտեղ և երբ է վերջանում․ Տիգրան Աբրահամյան 36 ժամ ջուր չի լինիԱրտակարգ իրավիճակ՝ Վայոց ձորի Հորբատեղ համայնքում. հողային զանգվածը սահել և լցվել է փողոցը Ինչ փոխարժեք է սահմանվել հունիսի 24-ին Աղվերանում կազմակերպեցինք լաբորատորիայի առաջին արտագնա հավաքը, որտեղ մասնակիցները հնարավորություն ստացան հաղորդակցվելու ոլորտի մի շարք լավագույն մասնագետների հետ. Ավետիք Չալաբյան Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կանցի +35–ից. եղանակը ՀՀ-ում Սպանել են հոգևորականի, 15 ոստիկանի, ահաբեկիչները պաշտոնյայի որդիներ են. արյունոտ կիրակի՝ ԴաղստանումՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինՄախաչկալայում եկեղեցու մոտ տեղի ունեցած հրաձգությունն ավարտվել էԽոշոր հրդեհ Երասխ գյուղում. այրվել է մոտ 2000 հակ անասնակեր. երեխան ողջ-առողջ հայտնաբերվել է այրվող դեզի կողքի խոտի դեզում1 օր ջուր չի լինի նշված հասցեներումՏավուշում շչակ է գործարկվելուԻրազեկում. գազ չի լինելու Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Հրաձգությունը Դերբենտի փողոցներում վերսկսվել է. զոհվել է վեց ոստիկանՇախմատի Հայաստանի թիմը 3:1 հաշվով պարտության մատնեց Թուրքիայի թիմին