Երևան, 20.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում հանցագործությունների թիվը տարեցտարի աճում է։ 2023 թվականին արձանագրվել է հանցագործության 40 666 դեպք, 2022 թվականին՝ 37 612։ Այսինքն, նախորդ տարվա համեմատ՝ դրանք աճել են 3054-ով կամ 8,1 տոկոսով։ Համեմատության համար կարելի է նշել, որ 2021 թվականին արձանագրվել էր հանցագործության 30 245 դեպք։ Հատկանշական է, որ աննախադեպ կերպով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը։ Եթե 2022 թվականին գրանցվել է 880 դեպք, ապա 2023 թվականին՝ 1678։ Ստացվում է, որ մեկ տարվա մեջ աճը կազմել է 798 դեպք կամ 90,7 տոկոս: Սա հիմնականում պայմանավորված է սպանության դեպքերի աճով (645- ով կամ 119 տոկոսով): Այս տարվա վիճակագրությունը կամփոփվի տարին փակելուց հետո, սակայն պարբերական դարձած մամուլի հաղորդագրություններից պարզ է դառնում, որ հանցագործությունների աճի տեմպը շարունակվելու է նաև այս տարի։

Գրեթե օրումեջ կամ մի քանի օրը մեկ տվյալներ են հրապարակվում սպանությունների, ինքնասպանությունների, գողությունների, ավազակային հարձակումների, կրակոցների մասին և այլն։ Ու ամենամտահոգիչն այն է, որ նույնիսկ դպրոցներում (կամ դպրոցամերձ շրջանակներում դպրոցականների մասնակցությամբ) հաճախակի են դարձել այնպիսի դեպքերը, ինչպես խուլիգանությունը, ծեծկռտուքը, կրակոցները և այլն։ Շատացել է նաև թմրամիջոցների շրջանառությունը, իսկ թվային հարթակների կիրառման արդյունքում դրանք դեռահասների համար դարձել են հեշտ հասանելի։ Ու տպավորություն է, որ ընդհանրապես իրավապահ համակարգ, մասնավորապես ոստիկանություն, որպես այդպիսին, չունենք։ Բայց բավական էր, որ, օրինակ՝ Բագրատ Սրբազանը հայտարարություն աներ այն մասին, որ հավաքվում ենք Օպերային մերձ տարածքում այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է մասնակցեր ինչ-որ միջոցառման, ապա միանգամից պարզվեց, որ ոստիկանություն կա, այն էլ՝ ինչ քանակության:

Այսինքն, երբ խոսքը իշխանություններին ու հատկապես Նիկոլ Փաշինյանին պաշտպանելուն է վերաբերում, ապա ոստիկանների պակաս ընդհանրապես չկա։ Հազարներով լցվում են, շրջափակում այն տարածքները, որտեղ գտնվելու է Նիկոլ Փաշինյանը, փակում են փողոցները, ամենափոքր ակցիայի դեպքում անգամ մի քանի շարքով փակում են կառավարության շենքը։ Էլ չենք խոսում այն մասին, որ ոստիկանները անհավասարաչափ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ՝ վայրագություններ դրսևորելով ու բռնություններ կիրառելով։ Լավ, եթե այսքան շատ ոստիկան կա, ապա այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանին ամբողջ համակարգով չեն պաշտպանում, ընդհանրապես ինչո՞վ են զբաղված, ինչո՞ւ են ընդհանրապես աշխատավարձ ստանում, սուրճ խմելո՞ւ։ Ընդհանրապես, ո՞ւմ են պետք, եթե ոչ մի գործ չպետք է անեն, կարգուկանոն չպետք է պահպանեն։

Միայն Նիկոլ Փաշինյանի անձը պաշտպանելու համա՞ր են: Այս ամենին գումարվում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանում վթարների քանակը չի նվազում, իսկ մայրաքաղաքում երթևեկության կազմակերպումը ծայրաստիճան բարձիթողի վիճակում է։ Ով ինչպես ցանկանում, վարում է տեսախցիկներից հեռու հատվածներում: Գումարած՝ բավական է մի փոքր վթար տեղի ունենա, և ամբողջ փողոցը մերձակա ճանապարհների հետ մեկտեղ ժամերով խցանվում է։ Ընդհանրապես, Երևանում խցանումները դարձել են անլուծելի թվացող գլխացավանք։ Երբ այս հանգամանքը մատնացույց ես անում, ասում են՝ պարեկների թվաքանակը բավարար չէ։

Երբ հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման մասին ես խոսում, ասում են՝ ոստիկանների քանակը բավարար չէ: Բայց բողոքի ակցիաները ճնշելու, Նիկոլ Փաշինյանին ամուր պաշտպանելու համար ոչ միայն այդ քանակը բավարար է, այլև հաճախ այնպիսի տպավորություն է, որ կարծես ոստիկանապետության հետ գործ ունենք...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը նորից հայց է ներկայացրել Հայաստանի դեմ ՌԴ ՊՆ-ն՝ ծանր գիշերվա մասին Լոռիում «Lada»-ն ընկել է ձորակը, 1 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել. Shamshyan Արտակարգ դեպք. 10–ամյա երեխային MegaMall–ի խաղասրահից արյունլվա տեղափոխել են ԲԿ. սա առաջին դեպքը չէ Վարչախմբի ապազգային քաղաքականության դեմ հետևողական պայքար է անհրաժեշտ․ «Հայաքվե»ԵՄ-ն զարմացած է Հայաստանի իշխանությունների պահվածքից Միրզոյանի մանր «ժուլիկությունը» Պաշտոնանկությունների հաջորդ փուլը կլինի երկու օրից Երկրաշարժ՝ Ադրբեջանում Արփինե Սարգսյանը կնշանակվի Ներքին գործերի նախարար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում էԱդրբեջանը քանդում է Ստեփանակերտը, իսկ միջազգային կառույցների արձագանքը լուրջ հետևանքներ չի ունենում Ձյուն, քամու ուժգնացում․ առաջիկա 5 օրվա եղանակը Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել է 26 ավտոմեքենա. պատճառը մառախուղն է Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր ՔՊ վարչությունը որոշում է կայացրել՝ Հովիկ Աղազարյանը մանդատը վայր կդնի․ 24News ՔՊ վարչության նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր Ադրբեջանը յուրացնում է Նոյի դամբարանը Երվանդ Քոչարի թանգարանը հերքում է թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը Ջուր չի լինելու․ հասցեներ Հա, ծերանում եմ․ Նազենի Հովհաննիսյան Կարճատև անձրև, ձյուն․ ջերմաստիճանը զգալի կնվազի Ի՞նչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները Հովիկ Աղազարյանը՝ իր մանդատը վայր դնելու լուրերի մասին Էլեկտրամատակարարման ընդհատում՝ բեռնատարի կողմից ստեղծված վթարի պատճառով «Ռուսաստան-Հայաստան» հասարակական երկրորդ ֆորումին ընդառաջ հանդիպեցի հայ և ռուս երիտասարդների հետ․ Մհեր Ավետիսյանը ԱՄՆ բանագնացը հայտարարել է, որ Լիբանանում Իսրայելի պատերազմին վերջ դնելու «իրական հնարավորություն» կա Վահե Ղազարյանն ուղերձով դիմել է հանրությանը Համագյուղացու տնից գողություն կատարած տղամարդը ձերբակալվել է Կոչ ենք անում հայ ժողովրդին դատապարտել ՀՀ լիակատար կապիտուլյացիան նախապատրաստող ապազգային վարչախմբին․ հայտարարություն Թուրքիայում սաստիկ փոթորիկներ կլինեն Հայկական տարազի պատմությունը «Զգույշ եղեք». Գլոբան կանխատեսել է, թե ինչ կլինի չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 20-ին Ոչ ոք չի մոռացվում. Ավետիք Իշխանյան Փաշինյանը առաջինը պիտի հրաժարական տար.քաղաքացիները հրաժարականների մասին (տեսանյութ) «Քաղաքական սխոդկա՝ սափրվելու եւ ֆեյսբուքյան ետնանկարը փոխելու արանքում». Ագնեսա Խամոյան Ռուսաստանի նախագահը կայցելի Հնդկաստան Փաշինյանն իր շրջապատին զոհում է՝ իշխանությունը պահելու համար. Ավետիք Չալաբյան Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Իգնատիոս Աֆրամ Բ. պատրիարքի հետ Նիկոլը արագ պատրաստվում է. ի՞նչ է պատրաստվում անել Նիկոլը․ Գառնիկ Դանիելյան Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալի կալանքի ժամկետը երկարացվեց Վահագն Չախալյանն արդարացվեց. Վահան Հովհաննիսյան Կարելի է 6 պաշտոնները միավորել և Արփի Դավոյանին նշանակել էդ պաշտոնին. Էդգար Ղազարյան Ո՞վ կփոխարինի Գնել Սանոսյանին. Փաշինյանը թեկնածու ունի Համագործակցություն Ռուսական արվեստի և Վանաձորի կերպարվեստի թանգարանների միջև Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Բելառուսի Մ-19 ընտրանուն «Ինչպես Փաշինյանն է ասում՝ երևանցիների համբերության բաժակն էլ է լցվել», «Ո՞ր հարցով է լցվել» Բաքվից կրկին հայտարարել են՝ խաղաղության գործընթացի գլխավոր «խոչընդոտը» ՀՀ Սահմանադրությունն է Արդեն հօգուտ ուսուցիչների վերանայումներ են արվում. նախարար