Երևան, 22.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ամ­բողջ կի­նո­հան­րու­թյունն այդ գոր­ծըն­թա­ցի մեջ է». Կի­նո­յի մա­սին օրեն­քի նա­խա­գի­ծը՝ ակ­տիվ քննար­կում­նե­րում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

Դեռ 2000-ականներից, երբ «Հայֆիլմ» կինոստուդիան Հայաստանի միակ լիարժեք գործող ֆիլմարտադրող կառույցն էր, «Կինոյի մասին» օրենքներ անընդհատ մշակվել են, այդ օրենքի անհրաժեշտության մասին միշտ խոսվել է, բայց բոլոր նախաձեռնություններն այդպես էլ ավարտին երբեք չեն հասցվել: Խնդիրը հիմնականում թերություններն են եղել:

Կինոճարտարագետ, «Հայաստանի անկախ կինոգործիչների համայնք» ՀԿ (ԻՖԿԱ) հիմնադիր անդամ Սաթիկ Ստեփանյանի դիտարկումն է, որի հետ զրուցել ենք ներկայացված օրենքի նոր նախագծի, այնտեղ մատնանշված հիմնախնդիրների ու կինոյի ոլորտում առկա իրավիճակի մասին: Խոսելով նախագծի ստեղծման նախապատմության մասին՝ մեր զրուցակիցը նախ նշեց. «2019 թ. մայիսին ԻՖԿԱ-ն Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ հուշագիր կնքեց, որի նպատակը ոլորտային խնդիրները բարձրաձայնելու ու լուծումները գտնելու հարթակ ստեղծելն էր:

Нет описания.

ԱԺ-ում «Կինոյի մասին» նախագիծ մշակելու նախաձեռնության մեկնարկից հետո կազմակերպվեցին խորհրդարանական լսումներ, բոլոր շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին տրվեցին ժամկետներ՝ «Կինոյի մասին» օրենքի նախագծի տարբերակներ ներկայացնելու համար: Օրենքի նախագծի տարբերակները, որոնք պետք է ներկայացվեին, հետագայում պետք է մեկտեղվեին, այսինքն, մշակվեին ու ներկայացվեին որպես մեկ ընդհանուր պատկերացում կինոյի ոլորտի մասին՝ օրենքի կարգավորման համատեքստում:

ԻՖԿԱ-ի կողմից գրեթե մեկ տարի առաջ ներկայացված օրենքի նախագծի տարբերակը շուրջ երկու տարի տևած աշխատանքների արդյունք է: Այդ աշխատանքն առանց որևէ ֆինանսավորման է կատարվել, պարզապես ոլորտի զարգացմանը տանող օրենք ունենալու մեծ ցանկություն կար: Ի վերջո, տարեսկզբին ԻՖԿԱ-ի և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի կողմից ստեղծված նախագծերը, որոնք ավելի ամբողջական էին, կազմակերպությունների իրավաբանների կողմից համադրվեցին և ներկայացվեցին Ազգային ժողով:

Ներկայումս քննարկման շատ կարևոր փուլ է: Այս պահին հանրային քննարկումներ են ընթանում բոլոր հոդվածների վերաբերյալ: Կարելի է ասել՝ ներկա պահին ամբողջ կինոհանրությունն այդ գործընթացի մեջ է»: Սաթիկ Ստեփանյանը հուսով է՝ նոր օրենքի նախագիծը նախորդների բախտին չի արժանանա. «Հիմա շատ աշխատանք է տարվել, քննարկումներ են եղել նաև օտարերկրացի փորձագետների, կինոգործիչների հետ: Լավ ուսումնասիրվել են նաև այլ երկրների օրենքները»:

Առանձնացնելով կինոոլորտի առաջնային հիմնախնդիրները, մեր զրուցակիցը շեշտեց, որ դրանք մատնանշվել են նաև նախագծում. «Կարող ենք առանձնացնել հարկային դաշտում բարենպաստ պայմաններ ստեղծելը: Սա առաջնահերթ և կարևոր է: Շատ հրատապ եմ համարում նաև մենաշնորհների բացակայությունն ապահովելու անհրաժեշտությունը. այսինքն, օրենքի ուժով ապահովել այնպիսի գործիքակազմ, որ կինոոլորտում մենաշնորհներ չլինեն: Կարևոր է, որ ֆինանսավորման բաշխումը ևս թափանցիկ լինի:

Օրենքում կա առաջարկ նաև ազգային մարմնի կառավարման արդյունավետ ձևաչափի մասին, որը կարևոր է ու կարող է նպաստել ոլորտի զարգացմանը, կինոինդուստրիայի ոլորտում Հայաստանին գրավիչ դարձնել թե՛ դրսի կինոարտադրողների, թե՛ Հայաստանի ֆիլմարտադրողների համար»: Սաթիկ Ստեփանյանի խոսքով, այն, որ կինոն այս տարիների ընթացքում չի զարգացել, ինչ-որ տեղ պայմանավորված է օրենքի բացակայությամբ:

«Կինոն շատ թանկ արտադրություն է, և ներկա պահին կինոարտադրությունը չի կարող զարգանալ առանց համատեղ արտադրության: Իհարկե, շատ քիչ, բայց եղել են համատեղ արտադրություններ, բայց շատ մեծ դժվարություններով ու խնդիրներով է հաջողվում դրանք իրականություն դարձնել: Դրա համար օրենքն անհրաժեշտ է նաև ունենալու այնպիսի գործիքակազմ, որով հնարավոր կլինի կարգավորել արտադրողների միջև հարաբերությունները: Ըստ իս, օրենքի բացակայությունն է պատճառը, որ Հայաստան չեն գալիս համատեղ ֆիլմարտադրության համար:

Օրենքը, մեծ հաշվով, առաջադեմ մեխանիզմներով պետք է լուծի ոլորտի առաջնային խնդիրները: Իհարկե, չպետք է հեծանիվ ստեղծել: Հայաստանի նման շատ պետություններ այս ճանապարհն արդեն անցել են, և այսօր աշխարհի հետ համաչափ քայլող կինոինդուստրիա, ինչպես նաև կինոյի զարգացման տանող, համագործակցության մեջ արդարացված մեխանիզմներ, ռազմավարություն ու համոզիչ փորձ ունեն»,-ընդգծեց կինոճարտարագետը:

Ամփոփելով՝ Ս. Ստեփանյանը հավելեց. «Օրենքի նախագծի շուրջ քննարկման փուլի ավարտից հետո՝ հույս ունենանք՝ 2021 թ. նախաշեմին վերջապես կունենանք այդքան սպասված «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքը»:

Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին Մարտնչել Հայաստանի համար, նշանակում է մարտնչել 21-րդ դարի քաղաքակրթության համար. Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վոքիեն BMW-ն հայտնվել է երկաթգծերի վրա․ ի՞նչ է կատարվել Արմավիրում Զախարովան մեկնաբանել է ուղիղ եթերում ստացած զանգը 9 ամիս սպասեցի, ստացա զանգ ու հասկացա` վերջ. Մարիամ Ալեքսանյանը` չսիրելու, հիասթափության և Գոռի հետ հարաբերությունների մասին Թուրքիայում հայտնաբերվել է 5-րդ դարի քրիստոնեական կախոց սատանային խոցող Սողոմոն թագավորի պատկերով Լույս չի լինի․ հասցեներՄԱԿ-ը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել՝ կանխելու Ուկրաինայում հակամարտության սրումը Ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին․ սպասվում են նաև տեղումներ ԵՄ շուրջ 20 երկրներ պայմանավորվել են ուժեղացնել հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության եզրափակիչ գոտեմարտերին Քննարկեցինք Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանման, արցախահայության վերադարձի իրավունքի հարցեր. Թաթոյան Ուժը դրսում չի պատում, թիմի դեմ «առյուծ է խաղում», Փաշինյանը ուզում է ցույց տալ՝ խիզախ է. Հուսիկ Արա Ովքե՞ր ունեն մասնակի կենսաթոշակի իրավունք․ մանրամասներ Բիթքոյն թվային արժույթը կտրուկ թանկացել էՌուսաստանն ԱՄՆ-ին կամ այլ երկրների նախապես ծանուցում չի ուղարկել «Օրեշնիկ»-ի օգտագործման մասին․ Պեսկով Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի տեղեկություններով՝ Փաշինյանը հարցազրույց կտա Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, իսկ եթե արել ես, մի ափսոսա․ Ռոմանոս ՊետրոսյանԲաց հարթակ. Կադրային փոփոխությունները նախընտրական PR չեն. ՀակոբյանԿարմիր կամուրջը վերականգնվում է․ Տիգրան Ավինյան Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության որոշ մրցանակակիրներ պարգևատրվել են Մանկապարտեզներում բացառվում է անառողջ և անորակ սնունդըԿառավարության նոր որոշումը պարադոքս է. ինչպե՞ս գոյատևեն արցախցիները 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ են նշվել «Ի՞նչ նպատակով է Նիկոլը իր կաբինետը կանացի դարձնում, արդյոք դա ֆեմինիստական շարժում կարելի՞ է կոչել»․ Մարգարիտ ԵսայանԱրարատ Միրզոյանը և Արաղչին են հեռախոսով զրուցել․ ի՞նչ են քննարկել Գույքահարկի թանկացումը՝ լրացուցիչ ֆինանսական բե՞ռ, թե անհրաժեշտություն. պարզաբանում են փորձագետները Փաշինյանը Բունդեսթագի պատվիրակության հետ սահմանազատման գործընթացն է քննարկել ԵՄ-ն, Նիդեռլանդները, ՀԱՄԱՍ-ն արձագանքել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու օրդերի մասին որոշմանը ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմբանկի» և այլ խոշոր ֆինանսական կազմակերպությունների դեմ․ մանրամասներ Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյալը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է․ Shamshyan «Սա լինելու է ներքին համերաշխության, միասնական աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո». Հրաչյա ՌոստոմյանՔննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը Թուրքիան ու Ռուսաստանը շահագրգռված են Զանգեզուրի միջանցքի բացմամբ, բայց դա կբերի՞ խաղաղություն Զինծառայող Արման Ավագյանը հաղթել է Իտալիայի մասնակցին 7։4 հաշվով և նվաճել բրոնզե մեդալ Ե՞րբ կավարտվի պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն էԽոշոր հրդեհից հետո՝ դեկտեմբերի 7-ին, կբացվի Փարիզի Աստվածամոր տաճարը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Հայաստանն առաջարկում է ԵԱՏՄ շրջանակում գազային երկկողմ համաձայնագրերն ուժը կորցրած ճանաչել. DW «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի երեխաները՝ IDBank-ումԱրդարության սեւ օր․ Իսրայելի նախագահը՝ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության օրդերի մասին Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները Լավ չե՞ն փնտրում. անորսալի «Կոկո»–ին դեռ չեն գտել. MediaHub Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել Ո՞վ կզբաղեցնի Արմավիրի մարզպետի պաշտոնը, և ո՞վ է հրաժարվել «Փաշինյանի կայֆերը ապահովում են «Լֆիկը», «Գռզոն», որոնք իր համար «հերոս են». Աննա Մկրտչյան Գիտնականները վերծանել են 2600-ամյա հուշարձանի արձանագրությունը ժամանակակից Թուրքիայի տարածքում Գերմանիայում կտրուկ աճել է սնանկացած ընկերությունների թիվը Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին. տուգանքներ կիրառելու գործելակերպը իրենց տանում է սնանկացման