Ереван, 22.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ամ­բողջ կի­նո­հան­րու­թյունն այդ գոր­ծըն­թա­ցի մեջ է». Կի­նո­յի մա­սին օրեն­քի նա­խա­գի­ծը՝ ակ­տիվ քննար­կում­նե­րում

ПОЛИТИКА

Past.am

Դեռ 2000-ականներից, երբ «Հայֆիլմ» կինոստուդիան Հայաստանի միակ լիարժեք գործող ֆիլմարտադրող կառույցն էր, «Կինոյի մասին» օրենքներ անընդհատ մշակվել են, այդ օրենքի անհրաժեշտության մասին միշտ խոսվել է, բայց բոլոր նախաձեռնություններն այդպես էլ ավարտին երբեք չեն հասցվել: Խնդիրը հիմնականում թերություններն են եղել:

Կինոճարտարագետ, «Հայաստանի անկախ կինոգործիչների համայնք» ՀԿ (ԻՖԿԱ) հիմնադիր անդամ Սաթիկ Ստեփանյանի դիտարկումն է, որի հետ զրուցել ենք ներկայացված օրենքի նոր նախագծի, այնտեղ մատնանշված հիմնախնդիրների ու կինոյի ոլորտում առկա իրավիճակի մասին: Խոսելով նախագծի ստեղծման նախապատմության մասին՝ մեր զրուցակիցը նախ նշեց. «2019 թ. մայիսին ԻՖԿԱ-ն Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ հուշագիր կնքեց, որի նպատակը ոլորտային խնդիրները բարձրաձայնելու ու լուծումները գտնելու հարթակ ստեղծելն էր:

Нет описания.

ԱԺ-ում «Կինոյի մասին» նախագիծ մշակելու նախաձեռնության մեկնարկից հետո կազմակերպվեցին խորհրդարանական լսումներ, բոլոր շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին տրվեցին ժամկետներ՝ «Կինոյի մասին» օրենքի նախագծի տարբերակներ ներկայացնելու համար: Օրենքի նախագծի տարբերակները, որոնք պետք է ներկայացվեին, հետագայում պետք է մեկտեղվեին, այսինքն, մշակվեին ու ներկայացվեին որպես մեկ ընդհանուր պատկերացում կինոյի ոլորտի մասին՝ օրենքի կարգավորման համատեքստում:

ԻՖԿԱ-ի կողմից գրեթե մեկ տարի առաջ ներկայացված օրենքի նախագծի տարբերակը շուրջ երկու տարի տևած աշխատանքների արդյունք է: Այդ աշխատանքն առանց որևէ ֆինանսավորման է կատարվել, պարզապես ոլորտի զարգացմանը տանող օրենք ունենալու մեծ ցանկություն կար: Ի վերջո, տարեսկզբին ԻՖԿԱ-ի և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի կողմից ստեղծված նախագծերը, որոնք ավելի ամբողջական էին, կազմակերպությունների իրավաբանների կողմից համադրվեցին և ներկայացվեցին Ազգային ժողով:

Ներկայումս քննարկման շատ կարևոր փուլ է: Այս պահին հանրային քննարկումներ են ընթանում բոլոր հոդվածների վերաբերյալ: Կարելի է ասել՝ ներկա պահին ամբողջ կինոհանրությունն այդ գործընթացի մեջ է»: Սաթիկ Ստեփանյանը հուսով է՝ նոր օրենքի նախագիծը նախորդների բախտին չի արժանանա. «Հիմա շատ աշխատանք է տարվել, քննարկումներ են եղել նաև օտարերկրացի փորձագետների, կինոգործիչների հետ: Լավ ուսումնասիրվել են նաև այլ երկրների օրենքները»:

Առանձնացնելով կինոոլորտի առաջնային հիմնախնդիրները, մեր զրուցակիցը շեշտեց, որ դրանք մատնանշվել են նաև նախագծում. «Կարող ենք առանձնացնել հարկային դաշտում բարենպաստ պայմաններ ստեղծելը: Սա առաջնահերթ և կարևոր է: Շատ հրատապ եմ համարում նաև մենաշնորհների բացակայությունն ապահովելու անհրաժեշտությունը. այսինքն, օրենքի ուժով ապահովել այնպիսի գործիքակազմ, որ կինոոլորտում մենաշնորհներ չլինեն: Կարևոր է, որ ֆինանսավորման բաշխումը ևս թափանցիկ լինի:

Օրենքում կա առաջարկ նաև ազգային մարմնի կառավարման արդյունավետ ձևաչափի մասին, որը կարևոր է ու կարող է նպաստել ոլորտի զարգացմանը, կինոինդուստրիայի ոլորտում Հայաստանին գրավիչ դարձնել թե՛ դրսի կինոարտադրողների, թե՛ Հայաստանի ֆիլմարտադրողների համար»: Սաթիկ Ստեփանյանի խոսքով, այն, որ կինոն այս տարիների ընթացքում չի զարգացել, ինչ-որ տեղ պայմանավորված է օրենքի բացակայությամբ:

«Կինոն շատ թանկ արտադրություն է, և ներկա պահին կինոարտադրությունը չի կարող զարգանալ առանց համատեղ արտադրության: Իհարկե, շատ քիչ, բայց եղել են համատեղ արտադրություններ, բայց շատ մեծ դժվարություններով ու խնդիրներով է հաջողվում դրանք իրականություն դարձնել: Դրա համար օրենքն անհրաժեշտ է նաև ունենալու այնպիսի գործիքակազմ, որով հնարավոր կլինի կարգավորել արտադրողների միջև հարաբերությունները: Ըստ իս, օրենքի բացակայությունն է պատճառը, որ Հայաստան չեն գալիս համատեղ ֆիլմարտադրության համար:

Օրենքը, մեծ հաշվով, առաջադեմ մեխանիզմներով պետք է լուծի ոլորտի առաջնային խնդիրները: Իհարկե, չպետք է հեծանիվ ստեղծել: Հայաստանի նման շատ պետություններ այս ճանապարհն արդեն անցել են, և այսօր աշխարհի հետ համաչափ քայլող կինոինդուստրիա, ինչպես նաև կինոյի զարգացման տանող, համագործակցության մեջ արդարացված մեխանիզմներ, ռազմավարություն ու համոզիչ փորձ ունեն»,-ընդգծեց կինոճարտարագետը:

Ամփոփելով՝ Ս. Ստեփանյանը հավելեց. «Օրենքի նախագծի շուրջ քննարկման փուլի ավարտից հետո՝ հույս ունենանք՝ 2021 թ. նախաշեմին վերջապես կունենանք այդքան սպասված «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքը»:

СМИ: В секторе Газа дети и женщины отравились консервами, оставленными израильскими военными Пашинян и Хофрайтер обсудили отношения Армения-Европейский Союз Азербайджан – Франция: В чем причины напряженности? Залужный: Началась Третья мировая война В США редкую серебряную монету 17 века продали за рекордную сумму В Китае обнаружено сверхкрупное месторождение золота на сумму около 83 млрд. долларов Вице-премьер подчеркнул важность деятельности компании Foster and Partners в Армении Никол Пашинян в ближайшие дни даст интервью В Армении выделили свыше 1 млрд драмов на ремонт и строительство школ и детсадов Министр: Россия нанесла экологический ущерб Украине на 71 млрд. долларов Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankКурсы валют в Армении Захарова выступила с комментарием в связи с поступившим ей звонком в прямом эфире Романосу Петросяну все еще не предложили должность главы КГД Юнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоКарине Кочар: Рубен Кочар сжигает славу своего отца, хочет запомниться в истории Трамп выдвинул кандидатуру юриста Мэтью Уитакера на пост постпреда США при НАТО В Тавушской области вновь зафиксировали леопарда Ушел из жизни известный армяно-грузинский художник Тенгиз Микоянц Ford сократит 4 000 рабочих мест в Европе 24News: Пашинян потребовал освободить здание Брюсова до весны 2025 года 62-летняя Деми Мур сияет молодостью на мероприятии Elle Women In Hollywood «Ноа» - «Арарат» - 4:0 (видео) Анна Акопян в Риме посетила больницу, в которой лечатся украинские дети В общеобразовательных заведениях Армении проводятся занятия для учителей Курсы валют в Армении Элинар Варданян: То, что у оппозиции действительно есть упущения, никто не может отрицать НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномСМИ назвали возможные сроки начала переговоров России и Украины Арпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст»Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах