Երևան, 18.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուբեն Հայրապետյանը Դադիվանքում հյուրանոցային համալիր կկառուցի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Դադիվանք համայնքում հաջորդ տարվա սկզբին կսկսվի մի քանի հյուրանոցների շինարարություն, ինչի մասին «Փաստ»–ին հայտնեց համայնքի ղեկավար Ալվարդ Օհանյանը:

Օհանյանի տեղեկացմամբ՝ այդ երեք հյուրանոցներից մեկը պատրաստվում է կառուցել իր ընտանիքը: Խոսքը գնում է հյուրատան կառուցման մասին: Հյուրանոցներից երկրորդի կառուցման հայտ ներկայացրել է Ստեփանակերտի բնակիչ, իսկ երրորդն էլ՝ «Իսաբուլաղ» ՍՊԸ–ն է, որը ոչ թե հյուրանոց է կառուցելու, այլ հյուրանոցային համալիր:

Այս երրորդ հյուրանոցի սեփականատիրոջ վերաբերյալ գյուղում խոսակցություններ են գնում, որ Ռուբեն Հայրապետյանն է (Նեմեց Ռուբո): Դեռ ավելին՝ դադիվանքցիները նշում են, որ նա բացի հյուրանոցից, ռեստորան ու սուպերմարկետ էլ է պատրաստվում կառուցել:

Համայնքապետ Ալվարդ Օհանյանը մեզ հետ զրույցում, սակայն, նշեց, որ ռեստորանի և սուպերմարկետի շինարարությունների վերաբերյալ տեղեկություններ չունի, առավելևս՝ նման հայտեր չկան իր սեղանին: Մեր հարցին, թե ինչ փուլում են Ռուբեն Հայրապետյանի կողմից գյուղում կառուցվելիք հյուրանոցի աշխատանքները, պատասխանեց, որ այս պահին գյուղում առհասարակ բոլոր շինաշխատանքները դադարեցված են, քանի որ առջևում ձմեռ է և շինարարությունը կվերսկսվի գարնանը: Բայց կոնկրետ Ռուբեն Հայրապետյանի անունով գյուղապետը ոչ մի փաստաթուղթ չունի՝ ոչ հայտ և ոչ էլ հողի պահանջ: Նշեց, որ հիմա Դադիվանքի տարածքին վերաբերող շինարարությունների համար նոր թղթաբանություններ են պատրաստվում:

«ՍՊԸ–ով ներկայացված հայտ կա: Գուցե Ռուբեն Հայրապետյանը ՍՊԸ–ով է ներկայացել: Բայց ինձ մոտ նման անուն ազգանուն չկա, ՍՊԸ–ով է գործը կատարվում: Խոսքը «Իսաբուլաղ» ՍՊԸ–ի մասին է, որի հայտը վերաբերում է հողատարածքի ձեռքբերմանը հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով»,– ասաց նա՝ հավելելով, թե դիմումը նոր են տվել, և հողի տրամադրման դեպքում գարնանը կսկսվի շինարարությունը:
Ըստ Օհանյանի՝ հողատարածքը տրամադրելու համար անհրաժեշտ է նախ կառավարության համաձայնությունը. «Պետք է պետական կառույց ներկայացնենք, եթե համապատասխանի, նոր կդնենք ավագանու քննարկմանը: Կառավարությունը պիտի հավանություն տա, այն ճանապարհի կողքին կառուցվող շինություն է և պետք է եվրոստանդարտներին համապատասխան լինի: Դրանից հետո միայն ավագանին իր որոշումը կկայացնի»:

Գյուղացիներից մեկը մեզ նաև տեղեկացրեց, որ Ռուբեն Հայրապետյանի աշխատողներն այդ տարածքում, որն այսպես կոչված Կուսանանց եկեղեցու հարևանությամբ է, գետի վրա կամուրջ են կառուցել ու տաղավարներ տեղադրել: Գյուղապետը մեզ հետ զրույցում նույնպես նշեց, որ «Իսաբուլաղ» ՍՊԸ–ն այդ հատվածում կամուրջ է կառուցել՝ հավելելով. «Ստույգ չգիտեմ, կարող է ձեր ասած ազգանունը հենց էդ տիրոջ ազգանունն է»:
Հավելենք միայն, որ Ռուբեն Հայրապետյանը, ով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, իր վերջին ֆուտբոլային ասուլիսներից մեկում նշել էր, որ վերջին տարիներին բնակվում է Շուշիում:

Past.am 

Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ Վախ, երանի էդ օրը. Գոռ Հակոբյանի ընտանիքը մեկնեց Մյունխեն՝ որդու բուժման համար (տեսանյութ) Խոր ցավով տեղեկացա,որ մեր շատ սիրելի գործընկեր Լուսինեն մահացել է. Կարեն ԳրիգորյանԻրանը հաստատել է Ալի Լարիջանիի մաhըԱղոթք ընտանիքի համարՍաուդյան Արաբիայում պայթյուններ են հնչել․ «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Իսրայելին Սա իսկական ֆուտբոլ էր․ Սպերցյանը՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրանական հարվածների հետևանքով վիրավորվել է 157 մարդ ԱՄԷ-ն փակել է օդային տարածքը Իրանը հայտնել է, որ արկ է ընկել Բուշերի ատոմակայանի տարածքում Թիվ 27 մսուր-մանկապարտեզում տղամարդու մարմին է հայտնաբերվել Կենսաթոշակները կվճարվեն միայն անկանխիկ. վճարման ամբողջ գործընթացը թվայնացվում է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը մահացել է Ի՞նչ եղանակ սպասել մարտի 18-ից 21-ը Որքա՞ն կբարձրանան ԱՊՊԱ համակարգում հատուցման սահմանաչափերը ապրիլի 1–ից Ռոբերտ Լևանդովսկին մտադիր է շարունակել ելույթները «Բարսելոնայում» Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները Պարսից ծոցի երկրներն օգտագործում են գնդացիրներ և համալիր ՀՕՊ համակարգեր՝ իրանական ԱԹՍ-ներին հակազդելու համար Զինվորների վրա Իսրայելի հարձակումները խաթարում են «Հըզբոլլահ»-ին հակազդելու բանակին ուղղված կոչերը. Լիբանանի նախագահ Ֆլիկը հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման հարցում ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ ավարտել Իրանի հետ պատերազմը. Թրամփ ԱՄԷ-ի ափերի մոտ տանկերի վրա արկ է ընկել Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտարարել է, որ Մակրոնը շուտով կլքի Ֆրանսիայի նախագահի պաշտոնը Նոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՀորմուզի նեղուցում ճգնաժամը ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի ուղղակի հետևանք է․ Արաղչին՝ ՄԱԿ քարտուղարին Շրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանՄիրզոյանը Մասկատում հուշագիր է ստորագրել Կատարը դիմել է ԱՄՆ-ին՝ հակաօդային պաշտպանության ուժեղացման համար Բախվել են «Opel Zafira»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր Թրամփը հետաձգել է Չինաստան կատարելիք իր այցը՝ Իրանի հետ պատերազմի պատճառով Կեղծ հոդված՝ Հայաստանում մարդկային օրգանների վաճառքի մասին․ Առողջապահության նախարարության արձագանքը Այսօր առավոտյան մենք uպանել ենք Լարիջանիին․ Նեթանյահու Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանԵրազանքը՝ բեմում. Լիլիթ Թոխատյանը հուզվեց, երբ Հրանտ Թոխատյանը մոտեցավ շնորհավորելու. «Կառավարական համերգը» վերադարձել է նոր երիտասարդ շնչով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանԱՄՆ-ն և Չինաստանը արդյունավետ բանակցություններ են վարել Փարիզում. Բեսենթ ՄԻՊ-ն ու ԱԺ պատգամավորը քննարկել են ապահովագրական համակարգին առնչվող առանձին խնդիրներ Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըՖրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը. Մակրոն Դրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանՖԻՖԱ-ն չի քննարկի ԱԱ-2026-ում Իրանի հանդիպումները Մեքսիկա տեղափոխելու հարցը Այսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԼեհաստանը զորքեր չի ուղարկի Իրան ԱՄՆ-ը մեկնաբանել է նավերի հեռացումը Պարսից ծոցից Բա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱրտառոց դեպք՝ Երևանում․ թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում իր սեռական օրգանները Շուտ վերադարձիր, որ ծիծաղենք. դասընկերների հուզիչ անակնկալը փոքրիկ Ֆելիքսին Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ կիրառվել է «Airdrop scam» մեթոդը Եթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր Ավետիսյան