Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նշվեց ՆԱՄ-ի 15-ամյակը

ՄՇԱԿՈՒՅԹ

«Նարեկացի» արվեստի միությունը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը գեղեցիկ համերգային ծրագրով նշեց իր 15-րդ տարեդարձը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին:

Ðа изобÑажении Ð¼Ð¾Ð¶ÐµÑ Ð½Ð°ÑодиÑÑÑÑ: 6 Ñеловек, лÑди ÑлÑбаÑÑÑÑ, в помеÑении

Տոնական միջոցառումը մեկնարկվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Շահե քահանա Հայրապետյանի Տերունական աղոթքով:

Հոբելյանական երեկոն վարեցին Անահիտ Հակոբյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Սամվել Բաղինյանը, ովքեր իրենց գեղեցիկ ելույթը համեմեցին բանաստեղծական խոսքով:

Երեկոն իրենց անզուգական կատարումներով զարդարեցին «Նարեկացի» նվագախումբը (գեղ. ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր), երգչուհի Լուսին Վանեսը, Լևոն Կարապետյանը (դաշնամուր), Գևորգ Կոջոյանը (տենոր), Աստղիկ Խաչատուրյանը (դաշնամուր), ՆԱՄ երգչախումբը (խմբավար՝ Անահիտ Սարգսյան), «Փարոս» կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար` Րաֆֆի Միքայէլեան, խմբավար` Ռուբեն Կարասեֆերյան), «Նժդեհ» ազգագրական պարի խումբը (գեղ. ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան, պարուսույց՝ Աբել Մաթևոսյան):

Ðа изобÑажении Ð¼Ð¾Ð¶ÐµÑ Ð½Ð°ÑодиÑÑÑÑ: 9 Ñеловек, баÑкеÑболÑÐ½Ð°Ñ Ð¿Ð»Ð¾Ñадка

Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես եկավ ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, ՆԱՄ-ի գեղարվեստական խորհրդատու Դանեիլ Երաժիշտը և ներկայացրեց Գևորգ Կոջոյանի կատարմամբ հնչող «Սուրբ Մեսրոպ» (խոսք՝ Սիամանթո, երաժշ.՝ Դանիել Երաժիշտ) երգը՝ նշելով, որ 1913-ի հոկտեմբերին, Պոլսո «Պտի-Շատ» թատրոնում Կոմիտասի կազմակերպած հանդիսության ժամանակ, որը նվիրված էր հայոց այբուբենի 1500-ամյակին և տպագրության 400-ամյակին, Սիամանթոն ընթերցել է իր «Սուրբ Մեսրոպ» պոեմն ու արժանացել Կոմիտասի գովասանքին:

- 1985 թվականին կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեն Գրիգոր Նարեկացու խոսքերով գրել է «Խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտը»: Նա նշում էր, որ նախատեսել էր գրել այլ երաժշտություն, սակայն ստացվել է բոլորովին ուրիշ բան, քանի որ իր սենյակում թևածում էր Նարեկացու հզոր ոգին: Այս պատմությամբ ցանկանում եմ նշել, որ «Նարեկացի» արվեստի միությունն արժանի է և արժանապատվորեն է կրում Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը,-ավելացրեց Դանիել Երաժիշտը:

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն էլ իր շնորհակալությունը հայտնեց «Փարոս» կամերային երգչախմբին՝ ՆԱՄ-ի հիմնադրման օրվանից իրենց հետ լինելու համար:

Ðа изобÑажении Ð¼Ð¾Ð¶ÐµÑ Ð½Ð°ÑодиÑÑÑÑ: 4 Ñеловека, лÑди ÑÑоÑÑ, баÑкеÑболÑÐ½Ð°Ñ Ð¿Ð»Ð¾Ñадка и в помеÑении

-Ուղղորդվելով Սուրբ Գրիգոր Նարեկացու հոգևոր առաջնորդությամբ՝ 2004 թվականին Երևանում հիմնադրեցի «Նարեկացի» արվեստի միությունը, որին հետևեց հաջորդ հաստատությունը Շուշիում՝ 2006 թվականին: Խիստ խորհրդանշական պատմությունը պետք է հիշեմ, երբ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը մեծարում է Ամենայն հայոց երգահան Կոմիտասին, վերջինս ի պատասխան ասում է. «Սիրելի՛ Հովհաննես, հրաշալին ես չեմ, այլ հայ ժողովուրդն է, քանզի եթե ժողովուրդը այսքա՜ն հրաշալի չլիներ, Կոմիտասն ինչ էլ աներ արդյունքի չէր հասնի»: ՆԱՄ-ը մի մասնիկն է հայ ժողովրդի՝ ծնված Աստծո հովանավորությամբ: Հիմք ընդունելով Կոմիտասի խոսքերը՝ պետք է ասեմ, որ եթե չլինի հայ ժողովրդի սերն ու մասնակցությունը, մենք կմնանք որբ, մեր գործերը՝ կիսատ, մեր սրահները՝ դատարկ: Այս տարեդարձը մեր ուխտի վերանորոգումն է: Շնորհակալ եմ բոլորին նվերների, ՆԱՄ-ի կողքին կանգնելու և աջակցելու համար,- նշեց Նարեկ Հարությունյանը:

Ðа изобÑажении Ð¼Ð¾Ð¶ÐµÑ Ð½Ð°ÑодиÑÑÑÑ: один или неÑколÑко Ñеловек и в помеÑении

Ամեն տարի Նարեկ Հարությունյանը տարեդարձի միջոցառումից հետո միության պատկերանշանն է նվիրում որևէ արվեստագետի, այս անգամ, մի փոքր շեղվելով ավանդույթից, նվերը հանձնվեց դահլիճում գտնվող ամենափոքրիկ հանդիսատեսին:

Դահլիճի ցուցասրահում ներկայացված էին 15 տարիների ընթացքում ՆԱՄ-ում հանդես եկած և իրենց աջակցությունը ցուցաբերած անհատների լուսանկարները: Միությունն անակնկալ էր պատրաստել նրանց համար՝ նվիրելով տարիների խորքում թաքնված անձնական լուսանկարները, որոնք ամփոփված էին ջերմ հուշերով և գեղեցիկ զգացողություններով:

Ðа изобÑажении Ð¼Ð¾Ð¶ÐµÑ Ð½Ð°ÑодиÑÑÑÑ: один или неÑколÑко Ñеловек и обÑвÑ

Ամեն տարի միայն Երևանի կենտրոնը հյուրընկալում է նվազագույնը 15000 հանդիսատես մայրաքաղաքից, մարզերից, սփյուռքից: Արվեստագետի ու հանդիսատեսի միջև ստեղծված անմիջական կապի շնորհիվ փոխանցվում է արվեստի խորհուրդը:

Միևնույն ժամանակ աշխարհի տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկները ծանոթանում են հայկական մշակույթին՝ իր հին և ժամանակակից արժեքներով:

Ðа изобÑажении Ð¼Ð¾Ð¶ÐµÑ Ð½Ð°ÑодиÑÑÑÑ: 2 Ñеловека, ÑвадÑба и в помеÑенииÐа изобÑажении Ð¼Ð¾Ð¶ÐµÑ Ð½Ð°ÑодиÑÑÑÑ: 1 Ñеловек, ÑÑоиÑ

Ðа изобÑажении Ð¼Ð¾Ð¶ÐµÑ Ð½Ð°ÑодиÑÑÑÑ: 10 ÑеловекÐа изобÑажении Ð¼Ð¾Ð¶ÐµÑ Ð½Ð°ÑодиÑÑÑÑ: 2 Ñеловека, обÑвÑ, ÑвадÑба и в помеÑении

Ðа изобÑажении Ð¼Ð¾Ð¶ÐµÑ Ð½Ð°ÑодиÑÑÑÑ: 5 Ñеловек, лÑди ÑÑоÑÑ Ð¸ в помеÑении

Իրանի սահմանների մոտ ցանկացած ռшզմական ուժի ներկայությունն անընդունելի է. հայկական կողմը մեզ տվել է անհրաժեշտ հավաստիացումները. Բաղայի ԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա ՍողոմոնյանՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան Աբրահամյան «Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում Քաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր ԱվետիսյանԱղջիկը թոշակին տեր կանգնելու համար սպանել է 73-ամյա հորըՌուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 23-ի դրությամբ Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser»-ը և «Nissan X-Trail»-ը. կա վիրավnր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում93 տարեկանում կյանքից հեռացել է գիտնական, պետական գործիչ Գրիգորի Գաբրիելյանցը Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱՄՆ-ում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից բեռնատարի հետ բախnւմից հետո. կան տnւժածներ Հրաժարական կտամ․ ի՞նչ է խնդրում Փաշինյանն ընդդիմությունից ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումը. Politico Պահեստազորի սպաների զորակոչ․ կառավարությունը նոր որոշում է նախատեսում Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանAP. Դեմոկրատները ռեկորդային թվով տեղեր են ստանալու Ներկայացուցիչների պալատում Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...ԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասին Մինչև ո՞ւր կիջնի ոսկու գինըԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկան Նոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՎրաստանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 200 բանտարկյալի՝ Սուրբ Գևորգի օրվա կապակցությամբ Ուղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. Լավրով Ե՞րբ կզգացվի ձմեռային իրական սառնությունըՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) «Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացել Քուշներ. Թրամփը կոչ է արել Եվրոպային գումար ծախսել տնտեսության, այլ ոչ թե Ուկրաինայի վրա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունը Բալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. Պեսկով ԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The Guardian Ադրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. Սուրենյանց Թրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել է Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆ Կոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnր Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում