Երևան, 26.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կրթաթոշակներ և անվճար սովորելու հնարավորություն Գ. Պլեխանովի անվ․ ՌՏՀ Երևանի մասնաճյուղում

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հարցազրույց Գ.Վ. Պլեխանովի անվ․ տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն պ.գ.թ. Թամարա Վարդանյանի հետ

-Տիկին Վարդանյան, վերջերս տեղի ունեցավ Գ.Վ. Պլեխանովի անվ․ ՌՏՀ Երևանի մասնաճյուղի «Հեռանկարային Հետազոտությունների լաբորատորիայի» հանդիսավոր բացումը։ Բացման խոսքում դուք նշեցիք, որ մասնաճյուղի կրթական ծրագրերում գերակա ուղղություններն ընդգրկում են ՏՏ ոլորտը։ Խնդրում ենք մանրամասնել, ի՞նչ հեռանկարներ են առաջանում ուսանողների համար։

-Առաջին և հիմնական նորությունն այս տարի այն է, որ Գ․Վ․ Պլեխանովի անվ․ տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը հատուկ քվոտայով բյուջետային տեղեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն կրթության և գիտության նախարարությունից։ Ընդ որում, բյուջետային տեղերը հատկացված են «Կիրառական ինֆորմատիկա» ֆակուլտետի համար, որտեղ ուսումնառության ավարտին ուսանողը ստանալու է ՌԴ պետական դիպլոմ՝ «Կիրառական ինֆորմատիկան տնտեսությունում» (Прикладная информатика в экономике) մասնագիտացումով։ Ըստ էության, ենթադրվում է միջառարկայական հետազոտությունների հարթակի ձևավորում։ Ուսումնական պլանն ու առարկայական ցանկն այնպիսի տրամաբանությամբ են մշակված, որ ՏՏ ոլորտն ու տնտեսագիտությունը մեկտեղված են, ինչը կտրուկ բարձրացնելու է ուսումնառության կիրառական բաղադրիչը։ Մեր նպատակն է դաստիարակել ուսանողին որպես հետազոտող-անհատ։ Այդ խնդրին է ծառայելու նաև նորաբաց լաբորատորիայի գործունեությունը։

-Տարեցտարի բուհերում նկատվում է ուսման վարձերի բարձրացում հասարակության վճարողունակության անկման ֆոնին, այսինքն՝ կրթության հասանելիությունը լրջորեն վտանգված է, ուստի, եթե դեմ չեք, վերադառնանք կրթաթոշակներին և անվճար տեղերին։ Եթե կարելի է, մանրամասնեք, թե ինչի՞ մասին է խոսքը։

-Իհարկե, նախ կցանկանայի նշել, որ Պլեխանովի անվ․ տնտեսագիտական համալսարանը մասնաճյուղեր ունի նաև այլ երկրներում՝ Բելառուսում, Ուզբեկստանում, Մոնղոլիայում, սակայն անվճար ուսման հնարավորություն ստացել են միայն Երևանի մասնաճյուղի դիմորդները։ Կարևոր է նաև, որ ուսանողները ոչ միայն անվճար ուսումնառության հնարավորություն կունենան, այլև կստանան ամսեկան կրթաթոշակ ՌԴ կառավարությունից։ Անշուշտ, մենք ակնկալում ենք տաղանդավոր դիմորդների մուտքը մեր համալսարան, ուստի բյուջետային տեղերում ընդգրկվելու համար դիմորդը պետք է ցուցաբերի խոր գիտելիքներ և համապատասխան պատրաստվածություն։ Այս տարի բյուջետային տեղերի քանակը 10-ն է, սակայն հուսով ենք, որ տարեցտարի այն կավելանա։ 

Վերջում կուզենայի, օգտվելով առիթից, հաջողություն մաղթել 2021թ․ բոլոր դիմորդներին, ցանկանալ նրանց կանաչ ճանապարհ, ջանասիրություն, բարձր առաջադիմություն և նպատակասլացություն։  

 

Հաջորդ տարի պայքարը կսրվի. «Հայաքվե» «Չելսին» պարտվեց, «Նոթինգեմն» ու «Նյուքասլը» հասան հաղթանակի (տեսանյութ) Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը քաղաքական իշխանությունը չի կարող նսեմացնել․ Թաթոյան Հրդեհ Դսեղ գյուղում. այրվել են անասնագոմի տանիքը և 80 հակ անասնակեր՝ մասամբ Ոստիկանությունը զգուշացնում է՝ կեղծ խմիչքից թունավորման դեպքեր կարող են լինել․ բացահայտում Վեհափառի ուղերձի համար խոչընդոտներ ստեղծելը կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ․ Վարդանյան Հայտնաբերվել է Azerbaijan Airlines կործանված ինքնաթիռի ևս մեկ «սև արկղ» Իսրայելական ուժերը գրավել են Սիրիայի տարածքի 600 քառակուսի կիլոմետրը. YPA ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քաղաքական գործիչը Հայաստանում գնաճի աճ և դրամի արժեզրկում է կանխատեսում Փաշինյանը «մեկուսացել է» Երևանի փողոցներում Այսօրվա գագաթնաժողովի արդյունքներով ԵԱՏՄ երկրների ղեկավարները 17 փաստաթուղթ են հաստատել ԵԱՏՄ ղեկավարները համաձայնագիր են ընդունել Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ Լոռու մարզը սպանդանոցների քանակով ինքնաբավ է. ՍԱՏՄ Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները Լուկաշենկոն ու Նիկոլ Փաշինյանը վիճել են ԵԱՏՄ նիստում (տեսանյութ) Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել՝ ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ շրջում Ո՞րն է եղել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը․ նոր տեղեկություններ Որոշ հասցեներում գազ չի լինի Նավթի համաշխարհային գներն աճել են․ Wall Street Journal Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում Ռուսաստանին թույլ չեն տալիս մասնակցել հետաքննությանը Մայր Աթոռի հայտարարությունը Ձյան տեսքով տեղումներ են սպասվում Քարդաշյան-Ջեններ կլանը Սուրբ Ծնունդը նշել է ընտանեկան նեղ շրջապատում Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդյան նախօրեին «օձային կերպար» է ընտրել Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Ուկրաինայում նոր պայթյուններ են տեղի ունեցել Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ) 47-ամյա Գէորգ Պ.-ն մահացել է Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ Կրեմլում հրաժարվել են ենթադրություններ անել ավիավթարի պատճառների վերաբերյալ Ասում են՝ ստի կյանքը 40 օր ա․ Մամիջանյանը՝ Փաշինյանի մասին ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ղազախստանին և Ադրբեջանին Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված. Միլլեր Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Զոհ կա «Կուրտկա». որքա՞ն վաղուց է մարդկությունն այն կրում․ «Փաստ»Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքներըԱրևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոցՏեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ համակարգի կողմից․ ուկրաինացի պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը մաքսային մարմինները սահմանելու մասին որոշում է ստորագրել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ավերիչ երկրաշարժեր, ցունամիներ, հարյուր հազարավոր զոհեր․ «Փաստ»