Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պանիրների թագուհին՝ մոցարելլա. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե պարմեզանը համարվում է պանիրների արքան, ապա մոցարելլան իրավամբ զբաղեցնում է թագուհու տեղը: Այն երիտասարդ պանիր է՝ ծնված Իտալիայում, Կամպանիայի մարզում: Մոցարելլան կարելի է ճանաչել իր տեսքով` փոքրիկ գնդիկներ, որոնք ներծծված են աղաջրով և ունեն թարմ, նուրբ համ: Այս պանրի շատ արտադրողներ կան ամբողջ աշխարհում: Շատ տնային տնտեսուհիներ նույնիսկ տանն են մոցարելլա պանիր պատրաստում: Բայց ամենահամեղ մոցարելլան ծնվում է միայն Իտալիայում, և այն կարելի է ուտել արտադրելուց անմիջապես հետո: Իսկ ո՞րն է այդ պանրի պատմությունը։

Ըստ հնագույն աղբյուրների, արդեն մեր թվարկության 1-ին դարի կեսերին հռոմեացիները պատրաստել են նման պանիր՝ հիմք ընդունելով միայն ոչխարի կաթը: Նաև հայտնաբերվել են գրառումներ, որոնցում նշվում է, որ 3-րդ դարում Կապուայի Սան Լորենց վանքի վանականները պատրաստել են իրենց սեփական մոցարելլա պանիրը, որը նրանք բաժանել են Իտալիայի փողոցներում գտնվող աղքատներին ու կարիքավորներին: Դրանից էլ բխում է «մոցարելլա» անվանումը, ինչը նշանակում է «mozzare» (իտալերենից թարգմանաբար՝ առանձնացնել, կտրել): Իսկ ընդհանուր առմամբ, պանիրը ստեղծվել է պատահականորեն: Քոչվորները կաշվե տիկերով կաթ էին վերցնում ճանապարհի համար: Մի անգամ նրանք մոռացել են այդ կաթի մասին, իսկ հետո կաթի տեղը պանիր գտել: Պարզվել է, որ անընդհատ «տեղաշարժումից» կաթը ենթարկվել է բարձր ջերմաստիճանի և ցնցումների, ինչպես նաև ոչխարների ստամոքսներից ստեղծված տիկերում առկա ստամոքսահյութի ֆերմենտների ազդեցությանը: Արդյունքում, կաթից առաջացել է նուրբ համով առաձգական կաթնաշոռ:

Երբ 16-րդ դարում Իտալիայում հայտնվել են ասիական սև գոմեշները, պանիր սկսել են պատրաստել գոմեշի կաթից: Այդ պանիրը սկսել են անվանել «Մոցարելլա դի Բուֆալա», և մինչ օրս էլ այդ տեսակի պանիրը ճանաչված է: 20-րդ դարում պանրի ժողովրդականությունը մեծացել է: Եվ քանի որ գոմեշները կովերից շատ քիչ կաթ են տալիս, պանիրները գրեթե ամենուր սկսել են պատրաստել կովի կաթով: Դա առանձնապես չի ազդել պանրի որակի վրա. պանրի համը պարզապես դարձել է ավելի մեղմ: Ներկայումս արտադրվում են մոցարելլա պանրի տարբեր տեսակներ:

Առավել տարածվածներն են՝ դասականը՝ պատրաստված իտալական գոմեշի կաթով, ապխտածը, կիսաապխտածը, թարմը՝ պատրաստված կովի կաթով, ըստ արտաքին տեսքի՝ պեռլինին՝ սիսեռի չափի գնդաձև, չիլեջինին՝ սֆերիկ բալի չափսերով, բոկկոնչինին՝ մեծ տրամագծի գնդակներ, տրեչչան՝ հյուսած և այլն։ Մոցարելլայի արտադրության մեջ ամենակարևորն այն է, որ ամեն ինչ գրեթե ամբողջությամբ ձեռքի աշխատանքի արդյունք է: Նախևառաջ, կաթը զտվում է, պաստերիզացվում, խմորվում է հացահատիկի բաղադրիչներով և այնուհետև տաքանում 34- 38 օ C ջերմաստիճանում գտնվող տարաների մեջ: Ավելին, դրանք ջեռուցվում են ոչ թե կրակով, այլ գոլորշիով:

Մեկ ժամ անց կաթնաշոռից կաթը բաժանում են և կարճ ժամանակ թողնում հանգստանա: Հետո խտացված մասը մասնատում են և որոշակի ժամանակով թողնում շիճուկի մեջ: Հաջորդիվ պանիրը հանում և կես ժամ չորացնում են սեղանի վրա՝ զգոն հսկողության ներքո: Այդ ժամանակահատվածում պանիրը հասունանում է և ձեռք բերում թթու համ: Իտալիան և մոցարելլան հոմանիշներ են: Այդ փափուկ պանիրը շատ երկրպագուներ է գտել ամբողջ աշխարհում: Պատրաստման հեշտությունն ու բազմակողմանիությունը թույլ են տվել այդ պանրին հիմնական դերերից մեկը խաղալ իտալական խոհանոցում և ամրանալ եվրոպական խոհանոցում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանի միջով հացահատիկ է Հայաստան ուղարկվել «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ Հակոբյան20-ամյա աղջիկը վարակի պատճառով կորցրել է ոտքերըԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան Արտառոց դեպք՝ Երևանում, օտարերկրացի մայրը hարվածել է 3-ամյա երեխային, որը հետո վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Գագիկ Սուրենյանը վատ լուր է հայտնումԿեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՀիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Գոռ Հակոբյանի ընտանիքը մեկնեց Մյունխեն՝ որդու բուժման համար Օրինազանց վարորդները հայտնաբերվել են․ մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածները հոսպիտալացվել են Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացման արդյունքը երաշխավորված չէ. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակ Ով կփոխարինի զոհված Ալի Լարիջանիին Իսրայելում վերջին 24 ժամվա ընթացքում հոսպիտալացվել է 192 մարդ Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին՝ Լարիջանիի մահվան կապակցությամբ Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» տպավորիչ էր՝ 7:2 Օմանը դատապարտել է Իրանի էներգետիկ օբյեկտների թիրախավորումը Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 1000-ի 1 տարեկան երեխային սպանել փորձած խորթ մորը 2 ամսով կալանավորեցին Սպիտակ տունը հայտնում է հակամարտության սկզբից ի վեր իրանական 120 նավ խորտակելու մասին «Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալը փորձել է կյանքին վերջ տալ «Կուռառա» ռոք խումբը Հայաստանում է Ի՞նչ եղանակ սպասել մարտի 19-ից 23-ը Խոշոր ավտովթարի 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍուրեն Պապիկյանը ուսանողների հետ այցելել է զինված ուժերի մի քանի պաշտպանական կառույցներ 4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած վթարից Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունՀայտնի է դարձել զոհված Ալի Լարիջանիի հնարավոր իրավահաջորդի անունը ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել հրթիռային հարձակումը Էր Ռիադում. լսվել են պայթյուններ Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է վրեժ լուծել Լարիջանիի սպանության համար Մինչև 2035 թվականը Վաշինգտոնը կհայտնվի ավելի քան 16 հազար միջուկային հրթիռների սպառնալիքի տակ. ԱՄՆ հետախուզություն Վենսը մարտի 19-ին կհանդիպի նավթային ընկերությունների ղեկավարների հետ Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Հայտնի են Հայաստանի պարաբազկամարտի առաջնության հաղթողները