Վարդենիսում պայթեցրել են Սոթքի ոսկու հանքի աշխատակցի մեքենան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում պայթյունի ձայն է լսվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել է նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը։
Տեղում պարզվել է, որ ժամը 23։40-ի սահմաններում Լեռնագործների փողոցի 6-րդ շենքի բակում կայանված, 37-ամյա Արկադի Մարտիրոսյանին պատկանող Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենան պայթեցման միջոցով վնասել են։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մարտիրոսյանն աշխատում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ Սոթքի ոսկու հանքում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում;
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



