Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոն

ՄՇԱԿՈՒՅԹ

 Հարգելի գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք. որ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնը, այս տարի նախատեսվում է իրականացնել 2022թ. հուլիսի 25-29-ը Երևանում, Հայաստանի 3 մարզերում (Շիրակ (ք. Գյումրի), Գեղարքունիք (ք. Գավառ), Տավուշ (ք. Իջևան, Դիլիջան) և Արցախում (ք. Ստեփանակերտ), որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation)՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոնի (Երևանում “Ռուսական տան”), Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ: 

        Փառատոնի հիմնական նպատակներից է շարունակել ապակենտրոնացնել փառատոնային ծրագիրը և միջոցառումները Երևանից դեպի ՀՀ մարզեր ու Արցախ` օգտագործելով փառատոնը որպես կայուն և վստահելի միջազգային հարթակ, հնարավորինս շատ ներգրավվելով և մասնակից դարձնելով մարզաբնակ հանրությանը :

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ֆիլմերի ցուցադրություններ, ստեղծագործական հանդիպումներ, պրեմիերաներ, հետահայաց և հատուկ ցուցադրություններ Երևանում, ՀՀ վերոնշյալ մարզերում և Արցախում՝ առավելագույնս ներգրավելով և մասնակից դարձնելով երեխաներին ու երիտասարդներին` հասարակության տարբեր սոցիալական շերտերից (այդ թվում` մանկատներից, ծայրահեղ անապահով ընտանիքներից, սահմանափակ կարողություններով երեխաներից և այլն):

Սպասվում է հետաքրքիր և բովանդակալից փառատոնային  ծրագիր:

      Փառատոնի ծրագրում ընդգրկվել է  75 ֆիլմ՝ 28 երկրից, այդ թվում 2004-2021թթ. «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնին մասնակցած լավագույն մրցանակակիր ֆիլմերը:

       «Ռոլան» 18-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում ներկայացված են՝ Խաղարկային (լիամետրաժ, կարճամետրաժ), Անիմացիոն (լիամետրաժ, կարճամետրաժ) ֆիլմեր բազմաթիվ երկրներից: 

         Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի երկարամյա Գործընկերներին Երևանում և ՀՀ մարզերում՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին (Երևան, Գյումրի, Դիլիջան, Ստեփանակերտ), Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոնին (Երևան, Գյումրի), Պատանեկության ստեղծագործական կենտրոնին (Երևան), Տավուշի թեմի առաջնորդարանին (Իջևան), Գավառի մանկատանը երկարամյա արդյունավետ համագործակցության համար: Ֆիլմերի ցուցադրությունները, ստեղծագործական հանդիպումները և այլ միջոցառումները տեղի կունենան վերոնշյալ հաստատություններում:

       Փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կկայանա բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր (ECFA, Cinemania և այլն) ՝ «Ուղղիր թևերդ» (ռեժ. Ն. Վանյե, Ֆրանսիա, 2019թ.) Ֆիլմի ցուցադրությունը (Պրեմիերա): Փառատոնի ծրագրում նաև ընդգևկիված է 2017թ. Օսկարակիր` «Երգիր» (ռեժիսոր՝ Քրիստոֆ Դեակ, Հունգարիա) ֆիլմը, որը սույն թվականին արժանացել է Ռոլան ՄՖՄՓ «Գրան Պրի» գլխավոր մրցանակին: 

      Երևանում և ՀՀ երեք մարզերում կիրականացվի «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի համայնապատկեր» հատուկ ծրագիրը (8 ֆիլմ):  Ծրագրում ընդգրկված են հետևյալ ֆիլմերը՝ «Երբ Ես Տխուր եմ» (ռեժ. Լ. Ալթունյան, Հայաստան, Ֆրանսիա, 2021թ.), «Օլիմպիկոս»  (ռեժ. Դ. Սահակյանց, Հ. Սահակյանց. Հայաստան, 2021թ.), «Վիշապագորգ. Հեքիաթների աշխարհում Արեգնազան» (ռեժ. Գ. Մարտիրոսյան, Հայաստան, 2020թ.), «Անիկո»  (ռեժ. Ա. Հարությունյան, Հայաստան, 2019թ.), «Ձյունանուշ»  (ռեժ. Ա. Սիմոնյան, Հայաստան, 2019թ.), «Ձյունը»  (ռեժ. Ա. Մալաքյան, Հայաստան, 2017թ.), «Բոժոն»  (ռեժ. Մ. Վաթինյան, Հայաստան, 2007թ.), «Կոշկակարի Տղան»  (ռեժ. Ռ. Սահակյանց, Հայաստան, 2004թ.):

         Այս տարի, ևս ավանդաբար շարունակվում է՝ «Ռոլան» միջազգային փառատոնի համագործակցությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ: Փառատոնի ծրագրում ընդգրկված են Ֆրանսիական` Խաղարկային և Անիմացիոն (լիամետրաժ, կարճամետրաժ), ֆիլմեր երեխաների և պատանիների համար: Այս տարվա ցուցադրություւնների շարքում ընդգրկված է 8 ֆիլմ:

         Ֆրանսիական ծրագրում Լավագույն լիամետրաժ ֆիլմերից է՝ «Փոքրիկ Սպիրուն»  (ռեժ. Ն. Բարի, 2017թ.)՝ բազմաթիվ միջազգային փառատոնների մրցանակների դափնեկիր (GIFFONI, «SCHLINGEL» և այլն): Ֆիլմում գլխավոր դերերից մեկը մարմնավորում է աշխարհահռչակ Պիեռ Ռիշարը:

Ինչպես նաև ծրագրում ներառված է՝ Minneapolis St. Paul International Film Festival, Seattle International Film Festival, Tallin Black Nights Film Festival միջազգային կինոփառատոնների մրցանակակիր «Բելը եւ Սեբաստիանը» (ռեժ. Ն. Վանյե, 2013թ.)  ֆիլմը:

          Երևանի Գյոթե կենտրոնի աջակցությամբ փառատոնի համատեղ հատուկ ծրագրերի շրջանակներում, այս տարի ևս կցուցադրվեն գերմանական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր (9 ֆիլմ):

Ծրագրում ներառված խաղարկային և անիմացիոն (լիամետրաժ, կարճամետրաժ) ֆիլմերն են՝ «Վենդի»,  «Վենդի 2»  (ռեժ. Դ. Սեյմե, Հ. Օլդերդիսսեն, 2017թ.),  «Ավազ»  (ռեժ. Դ. Կյումմեր, 2017թ.),  «Հալիմ»  (ռեժ. Վ. ֆիեդլեր, 2017թ.), «Նոե»  (ռեժ. Կ. Կաուֆման, 2017թ.) և այլ ֆիլմեր, որոնք արժանացել են բազմաթիվ միջազգային կինոփառատոնների մրցանակների:

          Շարունակվում է նաև ավանդական դարձած համագործակցությունը Ռուսաստանի Գիտության և Մշակույթի կենտրոնի (Երևանում “Ռուսական տան”) հետ:  «Ռոլան» 18-րդ փառատոնի շրջանակներում ներկայացված է 19  անիմացիոն և խաղարկային ֆիլմեր, որոնց թվում են նաև  «Союзмультфильм», «M.I.R. Studio», «Арт анимейшн студио», « Студия Мельница»   ստուդիաների արտադրության լավագույն անիմացիոն ֆիլմերը՝ ամենափոքրիկների համար:

Ծրագրում նաև ընդգրկված են աշխարհահռչակ ռեժիսոր, մուլտիպլիկատոր, Կաննի «Ոսկե Արմավենի»,  «Նիկա» և մի շարք այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Գ. Բարդինի լավագույն ֆիլմերի Հետահայաց ցուցադրությունները («Բոլերո», 2017, «Լսելով Բեթհովենին», 2016, «Երեք մեղեդի», 2013, «Անճոռնի ճուտիկը», 2010, «Ադաջիո», 2001, «Կոնֆլիկտ» , 1983, , «Թռչող նավը», 1979):

Այս տարվա հատուկ ցուցադրություններից է «Երալաշ» հայտնի մանկական հումորային կինոամսագրի լավագույն ֆիլմերի հավաքածուն, որը նվիրված է ամսագրի գեղարվեստական ղեկավար, ՌԴ Արվեստի վաստակավոր գործիչ , «Ոսկե Օստապ» և «Ոսկե Խոյ» մրցանակների դափնեկիր, փառատոնի սիրելի և հավատարիմ ընկեր՝ Բ. Գրաչևսկու հիշատակին:

      «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնի բացումը տեղի կունենա Երևանում՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում 25.07.2022 ժ. 18:30:

       Կկայանա՝ «Երբ Ես Տխուր եմ»  (ռեժ. Լ. Ալթունյան, պրոդ. Ա. Անդա, Հայաստան, Ֆրանսիա, 2021թ.) անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը և հանդիպում ֆիլմի ստեղծագործական խմբի հետ, որը անիմացիայի բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի  առաջին համատեղ արտադրության արդյունքն է: Տեղի կունենա նաև «Բոժոն» (ռեժ. Մ. Վաթինյան, Հայաստան, 2007թ.) ֆիլմի ցուցադրությունը:

       
         Փառատոնի բոլոր միջոցառումները կազմակերպվում են բացառապես բարեգործական սկզբունքով:

Մամլո ասուլիս- 22.07.2022, ժամը 13:00, «ԱՐՄԵՆՊՐԵՍ» լրատվական գործակալություն (Հասցե՝ Երևան, Սարյան փող., 22 շենք), https://armenpress.am/arm/

Փառատոնի  բացման  արարողություն – 25.07.2022., ժամը 18:30,

Փառատոնի պաշտոնական կայքէջ-http://rolanbf.com/

պաշտոնական ֆեյսբուքյան էջ-https://www.facebook.com/ROLANIFF,

ՀՀ, Երևան, Վարդանանց փակուղի 8

Հեռ.: (+374 93) 540 230 , (+374 91) 18 85 86

Փառատոնի նախագահ` Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ

Նունե ՄանուկյանՓառատոնի մամլո քարտուղար` Կարինե Գրիգորյան (հեռ.` 091 51 04 79, 

e-mail: [email protected])

NVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանԶելենսկին մերժել է Թրամփի երաշխիքները․ հանդես է եկել հստակ պահանջով Հայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութԲաց մի՜ թողեք սև ուրբաթի զեղչերը․ օնլայն վարկ՝ սկսած 100 000 դրամիցԻրանը կhարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին, եթե դրանք օգտագործվեն իր վրա hարձակվելու համար. Իրանի Մեջլիսի անդամ Հրապարակել է կադրեր այն տնից, որտեղ առևանգողը պահել է 10-ամյա տղայինՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք Չալաբյան«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում. Ալիևը՝ Թրամփին Փաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանՄեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը Կալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանԻնդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների Մենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանԳերմանիայի ավելի քան 450 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացել․ Bild Հանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակով Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկել Մեզ համար միակ կարևոր հարցը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է. ներկայումս դրանում նման պահանջներ չկան. Բայրամով Ուժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Օրեր դեկտեմբերին, որոնք դժբախտ են համարվումՀիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան Ճապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառով Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան «Ռեալ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել․ Ռոմանոն հայտնել է ֆուտբոլիստի անունը Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանԱՄՆ-ում մեկ օրում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 7,2 հազար չվերթ Ո՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանել Մայրը սպանել է իր երկվորյակ որդիներին՝ իր սիրեցյալին դեմ լինելու համարԹուրքիայում անցկացված COP31-ի մասնակիցները ձախողել են վերջնական փաստաթղթի ընդունումը Աթոյան փողոցում բшխվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները․ կա 1 զnհ, 1 վիրավnր Պուտինը պարտավոր է կիրառել միջուկային զենք. Մեդվեդևի զգուշացումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի՝ 6-10 աստիճանով «Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Ատալանտա»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին Իրանի սահմանների մոտ ցանկացած ռшզմական ուժի ներկայությունն անընդունելի է. հայկական կողմը մեզ տվել է անհրաժեշտ հավաստիացումները. Բաղայի ԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա ՍողոմոնյանՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան Աբրահամյան «Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում Քաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր Ավետիսյան