Երևան, 22.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պարտատոմսերը՝ խնայողությունների դիվերսիֆիկացիայի լավագույն տարբերակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին տարիներին ՀՀ պարտատոմսերի շուկան կայուն աճ է ապահովում, այդ թվում` բանկերի կողմից թողարկումների ակտիվացման շնորհիվ: Չնայած դրան, շատերի համար պարտատոմսերն առայսօր «չտեսնված գազան են», որը չգիտեն՝ ինչի հետ ուտել ու ոնց մարսել: Այսօր պարտատոմսերի մասին կխոսենք բոլորին հասկանալի լեզվով:

Ինչ է պարտատոմսը

Պարտատոմսը խնայողության եղանակ է, արժեթուղթ, որը ձեռքբերելով, պայմանականորեն ասած, գնորդը փոխառություն է տալիս այն թողարկողին՝ պետությանը, բանկին…

Պարտատոմսերի ձեռքբերման համար ծախսված գումարը՝ մայր գումարը, գնորդը հետ է ստանում դրանց շրջանառման ժամկետի ավարտին, իսկ կուտակված տոկոսագումարը՝ արժեկտրոնը, նրան վճարվում է որոշակի պարբերականությամբ: Օրինակ՝ Կոնվերս Բանկը դրանք Ձեր հաշվեհամարին է փոխանցում կիսամյակային կտրվածքով:

Ինչու գնել պարտատոմս

Պարտատոմս կարելի է և պետք է գնել մի քանի պատճառով.

-Դրանք հավասարեցված են ավանդին, իսկ ներդրումները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

-Պարտատոմսերի տոկոսադրույքը գրավիչ է, իսկ եկամուտը չի հարկվում: Օրինակ՝ Կոնվերս Բանկի կողմից ներկայում տեղաբաշխվող դրամային պարտատոմսերի եկամտաբերությունը չհարկվող 10.5% է, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 3.75%: 

-Պարտատոմսերը խնայողությունները դիվերսիֆիկացնելու հիանալի գործիք են:

Խնայողությունների դիվերսիֆիկացումը կարևոր է

Խնայողությունների դիվերսիֆիկացումը և պարտատոմսերում ներդրումը օգնում է զսպել եկամտի կորստի պոտենցիալ ռիսկը՝ ապահովելով կայուն ֆինանսական հոսքեր:

Միասնական տեսակետ չկա, թե որքան պիտի լինի խնայողությունների մասնաբաժինը: Մեզանում ամենակիրառելին ամերիկյան CNBC հեռուստաընկերության Mad Money հաղորդաշարի վարող, հեջ ֆոնդերի նախկին կառավարիչ Ջիմ Քրամերի տեսակետն է, ըստ որի, 40–50 տարեկանում դրա մասնաբաժինը պիտի 20%-30% լինի, իսկ 50–60-ում՝ 30%-40%:

Փորձեք հետևել խորհրդին, սկսեք փոքր գումարից: Ներդրման առավելությունները կզգաք մի քանի ամիս հետո՝ ստանալով առաջին եկամուտը: Ի դեպ, անկախ նրանից, թե տեղաբաշխման մեկնարկից հետո որ օրն է գնվել պարտատոմսը, եկամուտը բոլոր գնորդներին վճարվում է նույն ժամանակահատվածում: 

Այնպես որ, գնելով տարբեր թողարկումների պարտատոմսեր՝ Դուք կկարողանաք կառավարել Ձեր հաշվին մուտքերը՝ մեկից եկամուտ ստանալ մայիսին, մյուսից՝ փետրվարին…

Ինչպես գնել պարտատոմս

Պարտատոմս գնելու երկու տարբերակ կա.

-Եթե Կոնվերս Բանկի հաճախորդ եք, ապա մուտք եք գործում Մոբայլ Հավելված, սեղմում «+» նշանի վրա և ընտրում «Գնել պարտատոմս»: Պայմանագիրը ստանում եք Բանկում նշված էլ. հասցեին:

-Եթե հաճախորդ չեք, կարող եք գործարքը կատարել Բանկի՝ Ձեզ ամենամոտ մասնաճյուղում:

Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, ծրագրային ազդագրի և թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Ռուսաստանում բանկերը գումարների փոխանցման ժամանակ սկսել են պարզել ազգակցական կապը Եվրոպան և Աֆրիկան մինչև 2040 թվականը կարող են կապվել ստորջրյա եզակի թունելով Թուրքիայի ամենավտանգավոր շրջանը Ադանայում է. ԱԲ Իսրայելում կկայանա եռակողմ գագաթնաժողով՝ Նեթանյահուի, Հունաստանի և Կիպրոսի առաջնորդների մասնակցությամբ Ուզում եմ ցույց տալ մի շատ հետաքրքիր օդերևութաբանական երևույթ. Գագիկ Սուրենյան Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Պրեմիերա․ Տաթև Ասատրյան - Ձյուն (տեսանյութ) Պուտինը հայտնել է, թե ինչու է խաղաղության մրցանակ շնորհել Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջնորդներին Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև Տեղի ունեցող բարենպաստ փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում. վարչապետը՝ ԵԱՏՄ նիստին Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ Մեղրի քաղաքում կառուցվող թունելից 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց«Բարսելոնան» հաղթեց «Վիլյառեալին» Գիտնականները ստեղծել են ցողունային բջիջների համաշխարհային շտեմարան՝ ապագա բուժման մեթոդների համար Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հաղթանակը Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Ամանորի շնորհավորանքի և կառուցողական ելույթի համար Բոլորս էլ պիտի եկեղեցին պաշտպանենք, ո՞նց կարա մեր արանքում ոստիկան լինի․ Նարեկ ԿարապետյանՀյուսիսային Դարֆուրում շուկայի վրա անօդաչուի հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ Ի՞նչ հանգամանքներում ադրբեջանական բենզինը ներմուծվեց Հայաստան Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. Նիկոլ Փաշինյան Ելիսեյան պալատից 40,000 եվրո արժողությամբ սպասք են գnղացել Ի՞նչ եղանակ կլինի տարվա վերջին տասնօրյակում Այդպես էլ գրեցի մայրիկիս շիրիմին․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին Գողացել են «Գալակերտ» ռեստորանի դրամարկղը, որի մեջ եղել է մոտ 4 մլն դրամ Լա Լիգա․ Ռեալը հաղթեց Սևիլյային և մոտեցավ Բարսելոնային Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Աջափնյակում․ համայնքում բացվեցին շարժման երեք գրասենյակներՄեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել Այսօր տեսակցեցի Տեր Վրթանեսին․ վտանգն արդեն անցյալում է․ Հայր Զաքարիա Մադրիդի «Աթլետիկոն» հաղթեց «Ժիրոնային» եւ երրորդն է (տեսանյութ) Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով Մակրոնը մեկնել է ԱՄԷ՝ Սուրբ Ծնունդը ֆրանսիացի զինծառայողների հետ նշելու համար Կամերային թատրոնը նշել է հիմնադրման 44-ամյակը Կրիշտիանուն իմ ընկերն է և իմ կուռքը․ այս տոնումը նվիրված էր հենց նրան․ Մբապե Մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. վարչապետը ժամանել է հանդիպման վայր. տեսանյութ Արհեստական գեղեցկություն. Սպառնում են արդյո՞ք շենքերի դեկորատիվ ճակատները Երևանի ինքնությանը Ամանորյա տոների ոչ աշխատանքային օրերն՝ այս տարի «Ռեալ Սոսիեդադն» ունի նոր գլխավոր մարզիչ Պուտինը առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ Պետերբուրգում Կենդանասերներն ահազանգում են․ շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բացվել է Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ Հրդեհ Շինուհայր գյուղում Սանկտ Պետերբուրգում խաղաղության մրցանակով կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները․ Պեսկով Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Ադրբեջանում գայլը հարձակվել է մարդկանց վրա․ կան վիրավորներ