Երևան, 21.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բյուջետային հանցավոր քաղաքականություն է իրականացվում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադարձել ենք տնտեսական մի շարք հարցերի, խոսել նաև 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի, դրանից բխող իրողության մասին: Նաիրի Սարգսյանի խոսքով, 1000 խոշոր հարկատուների ցանկը, չնչին փոփոխություններով, շարունակում է նույնը մնալ:

«1000 խոշոր հարկատուները հավաքագրել են ամբողջ պետական բյուջեի եկամուտների մոտ 78 տոկոսը: Ցանկի կառուցվածքում քիչ փոփոխություններ են եղել: Որպես ցուցիչ՝ կարող ենք արձանագրել, որ շարունակում ենք տնտեսության կառուցվածքային փոփոխություններ չկատարել, մշակող արդյունաբերությունն աչքաթող անել և երկարաժամկետ, կայուն տնտեսական զարգացման համար հիմքեր չստեղծել: Այս ամենը չկա, չի էլ ակնկալվում, որ մոտ ապագայում կլինի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը:

Նրա խոսքով, հանքարդյունաբերությունից ստացված օգուտները պետք է անմիջապես դիվերսիֆիկացնել տնտեսության մեջ՝ զարգացնելով տնտեսության այլ ճյուղերը, որ հետագայում չշարունակենք հենվել ընդերքի վրա, ինչը, սակայն, չի իրականացվում: Անդրադառնալով կառավարության ծախսերին՝ Ն. Սարգսյանը նշեց. «Հայաստանի բյուջետային քաղաքականությունը չի փոփոխվել, անարդյունավետ ծախսերը շարունակվում են: Բյուջեի երեք հիմնական սկզբունք կա. ծախսերը պետք է կատարվեն արդյունավետ, օգտավետ և լինեն տնտեսող: Սա նշանակում է, որ ծախսերը պետք է ներդրվեն այնպիսի տեղերում, որոնք երկարաժամկետ կայունություն կամ ավելի բարձր շահույթներ կապահովեն՝ հետագա տարիներին ավելի մեծ բյուջե ունենալու համար: Սա չի կատարվում, առաջնահերթությունները, ներդրումների շահութաբերությունը հաշվի չեն առնվում, շարունակում են և՛ արտաքին, և՛ ներքին պարտքեր կուտակել: Այս ամենի հետևանքով հետագայում բյուջեի համար պարտքերի սպասարկման բեռը շատ ավելի լուրջ է լինելու: Այս պահի դրությամբ պետական բյուջեի մոտ 11-12 տոկոսը պարտքի սպասարկման գումարն է կազմում»:

Նա շեշտեց, որ փոփոխություն չկա նաև պետական գնումների ոլորտում, ավելին, Ն. Սարգսյանի դիտարկմամբ, այսօրվա պաշտոնյաներն անգամ օրենքի խախտում չեն համարում, երբ պետական գնման մրցույթն այս կամ այն պաշտոնյայի եղբայրն է շահում. «Հիմա պարզապես հանրային ընկալման խնդիր կա: Եթե նախկինում նման մոտեցումները քննադատվում էին, հիմա շատ դեպքերում մարդիկ ասում են՝ «եթե նախկիններն անում էին, իրենք էլ թող անեն»: Նաիրի Սարգսյանի խոսքով, այսօր արդեն խնդիրը զուտ սխալ քաղաքականությունը չէ նույնիսկ: «2020 թվականից հետո նման ծախսային քաղաքականությունը ոչ թե սխալ, այլ հանցագործություն է, որովհետև 2020 թվականից հետո մենք պետք է 180 աստիճանով այլ բյուջե, այլ առաջնահերթություններ ունենայինք: Եթե մինչև 2020 թվականն ունեինք անվտանգության այլ խնդիրներ, ապա 2020-ից հետո խնդիրները շատ ավելի վտանգավոր են դարձել. մենք գործ ունենք նաև կենսական նշանակության հասնող խնդիրների հետ, որոնք անմիջական վտանգ են ՀՀ բնակչության ֆիզիկական գոյությանը, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացմանը: Այս տեսանկյունից բնակչությանը սննդով ապահովելու շատ ավելի խոցելի ու վտանգավոր իրավիճակ կա:

Նաև վտանգավոր է դարձել ՀՀ-ում ներդրումների իրականացումը, բիզնես միջավայրի գրավչությունը: Կառավարությունը 2020-ից հետո առաջնային կերպով պետք է պաշտպանական ծախսերը կատարեր, ընդ որում՝ որակյալ կատարեր: Բայց «ծախսերը պատշաճ կատարելու տակ» այս իշխանությունը ՊՆ շենքային պայմանների բարելավում է հասկանում: Օրինակ՝ ՊՆ շենքի վերելակը ավելի նոր վերելակով փոխարինելը սահմանի կահավորանքի, սահմանային ամրացման աշխատանքների հետ նույն հարթության մեջ են դիտարկում: Միայն բյուջեն ավելացնելը դեռևս չի նշանակում առաջնահերթություն ապահովել:Այդ գումարները պետք է ուղղված լինեին զենքին, զինտեխնիկային, սահմանային կահավորմանը, ամրացումներին: Վերջերս ականատես եղանք ևս մեկ աղետի՝ 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհին, որը ևս փնթիության, չկազմակերպվածության հետևանք էր»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա կարծում է, որ եթե պաշտպանական ոլորտում վերոնշյալ քայլերը չեն իրականացվում, մնացած ոլորտներում հատվածական քայլեր իրականացնել հնարավոր չէ. «Առաջին հերթին պետք է պաշտպանենք մարդու ֆիզիկական գոյությունը, այնուհետև բյուջետային ծախսերը պետք է ուղղվեն մարդկանց սննդով ապահովելուն, այնուհետև կրթությանը, մշակույթին և այլն: Ցանկը շատ է, բայց ըստ առաջնահերթությունների պետք է դիտարկել: Պետությունը պետք է գումար գեներացնի, որ կարողանա այդ ծախսերը կատարել: Երբ ծախսերը չեն կատարվում, ու դրանք ուղղակի ազդեցություն են ունենում տնտեսության զարգացման վրա, հետևաբար գումարներ գեներացնել ևս հնարավոր չի լինի: Այս ամենի արդյունքում հետագայում շատ ավելի դժվարությամբ կամ, միգուցե, ընդհանրապես չկարողանանք առաջնահերթ ծախսերը կատարել: Հենց այս պատճառով եմ շեշտում, որ եթե մինչև 2020-ը բյուջետային քաղաքականությունը կարելի է սխալ համարել, ապա այժմ միայն կարող ենք ասել, որ բյուջետային հանցավոր քաղաքականություն է իրականացվում»:

Անդրադառնալով տնտեսական ընդհանուր միտումներին, ԿԲ կանխատեսումներին, ըստ որոնց՝ գնաճը նվազում է և անգամ կարող է հասնել նպատակային 4 տոկոս ցուցանիշին, Ն. Սարգսյանը նկատեց. «Մեծ հաշվով, դրական սպասելիքներ վաղուց չի կարելի ունենալ: ԿԲ-ն գների կայունության ապահովման մի քանի գործիք ունի: Առաջինը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է: Երբ գնաճը փորձում են զսպել, վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնում են՝ այսպիսով փորձելով ազդեցություն ունենալ: Մինչդեռ աշխարհում որևէ տնտեսագետ չի կարողացել հիմնավորել, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ հնարավոր է գների կայունություն ապահովել: Մեր ԿԲ-ն հայտարարում է, որ գնաճը պայմանավորված է ներմուծվող ապրանքների գների բարձրացմամբ, բայց զուգահեռ կիրառում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքը՝ լրացուցիչ խնդիրներ ստեղծելով բիզնեսի համար: Այսինքն, փողը թանկացնում է և, հետևաբար, ոչ թե զսպում է գնաճը, այլ նպաստում է գնաճին: Այսքանից հետո չի կարելի լուրջ վերաբերվել այն հայտարարությանը, թե գնաճի թիրախային 4 տոկոսին կհասնենք: Միևնույն ժամանակ, չենք կարող կանխատեսում իրականացնել: ԿԲ-ի համար շատ հեշտ է կանխատեսումներ անել, հունիսի 30-ի ասուլիսին էլ կարող են հայտարարել, որ նպատակային ցուցանիշին հասնել հնարավոր չէ: Մեծ հաշվով, երբ կառավարությունն ու ԿԲ-ն իրենց տեղերում չեն, գների կայունության ապահովման առումով հույս չկա»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ գների վրա ազդող հաջորդ գործոնն աշխարհաքաղաքական զարգացումներն են, որոնք անորոշ են, և պարզ չէ, թե ինչ կլինի: «Ընդհանուր առմամբ, այս պահին տնտեսությունը շարունակում է իներցիայով շարժվել: Պատկերավոր ասած՝ այժմ սարից գլորվում ենք ցած: Մենք չունենք արգելակներ, անվտանգային բարձիկներ և շարունակում ենք գլորվել: Ռուս - ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ որոշակի ներհոսք, արտահոսք ենք ունենում, ինչի արդյունքում երկնիշ տնտեսական ակտիվություն է արձանագրվում, բայց սոցիալական հետևանքը շատ ավելի բացասական է լինում, քան երբ այդ ցուցանիշը երկնիշ չլիներ: Օրինակ՝ կարող ենք հանրային սննդի, հյուրանոցային տնտեսությունների, խաղային ոլորտներում աճ ունենալ, որոնք գնաճի են հանգեցնում և որից տուժում է հենց ՀՀ քաղաքացին, որի եկամուտները չեն ավելացել: Իսկ եկամտի չավելացման պայմաններում ավելի թանկ գնումներ կատարելը, ի վերջո, հանգեցնում է սպառման կրճատման, հետևաբար աղքատությունը խորանում է»,-եզրափակեց Ն. Սարգսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բոլորս էլ պիտի եկեղեցին պաշտպանենք, ո՞նց կարա մեր արանքում ոստիկան լինի․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հանգամանքներում ադրբեջանական բենզինը ներմուծվեց Հայաստան Ի՞նչ եղանակ կլինի տարվա վերջին տասնօրյակում Այդպես էլ գրեցի մայրիկիս շիրիմին․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին Լա Լիգա․ Ռեալը հաղթեց Սևիլյային և մոտեցավ Բարսելոնային Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Աջափնյակում․ համայնքում բացվեցին շարժման երեք գրասենյակներՄեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել Այսօր տեսակցեցի Տեր Վրթանեսին․ վտանգն արդեն անցյալում է․ Հայր Զաքարիա Մադրիդի «Աթլետիկոն» հաղթեց «Ժիրոնային» եւ երրորդն է (տեսանյութ) Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով Մակրոնը մեկնել է ԱՄԷ՝ Սուրբ Ծնունդը ֆրանսիացի զինծառայողների հետ նշելու համար Կամերային թատրոնը նշել է հիմնադրման 44-ամյակը Կրիշտիանուն իմ ընկերն է և իմ կուռքը․ այս տոնումը նվիրված էր հենց նրան․ Մբապե Մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. վարչապետը ժամանել է հանդիպման վայր. տեսանյութ Արհեստական գեղեցկություն. Սպառնում են արդյո՞ք շենքերի դեկորատիվ ճակատները Երևանի ինքնությանը Ամանորյա տոների ոչ աշխատանքային օրերն՝ այս տարի «Ռեալ Սոսիեդադն» ունի նոր գլխավոր մարզիչ Պուտինը առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ Պետերբուրգում Կենդանասերներն ահազանգում են․ շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բացվել է Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ Հրդեհ Շինուհայր գյուղում Սանկտ Պետերբուրգում խաղաղության մրցանակով կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները․ Պեսկով Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Ադրբեջանում գայլը հարձակվել է մարդկանց վրա․ կան վիրավորներ Այն մասին, թե ինչպես է մեր ժողովուրդը քայլ առ քայլ ձախողում թշնամու կամակատարների արշավը մեր Սուրբ Եկեղեցու դեմ. Ավետիք Չալաբյան Հայ ժողովրդի գլխավոր և ամենաբարձր արժեք ունեցող բրենդը Հայաստանի Հանրապետությունն է․ Մհեր Ավետիսյան Շինուհայր գյուղում այրվել է մոտ 400 հակ կուտակած անասնակեր Ինչքան չկայացած մարդ կա փորձում է իմ՝ կայացած կնոջ կերպարի վրա կոնտենտ ստեղծել․ Աստղիկ Ալավերդյան Եվրոպան իրեն դուրս է թողել Ռուսաստանի և ԱՄՆ-ի անվտանգության բանակցություններից. նա պատրաստ չէ խաղաղության․ Մաքսիմ Բույակևիչ Անհետացած չորս երեխաներին գտել ենԿիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումիցՆեթանյահուն Ֆլորիդայում ԱՄՆ նախագահի հետ կքննարկի Իրանին կրկնակի հարվшծներ հասցնելու հնարավորությունը. NBC News Կիլիան Մբապեն 2025 թվականի ընթացքում դարձել է 59 գոլի հեղինակ՝ կրկնելով Ռոնալդուի ցուցանիշը Այսօր ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Դեկտեմբերի 21/22-ին, 23-ին, 24-ին և 25-ին՝ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Արամ Ա. Վեհափառ Հայրապետը 2026 թվականը կհայտարարի «հոգեւոր կյանքի վերանորոգման տարի» Դեկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Վլադիմիր Պուտինի ժամանակացույցն առայժմ չի նախատեսում Թրամփի հետ հեռախոսազրույց. Կրեմլի խոսնակ Սպորտի զարգացումը կարեւոր դեր պետք է ունենա յուրաքանչյուրի կյանքում․ Հովհաննես Ծառուկյան Ուկրաինայի խաղաղության ծրագրում Կիևի և Եվրոպայի կողմից ներկայացված փոփոխությունները հետաձգում են համաձայնությունների ձեռքբերումը. Ուշակով ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա Նապոլեոնը և Հիտլերը փորձել են հարձшկվել Ռուսաստանի վրա՝ նրանց չի հաջողվել, բայց Կալլասին կհաջողվի. Օրբան