Երևան, 22.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարտի 21-ին լրացավ Արցախի Հանրապետության շրջափակման 100-րդ օրը: Այս ամբողջ ընթացքում թշնամին, բացի հումանիտար աղետը խորացնելու քայլերից, դիմեց նաև ահաբեկչական գործողության՝ սպանելով 3 հայ ոստիկանի: Ադրբեջանը շարունակում է թիրախավորել նաև խաղաղ բնակչությանը: Արդեն ավելի քան 100 օր շրջափակված Արցախի ու զուգահեռ տեղի ունեցող գործընթացների մասին զրուցել ենք ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ: Պատգամավորը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ, ի տարբերություն շրջափակման սկզբնական շրջանի, այժմ Արցախում այլ են պատկերացումները:

«Եթե սկզբնական փուլում կենցաղային անհարմարությունները, կենցաղային խնդիրներն էին առավել շատ կարևորվում, հիմա ամբողջությամբ այլ են զգացողությունները: Այժմ կենցաղային խնդիրները կարևորող մարդիկ այլևս չկան, որովհետև կա հստակ գիտակցում, որ սա պատերազմ է: Պատերազմ, որտեղ, բնականաբար, կարևորը մարդկային կյանքն է, երեխայիդ վաղվա օրն է, լինել-չլինելը: Ու թե այդ պահին ինչ կուտես, գազ, հոսանք կլինի, թե ոչ, բնավ կարևոր չէ»,-ասաց նա:

Մետաքսե Հակոբյանը շեշտեց հատկապես առողջապահական համակարգի կաթվածահար լինելու փաստի մասին: «Սա փաստ է այն մասին, որ մենք պատերազմում ենք: Մարդիկ են մահանում միայն այն պատճառով, որ նրանց հնարավոր չի լինում բուժօգնություն ցուցաբերել: Պատերազմի մեջ լինելու գիտակցումից հետո նաև հիշում ես, որ մոտ երկուսուկես տարի առաջ կրկին պատերազմի մեջ էիր, որում դու պարտվել ես, քանի որ քեզ հենց քո թիկունքից դավաճանել են հենց քո իշխանությունները: Սա հաշվի առնելով՝ արդեն հիմա մարդկանց մեջ վախ, անհանգստություն կա, որ իշխանությունները պատերազմական իրավիճակում կրկին կդավաճանեն իրենց՝ հենց մեջքի հետևում, այն ժամանակ, երբ իրենք պայքարում են, երբ իրենց հարազատը մահանում է, երբ իրենց երեխաները վիտամիններից զրկված են, ինչի հետևանքներն ինքը ոչ թե այսօր, այլ վաղն է զգալու: Մարդկանց մոտ կա անհանգստություն, որ, ինչպես 2020-ի նոյեմբերի 10-ի առավոտյան, հիմա էլ մի օր կարթնանան կամ գիշերը վեր կթռնեն՝ իմանալով, որ իրենց փոխարեն որոշում են կայացրել, ստորագրել են ու իրենց հայրենիքը հանձնել թշնամուն: Եթե ամփոփում ենք շրջափակման 100 օրը՝ այս ամենի մեջ հենց այս գիտակցումն է մնացել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով զուգահեռ ընթացող բանակցություններին, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ, նաև այն պաշտոնական հայտարարություններին, թե էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ կա, Մ. Հակոբյանը շեշտեց. «Երբ իշխանության՝ ՀՀ-ում վարչապետի, Արցախում էլ նախագահի շուրթերից հնչում են էթնիկ զտում, ցեղասպանություն բառերը, սա ուղիղ հայտարարություն է այն մասին, որ իրենք առաջին հերթին տապալել են Սահմանադրությունը, որովհետև Սահմանադրությամբ լիազորված են թույլ չտալու, կանխելու այդ ամենը: Եթե խոսում են նման վտանգների մասին, բայց չեն կարողանում դրանց, այսպես ասած, դեմն առնել, հետևաբար տապալում են Սահմանադրությունը և չեն կարող լիազորված լինել պետությունը ներկայացնելու տեսանկյունից: Այլ հարց է՝ անմտության, գիտելիքի պակասի պատճառո՞վ, թե՞ միտումնավոր է այս ամենի մասին խոսվում: Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, ապա հիմա, կարծում եմ, ավելի շոշափելի հանգամանքներ կան: Խոսվում է խաղաղության մասին մի պետության հետ, որն այդ քննարկումներին զուգահեռ շրջափակել է և հումանիտար աղետի շեմին է հասցրել Արցախի Հանրապետությունը: Խոսվում է խաղաղության մասին մի պետության հետ, որը չխորշեց քաղաքացու անվտանգությունը պահող ոստիկանին գնդակահարել հենց այդ օրակարգի քննարկման շրջանակներում»:

Մեր զրուցակցի խոսքով, այս ամենից կարելի է միայն մեկ հետևություն անել: «Կարելի է ասել, որ սրանք կեղծ, մոլորեցնող օրակարգեր են, որոնք առաջ են տանում հենց Հայաստանի իշխանությունները, և դրան չեն հակազդում Արցախի իշխանությունները: Եվ եթե չեն հակազդում, ուրեմն իրենք ևս այդ օրակարգի մեջ են: Սրանք կեղծ օրակարգեր են, որոնցով թմրեցնում են ժողովրդին, այդպիսով թմրեցնում են նաև ինքնապաշտպանական բնազդը, որպեսզի մի օր արթնանան ու տեսնեն, որ իրենք այլևս իրենց բնակարաններում չեն կարող ապրել: Խաղաղության համար պետք է պայքարել, չի կարելի ագրեսիվ, ահաբեկիչ թշնամու հետ նստել և ինչ-որ բանավոր կամ անգամ գրավոր պայմանավորվածության գալ: Մենք գրավոր պայմանավորվածությունների արդյունքը ևս տեսել ենք: Մոտ երկուսուկես տարի առաջ կնքված եռակողմ հայտարարության որևէ կետ այսօր չի գործում:

Ու, ըստ էության, շրջափակելով Արցախն ու փակելով Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանն ինքն է չեղարկել այդ եռակողմ հայտարարությունը: Ադրբեջանի նման պետության համար որևէ պայմանավորվածություն նշանակություն չունի: Իսկ խաղաղությունը նաև պետք է հաստատել, ոչ թե խնդրել ու մուրալ:Նման ագրեսիվ քաղաքականություն վարող պետությունները մուրացողին սպանում են, ինչը և անում է Ադրբեջանը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետությունների նկատմամբ: Հետևաբար, մենք գործ ունենք կեղծ օրակարգերի հետ, որոնցով հանգիստ, առանց աղմուկի, Հայաստանի իշխանությունների ձեռամբ, Արցախի իշխանությունների լռությամբ հայ ժողովրդին իսկապես ցեղասպանության են տանում»,-հավելեց պատգամավորը:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից հատկապես Արցախի ինքնորոշման իրավունքի մասին որևէ բառ անգամ չասելու փաստին՝ նա ընդգծեց. «Շատ պարզ ու ակնհայտ է, թե այս անձինք ինչու հայտնվեցին իշխանության ղեկին, ինչու զավթեցին ՀՀ-ում իշխանությունը: Շատ պարզ է, քանի որ պատճառն այլևս իրենց էլ չի հաջողվում թաքցնել: Իրենք այն օտարածին իշխանություններն էին, որոնց բերեցին իշխանության Արցախը հանձնելու համար: Եվ այս տեսանկյունից հիմա պետք չէ զարմանալ, որ իրենք չեն խոսում Արցախի ինքնորոշման իրավունքից, իրենք չեն խոսում այն կարմիր գծից, որն ունի Արցախը: Խոսքն ինքնիշխանության մասին է, որը մեզ համար կարմիր գիծ է: Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը. ունեն իրենց օրակարգն ու դրանով էլ առաջ են շարժվում: Զարմանալին ու զայրացնողն այն է, որ ՀՀ-ում այսօր կան իշխանություններ, որոնք հանգիստ ոտնատակ են տալիս ՀՀ Սահմանադրությունը ու դա անում են ամեն օր: Նրանք ոտնատակ են տալիս ՀայաստանԱրցախ միասնական ցանկացած որոշում»:

Օրինակ բերելով 1992-ի հուլիսի 8-ին Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը ՝ պատգամավորը նշեց. «Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, մեր ինքնորոշման իրավունքի վրա՝ ՀՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Սա հզոր փաստաթուղթ է, որը միջազգային հիմք ունի»:

Մետաքսե Հակոբյանի դիտարկմամբ, միայն օտարածին տարրերը կարող էին չեղարկել այս ամենը: «Միջազգային իրավունքը որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել, բայց իրենք այն չեղարկում են, ինչն իրենց օրակարգն է: Փաշինյանի վերջին մամուլի ասուլիսից հետո Ալիևը կրկին խոսեց, հայտարարություններ արեց: Հերթական անգամ մենք արձանագրեցինք, որ խոսույթը նույնն է, օրակարգը՝ ևս, պարզապես մեկը խոսում է հայերեն, մյուսն՝ ադրբեջաներեն: Երկու պետությունների ղեկավարները նույն ուղղությամբ են քայլում, և երկուսի նպատակն էլ մեկն է՝ վերացնել Արցախը ու կասկածի տակ դնել ՀՀ սուբյեկտայնությունը, սասանել և ի վերջո, ուղղակի մաս-մաս անել պետականությունը»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կրեմլը նոր տարում սպասում է օտարերկրյա հյուրերի․ Պեսկով Հունաստանը միացել է Ուկրաինայի համար զենք գնելու նախաձեռնությանը Ռուսաստանում բանկերը գումարների փոխանցման ժամանակ սկսել են պարզել ազգակցական կապը Հրադադարի ծամծմված փաստաթուղթը. ի՞նչ արդյունք է տվել Թրամփի վարչակազմի հետ ռուս-ուկրաինական հերթական հանդիպումը Եվրոպան և Աֆրիկան մինչև 2040 թվականը կարող են կապվել ստորջրյա եզակի թունելով Թուրքիայի ամենավտանգավոր շրջանը Ադանայում է. ԱԲ Իսրայելում կկայանա եռակողմ գագաթնաժողով՝ Նեթանյահուի, Հունաստանի և Կիպրոսի առաջնորդների մասնակցությամբ Ուզում եմ ցույց տալ մի շատ հետաքրքիր օդերևութաբանական երևույթ. Գագիկ Սուրենյան Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Պրեմիերա․ Տաթև Ասատրյան - Ձյուն (տեսանյութ) Պուտինը հայտնել է, թե ինչու է խաղաղության մրցանակ շնորհել Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջնորդներին Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև Տեղի ունեցող բարենպաստ փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում. վարչապետը՝ ԵԱՏՄ նիստին Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ Մեղրի քաղաքում կառուցվող թունելից 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց«Բարսելոնան» հաղթեց «Վիլյառեալին» Գիտնականները ստեղծել են ցողունային բջիջների համաշխարհային շտեմարան՝ ապագա բուժման մեթոդների համար Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հաղթանակը Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Ամանորի շնորհավորանքի և կառուցողական ելույթի համար Բոլորս էլ պիտի եկեղեցին պաշտպանենք, ո՞նց կարա մեր արանքում ոստիկան լինի․ Նարեկ ԿարապետյանՀյուսիսային Դարֆուրում շուկայի վրա անօդաչուի հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ Ի՞նչ հանգամանքներում ադրբեջանական բենզինը ներմուծվեց Հայաստան Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. Նիկոլ Փաշինյան Ելիսեյան պալատից 40,000 եվրո արժողությամբ սպասք են գnղացել Ի՞նչ եղանակ կլինի տարվա վերջին տասնօրյակում Այդպես էլ գրեցի մայրիկիս շիրիմին․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին Գողացել են «Գալակերտ» ռեստորանի դրամարկղը, որի մեջ եղել է մոտ 4 մլն դրամ Լա Լիգա․ Ռեալը հաղթեց Սևիլյային և մոտեցավ Բարսելոնային Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Աջափնյակում․ համայնքում բացվեցին շարժման երեք գրասենյակներՄեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել Այսօր տեսակցեցի Տեր Վրթանեսին․ վտանգն արդեն անցյալում է․ Հայր Զաքարիա Մադրիդի «Աթլետիկոն» հաղթեց «Ժիրոնային» եւ երրորդն է (տեսանյութ) Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով Մակրոնը մեկնել է ԱՄԷ՝ Սուրբ Ծնունդը ֆրանսիացի զինծառայողների հետ նշելու համար Կամերային թատրոնը նշել է հիմնադրման 44-ամյակը Կրիշտիանուն իմ ընկերն է և իմ կուռքը․ այս տոնումը նվիրված էր հենց նրան․ Մբապե Մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. վարչապետը ժամանել է հանդիպման վայր. տեսանյութ Արհեստական գեղեցկություն. Սպառնում են արդյո՞ք շենքերի դեկորատիվ ճակատները Երևանի ինքնությանը Ամանորյա տոների ոչ աշխատանքային օրերն՝ այս տարի «Ռեալ Սոսիեդադն» ունի նոր գլխավոր մարզիչ Պուտինը առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ Պետերբուրգում Կենդանասերներն ահազանգում են․ շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բացվել է Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ Հրդեհ Շինուհայր գյուղում Սանկտ Պետերբուրգում խաղաղության մրցանակով կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները․ Պեսկով