Ավտովթար` Կոտայքի մարզում. մեքենան բախվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին և կողաշրջվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Դուրյան թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երթևեկությունը կարգավորող ցուցանակին և կողաշրջվել:
Shamshyan-iի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել ոչ թե Երևանի վարչական տարածքում, այլ Կոտայքի մարզի, ինչի համար էլ ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Վարշամ Հովհաննիսյանն ու Խորեն Հովհաննիսյանը:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևարկերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: