Երևան, 18.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ընդհատակյա» պայքա՞ր. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հետաքրքիր է, բայց՝ փաստ. սոցիոլոգիական վերջին հարցման արդյունքները, որոնք օրերս հրապարակեց Հայաստանում «GALLUP»-ի լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ընկերությունը, այդպես էլ լուրջ քննարկման առարկա չդարձան: Չնայած, միգուցե դա «օրինաչափ» է՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ հիմա մեր քաղաքական-հասարակական հարթակներում ոչ մի բան լուրջ քննարկման առարկա չի դառնում: Եղան միայն հպանցիկ դիտարկումներ, այն էլ՝ հիմնականում մամուլում: Մինչդեռ իսկապես թե՛ խոսելու տեղ կա, թե՛ մտածելու «բան կա»: Հատկապես քաղաքական գործունեության մեջ ընկղմված հայրենակիցներն ու իրենց քաղաքական գործիչներ համարողները մտորելու շատ բան ունեն:

Ի՞նչն է հատկանշական, ինչո՞ւ ենք որոշակի նշանակություն տալիս հիշյալ կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքներին: Նախ՝ Երևանի ավագանու ընտրություններին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ այս ընկերության նախորդ հարցումների արդյունքները զուտ մասնակցության տեսակետից բավականին մոտ էին այն ռեալ խայտառակ պատկերին, որ արձանագրվեց. մոտ 28 տոկոս մասնակցություն: Երկրորդ՝ տվյալ ընկերության հետ կապ չունեցող մի սոցիոլոգ, հիմնվելով հարցումների վրա, բավականին հստակ, եթե չասեմ՝ ճշգրիտ նշել էր նույն ընտրությունների մի շարք հնարավոր արդյունքներ, իսկ մասնակցության ցուցանիշը գրեթե մեկին մեկ էր արտածել՝ 30 տոկոսի սահմաններում:

Հատկանշականի մասին. դիտարկվող հարցման արդյունքներով պարզվել է, որ հարցվածների միայն 34 %-ն է հավանություն տվել վարչապետի գործունեությանը, իսկ կեսից ավելին՝ 52,6 %-ը, նշել է, որ հավանություն չի տալիս։ Կառավարությունն էլ ավելի «ոչ պոպուլ յար» է. հավանություն՝ 29,1 %, իսկ 57,7 %-ը նշել է, որ հավանություն չի տալիս: Եթե չեք մոռացել, կա նաև ՀՀ նախագահ, որի գործունեությանը հավանություն է տվել 23 տոկոսը, իսկ հավանություն չի տվել 53,7 տոկոսը: Ամենատխուրը խորհրդարանական կառավարման մոդելով մեր հանրապետությունում ԱԺ-ի վիճակն է. հավանություն է տվել 22,2 %-ը, իսկ 64 %-ը հավանություն չի տվել: Այստեղից ի՞նչ է հետևում: Իսկ այստեղից ուղիղ գծով հետևում է, որ Հայաստանը կառավարում է մի թիմ, որի իշխանության պայմաններում իշխանության գրեթե անխտիր բոլոր ճյուղերի գործունեությանը մարդկանց կեսից ավելին հավանություն չի տալիս:

Այսինքն, երկիրը կառավարում է մի քաղաքական թիմ, որը չունի պատշաճ վարկանիշ, որի նկատմամբ չկա վստահություն, որի գործունեությունը հարուցել է քաղաքացիների մեծամասնության դժգոհությունը կամ առնվազն անհավանությունը: Բայց անողոք փաստն այն է, որ այդ թիմը շարունակում է իշխել, գործել, որոշումներ ընդունել, «խաչմերուկներ» գծել, նոր կորուստներ նախանշել: Չնայած, գուցե ավելի անողոք փաստ կա. ստացվում է, որ մահ ու ավեր բերած այդ իշխանությանը դեռ մի 25 տոկոսի կարգի հավանություն տվող կա... Ոչ պակաս հետաքրքիր են նույն հարցման շրջանակներում «Եթե առաջիկա կիրակի օրը լինեին խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին տրված պատասխանները: Միտումնավոր շրջանցում ենք պահը, թե որ ուժին հարցման մասնակիցները քանի տոկոս են «տվել»: Ում դա հետաքրքիր էր, արդեն տեսել է: Այստեղ այլ պահ է մեզ շատ ավելի կարևոր թվում. ըստ հարցման, 13,8 տոկոսը՝ հրաժարվել, իսկ 30,1 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին:

Հատկանշական է, որ 23,5 տոկոսը նշել է, թե չի մասնակցի ընտրություններին: Գումարում-հանումը, վստահ ենք, շատերը չեն մոռացել: Ստացվում է, որ հարցվածների շուրջ գերակշիռ մասը դժվարացել կամ չի ցանկացել պատասխանել, գումարած՝ 25 տոկոսն էլ ուղիղ ասել է, որ ընտրությունների չի գնա: Այստեղից ևս դժվար է հետևությունների մի ամբողջ «փունջ» դուրս բերել կամ բխեցնել: Առաջինն ու ամենից տխուր հետևությունն այն է, որ քաղաքացիների մի չափազանց զգալի մասը չի վստահում ոչ մի քաղաքական ուժի, այսպես ասած՝ «ոչ մեկի երեսը չեն ուզում տեսնել»: Դա ունի իր խորքային ու նաև քարոզչաքաղաքական պատճառները: Խոր դեպրեսիա, ընդհանուր անկումային տրամադրություններ, նախորդած շրջանում տարբեր ձևաչափերով հանդես եկած ընդդիմության կամ ընդդիմադիր միավորումների պերմանենտ, եթե ոչ՝ խրոնիկական ձախողումներ:

Գումարեք սրան իշխանական ու մերձիշխանական շրջանակների հետևողական քարոզչությունը, զանազան խարդավանքների մասին թիրախային տարածվող «տեղեկությունները», «բոլորը մեկ են», «ոչ մեկը մի բան չի» և այդօրինակ կաղապարների հետևողական արմատավորումը, ու եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան տեղը կընկնի, պատկերը կամբողջանա: Բայց եկեք չշտապենք ժողովրդին մեղադրելու առումով: Առհասարակ, ժողովրդին մեղադրելը անօգուտ զբաղմունք է: Նաև՝ սխալ: Համենայն դեպս, քաղաքական մարդկանց համար այդպիսին պետք է լինի: Հետաքրքիր հանգամանք. Երևանի ավագանու ընտրությունները տեղի ունեցան նախքան Արցախի վերջնական աղետումը: Այն ժամանակ էլ «ժողովուրդը» ընտրություններով առանձնապես ոգևորված չէր: Հաջորդած ազգային ու պետական աղետից հետո, առավել ևս, երկու-երեք օր դիտարկված փողոցային ակտիվության ու դրա մարումից հետո, հասկանալի է, հանրության մեջ ոգևորությունը չի ավելացել: Ու դա ակնհայտ է: Բայց ողջ հարցն այն է, որ քաղաքական դաշտը գործնականում ոչինչ, ոչ մի բան չունի հանրությանն առաջարկելու:

Այ, սա արդեն լրիվ աբսուրդային ու անընկալելի է: Նման իրավիճակում, իշխող վարչախմբի նման «ոչ պոպուլ յարության» պայմաններում այնպիսի տպավորություն է, որ բոլոր քաղաքական ուժերը, ակտորները միահամուռ «ընդհատակ» են անցել: Ոչ թե այն իմաստով, որ բռնատիրական պայմաններում ընդհատակյա գործունեություն են ծավալել կամ պայքարի «պարտիզանական միջոցների» են անցել: Ո՜չ: «Ընդհատակ» են անցել այն առումով, որ պայքարի նույնիսկ ամենասովորական միջոցներով առանձնապես չեն դրսևորվում: «Ընդհատակ» է անցել նաև հանրությունը: Ու ստացվում է «կախարդական շրջանակ»: Հանրության մի զգալի մասը դժգոհ է «ներկաներից», բայց չի վստահում նաև մյուսներին, միաժամանակ չի ելնում փողոցներ ու հրապարակներ՝ իր «չհավանությունն» արտահայտելու և իրացնելու, բայցև «նոր դեմքեր» և «նոր ուժեր» հրապարակներում և հարթակներում չեն երևում կամ ի սկզբանե մերժվում են՝ նույնիսկ դեռ կարգին չերևացած, անմիջապես միանուն «կպցնում» են, անվանարկում ու... սկսում դժգոհել:

Ըստ որում, մի փոքր ծեծված բան է, բայց չզլանանք մեկ անգամ ևս նկատել, որ «հրապարակները մենաշնորհելու» մասին տրտնջացողները սոցցանցային հարթակներում «երևում» են բացառապես այն ժամանակ, երբ որևէ մեկը «կենդանության նշաններ է» ցույց տալիս, սակայն իրենք սոցցանցերից բացի ուրիշ ոչ մի տեղ չեն երևում: Դժվար է ասել, թե այս «ընդհատակյա» պայքարը որքան կշարունակվի: Պարզ է միայն, որ այսպես շարունակել չի կարելի: Ուղղակի չի կարելի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արամ Ա Վեհափառը Բոստոնում պարգևատրել է Նուբար Աֆեյանին Արդեն հայերեն են սկսել խոսել կեղծ վթարների մասին զանգերի ժամանակ․ փորձագետը ահազանգում էՄի շարք հասցեներում գազ չի լինիՈղբերգական դեպք է տեղի ունեցել Լոռիում․ կինն ամուսնու մարմինը հայտնաբերել է տան հողամասի այգումՎաղը ցերեկը գործող հզոր ցիկլոնը կտրուկ կկորցնի իր ուժը. ՍուրենյանՋուր չի լինելուԽոշոր ավտովթար․ բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներՀայաստանում տեղում է թույլ ձյունԱրթիկում լարված իրավիճակ է ստեղծվել. սպասում են ՓաշինյանինՀայ բռնցքամարտիկները անցել են եզրափակիչ. մինչև 22 տարեկանների ԵԱԴադարեցվել են Գևորգ Բալյանի լիազորությունները«Տիգրանը գնում է տուն». Արամ Մելիքյանը հիվանդանոցից տեսանյութ է հրապարակելՏղամարդը կոմայի մեջ է ընկել և մահացել մոծակի խայթոցիցԲախվել են «Mercedes»-ը և «Toyota Camry»-ն. վերջինն էլ բախվել է շինության պատին. կա 1 զոհՀայտնի են դարձել կանանց թենիսի ասոցիացիայի ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցներըԱնչափահաս տղան դանակահարել է գործընկերոջըԱստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կորածՇմայսի որդին համածառայակիցների հետ մեղադրվում է զինծառայողին նվաստացնելու և ծեծի ենթարկելու մեջՏղամարդը վիճաբանել է համագյուղացու հետ, տնից վերցրել է բարեկամի հրացանը, 2 անգամ կրակել Խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելուՎթար Սպիտակ-Վանաձոր ճանապարհին․ վիրավnրներ կանՈստիկանության գվարդիան նախատեսվում է ձևավորել 2025 թվականի նոյեմբերի 1-ին ՔՊ-ն վարչության նիստում կքննարկի Քննչականի պետի հարցը ԱՄՆ նյարդային արձագանքը ՀՀ-ի համար այս ծանր օրերին կարևոր է ձեր աղոթակցությունը․ Վեհափառը՝ Վատիկանի և ԵՀԽ ներկայացուցիչներին Ի՞նչ են քննարկելու Ստամբուլում Ինչո՞ւ են ուզում ձերբակալել Գյումրիի նախկին քաղաքապետին «Հատկապես տան մեծերին ասեք, որ չվատանան». Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Հերթական նվերը Նիկոլից աշխատավորներին. Հրայր Կամենդատյան Շվեյցարիան մտադիր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել. ՀայաՔվե10 ժամ ջուր չի լինիԻսրայելի գործողությունը Լիբանանում կտևի ևս մի քանի շաբաթ. ԱԳ նախարար Գյումրիի քաղաքապետը ծանր վիճակում տեղափոխվել է Երևան «3+3» հարթակի մասնակիցները վաղը Ստամբուլում համատեղ հայտարարություն կընդունեն 43-ամյա Աշոտ Ա.-ն մահացել է AmCham-ի «Be My Guest»-ը՝ IDBank-ի «Հին Երևան» մասնաճյուղում ՀՀ-ին անհրաժեշտ է հասնել իշխանափոխության և վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանն ու կայուն, արժանապատիվ խաղաղության հաստատմանը. Զաքարյան Ալեք Մանուկյան փողոցում, որտեղ ամիսներ առաջ հեռացվեցին հարյուրամյա ծառերը, մշտադալար թփեր են տնկվում. տեսանյութՔաշքշոց, բղավոցներ ԱԺ միջանցքում՝ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և ԱԺ անվտանգության աշխատակիցների միջև Ակցիա. միջազգային փոխանցումներ բացառիկ սակագներով Իրադարձություն ստեղծելու և տպավորություն գործելու բարդ արվեստը՝ աշխարհում և Հայաստանում. միակ հայաստանյան ընկերությունը՝ Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշումԹուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել«Ինձ համար, անկեղծ ասած, ծանր է գտնվել այս դահլիճում, կանգնել այս ամբիոնում՝ այս կարգավիճակում»․ Մետաքսե Հակոբյան «Իմ Ամերիա, իմ Հայաստան». Ամերիաբանկի նոր նախագիծը (տեսանյութ)Զելենսկին մեկնել է Բրյուսել, որտեղ եվրոպացի առաջնորդներին կներկայացնի «Հաղթանակի ծրագիրը» Հայաստանի նոր քաղաքական մշակույթը պետք է ձևավորվի հոգևոր-ազգային հիմքերի վրա․ Հովհաննես Իշխանյան Պաշտպանական ամրոցից՝ աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը. «Փաստ»Ուկրաինան Արևմուտքին կոչ է անում բոյկոտել COP29-ը, եթե դրան մասնակցի Պուտինը 49-ամյա Պատվական Ա.-ն մահացել է Արժանապատիվ սպան, ուսուցիչը, քաղաքացին, գիտնականը, Սփյուռքի ակտիվ անդամն, արդյունավետ եկեղեցին չեն հանդուրժի գործող վարչապետին ու նրա թիմին. քաղաքագետ