Երևան, 21.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քաղաքացուն աղքատացնող քաղաքականություն. ի՞նչ փոփոխություններ են անելու. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ իշխանության ներկայացուցիչները պաթոսով շեշտում էին, թե բյուջեի եկամուտներն ավելացնելու են մոտ 340 միլիարդ դրամով՝ չնշելով, թե ինչի հաշվին են դա անելու: Կա տեսակետ, որ իրականում ավելացումը լինելու է, այսպես ասած, եղածի հաշվին: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ դա Հայաստանի քաղաքացուն աղքատացնող քաղաքականություն է լինելու: «Այս փուլում՝ բյուջեի քննարկման ժամանակահատվածում, դեռևս չեն խոսում Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին: Բայց դեկտեմբերի 20-ից հետո արագ ընդունելու են օրենքներ, որոնք վերաբերելու են, օրինակ՝ շահաբաժինները հարկելուն: Այժմ հարկվում և ներդրման դեպքում վերադարձվում են, այս դրույթն ուզում են չեղարկել:

Սա նշանակում է, որ շահութահարկը 18 տոկոսից դառնում է 23 տոկոս, այսինքն՝ միանգամից հինգ տոկոսային կետով հարկադրույքի բարձրացում է տեղի ունենում այն դեպքում, երբ, մասնավորաբար, Վրաստանում 17,75 տոկոս է: Այսինքն՝ տարածաշրջանում ներդրումները դիտարկելիս շատ ավելի շահութաբեր ու գայթակղիչ կլինի վրացական առաջարկը, քան հայկականը»,-նշում է Սարգսյանը՝ հավելելով, որ 2024 թ.-ին գանձվող տույժերը՝ տուգանքները, կրկնապատկելու են, ինչն իր հերթին բերելու է գնաճի՝ աշխատավարձի չբարձրացման պայմաններում: Մեր զրուցակիցը նաև անդրադառնում է կապիտալ ծախսերին՝ հատկապես ներդրումների մասով երկու թիրախային խնդիր ընդգծելով:

«Առաջինը՝ կապիտալ ծախսերը միշտ գրում են, բայց երբեք չեն կատարում, կեսից ավելին միշտ թերակատարվում է: Սա նշանակում է, որ մեր տնտեսական պոտենցիալի հնարավորությունները չենք օգտագործում:

Երկրորդ խնդիրն այն է, որ անշահութաբեր վայրերում ենք ներդրում կատարում: Վերջերս, օրինակ՝ իշխող խմբակցությունից ինչ-որ մեկը հայտարարում էր, որ 2018 թ.-ից այս կողմ պետական բյուջեն կրկնապատկել են, բայց չեն ասում, որ պետական պարտքն էլ են կրկնապատկել՝ 6 միլիարդից համարյա 12 մլրդ դարձնելով: Ո՞ւմ էր պետք մեր կրկնապատկված բյուջեն, եթե այնպիսի պարտքեր եք ներգրավում, որ այլևս չեք կարողանում փոխհատուցել: Այս բյուջեի 10 տոկոսից ավելին նորից գնալու է պետական պարտքի տարեկան սպասարկմանը, մինչդեռ կարող էինք ավելի շահութաբեր ներդրումներ իրականացնել»,-ասում է Աուդիտորների պալատի նախագահը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին Գազամատակարարման վթարային դադարեցում` Երևանում Ակտիվ անտիցիկլոնը Հայաստանում է. Սուրենյանը՝ եղանակի մասին Չինաստանի ՊՆ-ն կտրուկ է արձագանքել Պենտագոնի զեկույցին Տուժածների մասին է հաղորդվում Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին Բանակի կերպափոխում՝ սրանց համար նշանակում է բանակի վերացում. Արմեն Մանվելյան Մանրամասներ՝ Արցախում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ Եվս մեկ մարզպետ հրաժեշտ կտա պաշտոնին «Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին «Ակտիվ քաղաքացի»-ն մեր քաղաքում խնդիրների լուծման ամենահարմար ու արագ գործիքն է. Տիգրան ԱվինյանՀնդկաստանը պայման է դնում Ադրբեջանի առջև Թմրանյութի օգտագործումը Հայաստանում մտահոգիչ չափերի է հասել Պետությունը պարտավոր է օրենքով սահմանել նոր պետական պարգև`«Հարգելի ուսուցիչ» անվանակոչմամբ. Մհեր ԱվետիսյանԻնչպե՞ս որոշեցին «թռչել» դահուկով. «Փաստ» ԱՄՆ-ը 571 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Թայվանին Մհեր Ավետիսյանի ուշագրավ հանդիպումը Մոսկվայում Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Շենգենյան պայմանագրին է միացել ևս 9 երկիր. «Փաստ» Միջազգային 15 մրցաշարեր` Երևանում. 2024թ. հագեցած տարի էր տարբեր մարզաձեւերումՉինաստանը ծովում արտասովոր արևային կայան է կառուցումԻ՞նչ խոստում է տվել Փաշինյանը Էրդողանին ու Ալիևին. «Փաստ» Ուժգին երկրաշարժ՝ օկուպացված Արցախի տարածքում ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Ադրբեջանում 344 մարդ է մահացել. ի՞նչ է հայտնիԹել Ավիվում եմենյան հութիների արձակած հրթիռ է պայթել. տուժել է 16 մարդ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա առթիվ Այսօր տարվա ամենակարճ օրն է՝ ձմեռային արևադարձը Մի քանի «քարի» արանքում. «Փաստ» 36 ժամ ջուր չի լինի Դեկտեմբերի 21-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները ԶՊՄԿ-ն պահեստային տարածքի վարձակալության մրցույթ է հայտարարել «Զուսպ էր, խելացի, աշխատասեր, պատերազմների միջով էր անցել Հենրիկս». լեյտենանտ Հենրիկ Քոչարյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 11-ին Տեղ գյուղում. «Փաստ» Փաշինյանն օրերս ցինիկաբար հայտարարեց, թե իբր Սիրիայի հայության փրկությունն իր գործը չէ, այնտեղ կա կառավարություն. ՀայաՔվեԵրևանում «Ford Fusion»-ը բախվել է գազատար խողովակինԻ՞նչ խնդիրների է բախվում Եվրոպան. «Փաստ» Բանակի ողնաշարը քանդելու հերթական քայլը. «Փաստ» «Իշխանափոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է իրավիճակը փոքր-ինչ շտկելու համար». «Փաստ»4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել Հայաստանում Որպես ո՞ւմ շահերի պաշտպան ու սպասարկող է դիրքավորվում օրվա իշխանությունը. «Փաստ»Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ. նախագիծ. «Փաստ»Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ» «Վերջին 2-3 տարին կոռուպցիան այնպիսի մակարդակի է հասել, որ անցած 30 տարվա կոռուպցիոներները միասին մի անկյունում «լուռ ծխում են»». «Փաստ»«Հոբելյանական երեկո»․ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը նշում են իրենց ամուսնության 27-ամյակը Գերմանիայում մեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառի մեջ. 11 զոհ և 60 վիրավոր (տեսանյութ) Հայաստանի և Ռուսաստանի միջև գյուղատնտեսական ապրանքների առևտրի շրջանառությունն աճել է 7%-ով Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ձորից