Երևան, 21.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Անորոշ իրավիճակ՝ սրացման մշտական սպառնալիքով. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru-ն «ԱՄՆ-ը սկսել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ Անդրկովկասում նոր ճգնաժամ է առաջացել: ԱՄՆ Պետդեպարտամենտը անսպասելիորեն կտրուկ հակազդել է Ադրբեջանի գործողություններին ու դիրքորոշումներին։ Նա, մասնավորապես, պահանջել է թույլ տալ հայերին Ղարաբաղ մտնել, ռուս խաղաղապահներին դուրս բերել, իսկ «Զանգեզուրի միջանցքի» նախագծով Իրանի հետ շփումները դադարեցնել։ Այդ ամենն առաջացրել է Բաքվի սուր արձագանքը, որը հրաժարվել է Հայաստանի հետ ամերիկյան հարթակում բանակցել։ Փորձագետները կարծում են, որ Անդրկովկասում աճում են նոր սրացման վտանգները:

«iz.ru»-ն փորձել է հասկանալ իրավիճակը: Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը «iz.ru»-ի հետ զրույցում նշել է, որ Միացյալ Նահանգները բազմիցս է կողմնակալություն ցուցաբերել։ «Վաշինգտոնը հանդես է եկել Ղարաբաղին կարգավիճակ տալու օգտին, խոսել է ադրբեջանական տարածքում հայերի էթնիկ զտումների մասին։ Այնուամենայնիվ, Բաքուն չի անտեսել ամերիկյան բանակցային հարթակը։ Այժմ Պետդեպարտամենտը հատել է որոշակի սահմանը:

Վաշինգտոնում, ըստ ամենայնի, այլևս բանակցություններ չեն լինի։ Սկզբունքորեն, դրանում ոչ մի վատ բան չկա։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ Ալիևն ու Փաշինյանը պետք է հանդիպեն երկկողմ ձևաչափով, որպեսզի կախված չլինեն բանակցությունների կազմակերպիչներից»,- ասել է նա։ Հայ քաղաքագետ Արման Աբով յանն էլ կարծում է, որ դժվար է երկկողմ բանակցություններ կազմակերպելը, դա պահանջում է Երևանի և Բաքվի միջև վստահության բարձր մակարդակ։

«Տարածաշրջանում իրավիճակը պայթյունավտանգ է: Թուրքադրբեջանական տանդեմի նպատակը մնում է նույնը, նրանք ուզում են ձեռք բերել Հայաստանի հարավային շրջանները, որպեսզի ճանապարհներ կառուցեն, ընդհանուր սահման կազմեն։ Բացի այդ, Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ, որին ձեռնտու է Իրանին ինչ-որ կոնֆլիկտի մեջ ներքաշելը, իսկ Թեհրանը բազմիցս է հայտարարել, որ թույլ չի տա սահմանների վերաձևում Հարավային Կովկասում»,- ընդգծել է «iz.ru»-ի զրուցակիցը։ Կովկասագետ Ստանիսլավ Տարասովն էլ նշել է, որ խաղաղության բանակցությունները փակուղի են մտել:

«Հայաստանը ցանկանում էր որոշակի երաշխիքներ ստանալ ղարաբաղահայության համար, բացի դա, Ադրբեջանը երբեք չի ճանաչել հարևան պետության տարածքային ամբողջականությունը։ Արդյունքում այժմ փակուղի է ստեղծվել։ Կտրուկ սրացում չեմ կանխատեսում, բայց մոտ ապագայում խաղաղության շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել չի հաջողվի։ Դա լինելու է անորոշ իրավիճակ՝ սրացման մշտական սպառնալիքով»,- ասել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եղանակը Հայաստանում Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը Ինչի՞ համար է ՆԳՆ-ն ձեռք բերել 2 Apple ժամացույց Ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Այս անգամ սխալվելու իրավունք չունենք, հասնելու ենք վերջնարդյունքին, սա ջղերի ու նյարդերի պայքար է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին. Էդուարդ ՇարմազանովԱրարատում անչափահասը դանակահարել է հասակակցին․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին Volkswagen մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին Վթար Նոր Երզնկա գյուղում, վիրավnրներ կան․ նոր մանրամասներ Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին Գազամատակարարման վթարային դադարեցում` Երևանում Ակտիվ անտիցիկլոնը Հայաստանում է. Սուրենյանը՝ եղանակի մասին Չինաստանի ՊՆ-ն կտրուկ է արձագանքել Պենտագոնի զեկույցին Տուժածների մասին է հաղորդվում Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին Բանակի կերպափոխում՝ սրանց համար նշանակում է բանակի վերացում. Արմեն Մանվելյան Մանրամասներ՝ Արցախում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ Եվս մեկ մարզպետ հրաժեշտ կտա պաշտոնին «Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին «Ակտիվ քաղաքացի»-ն մեր քաղաքում խնդիրների լուծման ամենահարմար ու արագ գործիքն է. Տիգրան ԱվինյանՀնդկաստանը պայման է դնում Ադրբեջանի առջև Թմրանյութի օգտագործումը Հայաստանում մտահոգիչ չափերի է հասել Պետությունը պարտավոր է օրենքով սահմանել նոր պետական պարգև`«Հարգելի ուսուցիչ» անվանակոչմամբ. Մհեր ԱվետիսյանԻնչպե՞ս որոշեցին «թռչել» դահուկով. «Փաստ» ԱՄՆ-ը 571 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Թայվանին Մհեր Ավետիսյանի ուշագրավ հանդիպումը Մոսկվայում Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Շենգենյան պայմանագրին է միացել ևս 9 երկիր. «Փաստ» Միջազգային 15 մրցաշարեր` Երևանում. 2024թ. հագեցած տարի էր տարբեր մարզաձեւերումՉինաստանը ծովում արտասովոր արևային կայան է կառուցումԻ՞նչ խոստում է տվել Փաշինյանը Էրդողանին ու Ալիևին. «Փաստ» Ուժգին երկրաշարժ՝ օկուպացված Արցախի տարածքում ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Ադրբեջանում 344 մարդ է մահացել. ի՞նչ է հայտնիԹել Ավիվում եմենյան հութիների արձակած հրթիռ է պայթել. տուժել է 16 մարդ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա առթիվ Այսօր տարվա ամենակարճ օրն է՝ ձմեռային արևադարձը Մի քանի «քարի» արանքում. «Փաստ» 36 ժամ ջուր չի լինի Դեկտեմբերի 21-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները ԶՊՄԿ-ն պահեստային տարածքի վարձակալության մրցույթ է հայտարարել «Զուսպ էր, խելացի, աշխատասեր, պատերազմների միջով էր անցել Հենրիկս». լեյտենանտ Հենրիկ Քոչարյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 11-ին Տեղ գյուղում. «Փաստ» Փաշինյանն օրերս ցինիկաբար հայտարարեց, թե իբր Սիրիայի հայության փրկությունն իր գործը չէ, այնտեղ կա կառավարություն. ՀայաՔվեԵրևանում «Ford Fusion»-ը բախվել է գազատար խողովակինԻ՞նչ խնդիրների է բախվում Եվրոպան. «Փաստ» Բանակի ողնաշարը քանդելու հերթական քայլը. «Փաստ» «Իշխանափոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է իրավիճակը փոքր-ինչ շտկելու համար». «Փաստ»4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել Հայաստանում