Երևան, 26.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սահք ձյունապատ լեռների լանջերով. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լեռնադահուկային սպորտը հանգստի ակտիվ տեսակ է. դա դահուկներով սահք է լեռների ձյունածածկ լանջերից։ Ժամանակակից աշխարհում այն պատվավոր տեղ է զբաղեցնում ինչպես սիրողական մակարդակում, այնպես էլ՝ պրոֆեսիոնալ։ Լեռնադահուկները հայտնվել են 18-րդ դարում սկանդինավյան երկրներում։ Սա բացատրվում է նրանով, որ ձմեռային դաժան պայմաններում լեռների լանջերով հնարավոր էր շարժվել միայն դահուկների պես մի բան օգտագործելով։ 18-րդ դարում դահուկները շատ ավելի կարճ և լայն էին, քան ժամանակակիցները, և ավելի շատ նման էին ձյան համար նախատեսված կոշիկների: Սկանդինավիայում լեռնային տեղանքը բարձր է, բայց հաճախ հանդիպում էին աճող ծառեր և տարատեսակ թփեր:

Մարդիկ, ովքեր ամեն օր ճանապարհ էին անցնում և հասնում նոր տարածքներ, ստիպված էին մանևրել այդ բնական խոչընդոտների միջև: Հավասարակշռությունը չկորցնելու համար սկանդինավ յան հայտնագործողները օգտագործել են նիզակ։ Հետո սկսել են փայտից երկար ձողեր պատրաստել, որը հիմքում հաստանում էր։ Զարմանալի չէ, որ Նորվեգիայում է առաջին անգամ հայտնվել սլալոմի նման մի բան, որը թարգմանաբար նշանակում էր «հետք ձյան մեջ»: Ընդհանրապես, ընդունված է, որ լեռնադահուկային սպորտի առաջին նշանակալից մարզական իրադարձությունը եղել է Նորվեգիայի Տրոմսո քաղաքի լեռներից իջնելը։ Հենց այնտեղ 1843 թվականին որոշվեց այդ դահուկավազքի առաջին չեմպիոնը։ 1879 թվականին Տելեմարկեն քաղաքում անցկացվել է արագ դահուկավազքի մրցաշար՝ սլալոմ՝ Գասբի լեռան վրա: Այն ժամանակ ամենահայտնիներից ԵՆ եղել Հոլմենկոլեն լեռներից իջնելու մրցումները։ Այդ լեռները բարձր են, և մասնակիցները մեծ արագություն պետք է զարգացնեն ժայռոտ սարերի երկայնքով։

Ի տարբերություն տեղացիների, այլ վայրերի մարզիկները վախենում էին բարձր արագություններ զարգացնել, հետևաբար, շատ հաճախ կանգ էին առնում և շրջանցում բլրակները՝ դրանց վրայով ցատկելու փոխարեն: Նման մրցումներից հետո ամբողջ Եվրոպան իմացավ նման անսովոր և հետաքրքիր սպորտաձևի մասին։ Ժամանակակից դահուկային սպորտի առաջամարտիկներից է եղել ավստրիացի Մաթիաս Զդարսկին, որը կատարելագործել է լեռներից վայրէջքի տեխնիկան։ Նա է 1896 թվականին կիրառել և զարգացրել բարձր լեռներից անդադար վայրէջք կատարելու հմտությունը։ Ընդ որում, այդ ժամանակ են ծառերի և ժայռերի տեսքով խոչընդոտներից ճշգրիտ խուսափելու համար առաջին անգամ օգտագործվել կողմնորոշիչ դրոշակները։

Որպեսզի մարմնի քաշը չխանգարի կտրուկ վայրէջքին, ավստրիացին հորինել է ավելի կոշտ կապեր և կոշիկներ, որոնք հիանալի կերպով օգնում էին ֆիքսել դահուկները: 19-րդ դարի վերջում Մաթիասը հրատարակել է ձեռնարկ, որտեղ նկարագրված են լեռնադահուկորդի բոլոր տեխնիկական հնարքները։ 10 տարի անց սկսել են մրցումներ անցկացվել ոչ միայն արագության, այլ նաև որոշակի հատվածում հնարավոր առավելագույն քանակի պտույտների համար։ Միևնույն ժամանակ, հաշվի է առնվել որոշակի ժամանակահատված, որի ընթացքում մարզիկը կարողացել է դրանցից ավելի շատ կատարել: Այդ ժամանակվանից էլ երկրպագուներն ու մարզիկները «հիվանդացել են» նոր մարզաձևով և այն հասցրել պաշտոնական միջազգային մակարդակի։

20 տարի է պահանջվել, որպեսզի Դահուկավազքի միջազգային ֆեդերացիան որոշի լեռնադահուկային սպորտը ներառել իր մրցումների ցանկում։ Լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջին առաջնությունն անցկացվել է 1931 թվականին, մրցութային ծրագրում ներառված էր ինչպես լեռնադահուկային սպորտը, այնպես էլ սլալոմը։ Կարող էին մասնակցել և՛ կանայք, և՛ տղամարդիկ։ 1936 թվականին դահուկավազքը ներառվել է Գերմանիայի ԳարմիշՊարտենկիրխեն քաղաքի ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում։ Այդ ժամանակից ի վեր ամբողջ աշխարհում լեռնադահուկային սպորտի սիրահարների թիվը անշեղորեն աճում է, և այդ սպորտաձևը զարգանում ու մասսայականանում է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նորից զգալ կյանքը. Գոռ Հակոբյանն ու Հրուշ Մնոյանը որդու՝ Ֆելիքսի բուժման ընթացքից նոր լուսանկարներ են հրապարակել Տաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան․ «Ուժեղ Հայաստան»Իդա օրն պադմագան օրը . ձեր ցավը տանիմ. Նարեկ Կարապետյան«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են հուշագիրՀռոմի պապը խոսել է արհեստական բանականության ռիսկերի մասին Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն Ծննդավայրս․ Նարեկ ԿարապետյանԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ուկրաինայում զինվորական կոմիսարիատի աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու և նրա դստերը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ակնալիճում 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին Իսպանիայում հայտնաբերվել են վաղուց կորած 17-րդ դարի նկարներ Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը Ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով. ՆԳՆ Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը Հորմուզի նեղուցի բացումը կիրականացվի փուլերով «Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքում«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք ՉալաբյանԲարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ ԿարապետյանԱՀԿ-ն կանխատեսում է Էբոլայի դեպքերի աճ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվե2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Հարկային տեսուչները տուգանք չկիրառելու դիմաց կաշառք են ուզել Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձորում բախվել են «Opel»-ը ու «BMW»-ն Նարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումԲաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանԻսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց են հարվածել Սամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԳորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Արցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումԼոռու մարզի ոստիկանները սպանության նախապատրաստություն են բացահայտել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումՀրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին Արցախի դատական ակտը ճանաչվել է Հայաստանի դատարանի կողմից «Ընթրիք հիմարի հետ» կատակերգության առաջնախաղն ու Հովակ Գալոյանի վերադարձը՝ Պարոնյան թատրոն Ասում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն ՄանվելյանՊաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել 30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը․ ինչ է պետք անել Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, կամ կլինի մեծ գործարք բոլորի համար կամ ընդհանրապես ոչ մի գործարք. Թրամփ Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին