Երևան, 26.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞վ ներդրում անի մի երկրում, որի ժողովուրդն իր ապագայի վերաբերյալ անորոշ պատկերացումներ ունի. Զաքարյան

ԲԼՈԳ
Որքան էլ, որ հայրենի Արցախը հանձնած և հազարավոր երիտասարդների զոհվելու պատճառ դարձած կառավարիչները խոսեն Հայաստանի ցուցանիշների բարելավման մասին, դրանից իրականությունը չի փոխվելու:
 
Աջ ու ձախ խոսում են “ազատ շուկայի” մասին, տնտեսական մենաշնորհների` իբրև թե վերացման մասին, բայց դրանից, միևնույն է, արտաքին ներդրումները չեն գալիս Հայաստան:
 
Իսկ ո՞վ կբերի ներդրում անի մի երկրում, որի ժողովուրդն իր ապագայի վերաբերյալ անորոշ պատկերացումներ ունի:
 
Ո՞վ է երաշխավորելու ներդրումները, որտեղ նույնիսկ պետության արտաքին անվտանգության հարցերը լուծված չեն, և բարձրագույն իշխանություններն ու քաղաքական համակարգը խոսում են հնարավոր նոր պատերազմական ռիսկերի մասին:
Ո՞վ կվստահի իր ներդրումները մի կառավարությանը, որն արտաքին հարաբերություններում հայտնի է դարձել որպես անվստահելի, տեղից-տեղ թռչող, դաշնակից ու գործընկեր երկրների հետ կայուն հարաբերություններ չունեցող:
 
Ո՞վ է պատրաստ երկարաժամկետ ներդրումներ ու կապիտալ ծախսեր անել մի երկրում, որի կառավարությունը չի կարողանում երաշխավորել իր քաղաքացիների ու Արցախի հայրենակիցների մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը:
 
Ո՞վ է այն անխելք ներդրողը, որը կհավատա մի կառավարությանը, ով իր գործունեության ծրագրում գրված հիմնական դրույթներին հակառակ ու հակասող քաղաքականություն է իրականացնում:
 
Խոշոր բիզնեսը և հատկապես արտաքին ներդրումները, ցանկանացած պետության զգայուն ոլորտներից մեկն են: Չկա անվտանգություն, կայունություն, սոցիալական արդարություն, քաղաքական կանխատեսելիություն, արտահանման և ներկրման երաշխավորված քաղաքականություն՝ չի լինելու նաև ներդրումային գրավչություն: Թշնամանք ու հանրային պառակտում տարածող իշխանությունը ինչպե՞ս կարող է գրավչություն ապահովել արտաքին ներդրողների համար:
 
Հայկական “ժողովրդավարության” փուչիկն այլևս գրավիչ չէ: Այն փչվել է միայն նրա համար, որպեսզի արտաքին խաղացողներն իրենց ռազմավարական ծրագրերն առաջ տանեն՝ սեփական շահերի համար, բացահայտ կերպով օգտագործելով ՀՀ կառավարիչներին:
 
Հայաստանում և Արցախում տեղի ունեցած բոլոր խոշոր ներդրումներն արվել են նախորդ իշխանությունների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ հստակ երաշխիքների և վստահելի գործընկերային հարաբերությունների պարագայում:
 
Արտաքին բիզնեսի համար, այսօրվա Հայաստանն օգտագործվել և օգտագործվում է որպես տրանզիտ, որից պետությունը որևէ մնայուն արժեք չի շահում՝ բացի ֆինանսական շրջանառությունից ստացված եկամուտներից: Դրանք էլ պարզ չէ, թե ո՞ր ոլորների զարգացմանն են ծառայել կամ ծառայում:
 
-11․ եղանակն առաջիկա օրերին կցրտի 25 տարվա անպտղությունից հետո 43-ամյա կինը զույգ փոքրիկների է լույս աշխարհ բերել 92 տարեկանում մահացել է Հնդկաստանի նախկին վարչապետ Մանմոհան Սինգհը Քոուլ Փալմերը՝ «Չելսիի» ռեկորդակիր Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան Ես գոհ եմ իմ թիմի ցուցադրած խաղից․ Գվարդիոլան՝ Էվերթոնի հետ ոչ-ոքիից հետո Կրակոցներ Երևանում. 33-ամյա տղամարդը մոտ 20 կրակոց է արձակել 47-ամյա հարևանուհու տան ուղղությամբ Փաշինյանին անվստահություն հայտնելու տարբերակը կարող է միանգամայն իրատեսական դառնալ. Չալաբյան Եկեղեցին իր ծառայությամբ հավատարիմ է սրբազան նպատակին․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Խոլերայի վտանգ՝ Երևանում․ Խորենացի փողոցին հարակից տների բնակիչները ելումուտ են անում կեղտաջրերով Քաղաքական գործիչը Հայաստանում գնաճի աճ և դրամի արժեզրկում է կանխատեսում ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը Ավինյանը մեկնաբանել է աղմուկ հանած տեսանյութը Հաջորդ տարի պայքարը կսրվի. «Հայաքվե» Իրանը հայտնել է Ադրբեջանի հետ սահմանին մի անձի ձերբակալության մասին՝ հարևան երկրի օգտին լրտեսելու կասկածանքով «Չելսին» պարտվեց, «Նոթինգեմն» ու «Նյուքասլը» հասան հաղթանակի (տեսանյութ) Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը քաղաքական իշխանությունը չի կարող նսեմացնել․ Թաթոյան Հրդեհ Դսեղ գյուղում. այրվել են անասնագոմի տանիքը և 80 հակ անասնակեր՝ մասամբ Ոստիկանությունը զգուշացնում է՝ կեղծ խմիչքից թունավորման դեպքեր կարող են լինել․ բացահայտում Վեհափառի ուղերձի համար խոչընդոտներ ստեղծելը կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ․ Վարդանյան Հայտնաբերվել է Azerbaijan Airlines կործանված ինքնաթիռի ևս մեկ «սև արկղ» Իսրայելական ուժերը գրավել են Սիրիայի տարածքի 600 քառակուսի կիլոմետրը. YPA ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քաղաքական գործիչը Հայաստանում գնաճի աճ և դրամի արժեզրկում է կանխատեսում Փաշինյանը «մեկուսացել է» Երևանի փողոցներում Այսօրվա գագաթնաժողովի արդյունքներով ԵԱՏՄ երկրների ղեկավարները 17 փաստաթուղթ են հաստատել ԵԱՏՄ ղեկավարները համաձայնագիր են ընդունել Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ Լոռու մարզը սպանդանոցների քանակով ինքնաբավ է. ՍԱՏՄ Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները Լուկաշենկոն ու Նիկոլ Փաշինյանը վիճել են ԵԱՏՄ նիստում (տեսանյութ) Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել՝ ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ շրջում Ո՞րն է եղել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը․ նոր տեղեկություններ Որոշ հասցեներում գազ չի լինի Նավթի համաշխարհային գներն աճել են․ Wall Street Journal Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում Ռուսաստանին թույլ չեն տալիս մասնակցել հետաքննությանը Մայր Աթոռի հայտարարությունը Ձյան տեսքով տեղումներ են սպասվում Քարդաշյան-Ջեններ կլանը Սուրբ Ծնունդը նշել է ընտանեկան նեղ շրջապատում Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդյան նախօրեին «օձային կերպար» է ընտրել Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Ուկրաինայում նոր պայթյուններ են տեղի ունեցել Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)