Երևան, 04.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երկու ամսից ավելի է, մի անգամ չի եկել երազիս». որդին ու փեսան կորսված Արցախում կրակի զոհ դարձան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գայանե Զաքիյանը Ստեփանակերտցի մանկավարժ է։ Սեպտեմբերյան իրադարձությունները գլխիվայր են շրջել նրա կյանքը։ Հիմա, բռնի տեղահանությունից հետո Երևանում է։ Հուսահատությունից ու անզորությունից տեղը չի գտնում։ 

Որդին՝ Ռոբերտը, շուրջ 12 տարվա ծառայողի փորձ ունի։ Հակառակ մտերիմների հորդորներին, նա ոչ միայն դուրս չի եկել ծառայությունից, այլ մտքով չի անցել լքել Արցախը։ Տիկին Գայանեն MediaHub-ին պատմում է իր Ռոբայի մասին։ Նա մասնակից է հայրենիքի պաշտպանության համար մղված 3 պատերազմներին։ 

«Սեպտեմբերի 23-ին եկավ տուն։ Հուսահատ վիճակում էր։ Հաճախ էր կրկնում, որ մեր տարիների արածը, պայքարը, չարչարանքը մի օրում փոշիացրին, ծախեցին հայրենիքը։ Ասաց՝ «մամ, հավաքի իրերը, էլ անելիք չունենք։ Չմտածես, Հայաստանում և՛ աշխատանք կգտնենք, և՛ ապրուստի միջոց կհայթայթենք»։ Ինքը, փեսաս՝ Սերգեյը, և ամուսինս գնացին վառելիքի հետևից, որ մենք էլ բռնենք գաղթի ճանապարհը։ Երբ արդեն կեսօրն անց էր, իրենք տանը չէին, զանգեցի-ասացի՝ «եկե՛ք, հա՛ց կերեք, էլի կգնաք»։ Եկան, ճաշեցինք միասին։ Տրամադրություն ոչ ոք չուներ։ Այդ ընթացքում Ռոբային զանգում են, ես միայն լսեցի, որ պատասխանեց, ասաց՝ «հիմա կգամ»։ Դա եղավ որդուս վերջին հացը»,- պատմում է մեր զրուցակիցը։ 

Ռոբերտն այս անգամ առանց հոր, Սերգեյի հետ վառելիք գտնելու հույսով նորից դուրս են եկել տնից։

Տիկին Գայանեն այդ ընթացքում դստեր ու փեսայի քրոջ օգնությամբ սկսել է հաց թխել։ Երբ ուժեղ որոտ է սկսվել, անհանգստացել են, ինչ-որ տեղ վախեցել։ Ռոբերտի ու Սերգեյի հետ կապ չեն կարողացել հաստատել։ Ժամեր անց դուստրը ֆեյսբուքյան լրահոսում կարդացել է վառելիքի պահեստում բռնկված հրդեհի նախնական տեղեկության մասին։ 

«Կարծես մեկը դանակը մտցներ սիրտս։ Դուրս եկանք պատշգամբ ու տեսանք՝ կրակը օդ է բարձրանում։ Երբ մի քանի փորձից տղերքն անհասանելի էին, չգիտեմ ինչու, ներքուստ զգացել եմ, որ երեխեքս չկան։ Դա մի անբացատրելի օր էր։ Գնացել ենք հիվանդանոց, պալատներով «Ռոբա-Սեռի» գոռալով խելագարված վազում էի։ Չգիտեի՝ որտեղ գնամ, ո՞ւմ խնդրեմ, ի՞նչ անեմ։ Չգիտեմ ինչպես է լույսը բացվել, բայց հիմա, երբ հիշում եմ այդ օրը, մտածում եմ ո՞նց չեմ խելագարվել»։

Հաջորդ օրը Գայանեն իր հարազատների հետ շարունակել է որդու և դստեր ամուսնու փնտրտուքները՝ Իվանյանի հոսպիտալում, ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, Ասկերանի հիվանդանոցներում։ Հետո պարզվել է վիրավորների հետ ուղղաթիռով Երևան է տեղափոխվել Սերգեյը։

«Անճանաչելի էր, ամբողջությամբ այրված վիճակում։ Երբ նրանից նկար եմ ստացել, ես ու աղջիկս՝ Մարինան, իսկույն ճանաչել ենք և՛ դաջվածքից, և՛ խաչից։ Ափսոս, աղջկաս երջանկությունն էլ կարճ տևեց։ Սիրուն, համերաշխ ընտանիք էր։ Նույն գիշերը խոր այրվածքներից չի դիմանում Սերգեյը և մահանում է հիվանդանոցում»,- ցավով նշում է Գայանե Զաքիյանը։ 

Թե ինչպես է 50 ժամում ընտանիքը հատել Հակարիի կամուրջը, ինչպիսի դժվարությունների միջով է հասել այդ հոգեվիճակով, հիմա դժվարանում է պատմել։ Հիշում է միայն, երբ հասել են ՀՀ տարածք, ուրախությունից արտասվել է, որ գոնե թոռներին կարողացել է փրկել։ 

Տիկին Գայանեն զրույցի ընթացքում հաճախ է կրկնում, որ ինքն ու որդին միշտ իրար զգացել են ներքին հոգևոր կապով։ Մայրական բնազդն այս անգամ էլ չի դավաճանել, պայթյունի լուրն առնելով՝ զգացել է որդու մահը։

«Ռոբան օրվա ընթացքում որտեղ էլ լիներ, ուր էլ գնար շատ էր զանգում՝ «մամ, որտե՞ղ եք, ի՞նչ եք անում», հիմա Աստծուն աղաչում եմ, որ գոնե մի անգամ լսեմ ձայնը։ Երկու ամսից ավելի է, մի անգամ չի եկել երազիս։ Ամեն գիշեր քնելուց առաջ աղոթում եմ, աղաչում, որ գոնե այսօր երազիս գա, խոսենք, գոնե հանգստանամ, տանջվում եմ»։

Գայանեի ականջին լուրեր են հասել, թե ադրբեջանական կողմը վիրավորներին տարհանել է Աղդամ, Շուշի, անգամ Բաքու։ Ցանկացած մայր երևի այդպես կցանկանար, բայց ինքն ասում է, դա ավելի վատ կլիներ իր համար։

«Ամբողջ 44-օրյայի ընթացքում երբ զանգում էի որդուս, լեզուս փշրելով ասում էի՝ «Ռո՛բ, մի փամփուշտ կպահես քեզ համար, դրանց ձեռքը չընկնես»»,- հիշում է մայրը։ 

Հոկտեմբերի 2-ին Սերգեյին հուղարկավորելուց հետո, ընտանիքը ԴՆԹ նույնականացման թեստ է հանձնել։ Ամիսներ են անցել, բայց մինչ օրս Ռոբերտից լուր չկա։ Մայրը երազում է, որ գոնե հնարավորություն լինի փրկարարներն այցելեն այդ տարածք․ «գուցե մասունք կգտնվի, հողին հանձնեմ, մի քիչ թեթևանամ»։ 

«Հաջորդ երազանքս՝ իմ տղան թող վերջին զոհը լինի, այսուհետ միայն խաղաղություն եմ ուզում։ Ես անիծել չեմ սիրում, վախենում եմ անիծող մարդկանցից։ Բայց տանջանքը, որը մենք ենք կրում, ուզում եմ նույնը զգան նաև բոլոր մեղավորները»,- զրույցը եզրափակեց Գայանե Զաքիյանը։

Հունան Թադևոսյան

Իրանը հարվածել է Բաղդադում ամերիկյան բազային Որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պшտերազմներ» սկսելու. Վատիկանի պետնախարար Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է վերադարձել․ Արարատ Միրզոյան IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելություններըՄեկ շաբաթից էլ պակաս ժամանակ անց ԱՄՆ-ը և Իսրայելը կհաստատեն վերահսկողություն Իրանի օդային տարածքի նկատմամբ․ Պենտագոնի ղեկավար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ հետ 10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. այսօր վերջին օրն էր. քարտերը կառաքվեն նրանց տներ Իսրայելի բանակը հայտարարել է Հարավային Լիբանանին ուղղված hարվածների նոր շարքի մասին Թուրքիան հայտարարել է իրանական բալիuտիկ hրթիռի խոցման մասին Իրանական 17 նավ է ոչնչացվել․ ինչ է պնդում ԱՄՆ-նԸնտրություններից հետո թոշակների բարձրացումը կարող է հօդս ցնդել․ Ավետիք ՉալաբյանԻնչ վիճակ է Իրան-Թուրքիա սահմանինԱնվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվել է Քաղաքացիական հասարակության «սորոսական» կազմակերպությունները կեղծ են և չաշխատող․ Արմեն ՄանվելյանԿոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբԻ՞նչ հայտարարեց Իրանը Առաջին անգամ. Հայաստանն ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում ՔՊ-ում չեն դադարում խմորումները ընտրական ցուցակի շուրջ Իշխանությունը խնդրել է IRI-ին՝ չհրապարակել հարցման արդյունքները Չինաստանը ստեղծել է վերականգնվող էներգետիկայի աշխարհի խոշորագույն համակարգը Կարապետյանը միայն բիզնես չի կառուցել, այլ մարդկանց կյանքեր է վերակառուցել. Հակոբ ՀակոբյանՀունիսից մենք կառողջացնենք առողջապահական համակարգը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը ամեն ինչ անում է միայն ժողովրդի համար. տեսանյութ Պահանջում ենք վերադարձնել թոշակառուներից գողացված փողերը. Հրայր ԿամենդատյանԾառուկյան-Պուլաս գրեփլինգի ռևանշ գոտեմարտը չեղարկվել է 24 ժամվա ընթացքում կորցրել են մոտ 1150 զինծառայողԻրանը ընտրել է ազդեցիկ և համակարգված տակտիկա. Արշակ ԿարապետյանՀրդեհ՝ Կատովսկու փողոցում․ տուժածներ կա՞ն Իրանի շուրջ ճգնшժամը չունի ռազմական լուծում. Մարիա Զախարովա Վախեցած իշխանության ջղաձգումները. Սուրեն ՍուրենյանցԳազ չի լինի․ վթար Խոշոր պայթյուն Թեհրանի արևելքում Սահմանամերձ գյուղերի դպրոցները չպետք է փակվեն․ Մենուա ՍողոմոնյանՈրպեսզի ունենանք դինամիկ զարգացող երկիր, պետք է ունենանք համաչափ զարգացում. Նարեկ ԿարապետյանԻրանի միջուկային սպառնալիքը մնում է․ Կանադայի վարչապետ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց երեկ քննարկված նախագծերը Վթար՝ Սևան-Երևան ճանապարհին. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց․ ի՞նչ է հայտնի Կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 5-ինՏեղի է ունեցել Փաշինյանի և Կոբախիձեի առանձնազրույցը Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի․ հասցեներ Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը. Վահե Հովհաննիսյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետության տարածքում Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս. Նարեկ ԿարապետյանՏասնյակ տանկերներ են կուտակվել Հորմուզի նեղուցի երկու կողմերում «ՀայաՔվեն» և «Միասնության թևերը» միավորվել են՝ Հայաստանի պետական շահով առաջնորդվելով․ Աննա ԿոստանյանԸնդդիմադիր համակարգերը պիտի դադարեն միայն իշխանական նարատիվներին արձագանքելուց, պիտի ճկուն լինեն՝ կարճաժամկետ մարտավարությունների առումով․ Վահե Հովհաննիսյան Հայաստանյան իշխանության` անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումների ճնշող մեծամասնությունը արդի ժամանակների իրողությունների հետ առնչություն չունեն․ Աբրահամյան LA Times-ի անդրադարձը ԶՊՄԿ-ին