Երևան, 26.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հույսս չեմ կորցրել, որ մի օր վերադառնալու ենք Արցախ»․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարյուր հազարից ավելի արցախցի մեր հայրենակիցներ բռնեցին բռնի տեղահանման ճանապարհն ու, թողնելով իրենց տունը, հայրենի հողը, եկան և փորձեցին բնակություն գտնել մայր Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում։ Նրանց թվում է նաև Մարտակերտի շրջանից Երևան տեղափոխված Սարգսյանների ընտանիքը։ Պատերազմի պատճառած կորուստների, հայրենի բնակավայրը թողնելու և այլ հարցերի մասին զրուցել ենք ընտանիքի կրտսեր դստեր՝ Ալյոնայի հետ։ «Սեպտեմբերի 19-ին համալսարան էի գնում։ Քույրս պնդում էր, որ տանը մնամ, հարևաններից էր լսել, որ իրավիճակը լարված է։ Ես էլ կես կատակ-կես լուրջ պատասխանեցի, թե միշտ էլ լարված է, էլի, և տնից դուրս եկա։ Համալսարանի աստիճանների մոտ էի, երբ լսվեցին առաջին կրակոցները։ Բոլորն իրար խառնվեցին և սկսեցին այս ու այն կողմ վազել»,- հիշում է Ալյոնան։

Եթե բռնի տեղահանությունը չլիներ, նա կավարտեր Արցախի պետհամալսարանը. 4-րդ կուրսում է սովորում, մասնագիտությամբ ֆիզիկոս է։ Արցախցիների համար բարդությունները ծագել են դեռ շրջափակման մեջ լինելու ժամանակներից։ Աղջկա խոսքերով, շատ են եղել ծանր ու դժվար օրերը, սակայն երբեք հանձնվելու մասին չեն մտածել, «ինչո՞ւ այսպես եղավ» հարցի պատասխանը մինչ օրս էլ չեն կարողանում ստանալ։ Ալյոնան Արցախի բուհում ուներ գերազանց առաջադիմություն, անվճար էր սովորում, կուրսի ավագն էր։ Ուսումը կիսատ թողնել չէր կարող։ Երևան գալուն պես դիմել է Երևանի պետական համալսարան, սակայն իմանալով, որ պետությունը չի փոխհատուցելու արցախցի ուսանողների վարձը, գործերը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան է տեղափոխել։

«Ի սկզբանե մայր բուհ էի դիմել, սակայն լսեցինք, որ ուսման վարձի փոխհատուցում չի լինելու՝ ի տարբերություն մանկավարժական համալսարանի։ ՀՊՄՀ ընդունվելու համար 10 տարբերություն քննություն եմ հանձնել, հիմա ամբողջովին ներգրավված եմ դասապրոցեսի մեջ՝ պրակտիկաներ, քննություներ, մի խոսքով՝ ուսանողին բնորոշ կյանք»,-պատմում է Ալյոնան։

 Թե ինչ է թողել Արցախում, այդ մասին առանց հուզմունքի աղջիկը խոսել չի կարողանում. «Այն, որ Արցախի բնությունն անհամեմատելի է, դրա մասին խոսք լինել չի կարող։ Ես բնությունս ու հորս ձեռքերով սարքած տունն եմ թողել այնտեղ, հորս շիրիմն եմ թողել այնտեղ»։ Ինչպես Ալյոնան է նշում, տունը կառուցելու ժամանակ հայրը յուրաքանչյուր մանրուքին շատ ուշադիր է եղել և ամեն քարի մեջ ասես կյանք ու հոգի է դրել. «Մինչև այսօր հիշում եմ՝ ինչ ոգևորությամբ էինք տունը կառուցում, ճիշտ է՝ մեզ օգնող շինարարներ էլ կային, բայց հայրս նրանցից շատ էր աշխատում. ամեն բան իր ձեռքի տակով պիտի անցներ։ Այդ օրերը ու տունս եմ կարոտում»:

Ալյոնան մասնագիտությամբ նաև ֆոտոլուսանկարիչ և հրուշակագործ է։ Երկու տարբեր մասնագիտությունների մեջ էլ փորձում է յուրովի դրսևորվել։ Ինչպես ինքն է նշում, եթե լուսանկարչությամբ առաջ չգնա, վստահ է, որ իր անունը շատ կլսեն՝ որպես լավագույն հրուշակագործի։ Ինչպես ինքն է ասում, նպատակ է ունեցել Արցախում մի համով կետ բացել, որտեղից մարդիկ կարող էին ձեռք բերել իր պատրաստած քաղցրավենիքը։ Նպատակներից մեկն է՝ այդ ամենն իրագործել Երևանում։Հուզմունքով է նշում, որ դեռ այդ հնարավորությունը չկա. «Մեր օրերում, որպես այդպիսին, լուսանկարիչները շատ-շատ են։ Դժվար է քո տեղը գտնել և այդպես առաջ գնալ։ Մեծ լսարան ունեցող մարդկանց եմ դիմում, որպեսզի էջս գովազդեն, հավանության դեպքում էլ հենց իմ ծառայություններից օգտվեն մարդիկ։ Ինչ վերաբերում է հրուշակագործությանը, այս ոլորտում ես ինքնուս եմ, չնայած հասցրել էի արդեն բավական հաճախորդներ ունենալ։

Մինչև օրս էլ Արցախից շատերն ասում են, որ համով ձեռք ունեմ, և այդ աշխատանքս Երևանում պիտի շարունակեմ։ Նպատակներիս մեջ է՝ փոքր քայլերով նորից սկսել այդ աշխատանքը»։ Խոսեցինք նաև Հայաստանում առաջ եկած խնդիրների և մարդկանց վերաբերմունքի մասին։ Ալյոնայի խոսքով, ինչպես ամենուր, Հայաստանում էլ, բնականաբար, մարդիկ տարբեր են և, ըստ այդմ, տարբեր վերաբերմունք են ցուցաբերում արցախահայության նկատմամբ։ Նա նշում է, որ շատ են թե՛ օգնության ձեռքերը, թե՛ անտարբեր հայացքները։ «Նկատել եմ, որ շատ են տարանջատում հայաստանցիներին և արցախցիներին։ Ես կարծում եմ, որ սխալ է այդ մոտեցումը, չէ՞ որ բոլորս էլ հայ ենք։ Ճիշտ է, Արցախը հիմա ժամանակավորապես հայաթափված է, բայց Հայաստանն էլ մեր մայր Հայրենիքն է։ Հույսս չեմ կորցրել, որ մի օր վերադառնալու ենք Արցախ, դրա համար կռվել է պետք։ Ադրբեջանը մեզ նման ուղղակի ստորագրությամբ մեր հայրենիքը չի վերադարձնի, Արցախի համար պայքարել է պետք»,-ասում է Ալյոնան:

ՍՅՈՒԶԻ ԴԱՎԹՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Փաշինյանը «մեկուսացել է» Երևանի փողոցներում Այսօրվա գագաթնաժողովի արդյունքներով ԵԱՏՄ երկրների ղեկավարները 17 փաստաթուղթ են հաստատել ԵԱՏՄ ղեկավարները համաձայնագիր են ընդունել Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ Լոռու մարզը սպանդանոցների քանակով ինքնաբավ է. ՍԱՏՄ Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները Լուկաշենկոն ու Նիկոլ Փաշինյանը վիճել են ԵԱՏՄ նիստում (տեսանյութ) Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել՝ ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ շրջում Ո՞րն է եղել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը․ նոր տեղեկություններ Որոշ հասցեներում գազ չի լինի Նավթի համաշխարհային գներն աճել են․ Wall Street Journal Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում Ռուսաստանին թույլ չեն տալիս մասնակցել հետաքննությանը Մայր Աթոռի հայտարարությունը Ձյան տեսքով տեղումներ են սպասվում Քարդաշյան-Ջեններ կլանը Սուրբ Ծնունդը նշել է ընտանեկան նեղ շրջապատում Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդյան նախօրեին «օձային կերպար» է ընտրել Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Ուկրաինայում նոր պայթյուններ են տեղի ունեցել Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ) 47-ամյա Գէորգ Պ.-ն մահացել է Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ Կրեմլում հրաժարվել են ենթադրություններ անել ավիավթարի պատճառների վերաբերյալ Ասում են՝ ստի կյանքը 40 օր ա․ Մամիջանյանը՝ Փաշինյանի մասին ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ղազախստանին և Ադրբեջանին Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված. Միլլեր Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Զոհ կա «Կուրտկա». որքա՞ն վաղուց է մարդկությունն այն կրում․ «Փաստ»Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքներըԱրևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոցՏեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ համակարգի կողմից․ ուկրաինացի պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը մաքսային մարմինները սահմանելու մասին որոշում է ստորագրել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ավերիչ երկրաշարժեր, ցունամիներ, հարյուր հազարավոր զոհեր․ «Փաստ»Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Արագածոտնում բախվել են «Volkswagen»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, վիրավnր կաԱյս տարի հարաբերությունները բացասաբար են զարգացել․ «Փաստ»Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավորՈւնենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին. Վահե ՀովհաննիսյանԴեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ. 5 տուժած կա